|
(18 հունվարի, 1925 - 4 նոյեմբերի, 1995)
Ֆրանսիացի փիլիսոփա, ով վաղ 1960-ականերից մինչև իր մահը, գրել է փիլիսոփայության, գրականության, ֆիլմի և արվեստի մասին աշխատություններ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են հոգեվերլուծող Ֆելիքս Գուատարիի հետ գրված «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության երկու հատորները՝ «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ»-ը։ Այնուամենայնիվ շատերը նրա գլուխգործոցը համարում են «Տարբերություն և կրկնողություն» մետաֆիզիկական տրակտատը։ Համարվում է մեծագույն փիլիսոփաներից մեկը։ Նրա գործերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նորագույն փիլիսոփայության, պոստմոդերնիզմի և պոստստրուկտուրալիզմի վրա։
|