Changes
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
Ֆրոդոն արթնացավ անտառի բացատում: Նա խնամքով փաթաթված էր վերմակով, բայց զգում էր, որ այնուամենայնիվ քիչ մրսած է: Սկսվում էր պաղ, գորշ առավոտը: Բացատը շրջապատված էր բարձր ծառերով, իսկ ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին օջախ էր վառել:
Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ որ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին էլ սպասում շտապում հասնել: Այդպիսով նրանք ուժեր չէին ծախսում, և Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Միայն հետևում էր, որ լողան ամբողջ իրը՝ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում էին, Սև Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէր լինի:
Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին ընդհուպ մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ոչ թռչուն ու գազան, ոչ ծառ կամ թուփ, կամ գոնե ժայռեր, որ աչքդ հանգստանա: Ճամփորդները մոտեցան Գորշ հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև գետամերձ բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, ստորգետնյա բոսոր կրա՞կն էր խանձել, թե սև մորեխն էր սրբել, չգիտեր նույնիսկ Արագորնը : Դրանք ի սկզբանե անտի մեռյալ ու ամայի են եղել:
Արևմտյան ափը, նույնպես անծառ, ծածկված էր խիտ եղեգնուտով, որի մանուշակագույն-սև ավելները տխուր ու խուլ խշշում էին քամուց: Երբ եղեգնի պատն ընհատվում էր, Ֆրոդոն տեսնում էր դրանց հետևում հեոռավոր հեռավոր անտառի շերտը և Մշուշապատ Լեռնաշղթայի սանդղաձև ուրվագծերը:
Եղեգնուտում դայլայլում էին թռչունները, երբեմն գետի վրայով բադեր էին թռչում, իսկ մեկ անգամ ճամփորդները նույնիսկ կարապներ նկատեցին:
— Ի՜նչ պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ էլ չի լինում:
— Մի՞թե սա հարավ է,— արձագանքեց Արագորնը: — Անդուինի ստորին հոսանքի շրջակայքում ու ծովափին արդեն ծառերը ծաղկելու ժամանակն է, իմ կարծիքով, այնտեղ տաք է և ուրախ, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Իսկ մենք դեռևս միջին գոտում ենք՝ Մուստանգրիմի դքսության հյուսիսային սահմանի մոտ, որն անցնում է Բյուրեղիկ գետով, և ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Այստեղ հիմա ձյուն է էլ կարող է գալ: Մուստանգրիմի հողերը հռչակված են իրենց բերրիությամբ և առաջներում խիստ բնակեցված էին, իսկ այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին նորից սկսել են գայլդարձյակներ երևալ: Իսկ նրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ և, ասում են, ներխուժում են նույնիսկ մուստանգրիմցիների մոտ:
Սամն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե իսկ հիմա, բաց տարածությունում իրեն բացարձակապես անպաշտպան էր զգում:
Անդուինը կտրուկ թեքվեց հարավ: Ափերը դանդաղ հետ լողացին: Արևելքում բլուրներն ասես տափակեցին, արևմտյան ափը փոխվեց կոշտ խոտի փնջերով ծածկված հարթավայրի: Անդուինը լայնահուն ու ծանծաղ դարձավ: Արևելյան քամին չոր էր ու պաղ:
Ճամփորդները համարյա իրար հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն ծաղկուն Լորիենն էր հիշում՝ պայծառ արևն ու թափանցիկ հորդառատ անձրևները, ոսկի անտառներն ու արծաթե գետերը: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել, նա տեսնում էր ամառվա գիշեր, երկնագույն եղևնիների ստվերով պատված դաշտեր, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Ջիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի, մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի: Մերին ու Փինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկից ուղեկիցն ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թավարում թիավարում էր Արագորնի մակույկի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Սամը մտածում էր, որ բարեբախտաբար անվտանգ այս նավարկության տնթացքում ընթացքում խիստ կհոգնի պարապությունից: Մակույկում կծկված ու վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Արագորնը թիերը նրան չէր վստահում, երբ ստիպված էին լինում ծանծաղուտներով անցնել:
Վերջանում էր նրանց նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սամը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից դուրս գալ ու ոտքի տակ ամուր գետինն զգալ: Հանկարծ նա ուղղվեց, աչքերը տրորեց ու երկար նայեց մակույկների հետևից լողացող մեծ գերանին: Հետո նրա հայացքը սահեց ափով ու նորից սկսեց ննջել:
— Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում:
— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սամը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Ջիմլիի մակույկի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ քստեղ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ այդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ, էս ինչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանտ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ խփել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, որ ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ինչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերը ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Լորիենում մագլցում էր մեր դելոնը: Այն ժամանակ Հելդարն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Կարծես թե ինչ-որ բան ճլմփաց գետում, իսկ հետո ափին էլ ինչ-որ բան խշխշաց, բայց թե դա, կարծում եմ, քամին էր ու ալիքները:
Ֆրոդոն նստեց ու փսթսթվեց փաթաթվեց վերմակի մեջ:
Պահապանները քնած էին, ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր գնում, հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ մակույկի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: Մակույկի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց մակույկի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ երկու փայլուն աչքաչքը, նույնիսկ եկվորի շունչը լսեց, վեր թռավ, պատյանից հանեց թուրը... Նայց Բայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը:
— Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին:
Հանկարծ Արագորնը հապշտապ վեր թռավ: Նա հեռվում վիթխարի թռչուն տեսավ, որը թռչում էր հարավ-արևելք:
— Լսե՜ք, Լեգոլա՜ս,— ձայն տվեղ տվեց էլֆին,— քո կարծիքով սա արծիվ չէ՞:
— Արծիվ է,— վերև նայելով ասաց էլֆը: — Կուզեի իմանալ, նա այստեղ ի՞նչ է անում: Չէ՞ որ արծիվները միայն սարերում են բնադրում: Գետամերձը դեռ լեռ չէ:
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով, էլֆերը ժամանակի վրա չեն իշխում, նշանակում է՝ այն Լորիենում, այնուամենայնիվ, ընթանում է, բայց և ժամանակն էլ առայժմ դեռ իշխանություն չունի էլֆերի վրա, դրա համար էլ Լորիենում այն չես նկատում: Նեինի Տիրուհու զորությունը մեծ է...
— Լորիենի սահմաններից դուրս Նեինի մասին չի կարելի խոսել նույնիսկ ամենամոտիկ բարեկամների, նույնիսկ ինձ հետ... — ընհատեց Արագորնը: Նա անհանգիստ հայացք գցեց ափ, սակայն տագնապալի ոչինչ չնկատեց և Սամին նայելով, կարճ բացատրեց. — մինչ մենք ապրում էինք Օրհնյալ Երկրում, լուսինը բոլորեց, նորից ծնվեց ու կրկին բոլորեց: Ժամանակը չես կանգնեցնի: Երեսուն օր մենք հյուր եղանք էլֆերի մոտ: Միջերկիրը կաշկանդող ձմեռը վերջանում է: Սկսվում է վերջին հույսի գարունը: — Արագորնը լռեց և մոտեցավ մակույկներին: — Նավարկելու ժամանակն է,— բարձր ասաց նա: — Սա գիշերային վերջին անցումն է, այստեղից հետո գետի հունը չգիտեմ: Հոսանքն ի վար մեզ կհանդիպի Սարն-Ջեբիրը՝ համընդհանուր լեզվով, սահանքըՍահանքը, որտեղ գիշերով մենք անպայման կջարդվենք: Իսկ ցերեկը, լույսով, նորից կանգ կառնենք, որ մերձափնյա արահետներով շրջանցենք այն: Բայց մինչև բարձրավանդակ այստեղից մի հարյուր լիգ կլինի, ոչ պակաս: Այստեղ էլ հարկավոր է զգուշությամբ նավարկել ժայռի կամ կղզու բախվելուց խուսափելու համար: Այդ պատճառով էլ միշտ իմ հետևից եկեք:
Սամին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքը շլացնում էր աչքերը: Սամը ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերից անց էր. անտեսանելի ափերի մոտ ժայռերի մեջ խուլ աղմկում էր ջուրը, գետը գնալով արագահոս էր դառնում: Հանկարծ Սամը ճչաց՝ առջևում Պահապանների ճանապարհը փակելով, արևմտյան ափից մինչև գետի կենտրոն քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, մակույկները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին:
Արագորնը ծանր հակվեց թիերի վրա:
— Հաշիվներիս մեջ սխալվեցի,— ասաց Ֆրոդոյին: — Ըստ երևույթին, մենք մոտեցել են ենք Սարն-Ջեբիրին: Անդուինն ավելի արագ է հոսում, քան ես կարծում էի:
Ճամփորդները դժվարությամբ էին թիավարում, հոսանքին հակառակ: Մակույկները դանդաղ լողում էին առաջ: Բայց ջուրը շարունակ նրանց աջ ափ էր քշում, որը չարագույժ ու սև էր թվում:
— Ձախ, ավելի ձախ... կարող ենք խրվել ծանծաղուտն ու շրջվել,— գոռաց Բորոմիրը:
— Գոլլումի ձեռքի գործն է,— քրթմնջաց Սամը,— դրանց ուրիշ բերող չկա: — Թող սատկի այդ երիցս անիծյալ չարագործը... Անդուինն էլ է դրանց կողմից՝ մի գլուխ քաշում է արևելյան ափ...
Պահապանները որքան ուժ ունեին թիավարում էին: Նետերը թռչում էին նրանց գլխավերևով, մեկ-մեկ էլ խուլ ճողփյունով ջուրն էին պատռում: Սակայն հարձակում չեղավ: Օրքերը մթության մեջ հիանալի տեսնում են, բայց Պահապանների Պահապաններին փրկեցին լորիենյան թիկնոցները, թե չէ նրանց վիճակը վատ կլիներ:
Մակույկները դանդաղ առաջ էին շարժվում: Շուտով հոսանքի ճնշումը թուլացավ: Պահապանները թիավարեցին դեպի գետի կենտրոն, և աջակողմյան ժայռերը կուլ գնացին մթությանը: Նրանք կտրուկ շրջվեցին ձախ, գետը հատեցին և նավարկելով ափին մոտ, թփուտների ճյուղերի տակ քողարկվելով, շունչ առան ու թիերը թողեցին:
Հանկարծ ճամփորդներին սարսափ պատեց:
— Ով Ո՜վ Էլբերեթ Գիլթոնիել,— գլուխը ետ գցելով շշնջաց Լեգոլասը:
Հարավից շարժվող ամպերից առաջ անցնելով, ճամփորդներին էր մոտենում մի թևավոր, հեքիաթային վիշապի պես վիթխարի ստվեր: Անդուինի հետևից ուրախ վայնասուն լսվեց:
— Իսկ մեր ինչի՞ն են հարկավոր գետն ու գետամերձ արահետները,— խառնվեց Բորոմիրը: — Հասել է էլֆական կճեպները դեն նետելու ժամանակը: — Գլխի շարժումով գոնդորցին ցույց տվեց մակույկները: — Քանի որ հասել ենք մինչև սահանքը, հարկավոր է արդեն գնալ դեպի արևմուտք, շրջանցելով Բոլոնը, իսկ հետո թեքվել հարավ և անցնել Մաքրանտառի միջով:
— Դա Մինաս Թիրիթի ճանապարհն է,— ասաց Արագորնը: — Իսկ մենք դեռ չենք որոշել ուր գնալ: Բայց գլխավորը, շարժվելով Բոլոնյան ճահճուտով՝ ճշգրիտ չիմանալով, թե որտեղից պետք է թեքվել հարավ, շատ ավելի վտանգավոր է, քա քան գետով նավարկելը: Չէ՞ որ դու չգիտես արևելյան Մուստանգրիմը: Իսկ գետով գնալիս ճանապարհից չենք շեղվի:
— Հենց որ գետի վրայի մշուշը ցրվի, մեզ կջարդեն,— առարկեց Բորոմիրը: — Իսկ եթե նույնիսկ մենք օրքերից հեռանանք ու հասնենք Ժայռոտ, հետո ի՞նչ... Կցատկենք Ցիցքարի վրայով ու կթեքվենք ճահիճնե՞րը...
— Ճիշտ է,— գոնդորցու հետ համաձայնեց Արագորնը: — Բայց երկար քնել չի հաջողվի, քանի որ երկուական ենք հերթապահելու. երեք ժամ քուն և մեկ ժամ հսկել: Եթե մառախուղը մինչև առավոտ մնա, հնարավոր է, խույս կտանք թշնամուց:
Գիշերը ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, միայն առավոտյան կողմ թեթև անձրև մաղեց: Լուսադեմին Պահապանները ճանապարհ ընկան: Մշուշի ծածկոցը մի փոքր նոսրացել էր. ճամփորդները սեղմվել էին արևմտյան ափին, որ կաթնագույն մեգի մեջ մոխրագույն էր երևում: Մի երեք ժամ հետո անձրև սկսեց կաթկթալ, ու շուտով գարնանային հեղեղ թափվեց: Որպեսզի մակույկները չսուզվեն, ծածկեցին նուրբ անջրանցիկ կաշվե գոգնոցներով, բայց նավարկելը շարունակեցին համարյա կուրորեն: Հեղեղը պատռեց մառախուղի վարագույր վարագույրը ու արագ դադարեց: Երկինքը պարզվեց: Մութ ամպերը լողացին հյուսիս : Գետամերձ բարձրավանդակի ատամնավոր բլրաշարքերը երկու կողմից սեղմել էին Անդուինը. հոսանքը ճամփորդներին սրընթաց քշում էր ափի երկարությամբ. շրջվել ու թիավարել հոսանքին հակառակ՝ հիմա նրանք, հավանաբար, չէին կարող:
Ֆրոդոն տագնապահար նայում էր առաջ: Պահապանները մոտենում էին աղոտ կերպով մարդկային կերպարանք հիշեցնող վիթխարի ժայռերի: Բարձր, հզոր, չարագույժ-ահարկու՝ դրանք նմանվում էին գետի ստորին հոսանքները թշնամիներից պահպանող քարե ռազմիկների: Ճամփորդները պետք է նավարկեին դրանց արանքով:
— Սրանք Քարե Հսկաներն են,— ասաց Արագորնը,— նումենորյան թագավորության մեծ դյուցազնուններըդյուցազունները: — Եվ բարձր գոռաց մյուս Պահապաններին: — Հետևեք ինձ... սահանքում պահեք ձեզ... Որքան կարելի է իրարից հեռու մնացեք...
Քարե Հսկաներն արդեն մոտ էին: Դրանք հարյուամյակների հարյուրամյակների փոթորիկների ընթացքում պահպանել էին իրենց արարիչներից ստացած վեհաշուք տեսքը: Համր, բայց ահազդու, հին, բայց հզոր, ժամանակից ճաճքված սաղավարտներով, քիչ կկոցած աչքերով նայում էին հյուսիս, նախազգուշաբար ձախ ձեռքը բարձրացրած վերև և աջ ձեռքում մարտական տապարը սեղմած: Առասպեռական Առասպելական թագավորության վեհանիսստ վեհանիստ ժամապահները Ֆրոդոյին ակնածալի ահ էին ներշնչում, և նա աչքերը բարձրացրեց դեպի Հսկաները, երբ դրանց ստվերը ծածկել էր ճամփորդներին: Նույնիսկ Բորոմիրը գլուխն իջեցրեց անցյալի հսկա պահակների արանքում կատաղորեն պարող մակույկում:
Ուղղաձիգ, երկինք խոյացող ժայռերը սրընթաց անցնում էին Պահակների կողքով, սև, ալիքավոր հայելու նման ջուրը խլացուցիչ թնդում էր, մթնշաղ էր ու սարսռալի, պաղ քամին թափանցում էր մինչև ոսկորները: Ֆրոդոն սեղմվեց դողդողացող Սամին, ականջ դնելով նրա կերկերուն քրթմնջոցին. « Եթե կենդանի մնացի... Էլ երբեք... ոչ մի գնով... մոտ էլ չեմ գա... հեռվից էլ չեմ նայի...»:
— Մի՛ վախեցեք...— հանկարծ հնչեց մի տարօրինակ ձայն:
— Մի՛ վախեցեք,— ձայնը հանգիստ էր ու հնչեղ: Գետի մռնչոցը այն չէր խլացնում: — Երկար տարիներ երազում էի տեսնել Քարե Հսկաներին՝ Իսիլդուրին և Անարիոնին: Իրենց ժառանգ Էլեսար Էլֆացուն՝ Էլենդիլի հարստության Արաթհորնի որդուն՝ նրանք կօգնեն սահանքը հաղթահարելու: Մի՛ վախեցեք, այստեղ մեզ վտանգ չի սպառնում:
Կիրճը, որով նավարկում էին Պահապանները, արագորեն նեղանալով շրջվում էր արևմուտք. սեղմված հոսանքի միաձայն թնդյունը բազմապատիկ ուժեղանում էր խուլ արձագանքից, որոտացող մթնշաղը թանձր կապտում էր... Բայց ահա առջևում թույլ լույս շողաց, կիրճի պատերն անսպասելիորեն հեռացան, և Պահապանները դուրս եկան մի խաղաղ լիճ: Դժգույն, քամուց սառած, ծվատված ամպերի նոսր փետուրներով, փոքրիկ մասերի կտրտված երկինքը արտացոլվում էր ջրում: Արևը բավական ցած էր իջել: Ձվաձև լճի ժայռակոփ ափերին հզոր կաղնիներ էին, փոթորկից ծռմռված ճյուղերը սառն ու խոնավ փայլփլում էին արևից: Հեռվում, լճի հարավային ծայրամասում թեք ափին երեք սար էր բարձրանում. մեջտողի մեջտեղի սարը երկու կողմից ողողում էր գետը:
— Դա Թոլ Բրանդիրն է,— ասաց Արագորնը, Պահապանների Պահապաններին ցույց տալով կենտրոնի սարը,— իսկ ձախ և աջ կողմերում նումենորցիների հին պահակակետերն են՝ Ամոն Սլոուշ և Ամոն Վեդար, (համընդհանուր լեզվով Ուկն և Ակն): Ժամանակին այնտեղ ժամապահները դիտում ու լսում էին՝ թշնամի չի՞ մոտենում արդյոք: Բայց ասում են, Թոլ Բրանդիր կղզու ափերի ափերին ոչ մարդ է ոտք դրել, ոչ գազան... Իսկ կղզուց այն կողմ նունհավետ հունհավետ մոլեգնում է Ռերոսը:
Դանդաղ դեպի հարավ լողալով, Պահապանները հաց կերան և մի քիչ հանգստացան: Իսկ հետո նորից թիերը վերցրին ձեռքները: Ցածր արևը աղոտ կարմիր էր, հարավում մթին էր տալիս Ժայռոտի վիթխարի զանգվածը և հստակ լսվում էր Ցիցքարի մռունչը: