Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
[[Պատկեր:The council of elrond.jpg|300px|thumb|right]]
Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետևից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը Սեմը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները:
Զիգզագ ճանապարհից թեքվելով նրանք տեսան Բիլբոյին ու ԳանդալֆինԳենդալֆին, որոնք նստել էին ափամերձ ժայռի մեջ հմտորեն փորված քարե ցածրիկ նստարանին ու զրույց էին անում: Բիլբոն բարեհամբույր ժպտաց:
— Բարի լույս,— ասաց նա հոբիթներին: — Խորհուրդը, կարծում եմ, շուտով կսկսվի:
— Շուտո՞վ, վստա՞հ ես,— հարցրեց նրան Ֆրոդոն: — Իսկ ես մի քիչ զբոսնելու հույս ունեի: Ինձ ասես շարունակ ձգում է այն սոճու անտառը... — Ֆրոդոն գլխով արեց հյուսիսային լանջին սևին տվող անտառի կողմը:
— Կզբոսնես,— եթե Խորհուրդը մինչև մութն ընկնելը վերջանա,— ասաց նրան ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց ես նախապես չէի տրամադրվի: Այսօր շատ բան է հարկավոր քննարկել:
Շուտով դղյակում հնչեց զանգը:
— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ Ֆրոդոն: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:
Հրաշագործը քայլեց դեպի տուն տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած ՍամըՍեմը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գանդալֆը Գենդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպեց բարեկամներին: Աստիճաններով բարձրանալով, Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ֆրոդոյին թվաց, թե իր չարաբաստիկ արկածներն էլ՝ աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունների նման, երազում է տեսնել՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց Խորհրդի դահլիճի շեմից ներս մտնելով, հոբիթը տեսավ, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին, իսկ անկյունում խոժոռ նստած էր Արագորնը, որը հագել էր իր խունացած ամենօրյա թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Այն ո՛չ քեզ է պատկանում, ո՛չ ինձ,— հանգիստ, բայց ծանրակշիռ ասաց Արագորնը: — իսկ հիմա, այդպես է վճռել ճակատագիրը, հատկապես դու ես նշանակված դրա Պահապանը...
— Ժամանակը եկել է, Մատանին ցույց տուր,— ասաց Գանդալֆը՝ Գենդալֆը՝ Ֆրոդոյին դիմելով: — Թող Բորոմիրն ակնառու համոզվի, որ իր երազն իրականություն է...
Դահլիճում մեռյալ լռություն տիրեց, բոլորը լարված նայեցին Ֆրոդոյին, իսկ նա՝ իրեն կորցրած տարօրինակ կերպով սարսափահար, զգաց, որ չի ուզում Մատանին ցույց տալ, որ իր համար նույնիսկ դժվար է Մատանուն մատով դիպչելը: Բայց նա կարողացավ հաղթահարել ինքն իրեն և դողացող ձեռքով հանեց Մատանին: Վերջինս մերթ առկայծելով, մերթ վառ փայլատակելով, դահլիճում հավաքվածների հայացքներն իրեն գամեց:
— Վատ չէ, բարեկամս,— ասաց Բիլբոն, երբ նա լռեց ու թեթևացած նստեց: — Ափսոս, որ շարունակ ընդհատում էին քեզ: Ես հասցրի որոշ բաներ գրի առնել, բայց ոչ բոլորը, և դեռ կվերադառնանք դրան: Դեպի Ազատք գնալու ճանապարհին քո արկածները մի քանի գլուխ կկազմեն գրքում, եթե կարողանամ ավարտել այն:
— Այո, երկար պատմություն ստացվեց,— ասես ջանք թափելով ասաց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ այն, իմ կարծիքով, կիսատ է մնում, հատկապես առանց Գանդալֆի Գենդալֆի հանգամանալից պատմության:
Հոբիթներից քիչ հեռու նստած Գելդորը լսեց Ֆրոդոյի վերջին դիտողությունը:
— Կոլոտիկն իրավացի է,— Էլրոնդին դիմեց նա,— Մատանու պատմությունը կիսատ է թվում: Ես էլ եմ ուզում որոշ բաներ իմանալ: Դուք չպատասխանեցիք Բորոմիրի հարցին՝ այդ որտեղի՞ց է պարզ ձեզ համար, որ կոլոտիկների մատանին Մորդորի Սև Տիրակալն է կռել: Եվ այդ մասին ի՞նչ է մտածում Սարումանը: Նա Թշնամու սովորությունները լավ է ուսումնասիրել, բայց չգիտես ինչու, հիմա մեզ հետ չէ: Ի՞նչ խորհուրդ կտար մեզ Սարումանը, եթե իմանար այն, ինչ մենք գիտենք:
— Քո հարցերը,— պատասխանեց Էլրոնդը,— այնպես սերտ են միահյուսվում մեկը մյուսին, որ դրանք մեզ համար կպարզի միայն այն պատմությունը, որ կպատմի ԳանդալֆըԳենդալֆը: Այն կավարտի Մատանու պատումը, քանի որ Գանդալֆը Գենդալֆը մեր բոլորից շատ գիտե այդ մասին:
— Գելդորն ուղղակի ի մի չբերեց այն ամենը, ինչ լսեց Խորհրդում,— սկսեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ֆրոդոյին հետապնդում են Սև Հեծյալները, Դաինին խոստանում են վերադարձնել Մոգական Մատանիները... եթե նա տեղեկություն տա Բիլբոյի մասին... Մի՞թե պարզ չէ, որ Բիլբոյի գտածը Մորդորի Տիրակալին խիստ հարկավոր է: Իսկ Բիլբոն, ինչպես հայտնի է, Մատանին է գտել: Այժմ մտածենք մյուս Մատանիների մասին: Ինը Մատանիներին տիրում են Սև Հեծյալների կերպարանք ընդունած Նազգուլները. Յոթը կորած են, կամ ոչնչացված: — Այս խոսքերից Գլոինը ցնցվեց, բայց, ինքն իրեն տիրապետելով՝ լռեց: — Երեքի ճակատագիրը նույնպես մեզ հայտնի է: Ուրեմն ո՞ր Մատանին է փնտրում Թշնամին:
Բորոմիրն իրավացի է. գետի և անձավի միջև՝ Մատանու կորստի և գտնվելու միջև, բազմադարյա անդունդ է բացված, որը իմաստուններն անշտապ ուսումնասիրում են... չափազանց անշտապ և չափազանց երկար, նրանք մոռացել են Թշնամու իմաստնության մասին: Իսկ նա, իհարկե, անգործ չի նստել և բացահայտել է իսկությունը մեզանից քիչ ուշ, բարեբախտաբար ուշ՝ այս ամառ: Եվ այնուամենայնիվ, քիչ էր մնում իմաստուններն ուշանային:
«Թշնամուն հայտնի է,— ասել էր Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»
— Իմ մեղքը ծանր է,— քիչ լռելուց հետո ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Ինձ հանգստացրին Սարումանի խոսքերը, և վտանգը ես շատ ուշ հայտնաբերեցի:
— Բոլորս էլ մեղավոր ենք,— խոսեց Էլրոնդը: — Բայց գուցեև միայն քո շնորհիվ է, որ Խավարի Վարագույրը դեռևս չի իջել Միջերկրի վրա:
— Ինձ համոզեցին Սարումանի փաստարկները,— խոր հառաչելով շարունակեց ԳանդալֆըԳենդալֆը,— բայց հոգուս խորքում կանխազգում էի վտանգը, և այդ պատճառով էլ շատ էի ուզում իմանալ, թե որտեղ, ինչպես և երբ է Համիշխանության Մատանին ընկել այդ տարաբախտ չարագործ Գոլլումի ձեռքը: Նա պետք է դուրս սողար ստորգետնյա որջից, որպեսզի փնտրեր ու գտներ իր «սքանչելին», և ես որոշեցի հետևել նրան: Իհարկե, նա դուրս սողաց, բայց ճարպկորեն խույս տալով հետապնդողներից, նորից չքացավ՝ ասես գետնի տակն անցավ: Իսկ ես (երբեք այդ ինձ ներել չեմ կարող) հանգիստ հետևում էի Թշնամուն ու ոչինչ չէի անում:
Ժամանակը նորանոր հոգսեր էր ծնում և աստիճանաբար բթացնում իմ հին սարսափը... Բայց մի անգամ այն անսպասելիորեն ալեկոծվեց՝ վերածվելով խոր տագնապի: Ո՞վ է այդ Մատանու իսկական տերը, որ Բիլբոն փախցրեց Գոլլումից: Եվ ի՞նչ պետք է անեմ ես, եթե իմ կանխազգացումները հաստատվեն: Ահա թե ինչ էր հարկավոր ինձ որոշել: Բայց ես ոչ մեկի հետ այդ մասին չէի խոսում, որովհետև անզգուշորեն ասված խոսքերը կարող են լսել ոչ միայն բարեկամները: Թշնամու հետ մեր անհամար մարտերում շատախոսությունը երբեմն աղետի էր վերածվում, և մենք սովորեցինք վախենալ դավաճանությունից:
Ինձ Բիլբոյի Մատանին հետաքրքրեց մոտավորապես տասնյոթ տարի առաջ: Ես այն ժամանակ շատ արագ համոզվեցի, որ Հոբիթստանի շուրջը վխտում են հրեշները: Նույնիսկ որոշ գազաններ ու թռչուններ որպես լրտես էին ծառայում Սև Տիրակալին: Ես ստիպված եղա դիմել դունադանների օգնությանը, և նրանք բավական թվով լրտեսներ ոչնչացրեցին, իսկ երբ իմ կասկածները հայտնեցի Արագորնին, նա համոզեց ինձ գնալ Խլուտ՝ Գոլլումին փնտրելու:
— Ես Գանդալֆին Գենդալֆին համոզեցի,— միջամտեց Արագորնը,— որ հարկավոր է անպայման բռնել Գոլլումին, թեպետ նա կարծում էր, որ արդեն ուշացել ենք: Բայց ես, Իսիլդուրի ժառանգն ու սերունդը, ուզում էի քավել նրա մեղքը, և Գանդալֆի Գենդալֆի հետ մեկնեցի որոնումների:
— Մենք կարծում էինք, թե նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ, և այնուամենայնիվ չկարողացանք գտնել, և ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրը իսկապես վերադարձել է Գոնդոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության մայրաքաղաքում:
— Եվ այդ ժամանակ էլ կատարեց վերջին գրառումը,— Բորոմիրի պատմությունը լրացրեց ԳանդալֆըԳենդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Այդ գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
«''Այսուհետ Համիշխանության Մատանին կդառնա Արնորի մեծ թագավորների սեփականությունը, սակայն սույն ձեռագիրը ես թողնում եմ Գոնդորում, քանզի այստեղ ևս ապրում են Էլենդիլի սերունդները, որպեսզի հարավում էլ մոռացումի չմատնվեն զարմանալի գործերը մեր Դարաշրջանի:''
Ես հրաժեշտ տվեցի Դենեթորին և շտապեցի Հոբիթստան, բայց ճանապարհին էլֆերից լուր ստացա, որ Արագորնը այնուամենայնիվ բռնել է Գոլլումին, և որոշեցի սկզբում լինել Չարքանտառում: Արագորնը մահացու վտանգներ էր հաղթահարել Մորդորի սահմանների մոտ Գոլլումին հետապնդելիս: Բայց այդ մասին թող ինքը պատմի:
— Իսկ ի՞նչ կարելի է պատմել այդ մասին,— խոսեց Արագորնը: — Երբ շարժվում ես Սև Դղյակի մոտով կամ ճամփորդում ես Մորգուլյան դաշտավայրերով, ծաղկուն մարգագետիններում, ակամա ստիպված ես լինում վտանգներ հաղթահարել: Ինձ չհաջողվեց Գոլլումին գտնել և, հուսահատված արդեն շրջվել էի դեպի հյուսիս, բայց հանկարծ հայտնաբերեցի այն, ինչ փնտրում էի. ափամերձ ավազի մեջ ծանծաղ լճակի մոտ երևում էին բոբիկ ոտքերի դրոշմներ, որոնց հետքը տանում էր ոչ թե դեպի հարավ՝ Մորդոր, այլ դեպի հյուսիս: Գոլլումը շարժվում էր Մեռյալ Ճահիճների երկարությամբ, և մի երկու օր հետո ես նրան բռնեցի: Նա ամբողջապես ծածկված էր կանաչավուն տիղմով և զզվելին ձեռքս կծեց, ես էլ քնքուշ չվերաբերվեցի իրեն: Այնպես որ հետագայում համառորեն լռում էր, իսկ բերանը բաց էր անում միայն ուտելու համար՝ ստիպված էի ճանապարհին նրա համար կեր ճարել, բայց իմ հարցերն անպատասխան էին մնում: Բռնված Գոլլումի հետ հյուսիս վերադառնալն ինձ համար ավելի ծանր էր, քան նրան որոնելը: Ամբողջ ճանապարհին նրան քշում էի իմ առջևից բերանը պարկի կտոր խցկած, իսկ վզին՝ պարանի օղ գցած: Եվ երբ մենք վերջապես հասանք Չարքանտառ, ու նրան հանձնեցի Թրանդուիլի էլֆերին, հոգնածությունից օրորվում էի անգամ քամուց: Հուսով եմ, մենք այլևս իրար չենք հանդիպի, ախր նա, իր բոլոր բարեմասնություններից բացի, նաև գարշահոտ է՝ սատկած գիշանգղի նման: Սակայն Գանդալֆը Գենդալֆը նրանից այնքան չզզվեց, ու նրանք բավական երկար զրուցեցին:
— Երկար և օգտակար,— հաստատեց Գանդալֆը՝ Գենդալֆը՝ չցանկանալով նկատել Արագորնի ծաղրը: — Առաջինը՝ Գոլլումի պատմությունը համընկավ Բիլբոյի այսօրվա պատմածին: Բայց դա էական նշանակություն չունի, ես ինքս էլ կռահել էի, թե ինչն ինչպես է եղել: Առավել կարևոր է մեկ այլ բան. Գոլլումն ինձ ասաց, որ Մատանին գտել է Դարաշրջանի արշալույսին, Հիրիկների հարթավայրի մոտ գտնվող Մեծ Գետում: Նա մահկանացու է, և վաղուց պետք է մահացած լիներ, բայց ապրել է աներևակայելի երկար կյանք: Անկասկած, Մատանին է երկարացրել: Հայտնի է, որ միայն Համիշխանության Մատանին է երկարացնում իր տիրոջ կյանքը: Մյուս Մատանիների ուժերից վեր է այդ բանը: Եթե այդ էլ քեզ չի համոզում,— ավելացրեց հրաշագործը Գելդորին նայելով,— ապա գոյություն ունի ևս մեկ գլխավոր ստուգում: Բոլորդ տեսել եք կոլոտիկների Մատանին՝ ոսկե, կլոր և առանց որևէ փորագրության: Սակայն երբ այն մի քիչ պահում ես կրակի վրա, թեպետ ամեն ոք չի համարձակվի այդ անել, հստակորեն սկսվում է երևալ Թշնամու Հուռութագիրը: Մի անգամ ես Մատանին գցեցի բուխարիկի կրակի մեջ, և ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
'''«Էշ նազգ դուրբաթուլուգ, էշ նազգ գիմբոթուլ, էշ նազգ թհրութուլուկ, ագհ վիբիզիմ-իշի քրիմփութուլ...»:'''
— Դեռ երբեք այդ լեզուն չէր հնչել Իմլադրիսում,— խոսեց Էլրոնդը, երբ լռություն տիրեց, և Խորհրդի մասնակիցները շունչ քաշեցին:
— Եվ հուսով եմ, այլևս երբեք չի հնչի,— Ազատքի տիրակալին պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց քեզանից ներողություն չեմ խնդրում, քանի որ ինձանից՝ Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնից, իմ իրավացիության ապացույցներ պահանջեցին: Եվ որպեսզի այդ լեզվի հնչյունները հավիտյանս չհեղեղեն հյուսիսային հողերը, հարկավոր է հիշել, որ կոլոտիկների Մատանին, ինչպես հնում բնորոշել են իմաստունները, Թշնամու խորհրդավոր հզորության գանձն է: Սև Տարիների խավարում Օստրանի էլֆերն առաջին անգամ լսեցին մռայլ նզովքը.
<poem>
— Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել:
— Մեր բարությունը անհոգություն դարձավ, և նա փախավ,— ասաց Լեգոլասը: — Բայց, ամենայն հավանականությամբ, բանտարկյալին օգնել են, իսկ դա նշանակում է, որ մեր գործերի մասին հայտնի է Չարքանտառի սահմաններից դուրս ինչ-որ մեկին: Մենք բարեխղճորեն հսկում էինք Գոլլումին, թեպետ պահակապետը մեզ դուր չէր գալիս: Բայց հեռանալիս Գանդալֆը Գենդալֆը խնդրեց Թրանդուիլին շատ չնեղել բանտարկյալին, և մենք նրան թույլ էինք տալիս դուրս գալ ման գալու, որ ամբողջ ժամանակ զնդանում չպահենք...
— Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը ախր նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում:
— Հանգստացիր, բարեկամս,— ընդմիջեց ԳանդալֆըԳենդալֆը,— անցած գնացած վեճերը հիշել հարկավոր չէ: Եթե մենք թույլ տանք, որ էլֆերն ու թզուկները սկսեն մաքրել իրենց հին հաշիվները, ապա Խորհուրդը երբեք չի ավարտվի:
Գլոինը վեր կացավ և լուռ խոնարհվեց, իսկ էլֆը շարունակեց ընդհատված պատմությունը.
Ստացվում է, որ այդ անսպասելի հարձակումը կատարվել էր նրան ազատելու նպատակով, և այդ մասին նախապես նրան տեղեկացրել էին, բայց թե ինչ կերպ՝ մեզ անհայտ է: Գոլլումը շատ խորամանկ արարած է, իսկ Թշնամու լրտեսները գնալով ավելանում են: Երբ Բարդ Նետաձիգը ոչնչացրեց վիշապին, մենք Չարքանտառից վռնդեցինք Մութ ուժերին, սակայն այժմ նրանք նորից են ի հայտ եկել, և մեր բնակավայրը դարձել է բոլոր կողմերից շրջապատված մի կղզի: Փախստականի հետքերը հետագայում մենք գտանք, չնայած օրքերը համարյա տրորել էին դրանք, և այդ հետքերը տանում էին դեպի հարավ, դեպի Դուլ Գուլդուր՝ Չարքանտառի ամենավտանգավոր տեղը, որտեղ մտնել չենք համարձակվում...
— Կարճ ասած, նա թաքնվեց,— եզրակացրեց ԳանդալֆըԳենդալֆը,— և հիմա նրան հետապնդելու ժամանակը չէ: Ուրեմն դա էլ նրա բախտն է: Եվ գուցե ո՛չ նա. ո՛չ էլ Մորդորի Տիրակալը չգիտեն, թե ապագայում նրան ինչ է վիճակված:
— Իսկ այժմ պատասխանում եմ Գելդորի հարցին,— քիչ լռելուց հետո շարունակեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եվ այսպես, ինչու՞ մեզ հետ չէ Սարումանը, և նա ի՞նչ խորհուրդ կարող էր տալ մեզ: Դա բավական երկար պատմություն է և այդ մասին առայժմ միայն Էլրոնդը գիտե: Ի դեպ, նրան էլ համառոտ եմ պատմել, իսկ դա մանրամասն շարադրանք է պահանջում, քանի որ Միջերկրի նախորդ աղետներին ավելացել է ևս մեկը՝ մեծագույն աղետ, որն այսօր վերջակետ է դնում Մատանու պատմությանը:
Այս ամառ, երբ գտնվում էի Հոբիթստանում, սիրտս մշտապես կրծում էր տագնապը, և ես ուղևորվեցի այդ փոքրիկ, խաղաղ երկրի հարավային սահմանները, որովհետև զգում էի, որ վտանգն արագ մոտենում է, թեպետ որոշել չէի կարող, թե ինչ վտանգ է: Հարավում ինձ պատմեցին Գոնդորում ընթացող կռվի մասին և այն մասին, որ գոնդորցիները նահանջել են Գետից այն կողմ: Իսկ երբ լսեցի Սև Հեծյալների մասին, մոտեցող վտանգի զգացումն ավելի ուժեղացավ: Սակայն ասես նրանց ոչ ոք չէր տեսել՝ նույնիսկ մի քանի հոգնած փախստականները հարավից, որ ինձ հանդիպեցին ճանապարհին: Եվ այնուամենայնիվ իմ տագնապն աճում էր, քանի որ հարավի փախստակաները խիստ ահաբեկված էին, իսկ վախի պատճառը, չգիտես ինչու, գաղտնի էին պահում: Այն ժամանակ ես թեքվեցի Կանաչ Ուղի և Լեռնամոտում ինձ հանդիպեց Ռադագասթ Թուխը, նա էլ ինձ պես Իմաստունի տիտղոս ունի: Մի ժամանակ Ռադագասթն ապրում էր Ռոսգոբելում՝ Չարքանտառի կողքը, բայց հիմա տեղափոխվել է ուրիշ տեղ: Ուրեմն, նա նստել էր ճանապարհի եզրին, իսկ մարգագետնում արածում էր նրա ձին:
— Գանդա՜լֆԳենդա՜լֆ,— ուրախացած գոռաց Ռադագասթը: — Ես էլ հենց քեզ էի փնտրում: Ինձ ասել էին, որ բնակվում ես արևմուտքում, անհեթեթ Հոբիթստան անունով մի երկրում, ես ախր այս տեղերին բնավ ծանոթ չեմ:
— Ճիշտ են ասել,— պատասխանեցի ես,— այստեղից Հոբիթստան երկու քայլ է: Այնպես որ անհեթեթ անվան մասին զգույշ՝ հոբիթները շատ նեղացկոտ ժողովուրդ են: Իսկ դու, հավանաբար, կարևոր նորություննե՞ր ունես... Ախր դու երբեք ճանապարհորդել չես սիրել և հազիվ թե քո սովորությունները փախված լինեն:
— Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները: Նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք:
Ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում,— Ֆրոդոյին նայելով ասաց ԳանդալֆըԳենդալֆը:
— Թշնամին այստեղ մի գաղտնի մտադրություն ունի,— ասաց Ռադագասթը:
Իր տիտղոսը լսելով, Սարումանը զայրացավ:
— Դու՞ ես օգնություն խնդրում, Գանդալֆ Գենդալֆ Մոխրագո՞ւյնդ... — ձայնի մեջ ծաղր հարցրեց նա: — Ուրեմն խորամանկամիտ ու ամենագո հրաշագործը, որը ահա երրորդ Դարաշրջանն է խառնված է Միջերկրի բոլոր գործերին, ընդ որում սովորաբար անկոչ ու անխնդիրք, նու՞յնպես կարող է օգնության կարիք ունենալ:
Ինձ զարմացրեց նրա չար տոնը:
— Այն պատճառով, որ Ինը սև Մատանեկիրները նորից սկսել են իրենց ուվականային կյանքը: Այն պատճառով, որ նրանք Գետն անցել են: Ռադագասթն ասաց...
— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների Ահեղ Տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս: Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Սարումանս՝ Տերունական Տիրակալս Մատանիների և ծաղկեփթթության...
Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ, այնպես որ իմ աչքերի առջև կայծեր երևացին:
Սարումանը կեցվածք ընդունեց ու մի ճառ ասաց, որն իմ կարծիքով, նախապես էր պատրաստել.
— Հնագույն Դարաշրջանն անցել է, ԳանդալֆԳենդալֆ: Միջինն էլ մոտենում է ավարտին: Սկսվում է բոլորովին նոր Դարաշրջան: Էլֆերի տարիները երկրի վրա հաշվված են, սկսվում է Մեծ Ժողովրդի ժամանակը, և մենք կոչված ենք այն կառավարելու: Բայց մեզ անհրաժեշտ է համիշխանության ամբողջականություն, քանի ու միայն մեզ՝ Իմաստուններից Իմաստուններին է տրված գիտենալ, ինչպես կառուցել կյանքը, որ մարդիկ ապրեն խաղաղ ու երջանիկ:
Լսիր ԳանդալֆԳենդալֆ, իմ բարեկամ և օգնական,— շարունակեց Սարումանը շողոմաձայն ու սրտահույզ,— ես իմ ու քո մասին ասում եմ '''մենք'''՝ հույս ունենալով, որ դու կմիանաս ինձ: Աշխարհում հայտնվել է Նոր Ուժ: Նրա առջև անզոր են նախկին դաշնությունները: Նումենորցիների և էլֆերի ժամանակն անցավ: Ես ասացի՝ ընտրություն, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Մենք պարտավոր ենք սատար լինել այդ Նոր Ուժին: Սա իմաստուն որոշում է, հավատա ինձ, ԳանդալֆԳենդալֆ: Սրա մեջ է մեր հույսը: Նոր Ուժի հաղթանակը մոտ է, և նրան սատար անողներին մեծ պարգև է սպասում: Քանզի Նոր Ուժի բարձրանալու հետ կբարձրանան նաև նրա դաշնակիցները, իսկ Իմաստունները, ինձ ու քեզ նմանները, աստիճանաբար կսովորեն կառավարել: Մեր ծրագրերի մասին ոչ ոք չի իմանա, մեզ հարկավոր է սպասել մեր ժամին, և սկզբում մենք նույնիսկ կդատապարտենք Նոր Ուժի դաժան մեթոդները՝ գաղտնի հավանություն տալով նրա վերջնական նպատակին՝ իմաստնություն, համընդհանուր բարօրություն և կարգուկանոն, այն, ինչին մենք երազում էինք հասնել, իսկ մեր թույլ կամ անբան բարեկամներն ավելի շատ խանգարում էին մեզ, քան օգնում: Մեզ հարկավոր չէ, և մենք չենք փոխի մեր նպատակները, մենք կփոխենք միայն միջոցները, որոնցով ձգտում էինք հասնել դրանց:
— Իսկ այժմ ինձ լսիր, Սարուման,— ասացի ես, երբ նա լռեց: — Մեկ անգամ չէ, որ այսպիսի ճառեր ենք լսել, բայց դրանք արտասանել են Թշնամու մունետիկները՝ հիմարացնելով դյուրահավատներին ու պարզամիտներին: Մի՞թե ինձ կանչել ես նրանց շաղակրատանքը կրկնելու նպատակով:
— Առայժմ՝ ի՞նչ,— հարցրի ես:
— Առայժմ, քանի դեռ ինձ չես հայտնել քո գաղտնիքը, թե որտեղ է պահվում Մատանին,— պատասխանեց նա,— կամ քանի դեռ ի հեճուկս քո անխելք համառությանը, չի գտնվի այն: Այդ ժամանակ, հավանաբար, Տերունական Տիրակալը կկարողանա զբաղվել հասարակ գործերով: Օրինակ՝ նա կորոշի, թե ինչ պարգևի է արժանի Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնը:
— Որոշելն ի՞նչ է, թերևս, դա նրա համար հեշտ կլինի,— ասացի ես,— իսկ ի կատար ածելը դյուրի՞ն կլինի... — Բայց Սարումանը միայն ծաղրական քրքջաց, քանի որ ինձանից ոչ պակաս գիտեր, որ ես դատարկ խոսքեր եմ արտասանում:
— Ես քեզ տեսել եմ,— հանկարծ բացականչեց Ֆրոդոն: — Դու քայլում էիր, ասես բանտարկյալ լինեիր բանտում՝ երկու քայլ առաջ և երկու քայլ հետ, ու քեզ լուսավորում էր լուսինը...
— Դա երազ էր,— բացատրեց նրան հոբիթը,— և ես հիմա շատ պարզ հիշեցի այն, թեպետ վաղուց եմ տեսել, երբ ես նոր էի տնից դուրս եկել:
— Այո, իմ բանտը լուսավոր էր,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը,— բայց կյանքումս ոչ մի անգամ այդքան մռայլ մտքեր ինձ չէին պատել: Պատկերացրեք, ես՝ ԳանդալֆսԳենդալֆս, ընկա դավաճան սարդոստայն: Սակայն ամենակատարելագործված սարդոստայնում էլ կարելի է բարակ թել գտնել:
Սկզբում կուլ գնացի մռայլ տրամադրությանը և դավաճանության մեջ կասկածեցի Ռադագասթ Թուխին՝ հենց դա էր ցանկանում Սարումանը: Սակայն վերհիշելով Ռադագասթի հետ խոսակցությունս, հասկացա, որ Սարումանը նրան էլ է խաբել՝ ես անխուսափելիորեն կեղծիքը կզգայի, քանի որ Ռադագասթը ձևացնել չի կարողանում: Այո, Ռադագասթն իմ առաջ մաքուր էր, հենց այդ պատճառով էլ որոգայթն ընկա, նրա խոսքերն ինձ համոզեցին:
Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, բայց ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:
Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Կանաչ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան ՀամեստուկինԳեմջիին, երկար հարցուփորձ արեցի և քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Պարկուտի նոր տերերի մասին:
«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»,— այդպես էր նա անվանում իր նոր տերերին:
— Նրան ի՞նչ ես արել,— բացականչեց Ֆրոդոն: Նա խղճաց պանդոկի տիրոջը: — Նա մեզ մոտ բարեկամների պես ընդունեց և ամեն կերպ օգնեց:
— ՄԻ վախեցիր,— ժպտալով պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ես նրան նույնիսկ վախեցնել չհասցրի, որովհետև երբ դադարեց ցնցվելուց ու ինձ ասաց, որ դուք մեկնել եք Արագորնի հետ, ուրախությունից ինձ կորցրի:
— Պանդուխտի հե՞տ,— ուրախացած հարցրի ես:
Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ կհայտնվի ինձ մոտ: Զավերտի մարտից տասնչորս օր հետո վերջապես հասա Էլրոնդի տիրույթները և իմացա, որ այստեղ արդեն սպասում են հոբիթներին, իսկ երեք օր հետո Մատանու Պահապանը Գլորֆինդելի օգնությամբ հասավ Ռիվենդել:
Սրանով ավարտվում է իմ պատմությունը, թող ներեն ինձ հյուրերը և պատվարժան հյուրընկալը, որ այսքան երկար զբաղեցրի նրանց ուշադրությունը: Բայց, իմ կարծիքով, Մատանու Պահապանը պետք է բացարձակապես ստույգ իմանար, թե ինչու ժամանակին օգնություն չի ստացել, առավել ևս, որ օգնություն նրան խոստացել եմ ես՝ մեծ հրաշագործ Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնս Իմաստուններից, որ առաջին անգամ դրժել է իր երդումը:
Եվ այսպես,— եզրափակեց իր խոսքը Գենդալֆը,— այժմ ձեզ հայտնի է Մատանու պատմությունը՝ ձուլելու օրվանից մինչև այս պահը: Բայց մենք դեռ ոչ մի քայլ չենք մոտեցել նպատակին: Քանզի մեզ հարկ է միասնաբար որոշել, թե ինչ ենք անելու Մատանին:
Հյուրրերն անշարժ ու լուռ նստած էին: Վերջապես լռությունը խզեց Էլրոնդը:
— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, ԳանդալֆԳենդալֆ: Քանզի իմաստունները լիովին վստահում էին Սարումանին և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես գտնվել եմ Արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Հոգոառներին մենք գիտենք շատ տարբեր անուններով, իսկ ներկա Հավերժական Անտառի մասին ավանդություններում անտառը հաճախ կոչվում է Անվերջ, քանզի դեռ վերջերս (վերջերս՝ իմ հասկացողությամբ), սկյուռը ծառից ծառ թռչկոտելով կարող էր այսօրվա Հոբիթստանից հասնել Մշուշապատ Լեռների մոտի Անտերունչ Հարթավայրը: Պատահել է, ճանապարհորդել եմ Հավերժական Անտառում և ի՜նչ սոսկալի բան ասես այնտեղ տեսել եմ: Իսկ Բոմբադիլին, եթե դա այն նույն տիրակալն է, ավելի ճիշտ Արգելյալ Երկրի Պահպանողը, որի հետ ճակատագիրը հանդիպեցրել է էլֆերին, երբ Միջերկիր աշխարհը դեռ ջահել էր ու հրաշագեղ, իսկ նա թվում էր զառամյալ ինչպես Ծովը, այսպես, ուրեմն, մենք նրան գիտեինք որպես Յարվեն Բեն-Ադար՝ Արգելյալ Հողերի Անխորթ Հայր: Թզուկները Յարվենին մեծարելով անվանում էին Ֆրոն, իսկ նումենորցիների հետնորդները՝ Օրալդ... Բայց գուցե ես իզու՞ր նրան Խորհուրդ չհրավիրեցի:
— Նա չէր գա,— խոսեց ԳանդալֆըԳենդալֆը:
— Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան հրավեր ուղարկե՞նք կամ ուղղակի օգնություն խնդրե՞նք,— առաջարկեց Էրեսթորը: — Մանավանդ որ, որքան հասկացա, նա իշխանություն ունի նույնիսկ Թշնամու Մատանու վրա:
— Դու այնքան էլ ճիշտ չես հասկացել,— առարկեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ավելի ճիշտ կլինի ասել այսպես. նրա վրա իշխանություն չունի Թշնամու Մատանին: Յարվենը ինքն է իր գլխի տերն ու տիրականը: Բայց նա չի կարող հրամայել Մատանուն և ոչ էլ կարող է ուրիշներին պաշտպանել Մատանուց: Նա մեկուսացել է իր Արգելյալ երկրում՝ գծելով միայն իրեն տեսանելի սահմաններ, և ինքն էլ հիմա երբեք այդ սահմաններից դուրս չի գալիս:
— Սակայն իր գծած սահմաններում նա առաջվա նման Երկրի Անսահման Տե՞րն է,— Գանդալֆին Գենդալֆին լսելուց հետո հարցրեց Էրեսթորը: — Ուրեմն, գուցե նա կվերցնի Մատանին պահպանելու:
— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:
— Բոլոր դեպքերում,— նկատեց Գլորֆինդելը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ, առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Ի դեպ, եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ Լուսավոր Ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա:
— Մենք չենք կարողանա Մատանին ուժով պահպանել Թշնամուց,— խոսակցության մեջ մտավ Գլորֆինդելը,— դրա համար էլ երկու ելք ունենք. ուղարկել Ծովից այն կողմ կամ ոչնչացնել:
— Գանդալֆը Գենդալֆը մեկնեց մեզ,— առարկեց Էլրոնդը,— որ Մատանին կարելի է ոչնչացնել միայն Մորդորում, իսկ անդրծովյան բնակիչներն այն չեն ստանա: Մատանին պատկանում է Միջերկիր աշխարհին և նրան վիճակված չէ մեր աշխարհից հեռանալ:
— Ուրեմն Մատանին թող հանգչի Ծովի խորքերում,— առաջարկեց Գլորֆինդելը,— որպեսզի Սարումանի սուտը ճշմարտություն դառնա: Քանի ու այժմ բացարձակապես պարզ է, որ նախորդ Խորհրդում նա ստել է. նրան արդեն տոչորելիս է եղել համիշխանության ծարավը և, գիտենալով, որ Թշնամու Մատանին գտնվել է, դիտավորյալ Իմաստուններին մոլորության մեջ է գցել, իսկ Ծովի խորքերը հուսալի գերեզման են, և այնտեղ Մատանին կհանգչի առհավետ:
— Ցավոք, ճիշտ չես,— նրան ընդհատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Եվ եթե Արգելյալ Երկրի ճանապարհը վտանգավոր է համարվում,— միջամտեց Գելդորը,— ապա ճանապարհը դեպի Ծով ավելի վտանգավոր է: Քանզի իմ փորձն ինձ հուշում է, որ Թշնամին մեզ կսպասի Արևմտյան Ուղու վրա, հենց հասկանա, թե որտեղ է պահվում Մատանին: Իսկ դա նրան կբացատրեն Նազգուլները, որոնց ձիերից զրկել են, և նրանք հետիոտն վերադարձել են տուն, բայց Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: իսկ երբ Թշնամու զորագնդի գլուխ անցնեն Ինը Նազգուլները, Գոնդորը վերջնականապես կջախջախվի և, Թշնամին, ծովափով դեպի հյուսիս շարժվելով, էլֆերի արևմտյան բնակավայրերը կավերի...
— Լուսավոր Ուժերը,— առարկեց Էլրոնդը,— չեն կարող օգտագործել Համիշխանության Մատանին: Մեզ դա շատ լավ հայտնի է: Այն կռել է Սև Տիրակալը, որպեսզի իրականացնի իր սև մտահղացումները: Նրա մեջ վիթխարի հզորություն է թաքնված, Բորոմիր, այնպես որ տիրել Մատանուն կարող է միայն նա, ով օժտված է իսկապես մեծ զորությամբ: Բայց հզորների համար Մատանին ավելի վտանգավոր է: Հիշիր, Սարուման Ճերմակը հենց որոշեց տիրել Մատանուն, այլափոխվեց: Մենք գիտենք, որ եթե Իմաստուններից որևէ մեկը հաղթի Սաուրոնին Մատանու օգնությամբ, ապա անխուսափելիորեն կնստի նրա գահին և ինքը կայլափոխվի Սև Տիրակալի: Դա ևս մեկ կարևոր պատճառ է, որի համար Մատանին անհրաժեշտ է ոչնչացնել, որովհետև քանի դեռ այն գոյություն ունի, համիշխանության ձգտելու վտանգը սպառնում է նույնիսկ Իմաստուններին: Այլափոխվելը միշտ աննկատելի է սկսվում, Սաուրոն Սևը չարագործ չի ծնվել: Ես սարսափում եմ Թշնամու Մատանին պահպանության վերցնելուց: Եվ երբեք այն չեմ օգտագործի իմ մղած պայքարում:
— Ե՛ս էլ,— հաստատ ասաց ԳանդալֆըԳենդալֆը:
Բորոմիրի աչքերում անվստահություն փայլեց, բայց հետո նա վշտամած գլուխը կախեց:
— Բայց լավ կլիներ,— միջամտեց Գլոինը,— եթե այդ տարանջատ ուժերը միավորվեին: Մյուս, ոչ այդքան վտանգավոր Մատանիները կարող էին օգնել մեզ Թշնամու դեմ կռվում: Դժբախտաբար, յոթը կորած են թզուկների համար... Չնայած Բալինը Քազադ-Դում գնալիս հույս ուներ, որ Թրորին պատկանող Մատանին կգտնի:
— Զու՜ր հույսեր,— խոսեց ԳանդալֆըԳենդալֆը: — Մատանին փոխանցվել է նրա որդի Թրեյնին, բայց Թրորի թոռը՝ Թորինը, Մատանին չի ստացել՝ այն Թրեյնից խլել են Դուլ Գուլդուրում, և ես կարծում եմ, որ նրան լավ տանջած կլինեն:
— Անիծյա՜լ կախարդներ,— բացականչեց Գլոինը,— ե՞րբ ենք դրանցից վրեժ լուծելու,— հետո, մի քիչ լռելով, ավելացրեց.— Բայց Թշնամին հո չտիրացա՞վ այդ Երեքին... Էլֆերի Երեք Մոգական Մատանիներին: Ասում են, դրանք շատ հզոր Մատանիներ են: Չէ՞ որ դրանք էլ է Սաուրոնը կռել, բայց էլֆերի տիրակալները չեն վախենում դրանցից: Ուրեմն չի՞ կարելի դրանց օգնությամբ Թշնամուն սանձել:
— Ուրեմն ստացվում է,— եզրակացրեց Էրեսթորը,— որ մենք միայն մի ճանապարհ ունենք, և այն ակնհայտորեն ոչ մի տեղ չի տանում: Հրամեջ Լեռ մենք չենք հասնի: Էլրոնդն իմաստուն է, բոլորս այդ գիտենք, և դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհը ոչ ոք չի անվանի անխելամտության ճանապարհ... Բայց այդ ճանապարհն անհաղթահարելի է և մեզ անտարակույս պարտություն է սպասվում:
— Պարտությունն անխուսափելի է միայն նրա համար, ով վհատվել է նախապես,— առարկեց ԳանդալֆըԳենդալֆը: — Ընդունել վտանգավոր ուղու անխուսափելիությունը, երբ մնացած բոլոր ճանապարհները փակ են՝ հենց սա է իսկական իմաստնությունը: Արշավանքը Մորդորի վրա խելացնորությու՞ն է թվում... Ուրեմն թող խելացնորությունը մեզ ծառայի որպես քողարկում, Թշնամու աչքերը փակող քող: Իհարկե, նրա չարամիտ իմաստնությունը ժխտել չես կարող, նա գիտե գուշակել հակառակորդի արարքները, բայց նրան տապակում է համիշխանության ծարավը, և նա միայն իրենով է չափում ուրիշներին: Նրա մտքով երբեք չի անցնի, որ կարելի է արհամարհել աշխարհին տիրելու հնարավորությունը, և Մորդոր արշավելու ու Մատանին ոչնչացնելու որոշումը նրան կմոլորեցնի:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Էլրոնդը,— որ սկզբում նա չի հասկանա, թե ինչն ինչոց է: Մորդոր տանող ճանապարհը վտանգաշատ է, բայց հաղթանակ բերող միակ ուղին է: Իր տան մեջ Սաուրոնն ամենազոր է, այնպես որ նրան, ով ուղևորվում է Մորդոր, ո՛չ ուժը, ո՛չ իմաստնությունը առավելություն չեն տա: Գաղտնիքը՝ ահա թե այստեղ որն է ամենակարևորը, և գուցե այդ մեծ առաքելությունը տկարն ավելի լավ կատարի, քան ուժեղը, քանի որ ուժեղը սովոր չէ վտանգից թաքնվելու, և Թշնամու հետ մարտը նրան կործանման կհասցնի: Մեկ անգամ չէ, որ թույլերը վերափոխել են աշխարհը՝ արիաբար ու ազնվորեն իրենց պարտքը կատարելով, երբ ուժեղների ուժը չի բավականացրել:
— Բորոմիրը զարմացած նայեց Բիլբոյին, սակայն զսպեց ակամա քմծիծաղը՝ նկատելով, որ Խորհրդի մյուս մասնակիցները հոբիթին լսում էին լրջորեն ու հարգալիր:
— Այո, բարեկամս,— խոսեց ԳանդալֆըԳենդալֆը,— եթե դու սկսած լինեիր այս պատմությունը, ապա դու էլ կավարտեիր: Սակայն տարեգրին պետք է հայտնի լինի, որ մեկուսի պատմություն սկսել հնարավոր չէ. նույնիսկ ամենահզոր ու մեծագույն հերոսը կարող է սոսկ չնչին ներդրում կատարել աշխարհը փոխող պատմության մեջ: Պետք չէ հուզվել: Բոլորս հասկանում ենք, որ կատակի տակ դու թաքցրիր խիզախության պոռթկումը: բայց այդպիսի առաքելությունը քո ուժերից վեր է: Դու չես կարող Հրամեջ Լեռ հասնել: Իսկ գլխավորը՝ Մատանին հիմա նոր Պահապան ունի: Այնպես որ գրքի վերջաբանը մի փոխիր: Եվ պատրաստ եղիր գրելու շարունակությունը, երբ քաջորդիները վերադառնան տուն:
— Մի բան, որ քեզնից երբեք չէի լսել, դա հանգիստ ապրելու խորհուրդն էր,— թեթևացած, բայց ափսոսանքով բացականչեց Բիլբոն: — Քո նախկին խորհուրդները միշտ իմաստուն են եղել, վախենում եմ՝ հանկարծ այսօրվանը հիմար դուրս գա... Իսկ եթե լուրջ խոսենք ու անկեղծ, ապա ես ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ հաջողականություն, որպեսզի Մատանին նորից պահպանության վերցնեմ: Նրա չարագործ հզորությունն աճել է, իսկ ես ինձ ծեր ու թույլ եմ զգում: Բայց ասա, դու ու՞մ քաջորդիներ անվանեցիր...
Քանզի դա ծանր բեռ է, Ֆրոդո: Այնքան ծանր, որ ոչ ոք իրավունք չունի ուրիշի ուսերին դնելու: Բայց այժմ, երբ ինքդ ընտրեցիր քո ճակատագիրը, ես կասեմ, որ ճիշտ ընտրություն ես կատարել:
— Բայց դուք հո նրան մենակ չե՞ք ուղարկի, չէ՞, տեր իմ Էլրոնդ,— հանկարծ ճչաց Սամը Սեմը և, անկարող լինելով ինքն իրեն զսպել, դուրս թռավ թաքստոցից, ուր մտել էր Խորհրդի սկսվելուց առաջ և մինչև հիմա սուսիկ-փուսիկ նստած էր:
— Իհարկե ո՛չ,— պատասխանեց Էլրոնդը՝ ժպտալով տագնապահար ՍամինՍեմին: — Դու անպայման նրան կուղեկցես: Մի՞թե կարող ենք քեզ Ֆրոդոյից բաժանել, եթե դու համարձակություն ես ունեցել նրա հետևից նույնիսկ Իմաստունների գաղտնի Խորհուրդ թափանցել:
— Է՜հ, պարոն Ֆրոդո,— քրթմնջաց նա,— պետք չէր մեզ խրվել էս գործի մեջ... — հետո վշտաբեկ գլուխն օրորեց ու նորից նստեց հատակին: