Changes
:Անտեր փողի այլ տեսակը՝ հասարակական ֆոնդը (բարեգործական, ազգային եւ այլն) իր շուրջը նախ ստեղծում է կառույց: Իսկ այդ կառույցը այլեւս ինքը իրեն պիտի վերարտադրի: Եւ որտեղ արտադրություն, այնտեղ գերարտադրություն:
:Սկզբում առաջանում է կամավոր նվիրատվությունների հաշվառման ֆունկցիա, հետո՝ փողը իրացնողների ցանց, հետո՝ ստուգողների ցանց: Հետո՝ ապահովության սիստեմ, որը մի մասով դառնում է կամավոր բարեգործներին հաշվառելու, մասամբ էլ՝ միանվագ նվիրատվությունը պարբերականի վերածելու համոզելու, ապա եւ ստիպելու կառույց: Այդ կառույցը չի կարող գործունեության դաշտը չընդլայնել նոր «կամավորների» վերբովկայի միջոցով, ինչը վերջին հաշվով վերածվում է բանալ ռեկետի:
:Զուգահեռաբար խնդիր է առաջանում դրամագլուխը նպատակային օգտագործելու հաշվետվության, հետո՝ հրապարակային հաշվետվության, ինչի համար առաջանում է մամուլ ունենալու խնդիրը, որը հաշվետվության ֆունկցիան վեր է ածում հանգանակության պրոպագանդման ֆունկցիայի, ինչը, իր հերթին, հանգում է դրամի շուրջ ստեղծված կառույցի գործունեության արդարացման, հետեւապես եւ փառաբանման՝ ավելի մեծ գումարներ ժողովելու համար: Արդյունքում ստացվում է ազգային կուսակցություն՝ իր մամուլով, իր ապահովության ծառայության հրոսակախմբերով, իր ուռճացող մարմինը պահպանելու, վերարտադրվելու բնական-պարազիտային բնազդով: