Ես ուղղակի ապշեցի այդ առաջարկությունից։
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու Ինչո՞ւ ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ գործ չունե՞մ,որ այդպիսի հեռուն գամ։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատ կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտը, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շևրոլե»։<ref>Զիլբերովիչը էմիգրատներից շատերի նման օգտվում է տեղում տարածված բառերով։ car ― մեքենա, highway մայրուղի, exit ― այստեղ ելք գլխավոր ճանապարհից, mile ― մղոն, shoulder ― այստեղ ճամփեզր, follow ― հետևել </ref> Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը՝ ցեխով կեղտոտված։ Հետևիր այդ «շևրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքիցդ բաց չթոցնես։ Վերջ։
Ես պատմեցի։
Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել նրանք դրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավորմեղավորը, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քեզ հետ վերաբերվում վերաբերում են ինչպես երեխայի հետ։ Տեսեք, թե ինչ ի՜նչ է երևակայում իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ պետք է վազես, հենց որ նա քեզ մատով կանչի։
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում արձագանքել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։