Շվեյկը վեր կացավ իր մահճակի վրայից, ֆելդկուրատի ձեռքն ամուր սեղմեց ու ասաց․
— Շատ ուրախ եմ, ես էլ Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատար Շվեյկն եմ։ Մեր զորամասը վերջերս տեղափոխեցին Լեյտի Բրուկ։ Նստեցեք, պարոն ֆելդկուրատ, և պատմեցեք, թե ձեզ ինչի համար են նստեցրել։ Դուք, ինչքան չլինի, սպայի աստիճան ունեք, և պետք է նստեիք կայազորի բանտում, և ոչ թե այստեղ, ուր մահճակները ոջլոտ են։ Ճիշտն ասած, երբեմն մարդ ինքն էլ չի իմանում, թե որտեղ պետք է նստի։ Պատահում է, որ գրասենյակում շփոթում են կամ պատահմամբ է այդպես լինում։ Մի անգամ, պարոն ֆելդկուրատ, կալանքի տակ էի Բուդեյովիցիում, գնդի բանտում, և ինձ մոտ մի դերակալ-կադետ բերին։ Այդ դերակալ-կադետ ասածը ֆելդկուրատի պես բան է. ո՛չ սպա է, ո՛չ զինվոր, զինվորների վրա սպայի պես բղավում է, բայց երբ նրան մի բան է պատահում՝ նստեցնում են հասարակ զինվորների հետ։ Դրանք, ճիշտ ասած, պարոն ֆելդկուրատ, նկեցիկների ընկեցիկների վիճակում էին. սնվելու համար նրանց ենթասպաների խոհանոցին չէին կցում, զինվորների խոհանոցից էլ կերակրվելու իրավունք չունեին, քանի որ աստիճանով բարձր էին, սպայական սնունդ էլ չէին ստանում։ Այդ ժամանակ նրանք հինգ հոգի էին։ Սկզբում զինվորների կանտինայում<ref>Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ (գերմ․)։Կանտինա — զորամասային թեյարան։</ref> միայն շոռ-մոռ էին ուտում, քանի որ նրանց համար այնտեղ սննդաբաժին չէր ստացվում։ Հետո այդ գործին խառնվեց ավագ-լեյտենանտ Վուրմը և նրանց արգելեց զինվորների կանտինան գնալ, թե իբր դա անհամատեղելի է դերակալ-կադետի պատվի հետ։ Է՛, ի՞նչ պիտի անեին, քանի որ չէին թողնում նաև սպայական կանտինան մտնել։ Այդպես կախված էին երկնքի և երկրի արանքում և մի քանի օրվա մեջ այնքան էին հոգեմաշ եղել, որ նրանցից մեկը իրեն գցեց Մալշա գետը, իսկ մի ուրիշը գնդից փախավ և երկու ամիս անց մի նամակ ուղարկեց զորանոց, որով հայտնում էր, թե Մարոկկոյում զինվորական մինիստր է դարձել։ Մնացել էին չորսը։ Մալշայի մեջ նետված դերակալ-կադետին փրկել էին։ Իրեն ջուրը գցելիս նա հուզմունքից մոռացել էր, որ լողալ գիտե և որ լողի քննությունը գերազանց է հանձնել։ Նրան պառկեցրին հիվանդանոցում, բայց այնտեղ էլ չգիտեին, թե ինչպես վարվեն. սպայակա՞ն վերմակ գցեն վրան թե հասարակ։ Ի վերջո այսպիսի ելք գտան։ Ոչ մի վերմակ չտվին և փաթաթեցին թաց սավանի մեջ, այնպես որ կես ժամ հետո նա խնդրեց, որ թույլ տան նորից գնալ զորանոց։ Ա՛յ հենց դրան, դեռ բոլորովին թաց-թաց, նստացրին ինձ հետ։ Նստեց մի չորս օր և երանության մեջ էր, քանի որ սնունդ էր ստանում, ճիշտ է՝ կալանավորի, բայց և այնպես սնունդ։ Նա, ինչպես ասում են, իր ոտքերի տակ ամուր հող էր զգում։ Հինգերորդ օրն եկան նրան տանելու, իսկ տանելուց կես ժամ անց նա վերադարձավ գլխարկը վերցնելու և ուրախությունից լաց էր լինում։ Եվ ինձ ասաց. «Վերջապես մեր մասին, որոշում եկավ։ Այսօրվանից դերակալ-կադետներիս հաուպտվախտ կնստեցնեն սպաների հետ։ Սնունդի համար արժեքից ավելի կվճարենք սպայական խոհանոցին, իսկ մեզ կկերակրեն այն բանից հետո, երբ սպաները կուշտ ուտեն-պրծնեն։ Կքնենք ստորին աստիճանավորների հետ, սուրճ կստանանք սպայական խոհանոցից, իսկ թութուն՝ զինվորների հետ»։
Ֆելդկուրատ Մարտինեցը միայն հիմա ուշքի եկավ և Շվեյկի խոսքն ընդհատեց մի ֆրազով, որի բովանդակությունը ոչ մի առնչություն չուներ մինչ այդ տեղի ունեցած խոսակցության հետ.
— Յիչինցի,― կոտրված ձայնով պատասխանեց կայսրական թագավորական տեր հայր Մարտինեցը։
— Որ այդպես է, պարոն ֆելդկուրատ, երևի Ռուժենա Գաուդրսովային կճանաչեք։ Նախանցյալ տարի նա ծառայում էր Պրագայի գինետներից մեկում, որ գտնվում է Պլանտերսկա փողոցի վրա, և միանգամից տասնութ մարդու դատի տվեց ու ալիմենտ պահանջեց, որովհետև ջուխտակ էր ծնել։ Երկվորյակներից մեկի մի աչքը կապույտ էր, մյուսը՝ շագանակագույն, իսկ երկրորդի մի աչքը գորշ, մյուսը սև։ Այդ պատճառով նա ենթադրում էր, թե գործին խառն են այդպիսի աչքեր ունեցող չորս պարոններ։ Այդ պարոններն այցելում էին ասածս գինետունը և նրա հետ գործ-մործ էին ունեցել։ Բացի դրանից, երկվորյակներից մեկի մի ոտքը ծուռ էր քաղաքապետարանի խորհրդականներից մեկի ոտքի պես,— այդ խորհրդականն էլ էր այցերում գինետունը,— իսկ երկրորդի ոտքը վեց մատ ուներ, ինչպես գինետան մշտական հաճախորդ դեպուտատի ոտքը։ Հիմա պատկերացրեք, պարոն ֆելդկուրատ, որ նրա հետ հյուրանոցներ ու մասնավոր բնակարաններ էին գնացել տասնութ այդպիսի այցելուներ և երկվորյակների վրա յուրաքանչյուրից որևէ նշան էր մնացել։ Դատարանը վճռեց, որ այդպիսի խառնակության պայմաններում դժվար է որոշել, թե հայրտ հայրն ով է։ Այն ժամանակ Ռուժենան ամբողջ մեղքը բարդեց գինետան տիրոջ վրա, որի մոտ ծառայում էր, և նրա դեմ հայց ներկայացրեց։ Սակայն գինետան տերն ապացուցեց, որ ինքն արդեն քսան տարուց ավելի, ներքին վերջավորությունների բորբոքման պատճառով արված վիրահատությունից հետո, սեռապես անկար է։ Ի վերջո Ռուժենային, պարոն ֆելդկուրատ, քշեցին ձեզ մոտ՝ Նովի Յիչին։ Եվ այստեղից խրատ. շատի հետևից վազողի ձեռքը բան չի ընկնի։ Նա պետք է մեկի օձիքից բռներ և դատարանի առաջ չպնդեր, թե երկվորյակներից մեկը դեպուտատից է, մյուսը քաղաքապետարանի խորհրդականից։ Պետք է ասեր, թե դրանցից մեկից է, և վերջ։ Երեխայի ծնվելու ժամանակը հեշտ է հաշվել, ամսի այսինչ օրը այս մարդու հետ եղել եմ հյուրանոցում, իսկ այսինչ ամսի այսինչ օրը երեխա ծնել։ Իհարկե, եթե ծնունդը նորմալ է եղել, պարոն ֆելդկուրատ։ Այդպիսի հյուրանոցներում մի հնգանոցով միշտ էլ կարելի է վկա գտնել, օրինակ, մի դռնապան կամ աղախին, որոնք ձեզ կերդվեն, թե այն գիշերը այն մարդն իսկապես նրա հետ եղել է և դեռ աստիճաններից իջնելիս Ռոժենան նրան ասել է. «Բա որ բան-ման լինի՞», իսկ նա պատասխանել է. «Մի վախենա, իմ կանիմուրա, երեխայի մասին ես հոգ կտանեմ»։
Ֆելդկուրատը մտածմունքի մեջ ընկավ։ Հիմա հոգևոր մխիթարությունը նրան այնքան էլ հեշտ գործ չէր թվում, թեև նախապես պլանավորել էր, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսեր սիրեցյալ որդու հետ. նա պետք է խոսեր այն անսահման ողորմածության մասին, որ կցուցաբերվի ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր զինվորական հանցագործները գերեզմաններից դուրս կգան պարանները վզներին։ Եթե նրանք զղջացած լինեն, ապա բոլորը ներում կստանան, ինչպես նոր Կտակարանի «խոհեմ ավազակը»։
Նա պատրաստել էր, թերևս, ամենասրտառուչ հոգևոր մխիթարություններից մեկը, որը պետք է կազմված լիներ երեք մասից։ նախ Նախ պիտի զրուցեր այն մասին, թե կախաղանի միջոցով մեռնելը թեթև կթվա, եթե մարդ աստծո հետ լիովին հաշտ լինի։ Ռազմական օրենքը պատժում է թագավոր կայսրին դավաճանելու համար, որը բոլոր զինվորների հայրն է, այնպես որ զինվորի ամենաաննշան զանցանքը պետք է դիտվի որպես հայրասպանություն, որպես հոր դեմ ուղղված վիրավորանք։ Այնուհետև նա ցանկանում էր զարգացնել իր այն տեսությունը, թե թագավոր կայսրը աստծո օծյալն է, որ ինքն աստված նրան նշանակել է աշխարհիկ գործերր վարելու համար, ինչպես հռոմի պապը նշանակված է հոգևոր գործերի համար։ Կայսրին դավաճանելը նշանակում է դավաճանել հենց աստծուն։ Այդպիսով, զինվորական հանցագործին, բացի կախաղանից, սպասում են հավիտենական տանջանքներ և հավիտենական նզովք։ Սակայն եթե աշխարհիկ արդարադատությունը, զինվորական կարգապահության բերումով, չի կարող վճիռը չեղյալ հայտարարել, ապա ինչ վերաբերվում է մյուս պատժին, այսինքն հավիտենական տանջանքներին, այդտեղ դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս դեպքում մարդ կարող է պատժից խուսափել մի փայլուն քայլով՝ ապաշխարհությամբ։
Ֆելդկուրատը պատկերացնում էր այն հուզիչ տեսարանը, որից հետո այնտեղ, երկնքում, կջնջեն բոլոր այն նշումները, որ արվել են՝ Պերեմիշլում գեներալ Ֆինկի բնակարանում նրա գործած մեղքերի և արարքների համար։
Նա պատկերացնում էր, թե ինչպես վերջում դատապարտյալի վրա կպոռակգոռա. «Զղջա՛, որդյակդ իմ, ինձ հետ միասին ծունր դիր։ Կրկնիր ինձ հետ, որդյակդ իմ»։ Իսկ հետո այդ գարշահոտ ու ոջլոտ խցիկում կհնչի սույն աղոթքը. «Տե՛ր, միայն քեզ է վայել ողորմալ ու ներել մեղսավորին։ Աղերսանոք թախանձում եմ քեզ զինվոր այսինչի (տալիս է անունը) հոգու համար, որին դու հրամայել ես լքել այս աշխարհը համաձայն Պերեմիշլի ռազմադաշտային դատարանի վճռի։ Ներում պարգևիր այս զինվորին, որը քո ոտքն է ընկել, ազատիր նրան դժոխքի տանջանքներից և թույլ տուր ճաշակել հավիտենական խնդությունը քո»։
— Թույլ տվեք ասել, պարոն ֆելդկուրատ, դուք արդեն հինգ րոպե լուռ եք, կարծես ձեր բերանը ջուր եք առել, խոսելու սիրտ չունեք։ Իսկույն երևում է, որ առաջին անգամ եք կալանքի տակ առնվել։
Շվեյկը մտերմավարի հպվեց ֆելդկուրատին և, նրա իրանը գրկելով շարունակեց․
— Ենթադրենք, պարոն ֆելդկուրատ, թե ասել եք, որ կցանկանայիք կինը լիներ շիհակերշիկահեր, երկար ոտքերով, այրի, անկիրթ։ Տասը րոպե հետո այդ կինը կլիներ ձեր անկողնում, ծննդականն էլ ձեռքին։
Ֆելդկուրատն անհարմարությունից քրտնել էր, իսկ Շվեյկը, մայրական գորովանքով նրան իր կրծքին սեղմելով, շարունակում էր.
— Ըստ երևույթին նրան գժանոց կտանեն,— եզրակացրեց Շվեյկը, ցած թռավ նարի վրայից և, զինվորավարի ետ ու առաջ քայլելով, սկսեց երգել.
Քո տված այն մատանին<br />Ես չեմ դնում իմ մատին։<br />Ինչի՞ս է պետք, որ դնեմ:<br />Մատանիքով քո տված<br />Հրացանն իմ կլցնեմ։
Այդ դեպքից շատ չանցած գեներալ Ֆինկին զեկուցեցին, թէ ֆելդկուրատն եկել է։
Այդ միջոցին ուրախ դամաներից մեկը ֆելդկուրատի վրա «Մեմֆիս» տեսակի մի սիգարետ նետեց։
— Խմեցեք, հոգևոր մխիթարոլթյո՛ւնմխիթարությո՛ւն,— առաջարկեց գեներալ Ֆինկը, ֆելդկուրատի համար գինի լցնելով մի մեծ ու կանաչ գավաթի մեջ։ Բայց քանի որ ֆելդկուրատը միանգամից չխմեց, գեներալն սկսեց նրան իր ձեռքով խմեցնել, և եթե ֆելդկուրատը կուլ չտար ինչպես հարկն է, ապա նա նրան ոտից գլուխ կթրջեր։
Եվ միայն դրանից հետո սկսեցին հարցնել,թե հոգևոր մխիթարության ժամանակ դատապարտյալն իրեն ինչպես էր պահում։ Ֆելդկուրատը ոտքի կանգնեց և ողբերգական ձայնով ասաց․
Ամեն կողմից նրա վրա բողոքներ էին ուղարկում գեներալին, թե նա պատվիրատուի մոտ շիկահերի փոխարեն սևահեր կին է բերել, իսկ մարդաթող կրթված տիկնոջ փոխարեն՝ անկիրթ այրի։
Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյաչ կատարյալ հրեշտակ է։
== Շվեյկը նորից իր երթային վաշտում ==