Changes

Զսպաշապիկ

Ավելացվել է 6 բայտ, 07:57, 1 Օգոստոսի 2014
Ուորդսվորթը<ref>Ուորդսվորթ Ուիլյամ (1770—1850) — անգլիացի նշանավոր պոետ-ռոմանտիկ։</ref> դա գիտեր։ Նա ոչ մարգարե էր, ոչ էլ պայծառատես, նա շատ սովորական մի մարդ էր, ինչպես դու կամ մեկ ուրիշը։ Այն, ինչ նա գիտեր, գիտես նաև դու, և ամեն ոք գիտե այդ։ Բայց նա զարմանալի դիպուկ է ասել այդ մասին տողերում, որոնք սկսվում են այսպես․
::::«Եվ ոչ լրիվ մերկությամբ, ում մոռացմամբ լրիվ»․․․
Այո, զնդանի խավարն է մեզ պարուրում լույս աշխարհ գալու պես, և շատ բաներ շուտով մոռանում ենք։ Այնուամեnայնիվ, ծնվելուց հետո, մենք դեռ հիշում ենք այլ վայրեր ու ժամանակներ։ Դեռևս անօգնական մանուկներ՝ նստած լինելով որևէ մեկի գրկին կամ հատակին չորեքթաթ սողալիս, մենք տենչում ենք երկրից վեր, շատ վեր թռչելու մասին։ Այո՛, այո՛։ Ու մեր մղձավանջերում տանջվում ենք ու տառապում՝ հալումաշ լինելով հրեշավոր ու անհասկանալի ինչ-որ բանի նկատմամբ ունեցած վախից։ Ծնվելուն պես, դեռևս ոչ մի փորձ ձեռք չբերած, այնուամենայնիվ, աշխարհ գալու պահից ի վեր արդեն ունենում ենք վախի զգացումը, վախն ապրում է մեր հիշողություններում, *''իսկ հիշողությունները ծնվում են կենսափորձից*''։
Եթե խոսենք իմ անձի մասին, ապա այն մատղաշ տարիներիս, երբ հազիվ էի սկսել բառեր թոթովել, իսկ քաղցի կամ քնելու պահանջի զգացումը արտահայտում էի անկապ ճիչերով, այո՛, դեռ այդ օրերից ես գիտեի, որ երբեմնի թափառել եմ միջաստղային տարածություններում։ Իմ լեզուն դեռ ոչ մի անգամ չէր արտաբերել «արքա» բառը, իսկ ես հիշում էի, որ ժամանակին եղել եմ արքայազն։ Ու հիշում եմ, որ մի ժամանակ ես եղել եմ նաև ստրուկ և ստրուկի որդի, ու պարանոցիս երկաթե օղակ եմ կրել։
Վստահելի
1318
edits