Changes
/* Վնուբեզ */
― Դե իհարկե ոչ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք չինացիներ։ Նրանց աչքերը նեղ են ու սև, իսկ իմը՝ մեծ ու կապույտ։
― Ուրեմն դու չինացի չե՞ս, ― զայրացավ հանկարծ հերթապահը։ ― Եթե դու չինացի չես, մենք քեզ հետ ուրիշ կերպ կխոսենք։ Տիմչո՛ւկ։ Մի հատ հասցրու նրանսրան, մեր՝ կոմունիստների նման։
Այդ Տիմչուկի բռունցքը, կարծես փթանոց կշռաքար լիներ։ Ինձ թվաց, որ ես կուրացա ոչ միայն այդ հարվածից, այլ նաև զայրույթից։ Արյուն թքելով և առջևս ոչինչ չտեսնելով, ես նետվեցի Տիմչուկի վրա, և եթե ձեռքս հասներ, կջարդեի նրա մռութը։ Բայց այստեղ խառնվեցին դոմինո խաղացողները։ Բոլորը միասին բռնեցին ինձ, ձեռքերս ոլորերցին մեջքիս ետևը և նետեցին գետնին։
― Իսկ հիմա բարձրացրեք նրան, ― ասաց հերթապահը։
Ես նորից հայտնվեցի նրա առաջ, ծեծված և ճմրթված։ Ջարդած քթիցս ու շրթունքից արյունը հոսում էր կզակիս և խոշոր կաթիլներով կաթում շապիկիս շապկիս վրա։ Իմ հիանալի վարտիքը, որը ես գնել էի ուղևորությունիցս առաջ Կաուֆհոֆում, հիմա նման էր խղճուկ կիսավարտիքի, ծուռումուռ կտրված և , ցնցոտիների նման կախված ծայրերով։
― Աստղային անուն հայրանունդ, ― հարցրեց հերթապահը։
― Դե գնա, սրիկա, ― ասացի ես և թքեցի նրա մռութին արյունով։
Ասում են, որ մահից առաջ մարդ տեսնում է իր ողջ կյանքը, ինչպես կինոյում։ Երբ Տիմչուկը ձեռքը բարձրացրեց նորից խփելու համար, ես էլ նման մի բան տեսա։ Ճիշտ է, առանձնահատուկ կինո։ Ես տեսնում էի բոլոր կադրերը միաժամանակ։ Տեսնում էի ինձ և՛ որպես կարմիր, պոմիդորարանման աճոռնի անճոռնի նորածնի, որին ծնվելուց անմիջապես հետո ցույց էին տալիս մորս, և՛ մանկապարտեզում, և՛ Սովետական գրողների միության պրեզիդիումում, և՛ Մյունխենյան գարեջրատանը, չինական աշտարակի մոտ և նույնիսկ դագաղում, որով ինձ տանում էին գերեզման, միայն չհասկացա, թե ով էր տանում։
― Կանգնե՛ք։ Կանգնե՛ք, ― լսեցի ես զրնգուն մի ձայն և ուշքի գալով տեսա Իսկրինա Ռոմանովնային, որը կախվել էր Տիմչուկի բարձրացրած բռունցքի վրա։
― Ահա, ― ասացի ես, ― սա քեզ սոցիալիստական հարված։ Իսկ քեզ, սրիկա, շրջվեցի ես Տիմչուկի կողմը՝ չինական։
Ես բռունցքով տվեցի նրա քթին և ինքս ոռնացի անմարդկային ձայնով՝ նրա մռութը սարքված էր աղյուսից։աղյուսից էր։
===Ինչպիսին էր մայրիկի հոտը===