Նա նայեց թափված ատամներին, հետո ինձ, բայց ոչ թե ատելությամբ, այլ հեզ խոնարյությամբ։
― Այս ի՜նչ արեցիր, ― ասաց նա ու ժպտաց փոս ընկած բերանով։ Իհ շտերբե։ <ref>Ich sterbe (գերմ) ― ես մահանում եմ</ref> Հետո պառկեց բազմոցին ու մահացավ։
― Իհարկե, ես նրան մի քիչ խղճացի։ Չէ որ մենք հանդիպել էինք անցայլ կյանքում և նույնիսկ միասին խմել։ Բայց ես գիտեի, որ Էլիքսիրը գարշելի բան է, և պետք է այն ոչնչացնել ստեղծողի հետ միասին։ Եթե մարդիկ հավասար չեն կյանքում, նրանք գոնե պետք է հավասար լինեն մահում։ Բայց ես ոչ փիլիսոփայելու, ոչ էլ տխրելու ժամանակ ունեի, որովհետև ստորերկրյա քաղաքում հնչում էին կրակոցներ։