Changes
::::::::::Չլսված հանցագործություն
Այսօր առավոտյան ժամը երեքի մոտ Սեն֊Ռոկ թաղամասի բնակիչների խաղաղ քունը խանգարվեց աղեկտուր ճիչերից։ Իրար հաջորդող անընդմեջ այդ ճիչերն, ըստ երևույթին, գալիս էին Մորգ փողոցի վրա գտնվող տան չորրորդ հարկից, ուր, ինչպես հայտնի է տեղի բնակիչներին, մենակ ապրում էր ոմն տիկին Լ'Էսպանե ԼʼԷսպանե իր չամուսնացած դստեր՝ Քամիլլայի հետ։ Գոց դարպասի մոտ քիչ հապաղելուց հետո, մի տասնյակ հարևաններ լինգով ջարդեցին դուռը և երկու ժանդարմի ուղեկցությամբ մտան նախամուտք։ Բղավոցներն արդեն հանդարտվել էին, բայց մի խումբ համարձակներ նոր էին բարձրացել առաջին միջնասանդուղքը, երբ վերևից լսվեց երկու, հնարավոր է նաև երեք ձայների փոխադարձ վեճ ու կռիվ, ձայները հնչում էին հատու և զայրացած։ Մինչև երրորդ հարկ հասնելը կտրվեցին այդ ձայներն էլ, և տիրեց լիակատար լռություն։ Մարդիկ ցրվեցին տնով մեկ, մի սենյակից մյուսը վազելով։ Երբ հերթը հասավ անկյունի ընդարձակ ննջասենյակին՝ չորրորդ հարկ, պատուհանները դեպի բակ (ներսից փակ դուռը նույնպես ջարդեցին), մարդիկ սարսափով ու զարմանքով ընկրկեցին իրենց դեմ բացված տեսարանից։
Այստեղ ամեն ինչ տակնուվրա էր արված, դեսուդեն էր շպրտված կոտրատած կահույքը։ Սենյակում միայն մի մահճակալ կար, բայց առանց անկողնի, բարձը և վերմակը շպրտված էին գետին։ Աթոռին ընկած էր արյունոտ շեղբով ածելին։ Երկար ու սպիտակ մազերի երկու֊երեք խիտ փունջ, ըստ երևույթին արմատից պոկված և միմյանց կպած արյունով, կախված էին բուխարու ցանկապատից։ Հատակին, ոտքերի տակ, գտնված են չորս նապոլեոնդոր, տպազիոնով մի ականջօղ, ճաշի արծաթե երեք և թեյի մելքիորե երեք գդալ և ոսկեդրամների երկու փոքրիկ տոպրակ՝ ընդհանուր հաշվով շուրջ չորս հազար ֆրանկ։ Անկյունի պահարանի գզրոցները դուրս էին հանված, կողոպտիչներն, ըստ երևույթին քրքրել էին դրանք, թեև ոչ բոլորն են տարել։ Երկաթե փոքրիկ սնդուկը, որ հայտնաբերվել է անկողնի, և ոչ թե մահճակալի տակ, բաց էր, բանալին դրված էր տեղում, բայց դրա մեջ ոչինչ չէր մնացել, բացի դեղնած նամակներից և անպետք այլ թղթերից։
Տիկին Լ'Էսպանեի ԼʼԷսպանեի հետքը ոչ մի տեղ չկար։ Ինչ֊որ մեկը բուխարու մեջ մոխրի մեծ կույտ տեսավ, սկսեցին փորփրել ծխնելույզը և, ո՜վ սարսափ, գլխիվայր դուրս հանեցին աղջկա դիակը։ Պետք է որ նրան գլխիվայր, ընդ որում բավական խորը, ներս խցկած լինեին նեղ ծխնելույզի մեջ։ Մարմինը դեռ տաք էր, ինչպես պարզվեց զննումից, կաշին բազմաթիվ տեղերում պլոկված էր՝ պարզ հետևանքն այն ճիգերի, որով դիակը խցկել էին ծխնելույզ, իսկ հետո դուրս հանել այնտեղից։ Դեմքը սարսափելի ճանկռոտած է, վզի վրա կապտա֊կարմրավուն կապտուքներ և եղունգի խոր հետքեր կան, կարծես մարդուն խեղդել են։
Այն բանից հետո, երբ վերից վար փնտրտեցին ողջ տունը և նոր ոչինչ չգտան, բոլորն իջան ներքև, սալարկած բակը և այնտեղ դեմ ընկան մահացած պառավ կնոջը՝ ածելիով այնպես էին կտրել գլուխը, որ դիակը բարձրացնելու առաջին իսկ փորձից գլուխն ընկավ։ Ե՛վ մարմինը, և՛ դեմքն այլանդակված էին, հատկապես մարմինը, մարդկային որևէ բան չէր պահպանվել։
Իր անլուր դաժանությամբ ամբողջ Փարիզն ալեկոծել է այս սպանությունը, հարցաքննված են մի շարք վկաներ, բայց գաղտնիքը բացահայտող ոչինչ դեռ չի գտնված։ Ստորև համառոտակի շարադրված են առավել էական ցուցմունքները․
Պոլինա Դյուբուր, լվացարարուհի, վկայում է, որ հանգուցյալ կանանց ճանաչում էր վերջին երեք տարիների ընթացքում, նրանց համար լվացք էր անում։ Ծեր տիկինն ու դուստրն, ըստ երևույթին, ապրում էին համերաշխ, սիրով։ Վճարում էին ճիշտ և ժամանակին։ Նրանց ապրելակերպի և միջոցների մասին ոչինչ չի կարող ասել։ Ենթադրում է, որ տիկին Լ'Էսպանեն ԼʼԷսպանեն գուշակուհի էր, դա էլ նրանց ապրուստի միջոցն էր։ Լսել է, որ տիկինը փող ունի։ Սպիտակեղեն վերցնելիս կամ վերադարձնելիս ոչ ոքի չի հանդիպել տանը։ Հաստատ գիտե, որ ծառայող չէին պահում։ Որքան իրեն հայտնի է, կահավորված է եղել միայն չորրորդ հարկը։
Պիեռ Մորո, ծխախոտի կրպակի տեր, վկայում է, որ չորս տարի շարունակ տիկին Լ'Էսպանեին ԼʼԷսպանեին փոքր տուփերով քթախոտ և ծխախոտ է վաճառել։ Ինքը բնիկ փարիզցի է։ Հանգուցյալն ու դուստրը վեց տարուց ավելի բնակություն են հաստատել այդ տանը, ուր և նրանց սպանված են գտել։ Մինչ այդ այստեղ ապրում էր մի ոսկերիչ, որը վարձով էր տալիս վերևի սենյակները։ Տունը պատկանում էր տիկին Լ'Էսպանեին։ ԼʼԷսպանեին։ Պառավը ոչ մի կերպ չկարողացավ գլուխ դնել իր կենվորի հետ, որը վարձով էր տալիս սենյակները, ապա ինքը տեղափոխվեց վերևի հարկը, իսկ ազատ սենյակները վարձով տալուց իսպառ հրաժարվեց։ Կարծես թե խելքը թռցրեց։ Այս բոլոր տարիների ընթացքում վկան մի հինգ֊վեց անգամ է տեսել դստերը։ Երկու կանայք էլ ապրում էին առանձնացած, ասում էին, որ նրանք պահած փող ունեն։ Ասում էին նաև, իբր տիկին Լ֊ն գուշակությամբ է զվաղվում, բայց ինքը չի հավատում։ Ոչ մի անգամ չի տեսել, որ մեկնումեկը մտնի տուն, բացի տիկնոջից ու աղջկանից, երբեմն էլ բարապանից, դեպքից դեպք էլ բժիշկն է այցելել։
Մոտավորապես նույնն են վկայել մյուս հարևանները։ Ոչ ոք չի նկատել, որ հանգուցյալներին ինչ֊որ մեկը հենց այնպես այցելի։ Ինչ֊որ տեղ հարազատներ կամ ընկերներ ունեցել են, թե ոչ, նույնպես ոչ ոք չի լսել։ Փողոց նայող փակոցափեղկերը բացվում էին հազվադեպ, իսկ բակի կողմից բոլորն էլ մեխած էին, բացի չորրորդ հարկի մեծ սենյակից։ Տունը դեռ հին չէ, ամուր շինություն է։
Իզիդոր Մյուզե, ժանդարմ, վկայում է, որ իրեն կանչել են առավոտյան ժամը երեքի մոտ։ Տան մոտ տեսել է շուրջ քսան֊երեսուն մարդուց կազմված բազմություն, որոնք պաշարել էին դուռը։ Կողպեքը ջարդել է ինքը, ոչ թե լինգով, այլ սվինով։ Դուռը հեշտ է բացվել, երկփեղկ է, ոչ վերևից, ոչ ներքևից չի փակվում։ Ամբողջ ժամանակ բղավոցներ էին լսվում, մինչ դուռը բացելը, ապա իսկույն ընդհատվեցին։ Բղավում էին (զանազանել հնարավոր չէր՝ մեկը, թե երկուսը) ասես մահվան սարսափից, բղավում էին բարձր ու երկար, ոչ թե ընդհատ֊ընդհատ և խռպոտ։ Վկան առաջինն է վեր բարձրացել։ Հասնելով սանդղահարթակ, լսել է, թե ինչպես երկու հոգի բարկացած ու բարձրաձայն վիճում են․ մեկը խուլ, իսկ մյուսը՝ կարծես թե ճղճղան, մի տեսակ տարօրինակ ձայնով։ Առաջինից մի երկու բառ լսել է։ Դա ֆրանսիացի էր։ Ոչ, ոչ մի դեպքում կին չէր կարող լինել։ Նա տարբերել է «sacre» «sacré» և «diable»<ref>«Նզովք», «սատանա» (ֆր․)։</ref> բառերը։ Ճղճղան ձայնով խոսողն օտարերկրացի էր։ Հնարավոր չէ ասել՝ կին, թե տղամարդ։ Անհասկանալի էր, թե ինչ է ասում, իսկ ավելի շուտ, լեզուն իսպաներեն էր։ Պատմելով, թե ինչ վիճակում գտան սենյակն ու դիակները, վկան ոչ մի նոր բան չի ավելացրել երեկվա մեր հայտնածին։
Անրի Դյուվալ․ հարևանը, մասնագիտությամբ արծաթագործ, վկայում է, որ տուն է մտել առաջին խմբի հետ։ Ամբողջապես հաստատում է Մյուզեի ցուցմունքը։ Նախամուտք մտնելուն պես, նրանք իսկույն փակել են դուռը, որպեսզի ներս չթողնեն հետզհետե աճող բազմությանը, թեև ուշ գիշեր էր։ Վկայի տպավորությունն այն է, որ ճղճղան ձայնը պատկանում էր իտալացու։ Համոզված է, որ ֆրանսիացի չէր։ Ձայնից դատելով չի կարող ասել, որ դա անպայման տղամարդ էր, գուցեև կին էր։ Իտալերեն չգիտե, բառերը չի հասկացել, բայց դատելով ինտոնացիայից, վստահ է, որ խոսողն իտալացի էր։ Տիկին Լ֊ի և դստեր հետ անձամբ ծանոթ էր։ Հաճախ է զրուցել երկուսի հետ էլ։ Համոզված է, որ ոչ մեկը, ոչ մյուսը ճղճղան ձայն չունեին։
Օդենհայմեր, ռեստորանատեր, վկան ինքն է ցանկացել ցուցմունք տալ։ Ֆրանսերեն չի խոսում, հարցաքննվել է թարգմանչի միջոցով։ Ամստերդամի բնակիչ է։ Անցնում էր տան մոտով, երբ այնտեղից ճիչեր լսվեցին։ Բղավում էին երկար ժամանակ, մի քանի րոպե, գուցե և տասը։ Ճիչերը երկար ու ձիգ էին, բարձր, հոգեցունց և սահմռկեցուցիչ։ Տուն է մտել առաջինների հետ։ Հաստատում է նախորդ ցուցմունքները կետ առ կետ, բացի մեկից․ համոզված է, որ ճղճղան ձայնը տղամարդու էր, ընդ որում ֆրանսիացու։ Ոչ, բառեր չի զանազանել, խոսում էին շատ բարձր և արագ֊արագ, ասես խեղդվելով, ոչ այն է զայրույթից, ոչ այն է սարսափից։ Ձայնը եղել է կտրուկ, ավելի շուտ կտրուկ, քան ճղճղան։ Ոչ, ճղճղան չի լինի ասել։ Խռպոտ ձայնը մի գլուխ կրկնում էր «sacre» և «diable», մի անգամ էլ ասաց «mon Dieu».<ref>«Աստված իմ» (ֆր․)։</ref>
Ժյուլ Մինյո, բանկատեր, «Մինյո և որդիներ» ֆիրմա, Դելորեն փողոցի վրա։ Ինքը՝ ավագ Մինյոնն է։ Տիկին Լ'Էսպանեն ԼʼԷսպանեն մի փոքրիկ կապիտալ ուներ։ Իրենց գրասենյակում տիկինը հաշիվ է բաց արել այսինչ թվականի գարնանը (ութ տարի առաջ)։ Հաճախակի նոր մուծում էր կատարում՝ փոքր գումարներով։ Չեկերով դրամ դուրս չէր գրում, բայց մահից ուղիղ երեք օր առաջ վերցրել է չորս հազար ֆրանկ։ Դրամը նրան վճարվել է ոսկով և տուն է հասցված բանկի աշխատողի միջոցով։
Ադոլֆ Լը Բոն, «Մինյո և որդիներ» ֆիրմայի գրասենյակային աշխատող, վկայում է, որ վերոհիշյալ օրը, ժամը տասներկուսի մոտ, տիկին Լ'Էսպանեին ԼʼԷսպանեին ուղեկցել է մինչև տուն, բերելով չորս հազար ֆրանկ, դրված երկու տոպրակի մեջ։ Դուռը բացել է օրիորդ Լ'ԷսպանենԼʼԷսպանեն, որն իրենից վերցրել է մի տոպրակը, իսկ մյուսը վերցրել է պառավը։ Որից հետո հրաժեշտ է տվել ու հեռացել։ Այն ժամանակ ինքը փողոցում ոչ ոքի չի տեսել։ Այդ փողոցը խաղաղ է և անմարդ։
Ուիլյամ Բոյրդ, դերձակ, վկայում է, որ մյուսների հետ մտել է տուն։ Անգլիացի է։ Փարիզում ապրում է երկու տարի։ Առաջիններից մեկն է, որ բարձրացել է աստիճաններով։ Լսել է, թե ինչպես են երկու հոգի վիճում։ Խռպոտ ձայնը պատկանում էր ֆրանսիացու։ Առանձին բառեր կարելի էր զանազանել, բայց ամեն բան նա չի հիշում։ Պարզ լսել է «sacre» և «mon Dieu» բառերը, որոնք ուղեկցվում էին քաշքշոցի, թփթփոցի և իրարանցման աղմուկով, ասես մի քանի մարդ էին կռվում։ Սուր ձայնը հնչում էր շատ բարձր, շատ ավելի բարձր, քան խռպոտը։ Վստահ է, որ անգլիացի չէ։ Ավելի շատ՝ գերմանացի։ Գուցե և կին է։ Ինքը գերմաներեն չի խոսում։
Ալբերտո Մոնտանի, պատրաստի հագուստեղենի խանութի տեր, վկայում է, որ առաջիններից մեկն է վերև վազել։ Ձայներ լսել է։ Խռպոտ ձայնով խոսողը ֆրանսիացի էր։ Ինչ֊որ բան կարելի էր հասկանալ։ Խոսողն ինչ֊որ բանում հանդիմանում էր մյուսին։ Երկրորդի բառերը չի զանազանել։ Երկրորդը խոսում էր արագ֊արագ, փաթ ընկնող լեզվով։ Նման էր ռուսի։ Մնացած բոլոր բաներում վկան հաստատում է նախորդ ցուցմունքները։ Ինքն իտալացի է։ Ռուս մարդու հետ երբեք գործ չի ունեցել։
Վկաներից ոմանք կրկնակի հարցաքննության ժամանակ հաստատել են, որ չորրորդ հարկի ծխնելույզները շատ նեղ են և մարդը չի կարող մտնել այնտեղ։ «Ծխնելույզ մաքրող» ասելով նրանք նկատի ունեն գլանաձև խողովակները, որպիսիք օգտագործվում են ծխնելույզներ մաքրելիս։ Տանը մեկ ուրիշ օժանդակ սանդուղք չկա, որով կարող էին փախչել ոճրագործները, երբ հետապնդողները վեր էին բարձրանում։ Օրիորդ Լ'Էսպանեի ԼʼԷսպանեի դիակը այնպես էր խցկված ծխնելույզի մեջ, որ միայն չորս֊հինգ մարդու համատեղ ջանքերով հնարավոր եղավ այն դուրս քաշել։
Պոլ Դյումա, բժիշկ, վկայում է, որ առավոտյան, լուսադեմին, իրեն կանչեցին հավաստելու սպանված կանանց դիակները։ Դիակները դրված են եղել հին ներքնակի վրա, որը հանված էր այն սենյակի մահճակալի վրայից, ուր գտնվել է օրիորդ Լ֊ն։ Դստեր մարմինն ամբողջովին ծածկված է կապտուկներով և ճմլվածքներով։ Դա լիովին բացատրվում է այն հանգամանքով, որ դիակը խցկել են նեղ ծխնելույզը։ Հատկապես տուժել է վիզը։ Անմիջապես ծնոտի տակ մի քանի խոր ճանկռվածք կա և կապտա֊կարմիր կապտուկներ՝ հավանաբար մատնահետքեր են։ Դեմքը ծածկված է սարսափելի կապտուցներով, աչքերը դուրս են պրծած։ Լեզուն համարյա կծած֊կտրած է մեջտեղից։ Մի մեծ արնազեղում որովայնի ստորին շրջանում ցույց է տալիս, որ այստեղ սեղմել են ծնկով։ Մսյո Դյումայի կարծիքով, օրիորդ Լ'Էսպանեն ԼʼԷսպանեն խեղդված է՝ մարդասպանը ըստ երևույթին, մենակ չի եղել։ Մոր մարմինը հրեշավոր կերպով խեղանդամված է։ Աջ ձեռքի ու ոտքի բոլոր ոսկորները կոտրված են և մասամբ փշրված։ Ճաքած է ձախ tibia֊ն,<ref>Սրունքի ոսկոր։</ref> նույնպես և ձախ կողերը։ Ամբողջ մարմինը պատված է կապտուկներով և ճղվածքներով։ Դժվար է ասել, թե ինչով են հասցված վնասվածքները։ Ծանր մահակ, կամ երկաթյա լինգ, բազմոցի ոտք, ճիշտն ասած, յուրաքանչյուր ծանր առարկա ահավոր ուժի տեր մարդու ձեռքին կարող էր դա անել։ Կինը ի վիճակի չէր լինի նման խեղումներ հասցնել։ Սպանվածի գլուխը, երբ նրան տեսել է բժիշկը, անջատված է եղել մարմնից և նույնպես խիստ այլանդակված է եղել։ Կոկորդը կտրված է սուր սայրով, գուցե ածելիով։
Ալեքսանդր Էտյեն, վիրաբույժ, Մսյո Դյումայի հետ մեկտեղ կանչվել է հավաստելու դիակները։ Լիովին համամիտ է մսյո Դյումայի ցուցմունքներին և եզրակացություններին։