Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 653 բայտ, 21:04, 23 Մայիսի 2016
[[Պատկեր:Phanjuni_pic_91.png|350px|frameless|thumb|center]]
:<references/>
 
[[Պատկեր:Phanjuni_pic_93.png|400px|frameless|thumb|center]]
==Ժ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 3 փետրվար, 1909'''
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_82.png|100px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''Ռեաքցիան''' կրկին գլուխ բարձրացուց Ծապլվարի մեջ։ Մեր ազնիվ գաղափարային ծեծին որուն ենթարկվեցան երկու հայտնի դավաճաններ՝ Րես Սերգո և Սըհո Ջան, ինչպես պատմեցի նախորդ նամակով, մութ ուժերը պատասխանեցին վատաբար հարձակելով ընկեր Ավոյի և ընկեր Վարդանի վերա։ Համիտաբարո այդ մարդակերպ հրեշները գազանային կատաղությամբ՝ եկեղեցու բակը՝ կը փորձեն ապտակել մեր ընկերները, ի ներկայության Տեր Սահակի որ կեղծավորաբար կը միջամտե կռիվին առաջքը առնելու համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_94.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այդ վայրագ դավաճանությունը ի հարկե խորին ցասում հառաջ բերավ առ հասարակ մեր բոլոր գիտակից շարքերուն մեջ։ Նույն իսկ ժողովրդի չեզոք ու լուսամիտ տարրը խստիվ բողոքեց այդ ստոր արարքի դեմ. օրինակ՝ Կոլոշենց Սեդո, մի ազնվական և բավականաչափ զարգացյալ անձնավորություն, դեպքի երեկոյին եկավ ինձ մոտ և ցավ հայտնեց պատահած իրականության մասին ու ամբաստանեց Րես Սերգոն իբրև դրդիչ և կազմակերպիչ այդ վատ դավադրության, թեև դեպքը պատահած ժամանակ այդ կեղտոտ պուրժուան մի քանի օրե ի վեր բացակա էր Ծապլվարեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_95.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_96.png|100px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի հարկե կռահեցի թե Կոլոշենց Սեդո ուներ հետին մտքեր, թե նա թաքուն հակառակորդն էր Րես Սերգոյի, թե կ'ուզեր անոր դիրքը գրավել գյուղին մեջ և թե կը հուսար իր նպատակին հասնիլ դիմելով մեր աջակցության։ Այդ ամենը ինձ ծանոթ էր. բայց և այնպես չէի կրնար մերժել իր անկեղծ զգացումները, մանավանդ որ Սեդոյի միջոցով մենք մեր ափի մեջ կ'առնեինք նաև գործավորական դասակարգը, որ մինչև հիմա ցուրտ վերաբերում ունեցած է մեզի հանդեպ, քանզի պայտար Մկո փեսան է Կոլոշենց Սեդոյի։
[[Պատկեր:Phanjuni_pic_97.png|200px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ուստի ի նկատ առնելով մեր գործունեության նկատմամբ արտահայտված անկեղծ համակրությունը, և՛ բանվորական դասակարգի շահերը, և՛ մանավանդ կուսակցության շահերը, ամենաջերմ վերաբերում ունեցա Սեդոյի հանդեպ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Առ այժմ միասին կազմեցինք ո՛չ կուսակցական չեզոք հողի վերա մի լիկա, որ նպատակ ունի ամեն գնով պայքար մղել Րես Սերգոյի և իր '''քլիքի''' դեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ խորհի՜լ թե վեց ամիս առաջ Ծապլվարի մեջ գոյություն չունեին ո՛չ պուրժուազիա, ո՛չ ագրարային քափիթալիզմ, ո՛չ հողային բանվորականություն, ո՛չ գործավորական դասակարգ, ո՛չ պրոլետարիատ, ո՛չ գիտակից մտնավորականություն, ո՛չ '''ռեաքցիա''', ո՛չ կղերական մութ ուժեր, վերջապես ոչինչ։ Ու այդ տգետ ու տխմար գեղացիները մեղապարտ հանդարտությամբ միասին կ'ապրեին, առանց նշմարելու զիրենք բաժնող անանցանելի խրամատները, իրենց ընդդիմամարտ շահերը և ամեն գնով պայքար մղելու հրամայողական պահանջքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Չէ՛, կարելի չէ ասել թե Փանջունի Ծապլվարի մեջ պարապ անցուց ժամանակը։
[[Պատկեր:Phanjuni_pic_98.png|100px|frameless|thumb|left]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Բայց, ափսո՜ս, մինչդեռ հոս դրությունը հետզհետե կը լավանա, Քոմրաշ գյուղի մեր քուրդ եղբայրներեն վրդովեցուցիչ լուրեր կը հասնին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կարլ Մարքս կլուբի քարտուղարը, որ ինչպես գիտեք, ձերբակալվելով Արաբկիր տարված էր, հոն դատաստանի ենթարկված է և իբրև, նախկին դատապարտյալ կրած է ծանր պատիժ, ընդունելով երկու տարվան բանտարկութիւն։ Դպրոցի մեջեն արձակած հրացանի հարվածները շատ ծանրացուցած են իր հանցանքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_72.png|120px|frameless|thumb|right]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Երբ դատապարտության լուրը կը հասնի Քոմրաշ գյուղը, մեր քուրդ եղբայրները բնականաբար սաստիկ կը հուզվին, որովհետև Հասո կը վայելե մեծ ժողովրդականություն։ Քրդերը բացե ի բաց կ'ամբաստանեն մեզ՝ իբրև պատճառ Հասոյի բանտարկության։ Քելեշ Մրկո որ մոտիկ ազգականություն ունի Կարլ Մարքս կլուբի քարտուղարին հետ, երեկ եկավ ինձ մոտ և ըսավ թե դրությունը շատ վատ հանգամանք ստացած է գյուղին մեջ, թե քրդերը կ'ուզեն հարձակիլ Ծապլվարի վերա և գյուղը ավարի տալ իրենց բանտարկյալ ընկերոջ վրեժը լուծելու համար, թե ինք առ այժմ արգիլած է հարձակումը, խոստանալով որ գա մեր քով ու հաշտարար եղանակով կարգադրե խնդիրը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քելեշ Մրկո, իբրև հաշտարար միջոց, կ'առաջարկե որ Ծապլվարցիք քառասուն ոսկի վճարեն քոմրաշցի քրդերուն, հակառակ պարագային ինք անկարող պիտի ըլլա զսպել գյուղացիներու վրեժխնդրությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Պատասխանեցի թե գործին ամբողջ պատասխանատվությունը կը ծանրանար Րես Սերգոյի վերա, թե հարկ էր դիմել անոր և ի հարկին ամեն գնով պահանջել իրենց իրավունքը։ Քելեշ Մրկո գնաց այդ կեղտոտ արարածի մոտ, որ նախ վատաբար մեզ մատնած է՝ ըսելով որ մենք ենք Հասոն դպրոց հրավիրողը, և հետո հայտարարած է որ անկարելի է գյուղիս մեջ քառասուն ոսկի հավաքել։
[[Պատկեր:Phanjuni_pic_99.png|300px|frameless|thumb|center]]
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Քելեշ Մրկո մի շաբաթ պայմանաժամ տալով մեկնեցավ լարված դրության տակ։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կը գա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մինչև այսօր ուշադրություն չդարձրիք դրամական հարցի մասին, և ես վերջապես ստիպվեցա դիմել Կոլոշենց Սեդոյի և մի քիչ փող վերցնել կուսակցական անունով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ներկա Ճգնաժամային րոպեներուն փողի պակասությունը կը վնասե ամբողջ կազմակերպական գործին։
[[Պատկեր:Phanjuni_pic_100.png|150px|frameless|thumb|center]]
 
==ԺԱ.==
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;'''ԾԱՊԼՎԱՐ, 19 փետրվար, 1909'''
Վստահելի
1396
edits