Changes
: Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
: — Եղբայր, բան մը մտածեցի։
[[Պատկեր:Phanjuni_pic_9.png|200px160px|frameless|thumb|right]]: — Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
: — Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
: — Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_24.png|600px500px|frameless|thumb|center]]
==Բ.==
[[Պատկեր:Phanjuni_pic_70.png|100px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_71.png|600px|frameless|thumb|center]]
==է.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_72.png|120px|frameless|thumb|left]]: Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպրոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե<ref>Թանչք — մայասուլ։</ref> կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։[[Պատկեր:Phanjuni_pic_73.png|150px|frameless|thumb|center]]
: Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ, ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ '''լոգիկա''' և որոշ հայեցակետ։
[[Պատկեր:Phanjuni_pic_74.png|100px|frameless|thumb|right]]: Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։
: Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։
[[Պատկեր:Phanjuni_pic_75.png|150px|frameless|thumb|left]]: Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։[[Պատկեր:Phanjuni_pic_76.png|100px|frameless|thumb|right]]: Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց '''«Հառաջ»''' ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ'ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։[[Պատկեր:Phanjuni_pic_77.png|300px|frameless|thumb|center]]: Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց '''«Անձնվեր»''' խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ'երևար։[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|80px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_66.png|100px|frameless|thumb|right]]: Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։[[Պատկեր:Phanjuni_pic_78.png|180px|frameless|thumb|left]]: Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ'ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։
: — Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։
[[Պատկեր:Phanjuni_pic_79.png|300px|frameless|thumb|center]]: Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։
: Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։
: Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։
: Վճռական քայլը կ'առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։
: '''Փոսթ'''ը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_80.png|100px|frameless|thumb|center]]
:<references/>
==Ը.==