Changes
/* Էդիսոնի վերջը */
Մեծ դժվարությամբ պոկեցի նրան ղեկից և դուրս գցեցի մեքենայից։ Հետո, մի կերպ գլուխ հանելով պեդալների ու լծակների մեջ, ես շրջեցի մեքենան և շարժվեցի ստորգետնյա քաղաքից դուրս։
==Յոթերորդ մաս==
===Երկրորդ հայտնություն===
Ահռելի, տասնայկ հազարավոր մարդկանցից բաղկացած ամբոխը ալեկոծվում էր Հաղթական կամարի մոտ։ Ես նույնպես խիտ ամբոխի մեջ կանգնած հուզվում էի բոլորի հետ միասին։ Հարակից տներից մարդիկ պոկում էին Գենիալիսիմուսի դիմանկարները և նրա ասույթներով պաստառները։ Դիմանկարներն ու պաստառները պտտվելով ընկնում էին ամբոխի մեջ և տեղնուտեղը պատառոտվում։ Ինձանից ոչ հեռու, մի խումբ երիտասարդներ, ձեռք֊ձեռքի տված պարում էին Գենիալիսիմուսի այրվող խրտվիլակի շուրջը, որը, իհարկե, սարքված էր երկմթերքից։ Խրտվիլակը ծխում էր, հալվում ու լաց լինում երկրորդական արցունքներով։
― Այնպես է գալարվում, կարծես կենդանի լինի, ― ասաց ինչ֊որ մեկը ուրախ։ Ես շրջվեցի և տեսա կողքիս կանգնած Ձերժին Գավրիլովիչին, երկար շալվարով, շապիկով և կարծես պատահաբար նրա տակից դուրս ընկած խաչով։
Տենո՞ւմ ես, ― ասաց նա և ձեռքով ցույց տվեց ամբոխը, ― բոլորը սիմիտ են։
Ես ցնցված էի։ Մտածում էի, թե որտեղի՞ց հայտնվեցին այսքան սիսմիտներ, որտե՞ղ էին նրանք թաքնված։ Անկեղծ ասած, ես նրանցից մի քիչ վախենում էի, բայց հույս ունեի, որ նրանք ինձ ձեռք չեն տա, որովհետև ես այստեղ կարծես օտար եմ։ Բայց Ձերժին Գավրիլովիչի համար ես մի քիչ անհանգստանում էի։ Ինձ հայտնի էր, որ նա սիսմիտ է, բայց այդ բանը չիմացող մարդիկ, կարող էին ճանաչել Բեզո֊ի նախկին գեներալին։ Իսկ ես լավ գիտեյի պատմությունից, որ ժողովրդական հուզումների ժամանակ, անվտանգության աշխատակիցները հայտնվում են դժվարին կացությունում։ Բայց Ձերժին Գավրիլովիչը, անհանգստուցյան նշաններ կարծես թե ցույց չէր տալիս։
― Գալի՜ս են։ Գալի՜ս, ― հանկարծ բացականչեց կողքիս կանգնած տիկինը, և ես ճանաչեցի այն կռվարար կնոջը, որի պատճառով մի ժամանակ ընկել էի վնուբեզ։ Հիմա նա առանց տարբերանշանների համազգեստով էր։ Կրծքին խաչ էր կախված, որը ամենայն հավանականությամբ ստվարաթղթից էր կտրված։
― Գալի՜ս են, գալի՜ս, ― բղավեցին մի քանի հոգի։
Ամբոխը հուզվեց, բոլորը նետվեցին ճանապարհի վրա։ Ընդհանուր հրճվալից աղմուկի մեջ, ոտքի տակ ընկածների ու ճզմվածների տնքոցներն ու ճիչերը համարյա չէին լսվում և չէին փչացնում տիրող բարձր տրամադրությունը։ Բոլորը նայում էին Մինսկի խճուղու կողմը (լեզուս չի պտտվում այլ կերպ անվանել այդ փողոցը), որտեղ, հավանաբար, ինչ֊որ բան էր տեղի ունենում, բայց թե հատկապես ինչ, ես չէի կարողանում տեսնել, որովհետև առջևս կանգնած էր մի բարձրահասակ, լայնաթիկունք աշխատավոր յուղոտված կոմբինեզոնով։
― Կուզյա, այդ դո՞ւ ես, ― հրեցի ես նրա մեջքը։
― Ողջույն, հայրիկ, ― ճանաչեց նա ինձ և լայն ժպտաց։ ― Տեսնո՞ւմ ես ինչեր են կատարվում։ Երեկ կոմունիզմ էր, իսկ այսօր անհասկանալի մի բան։ Չկարողանալով զսպել զգացմունքները, նա ավելացրեց մի քանի բառակապություն, որոնք ես չեմ համարձակվում կրկնել։
Մինչդեռ ամբոխը ավելի ու ավելի էր մեծանում։ Ինձ հրում էին և ձախից և աջից, և առջևից ու ետևից։ Կողքիս հայտնվեց մի ոմն անձնավորություն պատռված վերնաշապիկով և վզին գցած պլաստմասե խաչով։
― Կոմունի՜յ Իվանովիչ, ― զարմացա ես։ ― այդ դո՞ւք եք։
― Կամա՜ց։ Կամա՜ց, ― շշնջաց Սմերչևը և թեքվեց ականջիս կողմը։ ― Դուք գիտեք, մայրիկս ինձ անվանում էր Կոլյունյա։
― Մի՞թե դուք մայրիկ ունեիք, ― զարմացա ես, բայց պատասխանը չլսեցի։ Մարդկանց անհամբերությունը հասել էր կիզակետին։ Բարձրանալով մատներիս ծայրերին կարողացա տեսնել միայն սրի ծայրը, իսկ հետո, երբ հաջողվեց մի քիչ առաջ անցնել, տեսա երեք աժդահաների, որոնք դանդաղ մոտենում էին Հաղթանակի կամարին։ Մեջտեղում սպիտակ ձիու վրա, ծածանվող սպիտակ շորերով և սպիտակ երկարաճիտ կոշիկներով առաջ եր գալիս Սիմ Սիմիչ Կարնավալովը, նրա աջ կողմից Զիլբերովիչը, իսկ ձախից Թոմը՝ օրորվում էին կարմրավուն ձիերի վրա։ Երկուսն էլ երկար բեղերով և չնայած շոգին կարակուլե բարձր փափախներով, երկուսն էլ զինված երկար սրերով։
Սիմ Սիմիչի ձախ ձեռքում մի մեծ տոպրակ կար։ Աջով նա ողջունում էր ամբոխին, մեկ֊մեկ էլ ձեռքը խցկում տոպրակի մեջ և իր շուրջը շաղ տալիս ամերիկյան ցենտեր։
Անցնելով Հաղթական կամարի տակով, Սիմ Սիմիչը և նրա ուղեկիցները կանգ առան։ Սիմիչը բարձրացրեց ձեռքը և ամբոխը անմիջապես լռեց։ Ինչ֊որ մարդ մոտեցավ նրան միկրոֆոնով։ Ես զարմանքով ճանաչեցի Ձերժինին, որը քիչ առաջ կողքիս էր։ Սիմիչը բայրացակամ վերցրեց միկրոֆոնը և հանկարծ բարձր բղավեց։
― Մենք, Սեռաֆիմ առաջինը, ողջ Ռուսաստանի թագավորն ու միապետը, հայտարարում ենք, որ ամենակուլների կոմունիզմը վերջնականապես ոչնչացված է և այլևս գույություն չունի։ Կա՞ն ձեր մեջ թաքնված ամենակուլներ։
Ես ուզում էի բղավել, որ այստեղ բոլորը ամենակուլներ են, որ մինչև վերջին մարդը, ամենակուլների կուսակցության անդամ էին։ Բայց ես հեռու էի կանգնած, իսկ Ձերժինը մոտիկ։
― Կա՛, ― բղավեց նա և ամբոխի մեջ սուզվելով դուրս քաշեց այնտեղից Կոմունիյ Իվանովիչ Սմերչևին։ Կոմունիյ Իվանովիչը դուրս էր պրծնում, ողբում, հողից կառչում և վերջապես ընկավ ծնկների վրա համարյա Գլագոլի սմբակների տակ։
Խոստովանո՞ւմ ես, որ ծառայել ես ամենակուլ և սատանայական ուսմունքին։
― Խոստովանում եմ, Ձերդ Գերազանցություն, բացառապես շահադիտական մղումներով, օգուտ ստանալու համար։ Բայց այլևս երբեք չեմ անի։ Անիծում եմ այն պահը, երբ ամենակուլ դարձա։
― Արդեն ուշ է, ― ասաց թագավորը և թափ տվեց ձեռքը։
Կամարի մոտ արդեն կանգնած էր հրդեհ հանգցնող շոգեմեքենան դուրս հանած աստիճանով, որտեղից վերևում կանգնած սիմիտը իջեցնում էր օղակով պարանը։
― Ձերդ Գերազանցություն, ներեցեք, ներում շնորհեք, ― ձեռքերն եր ձգում նա Սիմ Սիմիչի կողմը։ Ձերժինը ոտքերից բռնած քարշ տվեց իր նախկին կոլեգային։ Սմերչևը ընկավ փորի վրա և բռնվեց Գլագոլի ետևի ոտքից։ Գլագոլը շարժեց ոտքը, և Կոմունիյ Իվանովիչի խեղճ գլուխը պոպոքի նման ճաքեց։
Ես վատ զգացի։ Ի ծնե հետևողական հումանիստ լինելով, ես միշտ դեմ էի բռնությանը։ Ես կողմնակից եմ, որ Սմերչևի նման մարդկանց, ախոռում ծեծեն ճիպոտներով, սակայն ավելորդ դաժանությունների կողմնակից երբեք չեմ եղել։
Բայց նրանք շարունակվեցին։
Քանի որ Սմերչևի հարցը լուծվեց այդքան արմատապես ու արագ, Ձերժինը թողեց նրան, որ միայնակ ցնցվի, իսկ ինքը նետվելով ամբոխի մեջ դուրս քաշեց այնտեղից կարմրած աչքերով և գզգզված մորուքով հայր Զվեզդոնիին։ Այդ տեսքով էլ նա կանգնեց նորընծա կայսրի առաջ։
― Խոստովանո՞ւմ ես, որ շնավարի ծառայել ես սատանայական, ամենակուլ և աստվածատյալ ուսմունքին, ― հարցրեց նա։
― Խոստովանում եմ, հայր, ― առանց շփոթվելու, իր քաղցրիկ ձայնով երգեց Զվեզդոնին։ ― Խոստովանում եմ, որ ծառայել եմ։ Հիմա էլ ծառայում եմ և մինչև վերջին շունչս կծառայեմ կոմունիզմի լսւսավոր իդեալներին և ողջ մարդկության կոմունիստական առաջնորդ Գենիալիսմուսին․․․
― Խաչե՛լ նրան, ― հրամայեց թագավորը։
Ինձ զարմացրեց այդ հրամանը։ Ով֊ով, բայց Սիմիչը պետք է իմանար, որ մարդուն խաչելը քրիստոնեական գործ չէ։ Ուրիշ բան, եթե կեդանի վառերին, կամ ցցի վրա նստեցնեին։ Բայց հրամանը հրաման է։
Չգիտես որտեղից հայտնված ահռելի կոպիտ խաչի վրա սկսեցին մեծ, ժանգոտ մեխերով մեխել խեղճ Զվեզդոնիին։ Սարքված լինելով առաջավոր և առաջադեմ արդյունաբերական ձեռնարկություններում, այդ մեխերը իհարկե ծռվում էին, և խաչողները ստիպված էին ուղղել և նորից մեխել։ Անտանելի տանջանքներին դիմանալով, հայր Զվեզդոնին չէր հանձնվում և աչքերը բարձրացնելով վերև բարձր բղավում էր․
― Օ Գենա՜, տեսնո՞ւմ ես ինձ։ Տեսնու՞մ ես, թե ինչ տանջանքների է դիմանում քեզ նվիրված խղճուկ ստրուկ Զվեզդոնին։
― Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարող կասկածել ինձ նրա հանդեպ ունեցած ավելորդ համակրանքի մեջ, բայց հիմա, տեսնելով թե ինչպիսի արժանապատվությամբ է նա տանում տանջալից մահը իր համոզմունքերի համար, ես լցվեցի նրա հանդեպ խորին հարգանքով և համակրանքի ալիքը համակեց ինձ։
Զվերզդոնին դեռ տանջվում էր խաչի վրա և ինչ֊որ բան գոռում, իսկ թագավորը շարունակեց ճանապարհը։ Երբ այդ հեծյալները մոտենում էին, մարդիկ ընկնում էին գետնին։ Ես էլ ընկա ծնկներիս վրա։ Ամերիկյան ցենտերը զրնգոցով թափվում էին շուրջս։ Ես նույնիսկ կարողացա մի քանիսը հավաքել և գցել գրպանս ու ծոցս։ Նկատելով մի հինգ ցենտանց, ուզում էի այն էլ վերցնել, բայց ձիու սմբակը իջավ հենց նրա վրա։ Ես մտածեցի, որ կվերցնեմ այն, երբ ձին շարժվի առաջ, բայց նա տեղից չէր շարժվում։ Տիրեց շարագուշակ լռություն։
― Սա ո՞վ է, ― լսեցի ես թագավորի վսեմ ձայնը։ ― Բարձրացրեք նրան։
Ինչ֊որ մեկը ( պարզվեց դա Ձերժինն էր) օձքիգիցս բռնած պոկեց գետնից և ոտքի կանգնեցրեց։ Ես բարձրացրի գլուխս և հայացքս հանդիպեց Սիմիչի հայացքին։ Կկոցած աչքերով նա այնքան խիստ նայեց վրաս, որ ես անհարմար զգացի և նույիսկ մարմնովս դող անցավ։ Զիլբերովիչն ու Թոմը անտարբեր նայում էին, ցույց չտալով որ ճանաչում են։ Միայն Գլագոլն էր բայրացակամ նայում ինձ։
― Այդ դո՞ւ ես, ― կամաց հարցրեց Սիմիչը։
Ես շփոթվեցի, հուզվեցի, մատով ինքս ինձ ցույց տվեցի և հարցրի․
Սա՞, ― բայց հետո ընդունեցի, ― այո, այդ ես եմ Սիմիչ։
― Ոչ թե Սիմիչ, այլ Ձերդ Գերազանցություն, ― ուղղեց ինձ Զիլբերովիչը։
― Ողջույն, Լեո, ― ասացի ես նրան խոնհարհաբար ժպտալով։ ― Ձիու վրա դու շատ ազդեցիք տեսք ունես։
― Հանձնարարությունս կատարեցի՞ր, ― խստորեն հարցրեց Սիմ Սիմիչը։
― Ո՞ր մեկը, Սիմ․․․, ներողություն Ձերդ Գերազանցություն, ― հարցրի ես հիմարի պես թռչկոտելով, գլուխս թափ տալով և մտքումս ասելով․ «Բայց ինչ զզվելի տիպ է։ Նույնիսկ վաթսուն տարի պառկելով սառնարանում, ամեն ինչ հիշում է»։ ― Եթե դու․․․ այսինքն դուք, նկատի ունեք ֆլոպի դիսկը, ապա ոչ, չեմ կատարել, որովհետև․․․
― Ձերբակալել նրան, ― Սիմիչը վերցրեց սանձը և առաջ շարժվեց շարունակելով շաղ տալ ամերիկյան ցենտերը։
===Գենիալիսիմուսը===
Ինձ երկար տանում էին գարշահոտ և վատ լուսավորված միջանցքներով, հետո բացեցին երկաթե դուռը և ինչ֊ որ տեղ գցեցին։ Երևի բանտախուց, որում ընդհանրապես լույս չկար։ Միայն առաստաղի տակ հազիվ֊հազ ինչ֊որ բան էր երևում։ Այնտեղ մի շատ փոքրիկ պատուհան կար, դպրոցական տետրից ոչ մեծ։ Կապույտ լույսը հազիվ էր ներս թափանցում, ընդհանուր սևությունում ուրվագծելով միայն այդ պատուհանը և ուրիշ ոչինչ։
Ես կանգնած էի այդ անթափանց տարածությունում, հույս ունենալով, որ աչքերս կսովորեն մթությանը, և գոնե ինչ֊որ բան կտեսնեն։ Բայց ոչինչ չէր երևում։ Փորձեցի աջ շարժվել և դիպա մի ինչ֊որ ամուր բանի։ Հոտն այնպիսին էր, որ դա երևի պարաշան էր։
Ոչ մի ձայն չկար, բայց ես զգացի, որ մենակ չեմ։
― Մարդ կա՞ այստեղ, ― կամաց հարցրի ես։
― Այո, ― պատասխանեց ինչ֊որ մեկը։ Ձայնը ինձ ծանոթ թվաց։ ― Ես եմ այստեղ։
― Դու ո՞վ ես։
― Գենիալիսիսմուսը, ― հանգիստ պատասխանեց ձայնը։
Ես մտովի մի քանի խոսք արտասանեցի, որոնք գրի չեմ առնի։ Երևում է այս շները գցել են ինձ ոչ թե բանտ, այլ գժանոց։ Այն էլ մի խելագարի մոտ, որը մեծության մոլուցքով է տառապում։
― Լսեք, ― հարցրի ես, ― դուք պատահաբար անկառավարելի չե՞ք։
― Ի՞նչը նկատի ունեք։
― Նկատի ունեմ, որ եթե դուք գոնե մի քիչ ողջամտություն ունեք, չեք փորձի վրաս հարձակվել։ Ես կատարելապես տիրապետում եմ կառատեին և եթե փորձեք ուժ գործադրել, դա ձեզ վրա շատ թանկ կնստի։
Իհարկե, ես ստում էի։ Կառատեից ոչինչ չէի հասկանում։ Բայց համոզված էի․ երբ խելագարները գիտեն, որ կստանան ատամերին, դառնում են շատ ավելի ողջամիտ ու շրջահայաց։
Մարդը լռեց, մտածելով բառերիս վրա, հետո հարցրեց․
― Վիտյա, այդ դո՞ւ ես։
Լռելու հերթը իմն էր։ Ես հարցրի․
― Ուրեմն դու պնդում ես, որ Գենիալիասիմո՞ւսն ես։
― Այո, Գենիալիսիմուսը։ Կամ ավելի ճիշտ նախկին Գենիալիսիմուսը։
Ես մի քիչ էլ մտածեցի և ասացի․
― Բարև Լյոշա։ Ինձ թվում է, մեզ միանգամայն արադարացիորեն են փակել այս գժանոցում։
― Ինչո՞ւ, ― լսեցի ես նրա հարցը։
― Որովհետև այն, ինչ տեղի է ունենում, մեր երևակայությունում, իրականում չէր կարող լինել։
― Ինչո՞ւ, ― նորից հարցրեց նա։
― Որովհետև քո հարցը հաստատում է քո հիվանդությունը։ Ինքդ դատիր։ Մենք քեզ հետ ծնվել, մեծացել և համարյա ծերացել ենք անցյալ դարում։ Կարո՞ղ էինք մենք միասին հայտնվել այստեղ, այն էլ այն նույն ժամանակ, երբ ժամանել է այդ մոլագարը, որը այժմ իրեն անվանում է Սեռաֆիմ։
Գենիալիսիմուս֊Բուկաշևը մի քիչ մտածելուց հետո ասաց․
― Դու ապացուցեցիր, որ «իրողություն» հասկացությունը շատ պայմանական է։ Համենայն դեպս, մեզ համար նա գոյություն ունի այնքանով, ոքանով արտացոլվում է մեր երևակայությունում։ Այսինքն իրողությունը միայն այն է, ինչը մենք տեսնում ենք մեր առջև։
― Այդ դեպքում, ոչ մի իրակնություն գոյություն չունի, որովհետև այս պահին ես ոչինչ չեմ տեսնում։
― Բայց քեզ պետք էլ չի տեսնել։ Մեկնիր ձեռքերդ առաջ և արի ձայնիս ուղղղությամբ։
Ես այդպես էլ արեցի։ Շուտով ես ու Բուկաշևը շոշափում էինք միմյանց կույրերի նման, համոզվելու համար, որ մենք այդ մենք ենք։
===Գիշերային զրույց===
Նստած ներքևի տախտակամածին, մենք ողջ գիշեր կամաց զրուցում էինք, նույնիսկ չտեսնելով միմյանց ուրվագծերը։
Գենիալիսիմուս֊Բուկաշևին ձերբակալել և երկիր էր տեղափոխվել ԲԵԶՈ֊ի հատուկ տիեզերական ջոկատը։ Եթե չեմ սխալվում, դա պատմության մեջ առաջին ձերբակալությունն էր ուղեծրում (սակայն պետք է ասել, որ տիեզերական բանտեր, ուր տեղափոխում էին Երկրի վրա ձերբակալվածներին, արդեն գոյություն ունեին)։
― Հիշո՞ւմ ես մեր խոսակցությունը Անգլիական այգում, ― ասաց բանտային հարևանս։
― Իհարկե հիշում եմ, ― ասացի ես։ ― Նույնիսկ շատ լավ եմ հիշում։ Հիշում եմ, որ դու պատրաստվում էիր կոմունիզմ կառուցել, բայց քո նախորդների նման ուտոպիստ դարձար։
― Սխալվում ես, բարեկամս, ― հանկարծ ասաց նա ուրախ։ Ես ուտոպիստ չեմ, որովհետև կառուցեցի կոմունիզմ։
― Դու անվանում ես սա կոմունի՞զմ, ― հարցրի ես վրդովված։ ― Այս խղճուկ հասարակությունը, որտեղ մարդիկ այնքան աղքատ են, որ նույնիսկ չեն տարբերում առաջնային և երկրոդական մթե՞րքը։ Այն հասարակությունը, որտեղ հոգևոր կյանքը կայանում է միայն նրանում, որ գրվում է և ուսումնասիրվում միայն Գենիալիսիմուսինա՞ն։ Ուզում ես ասել, որ հենց սա՞ է կոմունիզմը։
― Այո, սիրելիս, ― ասաց նա քմծիծաղելով։ Ես այդ ժպիտը չէի տեսնում, բայց զգում էի։ ― Այո, կոմունիզմը հենց սա է։
― Տարօրինակ է, ― ասացի ես։ ― Մարդկության այդ երազանքի մասին ես ուրիշ պատկերացումներ ունեի։
― Ես էլ, ― ասաց նա։ Բայց երբ մարդիկ իրականացնում են իրենց երազանքը, բոլորը միասին ձգտելով միայն մի նպատակի, ստացվում է այն, ինչ տեսար։
― Դու խոսում ես իսկական հակակոմունիստի նման։
― Այո, իսկական, ― համաձայնեց նա։ Դու լսած կլինես, ամերիկացիները ասում են․ եթե կենդանին շան տեսք ունի և կծում է շան նման, ուրեմն այդ կենդանին շուն է։
― Այսինքն՝ դու իկապե՞ս հակակոմունի՞ստ ես։
― Վերջապես կռահեցիր, ― ծաղրանքով գովեց նա ինձ։
― Հետաքրքիր խոստովանություն է, ― պատասպանեցի ես նույնպես ծաղրանքով։ ― Ուշացած և անիմաստ։ Ինչո՞ւ ես այս ամենը ասում ինձ։ Ես քննիչ չեմ։ Եթե ես նրանցից լինեի․․․ Մի՞թե դու կարծում ես, որ որևէ մեկը քեզ կհավատա։ Առաջին պատահած մարդուն կանգնեցրու փողոցում, և նա քեզ կասի, որ ինքը միշտ էլ հակակոմունիստ է եղել։ Այդ մարդուն հավատալ կարելի է, բայց քեզ՝ ոչ։ Ոչ, եղբայրս, դու անհաջող բան ես հնարել, դա քեզ չի փրկի։
Ես լսեցի նրա հոգոցը։
― Մի՞թե դու կարծում ես, որ ես այնքան հիմար եմ, որ փրկվելու հույսեր ունեմ։ Ոչ, թանկագինս, ես ոչ մի բանի հույս չունեմ։ Երկար տարիներ ես ապրում էի այն էլիքսիրով, որը ինձ Էդիկն էր ուղարկում։ Ձերբակալությունից առաջ խմեցի վերջին բաժինը, նրա ազդեցությունը արդեն վերջացել է և սկսվել է դեպի վերջը տանող անշրջելի ընթացքը։ Այնպես որ ես ոչ կորցնելու բան ունեմ, ոչ էլ խաբելու պատճառ։ Դրա համար էլ ասում եմ, որ պետք է հավատաս ինձ առանց ապացույցներ պահանջելու։ Ինչպես ուզում ես ինձ անվանիր։ Կարևորը այն չէ, թե ինչպես կանվանես, կարևորն այն է, թե ինչ եմ ես արել։ Ես կառուցեցի կոմունիզմ և ինքս էլ այն թաղեցի։ Հիշիր, թե քանի մարդ էին պայքարում այդ ուսմունքի դեմ։ Նրանք ստեղծում էին խմբակներ, կուսակցություններ, թռուցիկներ տարածում, զոհվում բանտերում ու ճամբարներում։ Եվ ինչի՞ հասան։ Քո Սիմիչը փորձում էր կոմունիզմը ոչնչացնել իր բեկորներով և վերջ ի վերջո թաքնվեց սառնարանում։ Եվ ոչ ոք չհասկացավ այն հասարակ բանը, որ քանդելու համար, նախ պետք էր այն կառուցել։
Նա լռեց։ Ես նրան չէի շտապեցնում, որովհետև մտածում էի նրա խոսքերի մասին։ Նախկիում անհասկանալի գաղտնիքը մի ուրիշ տեսանկյունից բացվեց։
― Լսիր, ― ասացի ես վերջապես, եթե քեզ լսենք, ապա ստացվում է, որ հենց այն մարդիկ, որոնք տանում էին մեզ դեպի կոմունիզմ, նրա իսկական թշնամինե՞րն էին։
― Իհարկե, ― ուրախացավ նա։ ― Բոլոր այդ մարդիկ սկսած Մարքսից վերջացրած ինձնով, վարակելով այդ հիվանդությամբ մարդկությանը, օգնեցին ստեղծել այնպիսի իմունիտետ, որը կհերիքի մի քանի սերունդների։ Բայց կոմունիզմը ոչնչացնողներից, ինձ հաջողվեց անել բոլորից շատ, որովհետև հենց ես գործնականում այդ ուսմունքը աբսուրդի հասցրի։
Հպարտությամբ ասելով այդ նա լռեց։
― Ինտեռեսանտ, ― ասացի ես կրկնելով մեր հանգուցյալ ընդհանուր ընկերոջ բառերը։ ― Նույնիսկ շատ հետաքրքիր է։ Ուզում ես ասել, որ դու մի՞շտ էիր այդպես մտածում։ Նույնիսկ Մյունխենում մեր հանդիպման ժամանա՞կ։
― Ոչ, ― հոգոց հանեց նա մթության մեջ։ ― Այն ժամանակ այդպես չէի մտածում։ Այն ժամանակ ես դեռ կարծում էի, որ ինչ֊որ բան կարելի է անել։ Այո, այո, ― վրդովված ինքն իրեն ընդհատեց նա։ ― Ինչո՞ւ ես ծիծաղում։ Դու կարծում ես, որ նախօրոք ամեն ինչ գիտեի՞ր։ ― Այն ինչ դու գիտեիր ինձ համար էլ պարզ էր։ Բայց դու կողքից ծաղրում էիր, իսկ ես փորձեցի ինչ֊որ բան անել և հասցրի պատմական էքսպերիմենտը մինչև վերջ։
― Գո՞հ ես արդյունքից։
― Գոհ եմ, թե չէ՝ նշանակություն չունի, ― ասաց Բուկաշևը։ Եթե փորձարարը ազնիվ է անում իր գործը, ապա յուրաքանչյուր արդյունք պետք է ընդունվի։
Ես զայրացա։
― Դու համարում ես, որ փորձը մաքո՞ւր էր, ― ասացի ես։ Իսկ քո անվան պաշտամունքը փորձի մի մա՞սն էր։ Այդ անհամար դիմանկարները, անճաշակ ահռելի արձանները, անտաղանդ Գենիալիսիմուսիանան, նույնպե՞ս պետք էին փորձի համար։
― Օ՜ֆ֊ֆ, ― տնքաց Բուկաշևը և կրճտացրեց ատամները։ ― Դու չես կարող պատկերացնել, ինչպես էի ես այդ ամենը ատում։ Ես նրանց խնդրում էի, աղաչում, հրամայում վերջ տալ այդ ամենին։ Եվ ի՞նչ ես կարծում։ Նրանք պատասխանում էին նոր հոդվածներով, վեպերով, պոեմներով ու կինոնկարներով իմ բացառիկ համեստության մասին։ Երբ ես ուզում էի որևիցե վերափոխում անել, կազմակերպում էի հանրահավաքներ, համաժողովներ, ասում էի նրանց, որ այսպես ապրել այլևս հնարավոր չէ, եկեք մի բան անենք, նորովի աշխատենք, ի պատասխան լսում էի բուռն ծափահարություններ և «ուռա՜» բացականչությունները։ Թերթերն ու հեռուստատեսությունը գովաբանում էին իմ բացառիկ համարձակությունն ու լայնախոհությունը։ Քարոզիչները անընդհատ մեջբերում էին խոսքերս․ «Գենիալիսիմուսը նշեց, խելամտորեն նկատեց, մեր փառապնծ Գենիալիսիսմուսն ասաց, որ այլևս այսպես չի կարելի շարունկաել և պետք է ինչ֊որ բան փոխել»։ Ամեն ինչ դրանով էլ վերջանում էր։
Ճիշտն ասած, նրա խոստովանություններում ես ոչ մի նոր բան չգտա։ Սովետական համակարգում էլ ամեն ինչ այդպես էր ավարտվում։
Բայց միգուցե, ― ասացի ես Բուկաշևին, ― միգուցե քո դժբախտությունը կայանում էր նրանում, որ շրջապատել էիր քեզ բյուրոկտաներով ու ստորաքարշներով, որոնք ծափ տալուց բացի, ոչինչ չե՞ին կարող անել։ Միգուցե դու պետք է նրանց բոլորին հեռացնեիր, ուղարկեիր գրողի ծոցը և դիմեիր ժողովդի՞ն։ Համոզված եմ, ժողովուրդը քեզ նեցուկ կկանգներ։
― Բարեկամս, ― տխուր ասաց նախկին Գենիալիսիմուսը, ― այդ ո՞ր ժողովրդի մասին ես խոսում, և ընդհանրապես, ի՞նչ բան է այդ ժողովուրդ ասածը։ Հետաքրքիր է, իսկ կա՞ տարբերություն ժողովրդի, ազգաբնակչության, հանրության, ամբոխի, ազգի և մասսաների միջև։ Ինչպե՞ս անվանել միլիոնավոր մարդկանց, որոնք հիացած հետևում են իրենց անմիտ առաջնորդներին, տանելով նրա անհամար դիմանկարները և կրկնելով խելագար լոզունգները։ Եթե դու ուզում ես ասել, որ այն լավը, որ կա այդ միլիոնների մեջ, դա է ժողովուրդը, պետք է ընդունես որ ժողովուրդը միայն մի քանի մարդ է։ Բայց եթե ժողովուրդը մեծամասնությունն է, ապա պետք է քեզ ասեմ, որ ժողովուրդը ավելի հիմար է, քան մեկ մարդը։ Մի մարդու գայթակղել ինչ֊որ գաղափարով շատ ավելի դժվար է, քան ողջ ժողովրդին։
― Հնարավոր է դու ճիշտ ես, ― ասացի ես։ ― Հնարավոր է։ Բայց ասա ինձ, եթե դու այդքան խելացի ես, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ քո համախոհները թողնեն քեզ տիեզերքում։
― Ես դրան չէի դիմադրում, որովհետև Երկրում ես էլ անելիք չունեի։ Երբ տեսա, որ ոչինչ չեմ կարող փոխել, որոշեցի՝ թող ինչ լինում է լինի։ Ես տեսնում էի, որ գործի գցած մեխանիզմը գլորվում է դեպի անդունդը, իսկ ես անզոր եմ դանդաղեցնել կամ արագացնել այդ ընթացքը։ Ես հոգնել էի այդ ամենից և ուզում էի բոլորից թաքնվել, բայց Երկրի վրա հարմար տեղ չգտա։ Այդ պատճառով էլ, երբ նրանք որոշեցին թողնել ինձ ուղեծրում, ես մտածեցի, որ միգուցե, այդպես ավելի լավ կլինի։ Նրանք ձևացնում էին, որ ես նրանց ղեկավարում եմ, ես էլ ձևացնում էի, որ ղեկավարում եմ նրանց։ Իրականում, ես իմ կյանքով էի ապրում՝ ուտում էի, քնում, գրքեր կարդում, մտածում ու սպասում։
― Ի՞նչին էիր սպասում։
Սպասում էի, թե երբ այդ ամենը կփլվի։
Տեսնում ես, ― ասացի ես, ― նշանակում է, դու պահում էիր քեզ Սիմիչի նման։ Նա սառնարանում էր սպասում, դու՝ տիեզերքում։ Ո՞րն է տարբերությունը։
Ինձ թվաց, որ այդ համեմատությունը վիրավորեց նրան։
― Տարբերությունն այն է, ― ասաց նա զայրացած, որ երբ նա իր անօգուտ բեկորներն էր ստեղծում, ես երկար ժամանակ, ճոճում էի նավակը։ Ես շատ էի ուզում տեսնել, թե ինչով այս ամենը կվերջանա, դրա համար էլ խմում էի այն դեղը, որ Էդիկն էր ուղարկում։
― Գիտե՞ս ինչ պատահեց Էդիկի հետ, ― հարցրի ես։
― Գիտեմ, դու նրան թունավորեցիր։ Եվ ճիշտ էլ արեցիր, նա և՛ սրիկա էր և՛ վտանգավոր մարդ։ Իսկ ինձ նրա հայտնագործությունը արդեն չէր օգնի։ Եվ պետք էլ չէր։ Ես ապրեցի այնքան, որ ուզածս տեսա, հիմա կարելի է մեռնել։
Ես չեմ հիշում երբ քնեցի։ Հիշում եմ միայն, որ արթնացա վերևի տախտակամածում, երբ արդեն լուսացել էր։ Ես նայեցի ներքև և ոչինչ չտեսա, բացի հավաքված անկողիններից։ Հավանաբար, Գենիալիսիմուսին տարել էին գիշերը, երբ ես քնած էի։
===Բարձրագույն Մանիֆեստ===
«Մենք, Աստծո ողորմությամբ, Սեռաֆիմ Առաջինս, ողջ Ռուսաստանի Կայսրը և Միապետը, սույն Մանիֆեստով բարձրագույն ողորմածությամբ հայտարարում ենք սատանայական, ամենակուլ և արյունալի կոմունիստական կառավարության վերջը։
Չար և գարշահոտ ԿՊԳԲ կուսակցությունը լուծարված է և հայտարարված անօրինական։
Կոմունիստական գաղափարների քարոզչությունը հավասարեցված է ծանրագույն պետական ոճրագործության։
Ռուսաստանը հայտարարվում է միապետական կառվարումով միասնական և անբաժանելի Կայսրություն։ Կայսրության բաժանումը ռեսպուբլիկաների հայտարարվում է չեղյալ։ Հիմանական ադմինիստրատիվ միավորումը տեղերում մարզերն են, Մեր նշանակված մարզպետների գլխավորությամբ։
Իմպերիան կազմավորվում է այն տարածություններում, որոնք գտնվում էին սատանայական ԿՊԲԳ֊ի վերահսկողության տակ՝ ներառյալ Լեհաստանը, Բուլղարիյան, Ռումինիան, որպես առանձին մարզեր։
Ողջ իշխանությունը պատկանում է Կայսրին, որը իրականացնում է կառավարումը Սենատի, մինիստրների Կաբինետի և մարզպետների Կոմիտեի միջոցով։
Նախկին անվտանգության օրգանները (ԲԵԶՈ֊ն) վերակազմակերպվում և դառնում են ժողովրդական հանգստության Կոմիտե (ԿՆՍ), որի ղեկավարն է նշանակվում Մեր և հպատակների սիրելի Աստվածավախ քրիստոնյա Լեոպորլդ Զիլբերովիչը։
Բոլոր նախկին կոմունիստներին առաջարկվում է հանձնել պարտիական տոմսերը տեղական ԿՆՍ֊ներին և անցնել եկեղեցական զղջման արարողությունը։
Մնացած բոլոր սիրելի հպատակներին առաջարկվում է պահպանել հանգստություն և կարգուկանոն, բացահայտել այն ամենակուլ կոմունիստներին և պլյուռալիստներին, որոնք խուսափում են գրանցումից ու զղջումից, ցուցաբերել զգոնություն և անհանդուրժականություն ստախոս և սրիկայական կոմունիստական գաղափարների հանդեպ։
Տվայլ Մանիֆեստը կարդալ հրապարակներում, Եկեղեցիներում և այլ հասարակական վայրերում, ինչպես նաև զորամասերում և Կայսերական Ռազմածովային նավերի վրա։
Աստված մեզ հետ է։
Սեռաֆիմ Առաջին, Ռուսաստանի Կայսր և Միապետ»։
Այս հրամանագիրը ես կարդացի ռուլոնի նման տպված «Կառավարական Սենատի Վեդոմոստի» թերթում, որը ինձ բերում էին կալանավորման առաջին օրից։
Եթե չլիներ այդ թերթը ես կխելագարվեի։ Առանց այդ էլ ես տեղ չէի գտնում։ Ամբողջ կյանքում երազել եմ ականատես լինել մի որևիցե պատմական փոփոխության․ կայսրության փլուզման, ռևոլյուցիայի, կամ գոնե կոնտրռևոլյուցիայի։ Ափսոսում էի, որ այդպիսի իրադարձության ժամանակ (որին ինքս էլ որոշ չափով նպստել էի) չգիտես ինչու հայտնվեցի փակի տակ։ Չնայած, այստեղ գոնե անվտանգությունս է ապահովված։ Դա ավելորդ չէր, որովհետև հետագայում իմացա, որ Սիմիչի գալուց հետո (մինչև հիմա չեմ կարողանում անվանել նրան Սեռաֆիմ) Մոսկորեպում տարերայնորեն կազմակերպվում էին շարժական ժողովրդական դատարաններ, որոնք բռնում էին բարձր կարիքների բավարարում ունեցող նախկին կոմունյաններին և պլյուռալիստներին, և ղեկավարվելով պարզեցված արդարադատությամբ, միանգամից նրանց ծվեն֊ծվեն էին անում։ Այդ մասին թերթերում չէին գրում։ Թերթերում տպագրվում էին ԿՆՍ֊ի արտակարգ կոլեգիայի կողմից մահապատժի ենթարկված անձանց երկար ցուցակները։
Բացի այդ, ամեն օր տպագրվում էին անսահման քանակությամբ հրամանագրեր, որոնք ես կթվեմ այն հաջորդականությամբ, որ հիշել եմ։
1․ Հրամանագիր, հատուկ հանձանժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի կոմունիստական ոճրագործությունները։
2. Արտասահմանյան պարտքերը վերադարձնելուց հրաժարվելու մասին։
3․ Ողջ բնակչությանը պարտադիր կերպով ճշմարիտ ուղղափառության անցենլու մասին։ Հրամանագիրը ի կատար ածելու համար աստիճանաբար բոլորին կնքվել, այդ նպատակի համար օգտագործելով ծովերը, գետերը, լճերը, առուները և ուրիշ բնական ու արհեստական ջրային օբյեկտները։
4․ Մեծ ու փոքր քաղաքների, փողոցների, գետերի, գործարանների ու ֆաբրիկաների, նավերի վերանվանման մասին, որոնք անօրինականորեն կրում են կոմունիստական ղեկավարների անունները։
5․ Ողջ սեփականությունը, հողը, ձեռնարկությունները, արդյունաբերական միջոցներըը, տրանսպորտը՝ Նորին մեծությանը անցնելու մասին։ Հետագայում հասարակական կոմիտեները կբաժանեն այդ սեփականությունը այն անձանց, որոնք ունակ են աշխատել և չեն համագործակցել ամենակուլ կոմունիստների հետ։
6․ Անաստված ղեկավարների կողմից տրված անձնագրերի և մնացյալ բոլոր փաստաթղթերի վերացման և նրանց փոխարինման մասին կացության իրավունքով։
7․ Բոլոր շոգեմեքենաների, էլեկտրական և մեխանիկական փոխադրամիջոցների վերացման և նրանց փոխարինման մասին կենդանի քաշող ուժով։ Գյուղացիներին առաջարկվում է, անհապաղ զբաղվել ձիերի, եզների, ավանակների և շոտլանդական պոնիների աճեցմամբ։
8․ Գիտությունների վերացման և նրանց փոխարինող երեք առարկաների մասին։ Դրանք են Աստծո օրենքը, Դալի բառարանը և Նրա Գերազանցության Սեռաֆիմ Պատվելիի «Մեծ զոնան»։
9.Մարմնական պատիժներ մտցնելու մասին։
10․ Բոլոր քառասունին հասած և ավելի մեծ տղամարդկանց պարտադիր մորուք կրելու մասին։
11. Պարտադիր երկար զգեստ կրելու մասին։ Պատժամիջոցներից խուսափելու համար, տղամարդկանց վարտիքները կոճերից վերև չպետք է լինեն, իսկ լայնությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի լրիվ փակի գուլպաները։ Կանայք պետք է աստվածավախ և համեստ լինեն։ Նրանց շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները նույնպես պետք է կոճերից վեր չլինեն։ Կանանց խստիվ արգելվում է վարտիք և տղամարդկանց հագուստի այլ առարկաներ կրել։ Եկեղեցիներում, փողոցներում և ուրիշ հասարակական վայրերում կանանց արգելվում է առանց գլխաշորի երևալ։ Այս օրենքները խախտող կանայք, հրապարակայնորեն ծեծի կենթարկվեն, կկտրվեն նրանց մազերը, նաև կթաթախվեն մազութի և բմբուլների մեջ։
12. Կանանց հեծանիվ քշելու արգելման մասին։
13. Այբուբենում կոշտ «ь» վերականգնման մասին։
Բազմաթիվ հրահանգներ կային․ հողագործության, նոր պաշտոնների ու կոչումների մասին, արևմտյան պարերի արգելման մասին և էլի շատ ուրիշները, որոնք ես ցավոք, չկարողացա հիշել։