Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 4 բայտ, 09:15, 22 Փետրվարի 2014
Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։
 
― Դեմքը չեմ կարող լավ տեսնել, ― շշնջաց Նոան։ ― Գլուխը հակած է սեղանին, իսկ մոմը հետևում է գտնվում։
― Հազարավորների մեջ կարող եմ ճանաչել նրան։
Երբ աղջիկը ուղղվեց դեպի դուռը, նա արագորեն իջավ ցած։ Ֆեգինը նրան խցկեց վարագույրով անջատված ինչ֊որ միջանցք, որտեղ իրենց շունչը պահած սպասեցին մինչև նա դուրս եկավ այն դռնից, որտեղից նրանք մուտք էին գործել։
― Հե՜յ, ― գոչեց տղան, որ դուռն էր պահում։ ― Ժաբադա՛կդ է։
Գետի վրա կախվել էր մառախուղը և խորացնում էր կարմիր փայլը այն կրակների, որ վառվում էին զանազան նավամատույցներում խարսխած փոքր նավերի վրա, առափնյա գորշ շենքերը դարձնում ավելի սև ու անորոշ։ Գետի երկու կողմը եզերող ծխապատ ու մռայլ շտեմարանները զատորոշվում էին խռնված տանիքների ու որմնածայրերի զանգվածից և խոժոռ նայում այն թանաքանման ջրի մեջ, որ նույնիսկ նրանց խարխուլ կերպարանքը չէր կարողանում արտացոլել։ Հինավուրց Ս․ Փրկիչ եկեղեցու աշտարակի և Ս․ Մագնուսի սրածայր զանգակատան ուրվագծերը նշմարվում էին մթության մեջ, բայց անթիվ փոխադրանավերի կայմերը ներքևում ու բազմաթիվ եկեղեցիների սրածայր զանգակատները վերևում վարագուրված էին մշուշով և համարյա բոլորն էլ անտեսանելի էին։
Աղջիկը մի քանի անհանգիստ պտույտներ էր կատարել ետ ու առաջ (մինչդեռ ամբողջ ժամանակ թաքնված դիտողը շատ ուշադիր դարանել էր նրան), երբ Ս․ Պողոսի խորահունչ զանգակը ազդարարեց մի օրվա մահ ևս։ Կեսգիշերը իջել էր բազմաբնակ քաղաքի վրա։ Իջել էր ծնունդի և մահվան, առողջության և հիվանդության առանձնասենյակների վրա, դիակի անկենդան դեմքի և մանկան անվրդով քնի վրա։ Կեսգիշերը իջել էր բոլորի, բոլորի վրա։
Ժամը տասներկուսից երկու րոպե չէր անցել, երբ մի դեռատի լեդի, որին ընկերակցում էր ալեխառն մազերով մի ջենթլմեն, կամրջից քիչ այն կողմ ցած իջան ինչ֊որ կառքից և, այն ազատ արձակելով, ուղղվեցին դեպի կամուրջը։ Հազիվ էին կամրջի մայթը բարձրացել, երբ աղջիկը ցնցվեց և անմիջապես շտապեց նրանց ընդառաջ։ Նրանք քայլում էին շուրջը նայելով, բայց ասես շատ քիչ հուսալով, թե իրենց ցանկությունը կիրագործվի, երբ հանկարծ աղջիկը միացավ նրանց։ Երկուսն էլ արագ կանգ առան զարմանքի բացականչությամբ, բայց իսկույն զսպեցին իրենց, քանի որ ճիշտ այդ միջոցին գավառացու տարազով մի տղամարդ շատ մոտիկ եկավ և համարյա թե բախվեց նրանց։
― Անշուշտ քեզ վրա չեն կասկածել, որ դու հաղորդակցության մեջ ես որևէ մեկի հետ այն հարցի շուրջը, որ այս գիշեր մեզ այստեղ է բերել, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։
― Ոչ, ― պատասխանեց աղջիկը, գլուխը թափահարելով։ ― Ինձ համար հեշտ չէ տանից դուրս գալ մինչև նա չիմանա, թե ես ուր եմ գնում, և ինձ անցայլ անցյալ անգամ երբեք չէր հաջողվի գնալ լեդիի մոտ, եթե քնաբեր դեղով անզգայության ենթարկած չլինեի նրան։
― Իսկ նա զարթնե՞լ է քո տուն վերադառնալուց առաջ, ― հարցրեց ջենթլմենը։
― Իսկ ի՞նչ կլինի, երբ նա մյուսներին էլ մատնի։
― Եթե կարողանանք ճշմարտությունը բռնությամբ դուրս կորզել նրանից, ես քեզ խոստանում եմ, որ այդտեղ էլ հարցը կվերջանա։ Օլիվերի կյանքի մեջ երևի կլինեն այնպիսի կետեր, որոնք հանրութայն հանրության սեփականություն դարձնելը շատ տհաճ կլիներ, իսկ ճշմարտությունը ի հայտ բերելուց հետո այդ բոլոր մարդկանց մենք բոլորովին ազատ կթողնենք։
― Իսկ եթե ձախողվե՞ք ձեր ձեռնարկի մեջ, ― առարկեց աղջիկը։
Երբ երկուսն էլ հավաստիացրին նրան, որ կարող էր անվերապահորեն հավատ ընծայել իրենց, նա սկսեց շատ ցածրաձայն նկարագրել գինետան դիրքը, որտեղից նրան հետևել էին այս գիշեր։ Դատելով այն բանից, որ նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում, այնպես էր երևում, որ ջենթլմենը աղջկա հաղորդած որոշ տեղեկությունները հապճեպով գրի էր առնում։ Երբ նա արդեն մանրամասնորեն պատմել էր, թե որտեղ է գտնվում գինետունը, հայտնել էր այն մասին, թե որտեղից կարելի էր նրան դարանել առանց կասկած հարուցելու, և թե գիշերվա ո՛ր ժամին՝ Մոնքսը սովորաբար այցելում այնտեղ, նա, ասես, մի րոպե խորհրդածեց, աշխատելով ավելի լավ մտաբերել նրա դիմագծերն ու արտաքինը։
― Նա բարձրահասակ է, ― ասաց աղջիկը, ― պնդակազմ, բայց ոչ գեր։ Թաքնվող մարդու քայլվածք ունի և քայլելիս մերթ մեկ ուսի, մերթ մյուս ուսի վրայով ետ է նայում։ Այդ մի բանը չմոռանաք, որովհետև նրա աչքերը այնքան խորն են ընկած, որ ոչ մի մարդու մոտ տեսած չկամ, և նույնիսկ միայն դրանով կարող եք ճանաչել նրան։ Մաշկի գույնը թուխ է, ինչպես թուխ է մազերի ու աչքերի գույնը, և թեև քսանվեց կամ քսանյոթ տարեկանից ավելի չի կարող լինել, այնուամենայնիվ հյուծված ու թառամած տեսք ունի։ Շուրթերը հաճախ գունատ են և այնպես կծված, որ այլանդակված են ուռուցքներով, քանի որ նա ջղային սաստիկ նոպաներ ունի և երբեմն նույնիսկ ձեևքերն ձեռքերն է կծում ու ծածկում վերքերով․ ինչո՞ւ ցնցվեցիք, ― ասաց աղջիկը՝ հանկարծ կանգ առնելով։
Ջենթլմենը շտապով պատասխանեց, որ ինքը այդպիսի բան չի զգացել, և խնդրեց, որ շարունակի։
Դեռատի լեդին զարմանք արտահայտող մի ճիչ արձակեց, և մի քանի րոպե նրանք այնքան լուռ էին, որ լրտեսը որոշակի լսում էր նրանց շնչառությունը։
― Կարծեմ ճանաչում եմ, ― ասաց ջենթլմենը, լռությունը խզելով։ ― Ըստ քո նկարագրությունների, պետք է որ ճանաչեմ։ Մենք դեռ կխոսենք։ Մարդիկ հաճախ զարմանալիորեն նման էր են իրար։ Գուցե սխալվում եմ։
Այսպես ձևական անտարբերությամբ խոսելիս ջենթլմենը մեկ երկու քայլ առաջ գնաց, ավելի մոտենալով թաքնված լրտեսին, վերջինս այդ կռահեց, որովհետև նա շատ որոշակի լսեց, թե ինչպես նա մրմնջաց․ «Այդ անկասկած նա է»։
― Ոչնչով, սը՛ր, ― ասաց աղջիկը արտասվելով։ ― Դուք ոչնչով չեք կարող օգնել ինձ։ Իմ վիճակը բոլորովին անհուսալի է։
― Դու ինքդ ես քո փրկությանը արգելք հանդիսանում, ― ասաց ջենթլմենը։ ― Քո անցյալը եղել է ապարդյուն վատնումը պատանեկան ուժերի և շռայլումը այն անգին գանձերի, որ արարիչը մեկ անգամ է շնորհում մարդուն։ Բայց ապագայի համար կարող ես հուսալ։ Ես չեմ ասում, թե մեր հնարավորության սահմաններում է քեզ մտքի ու հոգու անդորություն անդորրություն պարգևել, որովհետև այդ անդորությունը անդորրությունը կգա, եթե դու նրան որոնես․ բայց մենք կարող ենք քեզ ուղարկել Անգլիայի խաղաղ վայրերից մեկը կամ, եթե վախենում ես մնալ այստեղ, որևէ օտար երկիր, իսկ դա ոչ միայն մեր հնարավորության սահմաններում է, այլև մեր ամենաջերմ ցանկությունը։ Լուսաբացից առաջ, նախքան այս գետը կողջունե արևի առաջին շողերը, դու կլինես այնքան անհասանելի քո նախկին գործակիցների համար, որքան եթե այս րոպեին աշխարհի երեսից չքանայիր։ Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա, որ դու անգամ մի բառ փոխանակեիր քո վաղեմի ընկերներից որևէ մեկի հետ, կամ մի հայացք նետեիր քո նախկին հաճախավայրերից որևէ մեկի վրա, և կամ շնչեիր այն թունավոր օդը, որ կործանիչ ու մահաբեր է քեզ համար։ Հրաժարվի՛ր այդ բոլորից, քանի դեռ ուշ չէ։
― Այժմ նա անշուշտ կընդունի մեր առաջարկը, ― արտասվեց դեռատի լեդին։ ― Երևի տատանվում է։
Վստահելի
1396
edits