Ելքի մոտ կանգնած երկու ուղեկցորդուհիները, հոգնած ժպտալով, ցանկանում էին ուղևորներին երջանիկ ժամանց և հիշեցնում էին, որ հետադարձ չվերթը տեղի կունենա ուղիղ մեկ ամսից։
Անկեղծ ասած, ես շատ էի հուզվում, չիմանալով, թե ինչ է սպասվում սպասում ինձ ներքևում։ Այդ պատճառով, հավասարվելով ուղեկցորդուհիներից մեկի հետ, ես նրան հարցրի, չի՞ կարող նա արդյոք տալ ինձ ևս երկու շիշ «Սմիռնոֆֆ», և լայն բացելով բերանս, ցույց տվեցի, որ այնտեղ ամեն ինչ վառվում է։
Նա սկզբից չհասկացավ, իսկ երբ հասկացավ, բավականին սառը բացատրեց, որ ընկերությունը սպասարկում է ուղևորներին միայն թռիչքի ժամանակ, իսկ թռիչքը արդեն ավարտված է։
Ես նորից էի ու նորից բացում էի բերանս, խփում կրծքիս, բառերով և նշաններով բացատրում, որ շատ է հարկավոր, քանի որ ունեմ ոչ մեծ կոպֆշմերցե, այսինքն՝ գլխացավ, բայց նա մնաց անտարբեր իմ բացատրություններին, ինչպես ժայռ։
Մինչ ես բացատրում էի, մնացած ուղևորները արդեն իջել էին ինքնաթիռից։ Ես մոտեցա բացված լյուկին, նայեցի ներքև և ընկրկեցի։ Հողը հեռու էր, իսկ պարանից պարանե աստիճանը թվում էր այնքան այնքա՜ն անհուսալի։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ ես պետք է այդպիսի գումար տալով, մագլցեմ կապիկի նման ինչ֊որ պարաններով։ Բայց երբ տեսա, թե ինչ է կատարվում ներքևում, ինձ ամբողջապես կորցրեցի։ Ինձանից առաջ իջած ուղևորները, կանգնած էին շրջապատված զինվորականների խիտ պատով, որոնք նրանց վրա նշան էին բռնել իրենց ավտոմատներով։ Զինվորականները մեկ֊մեկ քշում էին ուղևորներին և համարյա ներս հրում զրահամեքենաներից մեկի մեջ։
― Շարժվիր արագ, ավելի արագ, ― հրամայում էր ուսադիրների վրա չորս աստղ ունեցող կարճահասակ ամրակազմ սպան, որը երևի կապիտան էր։