Changes

Մոսկվա 2042

No change in size, 15:20, 21 Ապրիլի 2014
/* Բոյկոտ (շարունակություն) */
Իմ տանջանքներն ավելացան, երբ եղանակը սկսեց փչանալ։ Գիշերները ցուրտ էին, իսկ առավոտյան ասֆալտը թաց էր շաղից և չնայած ես արդեն սովորել էի բոբիկ ման գալ, բայց ոտքերս միևնույն է մրսում էին։ Ցերեկն ավելի հաճելի էր։ Ոչ շոգ էր, ոչ ցուրտ։ Երկինքը ավելի հաճախ էր պատվում ամպերով, և ես նկատեցի, որ կոմունյանները ինձ համար անհասկանալի մի ինչ֊որ հույսով են նայում ամպերին։
Խոստովանել թուլությունդ միշտ էլ անհարմար է, բայց ես անկեղծ մարդ եմ և ստիպված եմ ասել, որ իմ գաղափարական կայունությունը չդիմացավ ինձ հասած փորձություններին։ Ես միշտ նախանձում էի այն մարդկանց, որոնք նվիրված են մնում իրենց համոզմունքներին, ինչ էլ որ պատահի։ Կոմունիստների մեջ հանդիպում էին մարդիկ, որոնք հավատարիմ էին իրենց գաղափարներին նույնիսկ տարիներ տևող բանտարկությունից հետո, նույնիսկ երբ նրանց հետքույքն էին խցկում շիկացած երկաթը, իսկ կոկորդը արճիճ լցնում։ Պատանի տեռորիստը աչքիս առաջ դիմացավ սարսափելի կտտանքների։ Իսկ ես պարզվեց, այնքան թուլամորթ եմ, որ մի քանի օր քաղցած մնալուց հետո, պատրաստ եմ վաճառել իմ բոլոր մշուշոտ իդեալները ոսպի ապուրի համար։ Սակայն ոչ ոք ինձ այդպիսի առաջարկ չէր անում։ Երրորդ Օղակի գործակալները թաքնվել են ու չեն երևում, իակ իսկ սիմիտները, որոնց մասին այդքան շատ լսել եմ, ինձ հետ կապ չէին հաստատում։
Չնայած նրանց գոյությունը զգացվում էր։ Թափառելով քաղաքով և մտածելով ստամոքսիս մասին, ես այնուամենայնիվ նկատում էի, որ ինչ֊որ բան տեղի է ունենում։ Մարդիկ հավաքվում էին խմբերով, շշուկով խոսում և տարօրինակ հայացքներ փոխանակում։ «Սիմ» բառն ինձ ավելի ու ավելի հաճախ էր հանդիպում։ Ես տեսնում էի այն ցանկապատների, ասֆալտի և նույնիսկ պետական շենքերի վրա՝ գրված մեկ կավճով, մեկ ածխով, իսկ մի հեռախոսային խցիկի վրա, այդ բառը գրված երկրորդական մթերքով․․․
Ադմին, Վստահելի
1876
edits