― Այնպես է գալարվում, կարծես կենդանի լինի, ― ասաց ինչ֊որ մեկը ուրախ։ Ես շրջվեցի և տեսա կողքիս կանգնած Ձերժին Գավրիլովիչին, երկար շալվարով, շապիկով և կարծես պատահաբար նրա տակից դուրս ընկած խաչով։
Տենո՞ւմ Տեսնո՞ւմ ես, ― ասաց նա և ձեռքով ցույց տվեց ամբոխը, ― բոլորը սիմիտ են։
Ես ցնցված էի։ Մտածում էի, թե որտեղի՞ց հայտնվեցին այսքան սիսմիտներ, որտե՞ղ էին նրանք թաքնված։ Անկեղծ ասած, ես նրանցից մի քիչ վախենում էի, բայց հույս ունեի, որ նրանք ինձ ձեռք չեն տա, որովհետև ես այստեղ կարծես օտար եմ։ Բայց Ձերժին Գավրիլովիչի համար ես մի քիչ անհանգստանում էի։ Ինձ հայտնի էր, որ նա սիսմիտ է, բայց այդ բանը չիմացող մարդիկ, կարող էին ճանաչել Բեզո֊ի նախկին գեներալին։ Իսկ ես լավ գիտեյի պատմությունից, որ ժողովրդական հուզումների ժամանակ, անվտանգության աշխատակիցները հայտնվում են դժվարին կացությունում։ Բայց Ձերժին Գավրիլովիչը, անհանգստուցյան նշաններ կարծես թե ցույց չէր տալիս։
― Ձերբակալել նրան, ― Սիմիչը վերցրեց սանձը և առաջ շարժվեց շարունակելով շաղ տալ ամերիկյան ցենտերը։
===Գենիալիսիմուսը===