Ես հիշում եմ Զիլբերովիչի առաջին հիացած պատմությունները նախկին կալանավորի մասին, որը աշխատելով մանկապարտեզի կաթսայատանը գրում է հիասքանչ (Լեոյի սահմանմամբ) արձակ։ Այդ մարդը ամսական վաստակելով վաթսուն ռուբլի, ապրում է խիստ ասկետիկ, չի խմում, չի ծխում, սնվում է շատ համեստ։
Առավոտից մինչև գիշեր գրում է (ընդմիջվելով միայն քնելու, ուտելու և ածուխ լցնելու համար), թույլ չտալով իրեն ոչ մի թուլություն ավելորդ բան և գործնականում ոչ մեկի հետ չշփվելով, որովհետև առաջինը, վախենում է մատնիչներից, իսկ երկրորդը՝ գնահատում է իր ամեն մի րոպեն։
Միևնույն ժամանակ իր, Զիլբերովիչի հետ, նա(Լեոն դա հատուկ ընդգծեց) ոչ միայն խոսեց միանգամից ժամ ու կես, այլ նույնիսկ բարձրաձայն կարդաց նրա համար մի քանի էջ իր գործերից ինչ֊որ մեկից։
― Այո, իհարկե, ― ասաց Լեոն, ― բայց վեպը միլիցիայի մասին չէ։ Եվ ընդանրապես դա ուղղակի վեպ չէ։ Դա միայն մի հատորն է վաթսուն նախատեսվածից։
Ես կարծեցի, որ սխալ լսեցի և խնդրեցի Լեոյին կրկնել թիվը։ Նա կրկնեց։ Այն ժամանակ ես հարցեցիհարցրի, արդյո՞ք հեղինակը չի նստել հոգեբուժարանում։ Լեոն ասաց, որ իհարկե նստել է։
― Բնականաբար, ― ասացի ես։ ― Եթե մարդը նախատեսել է գրել վաթսուն վեպ, որոնցից ամեն մեկը հազար էջից է բաղկացած, նրա տեղը իսկապես հոգեբուժարանում է։
Առաջադեմ հայացքների տեր մարդ լինելով, Լեոն շատ զայրացավ և սկսեց ինձ վրա գոռալ, որ այդպիսի հայտարարություններով ինձ ավելի կսազեր դիմել ԿԳԲ, կամ ընկերներ ընտրել Սերբսկու անվան ինստիտուտի բժիշկների շրջանում։ Այնտեղ ինձ կհասկանան։ Իսկ ինքը՝ Լեոն չի հասկանում։
Մենք այն ժամանակ, շատ խիստ վիճեցինք, ես խփեցի շրկացրի դուռը և գնացիհեռացա, մտածելով որ ընդմիշտ։ Բայց դա ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ էր։ Մյուս օրը Լեոն եկավ ինձ մոտ օղու շշով և ասաց, որ երեկ շատ էր տաքացել։
Բայց երբ մենք խմեցինք, նա նորից սկսեց խոսել իր հանճարի մասին և նրա սուտը հասավ նրան, որ նա ոչ միայն Տոլստոյ է, այլև Լեոնարդո դա Վինչի։ Նա այնքան օրիգինալ մարդ է, որ իր վեպերը, նկատի առնելով նրանց մեծությունը ինչպես ծավալով այնպես էլ բովանդակությամբ, անվանում էր ոչ թե վեպեր այլ ժայռաբեկորներ։
― Հասկանալի է, ― ասացի ես։ Իսկ «ԿՊԶ»֊ն ― «Փոքր զոնայի» մասն է։ Ճի՞շտ է։
― Ահա սովորակն սովորական մտածողության տիպիկ օրինակ, ― ասաց Զիլբերովիչը։ «ԿՊԶ»֊ն «Փոքր զոնայի» մասը չէ, դա վեպ է հանրության էմբրիոնալ զարգացման մասին։
― Ի՞֊ինչ, ― հարցրեցի հարցրի ես։
― Ուրեմն ուշադիր լսիր ինձ։ ― Նա հանեց պիջակը, գցեց աթոռի մեջքին, և սկսեց վազվզել սենյակում։ Պատկերացրու, որ դու սպերմատոզոիդ ես։
― Ներիր, ― ասացի ես, ― բայց ինձ համար ավելի է հեշտ է պատկերացնել, որ դու ես սպերմատազոիդը։
― Լավ, հեշտությամբ ընդունեց նա նոր դերը։ ― Ես սպերմոտոզոիդ եմ։ Ես ժայթքում եմ կյանք, բայց ոչ մենակ, այլ երկու հարյուր միլիոնանոց պոչավոր շերեփուկների բազմության հետ։ Եվ մենք միանգամից հայտնվում ենք ոչ թե ջերմոցային պայմաններում, այլ թթու֊ալկալային միջավայրում, որտեղ կենդանի կմնա միայն մեկը։ Եվ ահա այդ երկուհարյուր երկու հարյուր միլիոնը պայքարի մեջ են մտնում այդ մի տեղի համար։ Եվ բոլորը բացի մեկից մահանում են։ Իսկ այդ մեկը դառնում է մարդ։ Ծնվելով, նա մտածում է, որ նա միակ անկրկնելին է իր տեսակի մեջ, իսկ հետո բանից դուրս պարզվում է գալիս, որ նա նորից մեկն է երկու հարյուր միլիոնից։
― Ինչպիսի հիմարությո՛ւն, ― ասացի ես։ Երկրագնդում մարդկանց թիվը ոչ թե երկու հարյուր միլիոն է, այլ չորս միլիարդ։