Changes

Հնդկական առասպելաբանության մեջ հայտնի է Բալիի կերպարը, որը բազմաթիվ աղբյուրներում հանդես է գալիս որպես Ինդրայի եւ Վիշնուի հակառակորդ։ Բալին դայտյաների՝ Դիտիից ծագող դեւերի մի խմբի արքան էր։ Դայտյաները համարյա չեն տարբերակվում դանավաներից՝ Դիտիի քույր Դանուից սերող դիվային կերպարների մյուս խմբից, որոնց հետ միասին կազմում են ասուրաների՝ աստվածների հակառակորդների դասը։ Ճակատամարտում դեւա֊աստվածների արքա ամպրոպային Ինդրան հաղթում է ասուրաների տիրակալ Բ ալիին կամ, այլ տվյալներով, Բալին է հաղթում Ինդրային եւ դառնում երեք աշխարհների՝ երկնքի, երկրի եւ անդրաշխարհի տիրակալ, բայց Վիշնուն կարողանում է խորամանկությամբ վերադարձնել երկինքն ու երկիրը, եւ Բալիին մնում է միայն անդրաշխարհը։ Ճակատամարտում զոհված ասուրաները, ապա եւ դեւաները հմայությամբ վերակենդանանում են (Տյոմկին, Էրման 1985<ref>Темкин Е.Н., Эрман В.Г. Мифы древней Индии (III издание). М.</ref>, 229 հտն․․ տես եւ MHM<ref>Мифы народов мира. тт. I-II, М., 1980-1982.</ref> I, 151)։ Հետաքրքիր է, որ աստվածները եւ Ինդրան այս հակադրության մեջ ունեն հյուսիսային, իսկ Բալին՝ հարավային կողմնորոշում (Տյոմկին, Էրման 1985<ref>Темкин Е.Н., Эрман В.Г. Мифы древней Индии (III издание). М.</ref>, 232․ «Մահաբհարատա<ref>Махабхарата. кн. I-VIII. М. 1950-1990</ref>», V 225․ 38)։ Ակնհայտ է, որ Ինդրայի, Վիշնուի եւ Բալիի հակադրությունը համապատասխանում է «հիմնական առասպելում» ամպրոպի աստծու եւ նրա հակառակորդի հակադրությանը։ Ընդհանրապես հինդուիստական առասպելաբանության մեջ կենտրոնական տեղ է գրավում օվկիանոսը խնոցելու տիեզերածին առասպելը, որին հաջորդում է դեւաների եւ ասուրաների կռիվը անմահության խմիչքի համար (տես օրինակ «Մահաբհարատա<ref>Махабхарата. кн. I-VIII. М. 1950-1990</ref>» I 17․ MHM<ref>Мифы народов мира. тт. I-II, М., 1980-1982.</ref> I 71․ Տյոմկին, Էրման 1985<ref>Темкин Е.Н., Эрман В.Г. Мифы древней Индии (III издание). М.</ref>, 68֊72)։ Հնդեվրոպական «հիմնական առասպելի» համատեքստում քննարկվող Ինդրայի եւ Վալա հրեշի հակադրության մեջ էլ վերջինիս անունն էպոսում հանդես է գալիս Բալա ձեւով («Մահաբհարատա<ref>Махабхарата. кн. I-VIII. М. 1950-1990</ref>» VIII․ էջ 266․ ծան․ 393․ 275)։ Այս առասպելն այսպիսով համապատասխանում է Հայկի եւ նրա սերունդների մասին ավանդությանը, որտեղ առաջին հայկյանները մինչեւ Արա Գեղեցիկ հակադրված են Բելին եւ նրա հաջորդներին, ընդ որում, հյուսիս֊հարավ առանցքով, ինչպես հնդ․ դեւաները ասուրաներին եւ զոհվողների վերակենդանացումն էլ համեմատելի է Շամիրամի մանուկների կողմից սպանված Արայի կամ հայ զորականների վերքերի սպիանալու հետ (Թովմա Արծրունի<ref>Թովմա Արծրունի եւ Անանուն. Պատմութիւն Արծրունեաց տան. աշխատութեամբ Վ.Վարդանյանի. Երեւան 1985</ref>, 334, 335)։ Հատկանշական է թերեւս, որ Վիշնուն՝ Ռամաների աստվածային նախատիպը, Ինդրայի օգնականնն է այս դրվագում, կամ այլ տարբերակներում ինքն է հաղթում Բալիին (հմմտ․ վերեւում ասվածը Հայկի եւ Արամի ընդհանրությունների մասին եւ Արամանյակի՝ Հայկի զորքի հրամանատարներից մեկը լինելը)։
Իռլանդական առասպելաբանության մեջ իռլանդացիներից առաջ այստեղ եկած Դանու աստվածուհու ցեղերը՝ հին, նախաքրիստոնեական աստվածները, հակադրված են ֆոմորներին՝ դիվային կերպարների դասին, համապատասխան հնդեվրոպական մյուս ժողովուրդների նման պատկերացումներին (հնդ․ դեւաներ եւ ասուրաներ, հս․ գերմ․ ասեր եւ վաներ, կամ վիպական մակարդակում՝ իրանցիներ եւ թուրանցիներ, հայկյաններ եւ տիտանյաններ եւ այլն)։ Դանու աստվածուհու ցեղերի արքան է Նուադուն (ենթադրաբար՝ «ամպեր հավաքող» կամ «ձկնորս», տես համապատասխանաբար կըԽ 487 եւ Պուհվել 1978<ref>Puhvel J. Mitra as an Indo-European Divinity // Պուհվել 1981<ref>Puhvel J. Analecta Indoeuropaea. Insbruck 1981</ref></ref>=1981, 327, ծան․ 1), որը համարվել է ընդհանրապես իռլանդացիների կամ գոնե նրանց որոշ տոհմերի նախահայրը։ Մագ Տուիրեդի առաջին ճակատամարտում նա կորցնում է ձեռքը եւ այլեւս չէր կարող մնալ արքա։ Նոր թագավոր է դառնում (հատկապես կանանց պահանջով) հոր կողմից ֆոմոր Էոխայդ Բրեսը («գեղեցիկ»), որը ձախողվում է եւ օգնության կանչում ֆոմորներին։ Նուադուի համար մի նոր՝ արծաթե ձեռք են պատրաստում։ Նա նորից դառնում է արքա եւ կոչվում Արգատլամ («արծաթաձեռն»)։ Մագ Տուիրեդի երկրորդ ճակատամարտում գլխավոր հերոսը Լուգն է, որը սպանում է ֆոմորների առաջնորդ Բալորին՝ իր իսկ պապին։ Ճակատամարտում զոհված ռազմիկներն ընկղմվում են աղբյուրի մեջ եւ հմայությամբ վերակենդանանում (տես կըԽ 351 հտն․ Պուհվել 1987<ref>Puhvel J. Comparative Mythology. Baltimore, L.</ref>, 176 հտն․, MHM<ref>Мифы народов мира. тт. I-II, М., 1980-1982.</ref> համապատասխան հոդվածներում եւ այլուր․ բերված հնդկական, իռլանդական եւ այլ առասպելներում զոհվածների վերակենդանանալու մոտիվների համեմատությունը՝ Դյումեզիլ II 186 հտն․)։
Լուգի եւ Բալորի մարտը «հիմնական առասպելի» մի դրսեւորումն է (կըԽ 488․ Շկունաեւ MHM<ref>Мифы народов мира. тт. I-II, М., 1980-1982.</ref> II, 75), իսկ Բալորի անունը տեսականորեն համադրելի է Բելի եւ Բալիի հետ։ Բրես֊Գեղեցիկը, որի մոր անունն էր Էրի, նման է Արա Գեղեցիկին, իսկ Նուադու֊Արգատլամը, *arg'֊ից ծագող իր երկրորդ անվամբ՝ եւ որպես «ամպեր հավաքող» հիշեցնում է «սեւի» եւ «սպիտակի» հակադրության առասպելի հերոսներին եւ Արամին (այս եւ հնդեվրոպական մյուս միձեռնանի կերպարների վերաբերյալ տես Ժ․Դյումեզիլի աշխատանքները․ վերջինը՝ Դյումեզիլ 1974<ref>Dumezil G. Le)։ Հետաքրքիր է, որ հաջորդ սերնդում Նուադուի «տարաժամանակյա հիպոստասիսն» է Էրեմոնը (տարբերակներ՝ Էրիմոն, Էիրիմոն, Հերեմոն, Հերիմոն), որն իր անվան հնչողությամբ նման է Արամին, իսկ կերպարով եւ ստուգաբանորեն համապատասխանեցվում է հնդ․ Արյամանին (տես Պուհվել 1978<ref>Puhvel J. Mitra as an Indo-European Divinity // Պուհվել 1981<ref>Puhvel J. Analecta Indoeuropaea. Insbruck 1981</ref></ref>=1981, 324֊326․ 1987, 182), եւ այսպիսով՝ Արային (տես ստորեւ), որի առասպելույթի հետ համեմատելի է նաեւ զոհվածների վերակենդանացման մոտիվը։
Վստահելի
593
edits