Changes
Հենց դրանում էր ամբողջ դժբախտությունը. ես գիտեի, որ իմ ուղեղում թաքցված է այլ կյանքերի մասին հիշողությունների մի գանձարան, սակայն ինձ հաջողվում էր խենթի պես միայն դես ու դեն ընկնել այդ հիշողությունների հետևից։ Ես գանձարան ունեի, սակայն չունեի նրա բանալին։
Հիշեցի Սթեյթոն Մոզեսի<ref>Սթեյթոն Մոզես — հոգեկան հիվանդ, նրա զառանցանքներն օգտագործում էին փորձելով ապացուցել «ոգիների վերաբնակեցման» հնարավորությունը։ Մոզեսը պնդում էր, որ ինքն արդեն գոյություն է ունեցել իր թվարկած պատմական անձանց կերպարանքով։</ref>, այդ քահանայի հիվանդության մասին, որի մեջ հաջորդաբար արթնանում էին սուրբ Հիպոլիթի, Պղուտոսի, Արենոդորեսի և Էրազմ Ռոտտերդամցու Հրոցին անունով ընկերոջ անձնավորությունները։ Իսկ հետո, օգտագործելով գնդապետ Դերոշի<ref>Գնդապետ Դեբոշ Դերոշ — դիլետանտ փորձարար, շատ դեպքերում՝ խաբեբա, գրքերի հեղինակ, որտեղ նա փորձում էր ապացուցել «ոգիների վերաբնակեցման» տեսությունը։</ref> փորձարկումները, որոնց մասին ես կարդացել էի անցած գործունյա օրերիս, լիակատար վստահություն զգացի, որ Սթեյթոն Մոզեսը իր նախորդ կյանքերում իսկապես որ եղել է այն մարդիկ, որոնց անձնավորությանները երբեմն, թվում էր, թե արթնանում են նրա մեջ։ Ճիշտն ասած, նրանք և նա միևնույն մարդն էին։ Նրանք բոլորն էլ եղել են վերադարձի հավերժական շղթայի սոսկական օղակներ։
Սակայն առանձնահատուկ համառությամբ ես ջանում էի հիշել գնդապետ Դերոշի փորձերը։ Հիպնոսացմանը հեշտությամբ ենթարկվող անձինք ընտրելով, նա, ըստ իր պնդումհերի, ժամանակի մեջ վերադառնում էր նրանց նախնիներին. նա նկարագրել է իր փորձերը Իզեր դեպարտամենտի Վուարոնում ապրող տասնութամյա օրիորդ Ժողեֆինայի հետ։ Ժոզեֆինային հիպնոսացնելով, գնդապետ Դեբոշը նրան ուղարկամ էր ետ՝ պատանեկան և մանկության տարիների վրայով մայրական արգանդի խավարից էլ անդին, այն լուռ ու մութ տարիներից էլ առաջ, երբ նա, Ժոգեֆինան, դեռևս չէր ծնվել, ուղարկում էր դեպի նախորդ գոյավիճակների լույսին ու կյանքին, մռայլ, փնթփնթան ու հիվանդ ծերունու կերպարով, որի անունն էր Ժան-Կլոդ Բուրդոն, որը ծառայել էր Բեզանսոնի 7-րդ հրետանային գնդում և իր վերջին տարիներին անկողնին գամված լինելով, վախճանվել էր յոթանասուն տարեկան հասակում։ Գնդապետ Դերոշը դրանից հետո հիպնոսացնում էր Ժան֊Կլոդ Բուրդոնի ստվերը և նրան ուղարկում էր ավելի հեռուն երբ, մանկության, ծննդի և չգոյության խավարից էլ անդին, մինչև որ նա նորից տեսնում էր լույսն ու կյանքը իր նախորդի կերպարով, որը Ֆիլոմեն Քատերոն անունով մի չարամիտ պառավ էր։