Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 1294 բայտ, 14:21, 12 Մարտի 2016
[[Պատկեր:Phanjuni_pic_71.png|600px|frameless|thumb|center]]
==էԷ.==
:                '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908'''
:    Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_80.png|100px|frameless|thumb|center]]
:<references/>
 
[[Պատկեր:Phanjuni_pic_81.png|700px|frameless|thumb|center]]
==Ը.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908'''
[[Պատկեր:Phanjuni_pic_82.png|80px|frameless|thumb|left]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իր դասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Իբր թե հեղափոխական ազնիվ պայքար մղելու համար անհրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թե անկեղծ ու անձնվեր հեղափոխականի մը համար պայքարն արդեն նպատակ մը եղած չըլլար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տգետ տերտերն իհարկե չհասկցավ այս ձևով իրեն տրված պատասխանին հոգեբանական բարձրությունն և նույնիսկ համարձակեցավ բողոքելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անմիջապես փաստացի կերպով ցույց տվի իրեն թե՝ '''բրովոքացիան''' իր կողմե եղած էր, թե՝ ինքն էր նախահարձակը և ընկեր Ավոյի արարքը մի օրինավոր անձնապաշտպանություն էր պարզապես։
[[Պատկեր:Phanjuni_pic_83.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|100px|frameless|thumb|right]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախազահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտությունը գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյանքին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_84.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մի քանի ժամ հետո, գյուղացիք տեսնելով որ իրենց տերտերը դուրս չի գար, մյուս կողմե նշմարելով որ իր խալփախը դուրս ձգված է՝ հավաքվեցան դպրոցին աոջև և սկսան «Տեր հա՜յր, տեր հա՜յր» կանչել։ Այն ատեն փայտե փեղկերեն մին բանալ տվի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թևերը կապված։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ահա՛ ձեր դավաճանության դեմ՝ հեղափոխության պատասխանը,— գոչեցի վարը ժողվված ամբոխին։
[[Պատկեր:Phanjuni_pic_85.png|200px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներ ու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետէ կ'ավելնար։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև. և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այս անգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ամբողջ մի շաբաթ այդ կացությունը տևեց. վերջապես տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբեական զիջողություններու՝ Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, երեք օր առաջ, երկար խորհրդակցություններե ետքը, կ'որոշեն դիմում ընել կառավարության։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այս երեկո, ինչպես լուր առինք, կը հասնին երկու ժանտարմա և մի հիսնապետ։ Վաղը կը լինի վճռական օր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեջ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_86.png|160px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_87.png|600px|frameless|thumb|center]]
==Թ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909'''
[[Պատկեր:Phanjuni_pic_92.png|100px|frameless|thumb|left]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Տխո՜ւր երևույթ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սեգո և իր '''խաֆիե'''16<ref>Խաֆիե — լրտես։</ref> ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթներե ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։
[[Պատկեր:Phanjuni_pic_88.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ մի շատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;— Ինք քուրտ, դուք հայ, ձեր գործերուն ինչո՞ւ կը խառնվի, դպրոցը ո՞ւր՝ Հասոն ո՞ւր, նա մի պարզ ավազակ է,— կ'ըսեր հիսնապետը։
[[Պատկեր:Phanjuni_pic_89.png|300px|frameless|thumb|center]]Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկերՀասոյի որոշ հայեցակետը, բայց թե նա քուրտ լինելով իրավունք չուներ միջամտելու հայերու գործին՝ դա մի անընդունելի գաղափար էր։ Բացատրեցի իրեն թե Վասիլի Գոլուբևի տեսությունը ցեղային զանազանություններու արվեստական բաժանմունքներու մասին և ցույց տվի թե մարդկային ընկերությունը ո՛չ թե զանազան ազգություններու կը բաժնվի՝ այլ որոշ դասակարգերու, և թե այս տեսությունը ընկեր Հասո, իբրև պրոլետարիատ, կը նույնանար Խև Ավոյի և Սմենց Վարդանի հետ։[[Պատկեր:Phanjuni_pic_43.png|120px|frameless|thumb|right]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բոլոր այս փաստացի ապացույցներն անօգուտ եղան և Հասո տարվեցավ Արաբկիր, ուր բանտարկված կը մնա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Հազիվ թե հիսնապետն ու երկու ոստիկաններն իրենց կալանավորին հետ հեռացան Ծապլվարեն, մի ցնցող թռուցիկ բաժնել տվի գյուղին մեջ։ Ահավասիկ նրա բովանդակությունը որ ունի պատմական որոշ նշանակություն։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|160px|frameless|thumb|left]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Գիտակից ժողովուրդ,
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՜նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՛, այդ համիտաբարո հայակեր մութ հոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, գիտակի՛ց ժողովուրդ, մի՞թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՞թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո ձեռքովը իրենց պատիժը տաս։[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|150px|frameless|thumb|left]]:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք մեր կեղտոտ ու դավաճան հակառակորդներուն պես '''փրովոքացիաներու''' չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից '''մասսաները''', բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերուն.— Դավաճանության և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ'ըմբռնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՞նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք, այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՞թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. աստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությանը. մենք կը գոհանանք գոչելով.
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Անկցի՛ն վատերը, անկցի՛ն մատնիչները, անկցի՛ն դավաճանները. կեցցե՛ Ծապլվարի գիտակից երիտասարդությունը»։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այժմ կացությունը լարված է Ծապլվարի մեջ։ Քոմրաշեն ևս ծանր լուրեր կը հասնին։ Հասոյի բանտարկությունը գրգռած է ամբողջ գյուղը Ծապլվարի դեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Շնորհակալություն իմ համեստ գործունեության մասին ձեր շռայլած գովեստներուն համար, իցի՜վ թե անոնց տեղ մի քիչ փող ուղարկեիք։ Բարոյական քաջալերանքը բավարարություն չէ կարող տալ ֆիզիքական կարիքներու, դա մի տեխնիքական ճշմարտություն է։
[[Պատկեր:Phanjuni_pic_90.png|160px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_91.png|350px|frameless|thumb|center]]
:<references/>
==Ժ.==
Վստահելի
1396
edits