― Արդեն ուշ է, ― տխուր ասաց Ձերժինը։
===Հոբելյանը===
Ամենուրեք տիրում էր իսկական խառնաշփոթ։ Անցագրերը ստուգում էին, սկսած Զգոնության հրապարակից։ Մեծ թատրոնի մոտ կանգնած էին վնուբեղի վնուբեզի հեծյալները, իսկ Միությունների տուն կարելի էր ընկնել միայն անցնելով երկու շարք ավտոմատավորներից կազմված միջանցքով։ Ինձ ուղեկցում էին ԲԵԶՈ֊ի երկու փոխգնդապետներ։ Նրանցից մեկը Մոսկորեպի կրկնակի հերոս էր։ Նա ինձ ասաց, որ իր մարտական շքանշանները ստացել է Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ժամանակ պատնեշային ջոկատներ ստեղծելու համար։ (Ես նրան կտայի Հերոսի երրորդ աստղը, միայն նրա համար, որ նա գտավ և վերադարձրեց ինձ իմ կոշիկները, որոնք, ես ճիշտ էի կռահել, գողացել էր «Սոցիալիստական» հյուրանոցի հերթապահը)։
Երևում է շատ լուրջ ընդունելով իմ տարիքը, երկու փոխգնդապետները բռնել էին արմունկերս, որ վայր չընկնեմ։ Կրկնակի հերոսը հոգատարությամբ զգուշացնում էր, երբ առջևվում հանդիպում էր փոս կամ աստիճան։
Այդ ժամանակ հայտնվեց մտահոգված Սմերչևը։
― Հենց նոր Հոբելյանական Հնգանկունի Հնգանկյունի հասցեով եկել է հեռագիր, ― ասաց նա և մեկնեց ինձ դեղին թերթիկը, որի վրա գրված էր հետևյալը․
«Շարժվում եմ դեպի Մոսկվա։ Ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար առաջարկում են վայր դնել զենքերը և չդիմադրել։ Սիմ»։
Ես մի անգամ էլ կարդացի հեռագիրը։
― Սատանան գիտե, թե ինչ է, ― մրթմրթացի ես։ ― Մետաֆիզիկա, կանտիանություն կանտականություն և հեգելյանություն։ ― Հետո շրջվեցի Սմերչևի կողմը։ ― Ոչինչ, Կոմունիյ Իվանովիչ, ― փորձեցի ես հանգստացնել նրան։ Շատ մի հուզվեք և պահպանեք ձեր նյարդային համակարգը։ Հիմա մենք այդ Սիմին կվերացնենք։
Մենք բեմ դուրս եկանք և դահլիճը դիմավորեց մեզ բուռն ծափահարություններով։ Ինձ բնականաբար, նստեցրեցին պրեզիդիումում Սմերչևի և Ձերժինի միջև։ Դահլիճի մթնորոտը լարված էր, բայց ամեն ինչ գնում է նախորոք նախօրոք որոշված ծրագրով։
Ձերժինը հայտարարեց Մոսկորեպի աշխատավորների հանդիսավոր նիստը բացված և խոսքը տվեց Սմերչևին։
Սմերչևը դուրս եկավ ամբիոնի մոտ։ Համառոտ, բայց շատ գունագեղ նկարագրեց կյանքիս ուղին, թվարկեց գրական նվաճումներս, նշեց ներդրումս Գենիալիսիմուսիանայի մեջ, որի հետ կապեց իմ այս վեպը։
― Բայց այս վեպը, ― ասաց նա, ― Երրորդ Օղակի քարոզչական մարմինները և էլի մի քանի մարմին, օգգագործում օգտագործում են զրպարտություններ տարածելու համար։ Պնդում են, որ գլխավոր հերոսը մի ոմն Սիմ է, չնայած հայտնի է, որ ոչ մի Սիմ գոյություն չունի։ Սակայն այդ ամենի մասին ավելի լավ կպատմի ինքը հեղինակը։
Ես դուրս եկա ամբիոնի մոտ։ Ես հուզվում էի։ Ես զգում էի, որ ստացվում է ոչ թե տոն, այլ հարցազրույցի նման մի բան։ Այդպիսի հարցազրույցներ մեր ժամանակ կազմակերպվում էին զղջացող դիսիդենտների և լրտեսների համար։
― Հարգելի ընկերներ, ― սկսեցի ես դողացող ձայնով։ ― Թանկագին կոմսորներ, պարոնայք և տիկնայք։ Նախ ես ուզում եմ իմ խորին շնորհակակությունը հայտնել այս հիասքանչ երեկոյի կազմակերպիչներին։ Առաջին հերթին մեր պարտիային, նրա Գերագույն Հնգանկյունուն, ԲԵԶՈ֊ին, ― ես խոնարհվեցի Ձերժինին, ― կրոնական մարմիններին՝ խոնարհվեցի Զվեզդոնիին, բայց միաժամանակ ամբիոնի ետևից նրան երեք մատներիս համակցությունը ցույց տվեցի և, բնականաբար, մեր փառապանծ, թանկագին, սիրելի և անկրկնելի Գենիալիսիմուսին։ ― Ես բարձրացրի աչքերս դեպի ջահը և աստղակնքվեցի։ ― Ես ապրել եմ շատ երկար կյանք, որի մեծ մասը սակայն անգիտակից էի։ Պետք է ընդունեմ, որ կյանքիս ընթացքում թույլ եմ տվել շատ աններելի, համարյա թե աննուղղելի սխալներ։ Օրինակ, իմ գրքերը ես գրում էի հարբած վիճակում, հաշվի չառնելով պարտիայի, ժողովրդի և ազգային անվտանգության օրգանների սպասումները։ Հետամնաց հայացքների տեր լինելով, հաճախ չէի նկատում մեր կյանքի լավ կողմերը, հեղափոխական առաջնթացը և աղավաղում էի իրականությունը իմ անդրօվկյանոսյան տերերին հաճույք պատճառելու համար։ Վերջին գրքում ես մեծ տեղ էի տվել մի ոմն Սիմի, որը իբր թե թագաժառնգ թագաժառանգ է։ Իսկ իրականում, ոչ մի Սիմ էլ երբեք գոյություն չի ունեցել։ Ես նրան ուղղակի հնարել եմ, կամ այլ կերպ ասած, մատիցս եմ ծծել։ Այ այսպես։ Ես խցկեցի բերանս մեծ մատս և սկեցի բարձր չփչփացնել միկրոֆոնի մեջ։
Ինձ թվաց, որ մատուցման այս ձևը հանդիսատեսին դուր եկավ։ Դահլիճը ծիծաղեց, ոմանք նույնիսկ ծափահարեցին։
Ես աննկատ մոտեցա Սմերչևին և նայեցի ուսի վրայից։ «Գալիս եմ Մոսկվա։ Ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար, առաջարկում եմ վայր դնել զենքը և դիմադրություն ցույց չտալ։ Սեռաֆիմ»։
«Տես դու, ― մտածեցի ես։ ― Նրան եթե նույնիսկ գիշերային սափոր անվանես, նա միևնույն է իր ուզածին կհասնի»։
Հիմա արդեն լավ չեմ հիշում, թե ինչ հերթականությամբ ամեն ինչ տեղի ունեցավ։ Հետո իմացա, որ լուրերը Սեռաֆիմի մոտալուտ ժամանումի մասին անհապաղ տարածվեցին ողջ Մոսկորեպում։ Սկսվեցին խռովություններ։ Ինչպես հաճախ է լինում այդպիսի դեպքերում, քաղաքացիները սկսեցին դժգոհություն ցուցաբերել առանց որևէ լուրջ պատճառի։ Օրինակ, ձեռնարկություններից մեկում իմ հոբելյանի արթիվ առթիվ բանվորներին բաժանում էին մի֊մի կիլոգրամ երշիկ, որը կոչվում էր «Երշիկ դելիկատեսային ձկան ալյուրից»։ Մի կոմունյանկակոմունյանուհի, համը տեսավ և ասաց․ «Քաղաքացիներ, սա կեղտ է»։ Մյուս կոմունյանները նույնպես ուշադրություն դարձրին, որ այդ առաջնային դելիկատեսը նման է երկրորդականի։ Կարծես նախկինում դա չէին նկատել և բազմաթիվ անեկդոտներ չէին հնարել։ Ես մտածում եմ, որ նրանք այնպիսի վիճակում էին, որ եթե նույնիսկ նրանց տային իսկական հունգարական սալյամի, նրանք այդ առաջնային դելիկատեսը նույնպես կընդունեին երկրորդական մթերքի տեղ։ Ապստամբությունը տարածվեց նաև այլ ձեռնարկություններում։ Այն իհարկե կարելի էր ճնշել, բայց ինչ֊որ տեղ Նովո Կալուգյան պահակակետի շրջանում քաղաք ներխուժեցին Առաջին օղակի սիմիտները։ Նրանք նետվեցին պրեկոմպիտներ, և կարիքների բավարարման այլ կետեր, բայց նրանց սպասում էր մեծ հիասթափություն։ Նրանք կարծում էին, որ մոսկորեպցիները սնվում եմ բացառապես մրգով և պլոմբիրով։ Բայց նրանց հիասթափությունը այնքան մեծ էր, որ առաջին օղակային և մոսկորեպյան սիմիտները միավորվեցին և սկսեցին ջարդուփշուր անել ամեն ինչ։