Changes

Կրոնը բանականության դատաստանի առաջ

Ավելացվել է 8345 բայտ, 04:36, 18 Հունիսի 2016
/* Արդյոք աշխարհը ստեղծվել է մարդու համար */
Այսպիսին է մարդու երևան գալու պատմությունը։ Նա գոյություն ունի 32000 տարի։ Այն, որ անհրաժեշտ է եղել հարյուր միլիոն տարի, որպեսզի աշխարհը նախապատրաստվեր մարդու համար, անհերքելի ապացույց է, որ դա հենց այն է, ինչի համար աշխարհը նախապատրաստում էին։ Կարծում եմ, որ դա այդպես է։ Ասենք, չգիտեմ։ Եթե, օրինակ, Էյֆելյան աշտարակը խորհրդանշեր աշխարհի տարիքը, ապա այն պսակող սայրի ներկաքսուքը կխորհրդանշեր մարդու բաժինը այս տարիքի մեջ, և ամեն ոք անմիջապես կտեսներ, որ աշտարակը կառուցվել է հենց այդ ներկաքսուքի համար։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ դա իսկույն երևում է, իսկ այնպես՝ չգիտեմ։
 
 
==ԿԳԻԻ֊ի պաշտոնական զեկուցումը==
 
 
Որպես կիրառական գիտությունների Ինդիանապոլիսի ինստիտուտի քարտուղար, ես պարտավոր էի պարզել Հյուսիսային բևեռի ենթադրյալ հայտնագործման հանգամանքները և ստացված արդյունքների մասին զեկուցել հարգարժան խորհրդին։
 
Ես ենթադրում էի, թե դրա համար բավական կլինի իմանալ համեմատական գիտության և աստվածաբանության պրոֆեսոր, այդ բնագավառում ճանաչված, այդ բնագավառում ճանաչված հեղինակություն համարվող Հայրեմ Բրեդսոուի կարծիքը ու դրանով էլ սահմանափակվել։
 
Ես հարցրի նրան, թե ենթդադրո՞ւմ է, արդյոք, որ մենք պետք է այդ հայտնագործությունը համարենք անվիճելիորեն հաստատված և հանդիսավոր կերպով նշենք մյուս արժանահիշատակ ինը թվականների շարքում 1609, 1509, և 1909, մի շքեղազարդ լաստանավակի վրա տեղավորելով Հենրի Հուդզոնին<ref>Հենրի Հուդզոն (1550 ― 1611) ― անգլիացի ծովագնաց, որը 1609 թվականին հայտնագործեց ու հետազոտեց Հուդզոն գետը, որի ափին ներկակյումս գտնվում է Նյու Յորք քաղաքը։ Ռոբերտ Ֆուլտոնի՝ (1765 ― 1815) ― աշխարհում առաջին շոգենավը ստեղծողի, «Կլերմոնտը» Հուդզոն գետով առաջին նավարկությունը կատարեց 1809 թվականին։ _ Ծան․ ռուս խմբագրի․։</ref> պատկերող մարդու, մյուսում՝ Ռոբերտ Ֆուլտոնին պատկերող մարդու, իսկ երրորդի վրա ցուցադրելով իրեն՝ դոկտոր Ֆրեդերիկ Կուկին՝ որպես Հյուսիսային բևեեռի առաջին հայտնագործողի։ Պրոֆեսոր Բլեդսոուն մի քանի րոպե խնդրեց մտորելու համար։ Այնուհետև ասաց․
 
― Դրական կամ բացասական պատասխանը լիովին կախված է հետևյալ հարցի պատասխանից՝ դոկտոր Կուկի հայտնագործությունը փա՞ստ է թե հրաշք։
 
― Ինչո՞ւ։
 
― Որովհետև, եթե դա հրաշք է, բավական կլինի ցանկացած վկայություն, իսկ եթե փաստ է, անհրաժեշտ են անհերքելի ապացույցներ։
 
― Դա մի՞շտ է այդպես։
 
― Օ՜, այո։ Դա բացարձակ օրենք է, որը թույլ չի տալիս ոչ մի բացառություն։ Այդ առթիվ շատ հաջող արտահայտվել է «Վեստմինստերյան թերթը», նշելով, որ «երբ գոլֆ խաղացողը խաղը շահում է հարվածների ռեկորդային թվով, դա նրա քարտում պետք է վկայակոչվի հեղինակավոր ստորագրություններով։ Իսկ դոկտոր Կուկի քարտը ստորագրող չի եղել, նրա սխրանքն, անշուշտ, հաստատվում է երկու էսկիմոսների վկայությամբ, բայց նրանք նրա բեռնակիրներն էին, իսկ գոլֆում չի ընդունվում խաղացողի հետևից նրա մականները տանող տղաների վկայությունը»։ Դա լիովին կանխորոշում է իրավիճակը։ Եթե դոկտոր Կուկի սխրանքը համարենք փաստ, նրա երկու մականակիրների վկայությունը բավական չէ․ իսկ եթե այն դիտենք որպես հրաշք, մեկ մականակիրն էլ լիուլի բավական է։
 
― Մի՞թե այդ է փաստի ու հրաշքի ամբողջ տարբերությունը։
 
― Այո՛, այդպես են վկայում պատմությունը, պատմության շատ դարեր։ Երբեք չի պատահել այնպիսի հրաշք, որը մեծ նմանություն ունենար փաստի հետ։ Բերեմ մի օրինակ։ Պարոն Ջենիվյերը մեջ է բերում հետևյալ գրառումը Հենրի Հուդզոնի նավամատյանից, որ Հուդզոնը կատարել է այն պահից տասնչորս ամիս առաջ, երբ հայտնագործել է այդ գետը, որն ի պատիվ նրան կոչվեց իր անունով․
 
 
«Այսօր առավոտյան նավաստիներից մեկը ջրի մեջ տեսել է մի ջրահարսի և կանչել իր ընկերներին, և նրան մոտեցել է ևս մի նավաստի, իսկ այդ միջոցին ջրահարսը լողալով ընդհուպ մոտեցել է նավին և շրջել։ Պորտից վերև նրա մեջքը և կուրծքը կանացի են եղել, բայց խոշորությամբ նա տղամարդու չափ է եղել։ Սրա մաշկը եղել է շատ սպիտակ, իսկ մազերը՝ երկար ու սև։ Սուզվելու ժամանակ նավաստիները տեսել են նրա պոչը, շատ նման դելֆինի պոչի և բծավոր, ինչպես թյունիկի պոչը։ Ջրահարսին տեսած նավաստիներին կոչում են Թոմաս Հիլս և Ռոբերտ Ռեյներ»։
 
 
Նկատի առեք, որ Հուդզոնի համար դա փաստ չէր, այլ հրաշք։ Ինչու եմ ես այդպես ենթադրում։ Որովհետև նա դրան հավատաց, հիմնվելով երկու նավաստիների սոսկական պնդման վրա։ Նա գիտի, որ նրանք տեսել են ջրահարսին, քանի որ չի ասում, թե նրանք կարծում էին, թե իբր, տեսել են նրան, այլ համոզված պնդում է, որ <b>նրանք տեսել են նրան։</b> Եթե դա հրաշք է, նավաստիների պնդումը միանգամայն բավարար է, ավելի քան բավարար․ ամբողջ պատմության մեջ չեք գտնի այդչափ ապացուցված հրաշք։ Բայց մեր ժամանակակից դոկտոր Էշերն այն կարծիքին է, որ Հուդզոնը այդ դեպքը գրի է առել որպես փաստ, ուստի և նավաստիների վկայությունը նրա համար ընդամենը մականակիրների վկայություն է․ «Գուցե փոկ է եղել»։
 
― Ուրեմն, տարբերությունը․․․
 
― Հենց այդպես։ Տարբերությունը հրաշքի ու փաստի միջև ճշտորեն հավասար է ջրահարսի ու փոկի միջև եղած տարբերությանը։ Դժվար է դրա համար գտնել ավելի լավ արտահայտություն։
 
― Շա՛տ գեղեցիկ։ Իսկ ինչպե՞ս մենք պետք է գնահատենք Հյուսիսային բևեռի հայտնագործումը։ Ի՞նչ պետք է ձեռնարկեն մեր ինստիտուտը և Ռոբերտ Ֆուլտոնի անվան ընկերությունը։
 
― Կարծում եմ ահա թե ինչ՝ եթե դուք ուզում եք ելնել այն վարկածից, որ դա հրաշք է, պատրաստեք ձեր լաստանավերը․ ապացույցներն ավելի քան բավարար են։ Բայց եթե դուք ուզում եք ելնել այն վարկածից, որ դա փաստ է, սպասեք դոկտոր Կուկի վերադարձին, նրան հնարավորություն տվեք ներկայացնելու ստույգ ապացույցներ։ Իսկ մինչ այդ մենք իրավունք չունենք որևէ հետևություն անելու։
 
::Ինդիանապոլիս, 3 սեպտեմբերի 1909 թ․
 
::::::::::Գ․ Ջ․ Ուոքեր, քարտուղար
 
Ադմին, Վստահելի
1876
edits