Changes
― Ի՜նչ ես ասում, ― չնկատելով իմ ակնարկը տխուր ասաց Ձերժին Գավրիլովիչը։ ― Եթե իմանայինք, ձեր օգնության կարիքը չէինք ունենա։
===Ստեղծագործական Հնգանկյունը===
― Ստեղծագործական Հնգանկյունի արտահերթ նիստը հայտարարում եմ բացված, ― սովորական ձայնով ասաց Սմերչևը և նայեց կողքին նստած Բերիյ Իլյիչին, որը կզակը հենած բռունցքներին ինչ֊որ տեղ էր նայում աջ ականչիս ականջիս միջով։ Նա իր ամբողջ տեսքով ցույց էր տալիս, որ կողմնակի անձ է և մտադրություն չունի խառնվել Հնգանկյունի աշխատանքին։
― Նիստը գաղտնի է, ― շարունակեց Սմերչևը։ ― Ոչ ոք իրավունք չունի գրառում կատարել բացի սղագրուհուց։ ― Նա բազմանշանակ նայեց ինձ, իսկ ես ցույց տվեցի նրան դատարկ ձեռքերս և թփթփացրի կրծքիս, ցույց տալով որ ոչինչ չունեմ ո՛չ սեղանին, ո՛չ ձեռքիս, ո՛չ էլ ծոցում։ ― Հնգանկյունի անդամներին դա հայտնի է, իսկ ում հայտնի չէ՝ , ― Սմերչևը նորից ինձ նայեց, ― զգուշացնում եմ, որ Հնգանկյունում տեղի ունեցող քննարկումները այս պատերից դուրս արգելվում է հրապարակել։
― Իմ ու մարշալի հետ, ― նկատեցի ես, ― ստացվում է ոչ թե հնգանկյունի, այլ յոթանկյունի։
Այս դիտողությունը ինձ սրամիտ թվաց և ես ծիծաղեցի։ Հնգանկյունի անդամները լարված իրար նայեցին։ Մարշալը առաջվա պես անվրդով էր, իսկ Կոմունիյ Իվանովիչը, մի հայացք գցելով մարշալի դեմքին, ժպիտի նման մի բան պատկերեց, հասկացնելով, որ իմ ուրախ տրամադրությունը չի համապատասխանում պահի լրջությանը։
Ես շփոթվեցի, և սկսեցի աննկատ ուսումնասիրել Հնգանկյունի անդամներին։ Նրանք այսպես էին տեղավորված։ Սմերչևը նստած էր իր սեղանի առջև մարշալի աջ կողմից։ Նույն սեղանի մոտ էր նստած նաև Իսկրան մատիտով և բլոկնոտով (այդ նա էր սղագրուհին)։ Երբեմն ուզում էի հանդիպել նրա հայացքին, բայց նա պահում էր իրեն շատ օտարոտի և իմ կողմը չէր նայում։ Հնգանկյունի մնացած անդամները՝ Պրոպագանդա Պարամոնովնան, Ձերժին Գավրիլովիչը և Հայր Զվեզդոնին՝ տեղավորվել էին խորհրդակցությունների համար նախատեսված սեղանի մոտ։ Ես նստած էի Զվեզդոնիից, մի քանի աթոռ այն կողմ, ավելի մոտիկ սեղանի ծայրին։
― Ես կարծում եմ, ― շարունակեց Սմերչևը, ― որ մեր նիստը կանցնի առանց ավելորդ ձևականությունների, և նվիրված կլինի գլխավոր նյութին։ Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները Կլասսիկի հետ մինգամից չստացվեվին։ Ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես բացատրում եմ դա նրանով, որ մենք մեծացել և դաստիարակվել ենք տարբեր սոցիալական պայմաններում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ցուցաբերում ենք համբերություն և հումանիզմ։ Մենք շատ բայրացակամ ընդունեցինք նրան, բնակության համար տրամադրեցինք լավագույն հյուրանոցը, ընդունեցինք բարձր կարիքների բավարարում ունեցողնեի շարքը, նրա անունով անվանեցինք գլխավոր փողոցներից մեկը, և դա այն դեպքում, որ նա դեռ ոչինչ չի արել դրան արժանանալու համար։ Մենք պատրաստվում էինք չափազանց հանդիսավոր, ողջ ժողովրդի հետ նշել նրա հարյուրամյակը։ ԿՊԳԲ֊ի ղեկավրությունը, Գլխավոր Հնգանկյունին և Խմբագրական Կոմիտեն անձամբ Գենիալիսիմուսի մասնակցությամբ ընդունեցին իր համարձակության մեջ մի աննախադեպ որոշում։ Հաշվի չառնելով թղթի ժամանակավոր պակասը և այն հանգամանքը, որ մեզ մոտ ընդունված չէ տպագրել գրքեր, որոնք կապված չեն Գենիալիսիմուսի հետ, անտեսելով այդ ամենը, մենք որոշեցինք տպագրել մեր հյուրի ստեղծագործությունը, բայց խնդրել էինք որոշ փոփոխություններ մտցնել տեքստի մեջ։ Տեղ֊տեղ կրճատումներ անել, որոնք ընդհանուր առմամբ, չէին ազդի գրքի վրա։ Այդ աննշան աշխատանքի համար, հնարավորություն տվեցինք նրան ծանոթանալ բոլոր անհրաժեշտ նյութերի հետ։ նյութերին։ ― Այդպես չէ՞, ― ինձ նայեց Սմերչևը։
― Եթե դուք նկատի ունեք ինձ վերագրվող վեպի որոշ գլուխները, ― ասացի ես, ― ապա այո, ես նրանց ծանոթացել եմ։
Ես նայեցի Զվեզդոնիին, հետո Սմերչևին։ Նա հեռացրեց աչքերը, բայց ոչինչ չասաց։ Ես հասկացա, որ նա համաձայն է Զվեզդոնիի հետ, բայց չի պնդի այդ, իսկ ես, իհարկե, չեմ պատրաստվում կանգնել, ես իրենց համար փոքրիկ տղա չեմ։
― Հիմա դուք ամեն ինչ գիտեք, ― ասաց Սմերչևը։ ― Սիմ Կարնավալովը չի մահացել, ինչպես կարծում էինք, նա կենդանի է, պահվում է շվեյցարական բանկում և իր ժամին է սպասում։
― Սպասում է, բայց ուզածին չի հասնի, ― նկատեց Զվեզդոնին և Հնգանկյունի բոլոր մասնակիցները ուրախ, բայց մի քիչ լարված ծիծաղեցին։
― Այո, ― վստահ հաստատեց Կոմունիյ Իվանովիչը։ ― Նա իր ուզածին չի հասնի, եթե իհարկե, մեր հյուրը մի քիչ մտածի ու մեզ ընդառաջի։
― Ես հարց ունեմ, ― ասացի ես։
― Իհարկե, հաստատվում է, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը և բացելով իր առջև դրված կանաչ թղթապանակը սկսեց այնտեղ ինչ֊որ թղթեր նայել։ ― Դա հաստատվում է մեր հետախույզ՝ Ստեպանիդա Զուևա֊Ջոնսոնից սատցված տեղեկագրերից և հեռախոսային խոսակցության այն հաշվից, որը տեղի է ունեցել Կարնավալովի ու պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի միջև։
― Լսեք, այդ բոլորը լուրջ չէ, ― ասացի ես նյարդայնացած։ ― Այդ հաղորդագրությունները, հեռախոսային հաշիվները, դատարկ բան են, չէ՞ որ դուք այդ ամենը իմացել եք նույն այդ գրքից։ Բայց չէ՞ որ դա վեպ է, գեղարվեստական ստեղծագործություն։ Այլ կերպ ասած, այդ բոլորը հնարված է։
― Բավականին չար է հնարված, ― ասաց մինչև այդ լռություն պահպանող Պրոպագանդա Պարամոնովնան և նայեց մարշալին։
― Բնությունս, ― ասացի ես։ ― Ախր հասկանում եք, տեսնում եմ «Սիմ» բառը, նշան եմ բռնում, իսկ ձեռքս չի բարձրանում։ Բացի այդ, հենց այնպես հնարավոր չէ նրան դեն նետել։ Եթե ջնջեմ նրան, նշանակում է պետք է ջնջնել և Զիլբերովիչին։
― Շատ էլ լավ կանեք, ― ասաց Զվեզդոնին։ ― Մի սիսմիտ սիմիտ էլ կպակասի։
― Մեկով չի վերջանա, ― ասացի ես։ ― Եթե չլինի Զիլբերովիչը, ուրեմն Ժանետան էլ պետք չէ։ Ժանետայից հետո՝ պետք է ջնջել և՛ Կլեոպատրա Կազիմիրովնային, և՛ Ստեպանիդային, և՛ Թոմին, և Գլագոլին, և՛ դոկտոր Րիվկինին։
Հանկարծ Պրոպագանդա Պարամոնովնան վեր թռավ իր կարճ ոտքերի վրա, ետևից մոտեցավ, գրկեց ինձ և իր մեծ կրծքերով սեղմվեց թիակներիս։
― Խնդրում եմ, սիրելիս, ― մրթմրթաց նա քաղցրիկ ձայնով, ― ինչո՞ւ ես այդքան համառ, ինչու ես դիմակայում, կարծես ավանակ լինես։ ― Խնդրում եմ, օգնիր մեզ, շատ եմ խնդրում։ Որպես կին եմ աղաչում։
Նա հանկարծ ծնկի իջավ, ձեռքերով փաթաթվեց ոտքերիս․․․
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց նա բավական կոպիտ։ ― Դե, ոչ մի սարսափելի բան չկա։ Գլուխդ վեր բարձրացրու և արյունը կկտրվի։ Ամեն ինչ կարգին է, տեղեկացրեց Ձերժինը Սմերչևին։
― Ինչպե՞ս թե կարգին է, ― վրդովվեց Պրոպագանդա Պարամոնովնան։ ― Ի՞նչն է կարգին, երբ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
― Լռիր, ― կանգնեցրեց նրան Ձերժինը։ ― Ահա թե ինչ, ― ասաց նա, պտույտներ անելով սենյակում։ ― Մեր և Կլասիկի վեճը շատ հեռու գնաց։ Մենք խնդրում ենք, բայց նա մեզ չի հասկանում, իսկ ինչո՞ւ։
― Որովհետև թշնամի է, դրա համար էլ չի հասկանում, ― ասաց Պրոպագանդան։
― Այո, հավանաբար դա այդպես է, ― տխուր ժպտաց Սմերչևը։
― Այդպես մի ասա, ― վդովվեց Ձերժինը։ Ւնչո՞ւ Ինչո՞ւ միանգամից թշնամի։ Ինչո՞ւ ես այդպիսի բառեր օգտագործում։ Անձամբ ես, որպես ԲԵԶՕ֊ի աշխատակից, սովորել եմ մարդկանց մեջ լավը տեսնել։ Մենք պետք է փորձենք հասկանալ Կլասիկին։ Հարցը նրանում է, որ վերջերս ես նայում էի նախնական գրողների հին գործերը և հայտնաբերեցի, որ նրանք մեծամասամբ նորմալ մարդիկ էին, բայց նրանց պետք է վերաբերվել ավելի նուրբ։ Որովհետև, հակառակ դեպքում, նրանք դիմադրում են։ Սրա նման։ Քանի որ նա ստեղծագոծական մարդ է, նրան չի կարելի հրամայել ինչ֊որ բան անել։ Մենք պետք է ընտրության հնարավորություն տանք նրան։ Ենթադրենք, նա չի ուզում ցույց տալ սեյֆի տեղը։ Լավ, պետք չէ։ Չի՞ ցանկանում ազատվել իր հերոսից, դա էլ կարելի է հասկանալ։ Բայց լսիր, թանկագինս, ― դիմեց նա անձամբ ինձ։ ― Դու ինքդ մի ինչ֊որ բան մտածիր։ Ասենք, չես ուզում նրան ջնջել, այնպես արա, որ նա մեռնի և վերջ։ Հարցը կլուծվի։ Կամ, ասենք թե, նրան ոչ թե սառեցրել են, այլ աղ են դրել։ Հը՞։
Ձերժինը ինձ նայեց։ Մյուս անդամները հետևեցին նրա օրինակին։ Նույնիսկ Զվեզդոնին, վախենալով իջեցնել գլուխը, շրջվեց և ծտի նման ինձ նայեց։
― Իմ կարծիքով, ― ասաց Սմերչևը, ― իմ կարծիքով լավ միտք է, արդյունավետ։
― Հիմարություն է այդ ամենը, ― առարկեցի ես հոգնած։ ― Այդ ո՞վ է մարդուն աղ դնում։ Նա ոչ վարունգ է, ոչ էլ խոզի միս։
― Դե ես հենց այնպես, ― ասաց Ձերժինը։ ― Ես դա ասացի որպես զառանցանք։ Կարելի է մի ուրիշ բան մտածել։ Ասենք, նրան սառեցրեցին, հետո դրեցին սեյֆի մեջ, իսկ անտեղ այնտեղ ծակ կար, նա հալվեց և փչացավ։ Կարճ ասած, տարբերակները շատ են։ Չէ՞ որ դու արվեստագետ ես, մի բան կմտածես։
Այդ ժամանակ Իսկրան ինձ նայեց, և ես հասկացա, որ նա կտրականապես դեմ է այդպիսի ուղղումներին։ Հնարավոր է, եթե չլիներ նրա հայացքը, ես զիջեի։ Իսկ հիմա․․․