Changes
/* Սեռաֆիմ արքան */
― Բարով մնաք, Սիմիչ, ― ասացի ես դողացող ձայնով և հետույքով հրեցի դուռը։
==Վերջաբան==
Ես Մյունխեն վերադարձա 1982 թվականի սեպտեմբերի 24:
Կինս չգիտեր վերադարձիս մասին, այնպես որ ես տաքսի վերցրեցի։ Անցնելով Մյունխենով, ես ցնցված և նույնիսկ ճնշված էի լույսերի առատությունից, գույնզգույն գովազդներից և մեքենաներից, Մարիենպլացեում զբոսնող տոնական հագնված ամբոխից։ Դժվարությամբ էի պատկերացնում, որ եկել եմ ապագայից անցյալ, այլ ոչ թե ընդհակառակը։ Նույն երեկոյան հասա տուն, գրկեցի կնոջս և երբ արդեն ճամպրուկներս էի քանդում հնչեց հեռախոսազանգը։
― Բարև, Վիտյեկ, լսեցի ծանոթ ձայնը։ Խոսում է Բուկաշևը։
― Բուկա՞շևը, ― զարմացա ես։ Գենիալիսիմո՞ւսը։
― Ինչ ասացի՞ր, ― չհասկացավ նա։ Ինչպե՞ս ինձ անվանեցիր։
― Ես մի քիչ հապաղեցի։ Մտածեցի, որ չի կարող լինել Գենիալիսիմուսը, որովհետև մեր վերջին խոսակցությունից հետո, նա հազիվ թե կենդանի մնացած լինի, բայց արագ հասկացա, որ հիմա նա ինձ հետ ուրիշ գործ ունի, քանի որ դեռ չգիտի իր մասին այն, ինչ ես գիտեմ։
Ժամանակի այդ տարօրինակություններին ես դեռ չէի ընտելացել։
― Ներողություն, ― ասացի ես, ճանապարհից հետո մի քիչ հոգնել եմ, գլուխս չի աշխատում։
Ես հասկանում եմ, ― ասաց նա։ ― Գոնոլուլուն հեռու է։ Լավ ես քեզ հետո կզանգեմ, երբ հանգստանաս։
― Չէի հացրել ցած դնել հեռախոսը, երբ նոր զանգ հնչեց։
― Բարև, ծերուկ, Զիլբերովիչն է։
― Բարև, Ձերդ Պայծառափայլություն, ― ասացի ես։
― Նա, իհարկե, ոչինչ չհասկացավ, բայց չզարմացավ։
― Զբաղվա՞ծ ես, ― հարցրեց նա։
― Ի՞նչ կա որ, ― հարցրի ես։
― Հենց հիմա գնա օդանավակայան, տոմս վերցրու և արի Տորոնտո։
― Հենց հիմա՞, ― հարցրի ես։
― Այո, ― ասաց նա։ Ի՞նչ կա որ։
― Ոչինչ, ― ասացի ես։ Միևնույն է ուզածիդ չես հասնի։
Ես դրեցի խոսափողը և մտքի մեջ ընկա։ Ես հասկանում էի, որ և՛ Բուկաշևը, և՛ Սիմ Սիմիչը, անհապաղ ուզում են ստանալ տեղեկություններ, որոնց հիման վրա կուղղեն իրենց ծրագրերը։ Ես նույնիսկ, ուզում էի այդ անել, բայց հետո մտածեցի, թե ինչիս է պետք։ Արդյոք կարո՞ղ եմ, և մի՞թե ունեմ իրավունք, խառնվել պատմության ընթացքին։
Ո՛չ, այդպիսի պատասխանատվություն ես ինձ վրա չեմ վերցնի։ Այդ որոշումից հետո, ես սկսեցի գործել։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել, անգործության մատնվեցի։ Ես դադարեցի մոտենալ հեռախոսին և ասացի կնոջս, որպեսզի նա բոլորին ում պետք եմ, հեռու ուղարկի։ Այդ օրվանից նա այդպես էլ վարվում է։ Ճիշտ է, շատ քաղաքավարի։ Նա ասում է, որ ես հենց նոր դուրս եկա, կամ դեռ չեմ եկել։
Ի պատիվ Բուկաշևի պետք է ասեմ, որ շուտով ինձ հանգիստ թողեց։ Բայց Զիլբերովիչը շատ ավելի համառ էր։ Նա համարյա ամեն օր զանգում էր։ Հետո զանգերը ընդհատվեցին, բայց ինչպես հետագայում պարզվեց, ժամանակավորապես։
Արաբները, որոնք ժամանակին ինձ ավանս էին տվել, ոչ մի անգամ չերևացին։ Եվ ես գիտեմ ինչու։ Նրանց մոտ տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում և ջրածնային ռումբի գաղտնիքը իմանալ ցանկացող արքայազնին, սպնել էր պալատական պահակախումբը։ Իսկ նոր ղեկավարները մեր պայմանավորվածության մասին, երևի թե ոչինչ չգիտեին։
Իմ բացակայության ընթացում «Նյու֊Թայմս» ամսագիրը սննկացել էր, ոչինչ ինձանից չէր պահանջում, ես էլ նրանց չէի անհանգստացնում։ Ապրելով Շտոկդորֆում հանգիստ գյուղական կյանքով, գրում էի այս վեպը։ Աշխատանքը գնում էր շատ հեշտ, քանի որ նկարգրածս, տեսել էի մի ուրիշ կյանքում։ Այնպես ստացվեց, որ այդ վեպը ես ավելի վաղ կարդացի, քան այն գրեցի։ Այդ պատճառով աշխատանքը շատ արագ էր գնում, կարծես ինքն իրեն, և ես արդեն չէի տարբերում, թե ինչն է այնտեղ առաջնայինը և ինչը երկրորդականը։
Ես դեռ մտածմունքների մեջ էի, իսկ համեստ աշխատանքիս մասին խոսակցությունները արդեն շատ հեռու էին տարածվել, և Զիլբերոցիչը անձամբ ինձ մոտ հայտնվեց և պահանջեց, որ Սիմիչին այնտեղից ջնջեմ։ Այդ լսելով զարմացած տարածեցի ձեռքերս։ Հերիք չէ, որ Մոսկորեպում, կյանքս վտանգի ենթարկելով ես նրան պաշտպանում էի, հիմա այդ նույն բանի համար այստե՞ղ էլ պետք է պայքարեմ։
Դե ինչու եք բոլորդ կպել ինձ այդ Սիմիչով, ― ասացի ես սրտնեղած։ ― Ինչո՞ւ ես պետք է հենց նրան դուրս նետեմ, այլ ոչ թե մի ուրիշ մեկին։ Ինչո՞ւ ոչ Գենիալիսիմուսին։
― Գենիալիսիմուսին կարող ես թողնել, ― բարեհոգաբար թույլ տվեց Զիլբերովիչը։ ― Կարող ես նրան նույնիկ նկարագրել ամենասև գույներով, իսկ Սիմիչին չկեղտոտես։
Բուռն վեճի ժամանակ, Զիլբերովիչը վախեցնում էր ինձ, որ վեպս ձեռնտու է միայն ամենակուլներին, որոնք նրա հանդեպ հետաքրքրություն կցուցաբերեն և նույնիկ կտպեն մեծ տպաքանակով։ Ես լսում էի Զիլբերովիչին տխուր ժպիտով, հիշում Բերիյ Իլյիչի երկաթե սեյֆը և տխուր օրորում գլուխս։
― Ոչ, Լեո, ― ասացի ես, ― դու թերագնահատում ես ամենակուլներին։ Նրանց էլ այս գիրքը դուր չի գա և եթե ես նրան չխեղեմ Սուպիկի պես, դեն չնետեմ այնտեղից ամեն ինչ բացի վարդագույն երազից, նրանք այն սեյֆում կպահեն վաթսուն տարուց ոչ պակաս։
Մոտավորապես այդպես ասացի Զիլբերովիչին։ Հետո մտածեցի․ միգուցե ամենակուլները կկարդան այս վեպը, կքնարկեն և կընդունեն, որ հեղինակը ինչ֊որ բանում ճիշտ է։ Միգուցե կհասկանա՞ն, որ եթե շարունակեն այդ ճանապարհով գնալ, ոչինչ չեն կարող ուղղել և կհասնեն նրան, որ կվերանա տարբերությունը առաջնային և երկրորդական մթերքի միջև։ Միգուցե այդ տխուր եզրակացությունը, կստիպի նրանց ոչ թե հեղինակին ուղղել, այլ կյանքը փոխել։ Իսկ այս վեպս, կհանեն սեյֆից, մեծ տպաքանակով կտպեն, որպես մի անվտանգ ֆանտազիա։
― Գործերի այդպիսի ընթացքին ես դեմ չեմ լինի։ Թող որ ապագայում իրականությունը նման չլինի նկարագրածիս։ Իհարկե, իմ բացառապես ճշմարտացի գրողի համբավը կտուժի, բայց ես պատրաստ եմ դրան։ Աստված համբավիս հետ։ Միայն թե մարդկանց կյանքը թեթևանա։
Ահա թե ինչն է կարեևորը, պարոնայք։