Changes
[[Պատկեր:Phanjuni_pic_86.png|160px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_87.png|600px800px|frameless|thumb|center]]
==Թ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909'''
[[Պատկեր:Phanjuni_pic_92.png|100px150px|frameless|thumb|left]]: Սիրելի ընկերներ,
: Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
: Տխո՜ւր երևույթ։
: Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սեգո և իր '''խաֆիե'''16<ref>Խաֆիե — լրտես։</ref> ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթներե ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։
[[Պատկեր:Phanjuni_pic_88.png|300px|frameless|thumb|center]]
: Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ մի շատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։