Changes
/* Առաջնորդը և հոտը */
Սիմիչը խոստացավ դա անել, բայց տուն հասնելուն պես, հենց իր կաթսայատանը հարցազրույց հրավիրեց արտասահմանյան լրագրողների համար։ Եվ նրանց առաջ շատ տպավորիչ ճառ արտասանեց ընդդեմ կոմունիզմի և կոմունիստների, որոնց նա անվանեց ամենակուլ կոմունիստներ, կամ ուղղակի զագլոտչիկներ։
Արձագանքը անսովոր էր։ Սիմիչը միանգամից հայտնի դարձավ ոչ միայն որպես աշխարհի ամենալավ գրող, այլև հերոս, և այդ անվախ ռուս հերոսի մասին խոսեց ամբողջ երկրագունդը։ Հենց որ աշխարհը մի քիչ հանգստանում էր և իշխանությունը համարում էր, որ երբ աղմուկը դադարի, նրան միանգամից կխժռի, նա, հիմար չլինելով, անհապաղ տպում էր նոր բեկոր։ Սկսվում էր ավելի մեծ աղմուկ, և նրա ենթադրյալ կալանավորումը կարող էր ավելի մեծ միջազգային արձագանք ստանալ, քան նույնիսկ, ներխուժումը Չեխոսլովակիա կամ Ավղանստան։ Իշխանությունները փորձում էին և և՛ այսպես, և և՛ այնպես, առաջարկում էին ինքնակամ մեկնել երկրից։ Բայց նա ոչ միայն չարեց դա, այլև հիշելով Սոլժենիցինի հետ կատարվածը, դիմեց աշխարհին խնդրանքով չհամաձայնվել ընդունել նրան, եթե ամենակուլների մտքով անցնի ուժով դուրս գցել նրան։
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կարնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ֊ն իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։
Սիմիչին կալանավորեցին երեկոյան ժամը տասնմեկին խիստ գաղտնիության պայմաններում։ Բարեկամներին մեկուսացրեցին, անջատեցին ոչ միայն նրա, այլ նաև նրա բոլոր հարևանների հեռախոսները։ Մամուլը ոչինչ չէր իմանա, եթե ՅՈԻՊԻ գործակալության թղթակիցը պատահաբար կողքով անցնելիս չլիներ։ Նա տեսավ, թե ինչպես էին Սիմիչին դուրս բերում տանից և խցկում մեքենայի մեջ։ Բայց մինչև ստուգում էր այդ տվյալները, մինչև հաղորդեց դրանք տելետայպով, Սիմիչին արդեն պարաշուտով ինքնաթիռից դուրս էին գցում Հոլլանդիա։ Ինչպես հետագայում հայտնի դարձավ, հոլլանդական ոստիկանությունը հայտնաբերելով այդչափ անսովոր դեսանտային, փորձ արեց հենց նույն գիշերը նրան հրել Բելգիա, բայց բելգիացիները, ինչ֊որ կերպ գլխի ընկնելով այդ օպերացիայի մասին, սահմանի վրա կենտրոնացրին իրենց զորքերը և ետ մղեցին նրան։ Հոլլանդացիներին ոչինչ չէր մնում, քան պահպանել դեմքի լավ արտահայտությունը, վատ խաղի դեպքում։ Առավոտյան այդ երկրի կառավարությունը հայտարարեց, որ չնայած Նիդեռլանդների տարածքը չափազանց փոքր է, միևնույն է այնտեղ տեղ կգտնվի պարոն Կարնավալովի գրասեղանի համար։ Սակայն արդեն մի քանի օր հետո Կարնավալովը ցանկություն հայտնեց տեղափոխվել Կանադա, քանի որ այնտեղ բնությունը շատ էր հիշեցնում այն երկիրը, որտեղ նա մեծացել էր։ Այնպես որ վերջ ի վերջո, ամեն ինչ վերջացավ ի հաճույք հաճույքս բոլորի։
Կարծես թե ես ես խցկվեցի այնտեղ և պատմում եմ այն մասին, ինչ առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Իսկ իմ խնդիրը դա չի։ Ճիշտն ասած, ես ոչ մի խնդիր էլ չունեմ, ես ուղղակի հիշում եմ առանձին դրվագներ մեր հարաբերություններից, ոչ միշտ կարևոր և հաճախ ոչ այնքան կապված իրար հետ։
Համենայն դեպս ժամանակը, երբ մենք ծանոթացանք, հետո սկսեցին անվանել օտտեպելնիյ (ձնհալային)։
Ամեն ինչ հալչում էր և բոլորը հալվում էին։ Նույնիսկ նախկին կալանավորները։ Եվ նույնիսկ գաղտնապահներից գաղտնապահ Սիմ Սիմիչը։
Ես հետո էլի շատ անգամ եմ եղել նրա մոտ և և՛ Զիլբերովիչի հետ և մենակ։ Վերջ ի վերջո, նկատելով, որ ես նրա հանդեպ չունեմ ոչ մի վատ մտադրություն, Սիմիչը սկսեց ինձ վստահել և կարդալու համար տալիս էր տալ ինձ ոչ միայն «ԿՊԶ»֊ները այլև առանձին գլուխներ ուրիշ բեկորներից։
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Այն վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։
Այդ պատճառով իմ ու Սիմիչի միջև այն ժամանակ տեղի ունեցավ առաջին լուրջ վեճը։ Նա վերադարձել էր կաթսայատնից, և սենյակի մեջտեղում կանգնած իր ամանից գարեձավարի շիլա էր ուտում։ Ինձ չէր հյուրասիրում, բայց ես ինքս էլ դա չէի ուտի։ Ես ասացի, որ գլուխը ինձ շատ դուր եկավ, բայց պետք է նկատի ունենալ, որ կենդանիների աշխարհը և մարդկային հասարակությունը էապես տարբերվում են միմյանցից։ Եվ չնայած մարդն էլ ունի խմբակային զգացմունքներ, բայց միևնույն է նրա մոտ ավելի զարգացած են անհատական որակները, ձգտումը ազատության, և ընդանրապես, մարդիկ չեն կարող կուրորեն հնազանդվել բնությանը, մարդկային հասարակությունը պետք է հիմնված լինի բազմակարծության հիմքի վրա։ Այդ «բազմակարծություն» բառը այն ժամանակ դարձել էր շատ մոդայիկ էր մեր շրջանակում և մենք օգտագործում էինք այն տեղին ու անտեղի։ Եվ ես էլ այդ բառը թռցրի շատ անզգուշաբար։ Ես դեռ չգիտեի, որ դա նրա համար ամենաատելի խոսքն է։ Իմ ասածները նրան այնքան վրդովեցին, որ նա սկսեց ցնցվել ամբողջ մարմնով և քիչ էր մնում խեղդվեր իր շիլայով։
― Բազմակարծությո՞ւն, ― բացականչեց նա։ Նրանք նույնիսկ ավելի վատն են, քան կուլտվողները։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Վերցրու թեկուզ սագերի երամը։ Երբ նրանք ինչ֊որ տեղ թռչում ենթռչում, միշտ ունեն առաջնորդ։ Իսկ եթե առաջնորդ չլինի և լինեն միայն բազմակարծողներ, նրանք կթռչեն տարբեր կողմեր և բոլորը կզոհվեն։
― Այդ օրինակը այնքան էլ հաջող չէ, ― առարկեցի ես։ Սագերի մոտ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է լինում։ է։ Նրանց մոտ մեկ մեկն է տանում երամը, մեկ մյուսը, նրանք այդպիսի սագային դեմոկրատիա ունեն։
― Անպետքոկրատիա, ― բացականչեց Սիմիչը։ ― Դեմոկտատիայում ոչ մի լավ բան չկա։ Երբ պատահում է հրդեհ, բոլոր բազմակարծիքները փնտրում են այն մեկին, որը նրանց դուրս կբերի կրակից։ Այդ գովված դեմոկրատները վաղուց քայքայվում են, ոչնչանում, կորել են շքեղ կյանքի և պոռնոգրաֆիայի մեջ։ Դա մեր ժողովրդին հատուկ չէ։ Մեր ժողովուրդը միշտ իր միջից առաջադրում է այն մեկին, որը գիտի դեպի ուր գնալ։
Այն ժամանակ առաջին անգամ ես կասկածեցի, որ այդ մեկի տակ նա նկատի ունի իրեն։