Changes
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդուրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, Գենդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով՝ Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ. Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում:
Ճամփորդներն արցունքները սրբեցին և ու հետ նայեցին: Մշուշապատի երկու ճյուղերի միջև փռված Սևագետքի հովիտը պատված էր թանձր ստվերով: Մութ, նեղ կիրճից, սանդղավանդից սանդղավանդ թռչելով, հովիտ էր թափվում մոխրասպիտակ փրփրալի ջրվեժը, իսկ քիչ այն կողմ վեր էին խոյանում երեք հսկա գագաթներ՝ Ֆանուիդոլը, Քարադհրասը և Քելեբդիլը:
— Տեսնու՞մ եք, Դիմրիլի աստիճաններն այնտեղ են,— ջրվեժը ցույց տալով՝ ասաց Արագորնը: — Հենց այստեղից էլ մենք պետք է իջնեինք Սևագետք, եթե բախտը մեզ ժպտար Բոսոր Դարպասի մոտ:
— Հիշու՞մ եք, ես նրան հարցրի Էրեգիոնում,— տխուր ասաց Ջիմլին ճամփորդներին. «Մի՞թե ինձ վիճակված է այդ երջանկությունը՝ տեսնել մեր նվիրական լիճը»: Ահա, ես տեսնում եմ Քելեդ-Զարամը, բայց ինձ որբացած ու դժբախտ եմ զգում:
Ճամփորդները քայլում էին վեցանկյուն ճաքճքված սալիկներով սալարկված հինավուրց ճանապարհով: Այն գետափնյա հարթավայրերից սկսվելով՝ վերջանում էր Մորիայի դարպասի մոտ: Սալիկների ճեղքերում ու դրանց միացման տեղերում հավամրգի ու փշոտ մամուխ էր աճել: Բայց և այնպես շատ բան էր խոսում ճանապարհի փառավոր անցյալի մասին: Անընդհատ հանդիպում էին ավերված արձաններ կամ կանաչ դամբանաթմբեր, որոնց վրա բարակ կեչիներ ու եղևնիներ կային աճածէին աճել: Շուտով ճանապարհը թեքվեց ձախ, և ներքևում երևաց Հայելու լճի մոտակա ափը, որտեղ գագաթը քայքայված մի վիթխարի սյուն էր վեր բարձրանում:
— Դուրինի կոթո՜ղը,— բացականչեց Ջիմլին: — Միթե՞ ես տեսնելու եմ այդ հրաշքը: Արագորն, կարելի՞ է իջնել լճի ափ:
— Գնանք, դու պետք է տեսնես Քելեդ-Զարամը,— կանչեց Ֆրոդոյին թզուկը և վազեց ներքև:
Ֆրոդոն, հաղթահարեց հոգնածությունը հաղթահարելով, և կաղալով հետևեց նրան: Նա հոգնել էր, կողքը ցավում էր, բայց լճի մուգ կապույտ ջրերն ասես ձգում էին նրան, և նա չկարողացավ դիմանալ: Տիրոջ հետևից իջավ նաև Սեմը:
Կոթողի մոտ Ջիմլին կանգ առավ, գլուխը խոնարհեց և, երբ հոբիթները մոտեցան, ասաց.
— Եկեք մենք էլ նայենք լճի խորքը, քանի դեռ չենք գնացել այստեղից,— առաջարկեց Ջիմլին:
Նրանք կռացան մուգ ջրի վրա, բայց ոչինչ չտեսան: Իսկ հետո կապույտ, հայելանման մակերեսին աստիճանաբար արտացոլվեցին լեռների ուրվագծերը, ապա երևաց շրջված երկինքը, որտեղ , ասես խորտակված ադամանդներ, կայծկլտացին աստղերը, թեպետ երկնքում արևն էր փայլում: Ճամփորդներին, չգիտես ինչու, լիճը չարտացոլեց, և նրանք շփոթված հեռացան ափից:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոնարհվելով՝ բացականչեց Ջիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Այստեղ հանգչում է թագը Դուրինի: Լիճը պահպանում է այն և սպասում նրա զարթոնքին... — Նա նորից խոնարհվեց ու շտապեց հոբիթների հետևից:
— Լեռներում շատ ակունքներ կան,— ասաց Արագորնը,— այնպես որ շուտով Արծաթաջուրն արագընթաց գետակ կդառնա: Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Նիմրոդելի միացման տեղը տասը լիգ կլինի: Կհասնենք այնտեղ ու անտառում կգիշերենք՝ այդպես էր որոշել Գենդալֆը: Արծաթաջուրը թափվում է Անդուին Մեծի մեջ, որտեղ և մեզ պետք է:
— Ախր դրանք միանում են Լոթլորիենում,— ուրախ հուզմունքով ընդմիջեց Լեգոլասը,— էլֆերի ամենասքանչելի բնակավայրում, որը գտնվում է Ոսկի Անտառում: Այնտեղ նույնիսկ ծառերն են ուրիշ: Դրանք աշնանը սաղարթից չեն զրկվում. տերևները դառնում են վառ ոսկեգույն և մնում ճյուղերի վրա մինչև գարնան գալը: Գարնանը թափվում են՝ անտառի բացատները ոսկով ծածկելով, իսկ ճյուղերին նոր տերևների հետ միասին բացվում են ոսկեդեղին ծաղիկներրը՝ օդը լցնելով մեղրի բուրավետությամբ: Եվ դու Այսպիսով, քայլում ես ոսկե գորգի վրայով, նայում ես ոսկեզօծ տանիքին ու դիպչում արծաթե սյուներին, քանզի այդ ծառերի կեղևը հարթ է ու ածաթավուն: Այդպես են պատմում հինավուրց առասպելները՝ ինքս ոչ մի անգամ չեմ եղել Լորիենում: Շատ կուզենայի գարնան գարնանն այնտեղ լինել...
— Այնտեղ ձմռանն էլ վատ չէ,— նկատեց Արագորնը: — Բայց Լորիենը հեռու է: Իսկ հիմա մենք պետք է հեռանանք Մորիայից, դրա համար էլ քայլերն արագացրեք, բարեկամներ:
Արագորնը մեծ-մեծ քայլերով առաջ գնաց, և Սեմն ու Ֆրոդոն սկսեցին հետ մնալ: Նրանք ամբողջ օրը ոչինչ չէին կերել: Յաթաղանի հարվածից Սեմի ջերմությունը բարձրացել էր ու գլուխը պտտվում էր, իսկ շոգ Մորիայից հետո նա քամուց դողացնում էր: Ֆրոդոն հևոցով հևալով ու արագացած էր շնչում և ամեն մի քայլը դժվարությամբ էր գցումանում:
Կես ժամ հետո Լեգոլասը հետ նայեց ու, տեսնելով, որ հոբիթները շատ են հետ մնացել, անհանգստացած ձայն տվեց Արագորնին: Նա ևս Վերջինս շրջվեց ու վազեց հետ մնացողների մոտ: Նրան հետևեց Բորոմիրը: Մնացած Պահապաններն իսկույն կանգ առան:
— Ներեցե՛ք, բարեկամներ,— ասաց Արագորնը,— այսօր այնքան շատ բան տեղի ունեցավ, և ես այնպես եմ շտապում ձեզ հեռու տանել Մորիայից, որ ձեր վերքերի մասին բոլորովին մոռացել եմ: Դե դուք էլ պակասը չեք, խոսք չկա՝ չեք հիշեցրել... Իհարկե, մենք պետք է դադար առնեինք և առաջին հերթին ձեր վերքերը նայեինք... Դե, իսկ հիմա մի քիչ համբերեք: Առջևում հանգստի հարմար տեղ կա և այնտեղ արդեն ես ձեզանով կզբաղվեմ: Բորոմիր, եկ գրկած տանենք նրանց:
— Ես ինչ, ես արդեն լավ եմ,— հայտարարեց հոբիթը՝ Արագորնին թույլ չտալով արձակել թիկնոցի կոճակները: — Ուղղակի հոգնել եմ և շատ սոված եմ. հանգիստն ու սնունդն ինձ լրիվ կբուժեն:
— Մուրճի ու զնդանի արանքում գտնվելը կատակ բան չէ,— ծիծաղեց Արագորնը և, լրջանալով, ավելացրեց. — Բա որ կողոսկրերդ կոտրված լինեն... Ոչ,ավելի լավ է զննեմմի դիմադրիր զննելուն... — Նա խնամքով Ֆրոդոյի վրայից հանեց թիկնոցը, վերնաշապիկը... ու տարակուսանքով մռայլվեց, իսկ հետո քրքջաց: Օղազրահն արծաթաջրի Արծաթաջրի պես առկայծում էր արևի տակ: Արագորնը հանեց այն ու թեթև թափ տվեց. թանկագին քարերը ծիածանի գույներով շողշողացին, իսկ զրահի նուրբ օղերի խշխշոցն ամառվա անձրևի աղմուկ հիշեցրեց:
— Հապա նայե՛ք, բարեկամներ, թե ինչ մորթի ունի մեր Ֆրոդոն,— ասաց Արագորնը: Եթե Միջերկրի որսորդներն իմանային, որ հոբիթներն այսպիսի թանկագին մորթիներ ունեն, նրանք խմբերով կհոսեին Հոբիթստան...
— Եվ Միջերկրի հմուտ որսորդների նետերը հոբիթներին բնավ էլ վնաս չէին տա,— օղազրահը դիտելով՝ նկատեց Ջիմլին: — Ախր այս զրահաշապիկը միթրիլից է... Միթրիլից... Իսկ այսպիսի հոյակապ աշխատանք, խոստովանում եմ, երբեք չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել, որ այդպիսի բան հնարավոր է: Այս օղազրահի մասին չէ՞ր խոսում Գենդալֆը: Այն ժամանակ նա, ըստ իս, թերագնահատեց սա:
— Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքըկողքին: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից:
Այնտեղ, որտեղ նիզակը խփել էր օղազրահին, միթրիլե օղակները պատռել էին աստառը՝ նուրբ կաշվից կարված շապիկը, և խրվել հոբիթի մաշկի մեջ: Բայց զրահը չէր պատռվել. սահած նիզակը հոբիթին շպրտել էր ու թիկնոցով մեխել պատին: Ֆրոդոյի կողքն ու ուսերը կուրծը ծածկվել էին կապտուկներով: Մինչ մյուսներն ուտելիք էին պատրաստում, Արագորնը բալասանից եփուկ պատրաստեց ու դրանով լվաց հոբիթի բոլոր կապտուկները: Բուժիչ սպեղանու սուր հոտը կախվեց քամիներից պաշտպանված բացատի վրա, և շուտով փամփորդներն ճամփորդներն ուրախությամբ զգացին, որ իրենց հոգնածությունն արագորեն անցնում է: Սեմի վերքը արյունահոսելուց դադարեց, իսկ Ֆրոդոն զգաց, որ ցավն անցնում է և խորը շունչ քաշեց՝ ճիշտ է, կապտուկներին նա դեռ երկար ժամանակ չէր կարողանում ձեռք տալ: Արագորնը դրանց վրա փափուկ վիրակապ դրեց, որ Ֆրոդոն կարողանա օղազրահը հագնել:
— Երբ դու օղազրահը հագած ես,— ասաց նա հոբիթին,— ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Հագի՛ր և մինչև արշավի վերջը չհանես, մանավանդ որ այն զարմանալի թեթև է: Օղազրահդ կարող ես հանել բարեկամներիդ միայն բարեկամների մոտ, այնտեղ, որտեղ Թշնամին անզոր է... Բայց, ցավոք, այդպիսի վայրեր մեր ճանապարհին քիչ կհանդիպեն:
Կազդուրվելով՝ Պահապանները խարույկը հանգցրին, օջախը ծածկեցին սոճու ճյուղերով, որ իրենց դադարի տեղի հետքերը կորցնեն և Արագորնի հետևից դուրս եկան ճանապարհ: Մոտավորապես մեկ ժամ հետո արևը թաքնվեց Մշուշապատի հետևում, և լանջերին մութ ստվերներ ընկան: Առափնյա հովիտներով գետից սողալով վեր ձգվեցին մշուշի սպիտակավուն ծվենները, թեև հեռավոր անտառներն ու հարթավայրերրը դեռ լուսավորված էին իրիկնային մեղմ լույսով: Այժմ, երբ Սեմն ու Ֆրոդոն իրենց առույգ էին զգում, ջոկատը կարող էր բավականին արագ շարժվել, և ճամփորդները քայլեցին ևս երեք ժամ՝ միայն մի կարճատև դադար տալով:
Հովիտը պարուրել էր գիշերային մութը: Երկնքում փայլում էին աստղերը, սակայն լուսինը դեռ դուրս չէր եկել: Ֆրոդոն ու Ջիմլին, գիշերվան ականջ դնելով, քայլում էին վերջից: Ամեն ինչ խաղաղ էր: Վերջապես Ջիմլին խզեց լռությունը:
— Հետապնդում չեմ լսում կամ ես կաղնու քոթուկի պես խուլ եմ: Հույս ունենանք, որ օրքերը վռնդեցին մեզ Մորիայից ու հանգստացան, իսկ մեր արշավի ու Համիշխանության Մեծ Մատանու մասին նրանք ոչինչ չգիտեն: Չնայած լսել եմ, որ իրենց առաջնորդի վրեժը լուծելու համար կարող են հարյուրավոր լիգեր հետապնդել:
Ֆրոդոն առանց պատասխանելու Խայթը հանեց պատյանից ու բարձրացրեց վեր. շեղբը չէր լուսավորվում: Բայց և այնպես հոբիթը քայլեր էր լսում... Այն պահից, ինչ ճամփորդներին ծածկել էր գիշերը, նա բոբիկ ոտքերի քստքստոց էր լսում, որը երբեմն քամին խլացնում էր: Թե՞ նրան միայն թվում էր... Դե, ո՛չ, նա լսում էր, ա՜յ հիմա էլ... Ֆրոդոն կտրուկ շուռ եկավ, հետ նայեց ու նրան թվաց, թե ճանապարհի վերևում երկու լուսատու կետեր առկայծեցին: Նա սևեռուն նայեց ու ոչինչ չտեսավ:
— Ինչ-որ բա՞ն է պատահել,— անհանգստացավ Ջիմլին:
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով, մեկը մեր հետևից գաղտագողի գալիս է: Ես համարյա ամբողջ ժամանակ քայլեր եմ լսում: Իսկ հիմա ահա Ահա երկու առկայծող կրակ տեսա՝ աչքերի շատ նման... Բայց հիմա արդեն վստահ չեմ: . Մորիայում էլ էր անընդհատ թվում, թե ինչ-որ մեկը մեր հետևից գալիս է:
Ջիմլին հետ նայեց ու ականջ դրեց:
— Հիմա մութ ժամանակներ են,— ասաց Ջիմլին: — Հնարավոր է, էլֆերը վաղուց հեռացել են այստեղից:
— Ճիշտ է, մենք վաղուց չենք եղել Լորիենում՝ մեր նախնիների երկրում, բայց, ինչպես լսել եմ, մեր ազգականները դեռ ապրում են այստեղ,— առարկց առարկեց Լեգոլասը: Այս հողն ինչ-որ թաքնված ուժ է պահպանում, որը չի թողնում, որ չարը թափանցի անտառ: Լորիենի բնակիչները չեն սիրում օտարների աչքին երևալ: Հնարավոր է, նրանք հեռացել են անտառի խորքը, և հյուսիսային սահմաններում մենք ոչ ոքի չենք հանդիպի:
— Նրանք իսկապես անտառի խորքում են ապրում,— ասաց Արագորնը: — Այնպես որ այսօր հույսներս մեր վրա պիտի դնենք: Մի քիչ էլ առաջ գնանք ու գիշերելու տեղ փնտրենք:
— Այդ դեպքում առաջնորդիր,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն հիշիր. այս անտառը վտանգավոր է:
— Վտանգավոր էչարի համար,— համաձայնեց ասաց Արագորնը,: — չարի համար: Եվ նրանց համար, ովքեր այստեղ են մտնում չար մտադրությամբ: Բայց մենք վախենալու ոչինչ չունենք: Իսկ այժմ՝ առաջ, ժամանակ ենք կորցնում:
Ճամփորդները լիգից ավելի չէին անցել, երբ հանկարծ նրանց ճանապարհը փակեց աջ կողմում մնացած Մշուշապատի ստորոտի անտառապատ բլուրներից հոսող արագահոս գետը: Լսվում էր, թե ինչպես է խավարում աղմկում ջրվեժը: Սև ջրապտույտներով հոսանքը սրընթաց վազում էր նեղ հունով ու միանում Արծաթաջրին:
Վերջապես նա լռեց, և գիշերային լռության մեջ լսվեց ջրվեժի միալար աղմուկը. կամաց-կամաց ճամփորդներին սկսեց թվալ, թե իրենք զանազանում են ջրի քչքչոցին միախառնված ինչ-որ ձայն, որը տխուր երգ էր երգում:
— Լու՞մ եք, այդ Նիմրոդելն է երգում,— խոսեց Լեգոլասսը: — Ուզու՞մ եք նրա մասին երգ լսել: Նիմրոդելը՝ դա Նիմրոդելը էլֆ դիցուհու անուն է, որը . նա մի ժամանակ ապրել է այս գետի ափին և անվանվել այնպես, ինչպես գետը: Մեր անտառային բարբառով երգը շատ գեղեցիկ է հնչում, բայց Ռիվենդելում հիմա շատերն այն երգում են Արևմուտքի լեզվով: Ահա, լսեք.
<poem>
Լեգոլասի ձայնը հանկարծակի ընդհատվեց:
— Շարունակությունը չեմ կարող երգել,— ասաց նա: — Սա երգի սկիզբն է միայն, բայց, ցավոք, մնացածը մոռացել եմ: Երգը պատմում է այն մասին, թե ինչպես է վիշտն առաջին անգամ Լոթլորիեն թափանցել, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ թզուկներն արթնացրել են ընդերքում ննջող ՉարքինՉարին:
— Թզուկները ոչ մի չար բան չեն արել,— Լեգոլասին ընդհատելով բացականչեց Ջիմլին:
— Ճիշտ է, ես չասացի, թե արել են,— պատասխանեց էլֆը,— ասացի՝ արթնացրել են: Երբ դա տեղի է ունեցել, էլֆերից շատերը որոշել են թողնել Լոթլորիենը՝ ընդհանուր լեզվով՝ Ծաղկող ԼորիենԼորիենը, և լողալ արևմուտք: Հեռացել է նաև Նիմրոդելը, բայց Ծով չի հասել: Նա անհետ կորել է հեռավոր հարավում՝ Սպիտակ լեռների կիրճերում, և նրա սիրելին՝ Ամրոթը, այդպես էլ մնացել է նրան սպասելով: Եվ հիմա գարնանը, երբ քամին խշշում է նորելուկ տերևների մեջ, նրա անունը կրող ջրվեժի ձայնին միախառնվում է Նիմրոդելի ձայնը, իսկ երբ փչում է հարավային քամին, Ծովից գալիս է Ամրոթի ձայնը, քանզի Նիմրոդելը միանում է Արծաթաջրին, որին էլֆերը Քելեբրանթ են անվանում, իսկ Քելեբրանթը թափվում է Մեծ Գետը, որի ջրերը հոսում են դեպի Բելֆալասի ծոցը, որտեղ կանգնում էին լորիենյան էլֆերի նավերը: — Ասում են, Նիմրոդելն իր տունը կառուցել է ապրել է ջրվեժի մոտ աճող ծառի սաղարթի մեջ: Լորինցիները մի ժամանակ ապրում էին ծառերի վրա. իզուր չէ, որ լորիենցի էլֆերին անվանում են Գալադրիմ կամ ծառակյացներ: Հնարավոր է, նրանք հիմա էլ են այդպես ապրում: Այս անտառի խորքում հազվագյուտ հզոր ծառեր են աճում: Մինչև Խավարի տարածվելը անտառային էլֆերը քարե ամրոցներ չէին կառուցում ու ոչ էլ գետնի տակ քարանձավներ էին փորում:
— Պետք է խոստովանեմ,— նկատեց Ջիմլին,— որ ես հիմա էլ ինձ ծառի վրա ավելի հանգիստ կզգայի: — Նա խեթ նայեց Մշուշապատի կողմը: — Օրքերի հետ հանդիպումն ինձ չի ուրախացնի:
— Չգիտեմ՝ դու ինչպես,— արձագանքեց Փինը,— բայց ես նույնիսկ առասպելական ծառերի վրա քնել չեմ կարող: Ես հո թռչուն չե՞մ...
— Որ այդպես է՝ բույն փորիր,— ծիծաղեց Լեգոլասը: — Առավել ևս, որ դա ձեզ համար նորություն չէ: Բայց եթե ուզում ես փրկվել օրքերից այդ բնում, ապա ժամանակ մի կորցրու, քրտնաջան աշխատիր:
Էլֆը ցատկեց, ճյուղից կախվեց ու... իսկույն էլ այն բաց թողնելով թռավ գետնին: Որովհետև վերևից, ոսկեգույն մթության միջից հրամայական ճիչ լսվեց.
— Չշարժվեք,— մյուսներին շշնջաց Լեգոլասը:
Վերևում երգեցիկ ծիծաղ լսվեց, իսկ հետո ցածր, բայց հնչեղ ձայնը մի քանի անհասկանալի բառեր բառ արտասանեց: Լեգոլասը նրա լեզվով պատասխանեց:
— Ո՞վ է նա և ի՞նչ է ասում,— հարցրեց Փինը:
Բայց նա ասում է,— շարունակեց Լեգոլասը,— որ մենք բարեկամների մոտ ենք և վախենալու ոչինչ չունենք... Ասում է, որ վաղուց են մեզ հետևում, այն պահից սկսած, երբ լսեցին իմ ձայնը Նիմրոդելի այն ափին: Նրանք ճանաչել են, որ ես իրենց հյուսիսային ազգակիցներից եմ, դրա համար էլ թողել են, որ մենք գետն անցնենք: Պարզվում է, որ նրանց Ֆրոդոյի մասին էլ է հայտնի... Նրանք առաջարկում են ինձ ու Ֆրոդոյին բարձրանալ ծառը ծանոթանալու համար, իսկ մնացածներին խնդրում են սպասել ներքևում:
Ծառից պարանե սանդուղք իջեցրին, որն արծաթավուն էր և մթության մեջ թույլ լուսարձակում էր: Շատ բարակ պարանից լինելով, լինելով՝ այն, ինչպես շուտով համոզվեցին ճամփորդները, միաժամանակ արտակարգ ամուր էր: Լեգոլասը ճարպկորեն վազեց սանդուղքով վեր: Ֆրոդոն բարձրանում էր զգույշ ու դանդաղ, իսկ տիրոջ հետևից բարձրանում էր հավատարիմ Սեմը՝ աշխատելով շնչել հավասարաչափ ու անձայն:
Հսկայական ծառի ճյուղերը հեռանում էին բնից գրեթե ուղիղ անկյան տակ, իսկ հետո ուղղվում էին ու բարձրանում վերև. վերևում բունը շրջանաձև ճյուղավորվում էր ու վիթխարի պսակ ձևավորում, որի հատակին դրված էր արծաթագույն տախտակներից հարթակ կամ, ինչպես լորիենցիներն են էին ասում, թալան: Հարթակը կենտրոնում անցք ուներ՝ պարանե սանդուղքի համար:
Տեղ հասնելով՝ Ֆրոդոն ու Սեմը երեք լորիենցի էլֆ տեսան, որոնք անսպասելի դուրս լողացին կայծկլտուն մթության միջից: Նրանց հագին ինչ-որ մոխրագույն թիկնոցներ էին, որոնք լուծվում էին մթությանը, և երբ էլֆերն անշարժ կանգնած էին, նրանց նկատելը գրեթե անհնար անհնարին էր: Էլֆերը վեր կացան. նրանցից մեկը թաքստոցից փոքրիկ լապտեր հանեց և արծաթավուն լույսով լուսավորեց շնչակտուր հոբիթներին: Տեսնելով նրանց դեմքերը՝ նա կրկին պահեց լապտերը և ընդհանուր լեզվով ասաց.
— Բարի գալուստ Լորիեն, բարեկամներ: Մենք հազվադեպ ենք հյուր ընդունում և համարյա մոռացել ենք ընդհանուր լեզուն: Այն հիշում են միայն մեր հետախույզները, որոնք հաճախ հեռանում են Անտառից, որովհետև հարկավոր է հետևել թշնամիներին և իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մենք նույնիսկ մեր հյուսիսային ցեղակիցների հետ վաղուց չեն չենք տեսնվել: Ես հետախույզ եմ: Իմ անունը Հալդիր է: Իսկ սրանք իմ եղբայրներն են՝ Օրոֆինն ու Ռումիլը, բայց նրանք ընդհանուր լեզուն համարյա չգիտեն: Ձեր արշավի մասին մենք լսել ենք՝ Էլրոնդի հետախույզները եղել են այստեղ: Հոբիթների մասին մենք շատ վաղուց չէինք լսել և մեծ դժվարությամբ վերհիշեցինք, որ ինչ-որ տեղ, Միջերկրի հյուսիս-արևմուտքում հնում ապրում էին կոլոտիկներ կամ, ինչպես դուք եք անվանում ձեզ, հոբիթներ: Մենք այստեղ օտարների չենք ընդունում, բայց Էլրոնդը խնդրել է օգնել ձեզ, և ձեզ հետ է մեր հյուսիսային ցեղակիցը, որը երաշխավորում է ձեզ համար: Դե դուք առանց երաշխավորության էլ չարագործների նման չեք, դրա համար էլ պատրաստ ենք ձեզ թողնել Լորիեն: Բայց այս գիշեր ստիպված եք անցկացնել այստեղ: Քանի՞ հոգի եք:
— Ութ,— պատասխանեց Լեգոլասը: — Ես, նրանք, ևս երկու հոբիթ և երկու մարդ, . նրանցից մեկը մեկն Արագորնն է, որին դուք ճանաչում եք: Նա էլֆերի բարեկամն է և Արևմուտքի մարդկանց ժառանգը:
— Արագորնի՝ Արաթհորնի որդու անունը Լորիենում հայտնի է,— ասաց Հալդիրը: — Տիրուհին բարյացակամ է նրա հանդեպ: Բայց դու միայն յոթի անունը տվիր:
Հալդիրն սկսեց խորհրդակցել եղբայրների հետ՝ մերթ ընդ մերթ Լեգոլասին էլֆերեն ինչ-որ բաներ հարցնելով:
— Լավ,— վերջապես ասաց նա,— ես կխախտեմ մեր սովորությունները և թզուկին կթողնեմ Լորիեն, եթե Լեգոլասն ու Արագորնը խոստանում են ուշադիր հետևել նրան: Բայց հենց որ գետն անցնի՝ մենք նրա աչքերը կկապենք: Իսկ հիմա բավական է խոսենք. ձեր ընկերներին չի կարելի ներքևում մնալ: Օրքերն արդեն վաղուց են հոսում դեպի Մորիա, իսկ Լորիենի շուրջը վխտում են գայլդարձյակները: Եթե դուք իսկապես Մորիայից կռվով եք դուրս եկել, ուրեմն հաստատ օրքերը ձեզ հետապնդում են: Հոբիթները կգիշերեն այստեղ՝ մենք նրանցից չենք վախենում, իսկ մարդիկ և թզուկը՝ հարևան հացենու վրա՝ ծառի վրա. այնտեղ մենք մեկ թալան էլ ունենք: Նրանց համար պատասխանատու ես, Լեգոլաս: Մենք չենք վստահում ո՛չ թզուկներին, ո՛չ մարդկանց:
Լեգոլասն անաղմուկ իջավ ներքև՝ փոխանցելու մյուսներին Հալդիրի խոսքերը: Շուտով բարձր ֆսֆսոց լսվեց, և Մերին ու Փինը բարձրացան հարթակ. երկուսն էլ վատ էին զգում:
— Եթե ես քնեմ,— արձագանքեց Սեմը,— գետնին էլ թրմփամ՝ չեմ զարթնի: Էս բարձրաբերձ տեղում հոբիթի քուն կտանի՞... քունը գլխին ավելացրեց նա և տեղնուտեղն սկսեց խռմփացնել:
Ֆրոդոն ցրված նայում էր մթության մեջ: Կողքին խաղաղ ֆսֆսացնում էր Սեմը, երկնքում իրար աչքով էին անում աղոտ աստղերը, թալանի եզրին նստել էին գիշերային խավարի մեջ հազիվ զանազանվող էլֆերը: Նրանք նստած էին անշարժ, ծնկները գրկած և ցածրաձայն զրուցում էին: Հոբիթը տեսնում էր միայն երկու ժամապահների, երրորդը երրորդն իջել էր ներքև: Ֆրոդոն հոգնած փակեց աչքերը և , տերևների շրշյունի օրորից ու Նիմրոդելի մեղմ քչքչոցից թուլացած , քնեց:
Նա արթնացավ կեսգիշերն անց: Հոբիթները քնած էին: Թալանի վրա ոչ մի էլֆ չկար: Թույլ լուսավորում էր լուսնի մահիկը: Հեռվում խռպոտ ձայներ էին լսվում, համաչափ ոտնաձայն ու մետաղի զնգոց: Աղմուկն աճում էր, որոշակի դառնում, իսկ հետո հեռացավ անտառի խորքն ու լռություն տիրեց:
Հանկարծ թալանի կենտրոնական անցքի մոտ երևաց ինչ-որ մեկի գլուխը: Ֆրոդոն վեր թռավ, բայց ճանաչեց տեսավ մոխրագույն գլխանոցը և հասկացավ, որ իր առջև էլֆ է:
— Ի՞նչ է պատահել,— շշնջաց նա:
Բայց էլֆը, ոչինչ չպատասխանելով, անհետացավ:
Անտառի վրա սև լռություն իջավ: Քամին էլ տերևները չէր խշխշացնում, նույնիսկ ջրվեժի ձայնն ինչ-որ խլացած էր լսվում: Ֆրոդոն դողալով նստեց ու փաթաթվեց վերմակով: Լավ է, որ օրքերը գետնի վրա չհասան իրենց... Բայց միթե մի՞թե մելորնը հուսալի պաշպան է: Օրքերը հռչակված են իրենց սուր հոտառությամբ և կարողանում են ծառ բարձրանալ: Նա պատյանից դուրս քաշեց Խայթը. շեղբը բռնկվեց, բայց շուտով հանգավ: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի տագնապն անընդհատ աճում էր: Նա վեր կացավ և, թաքուն մոտենալով սանդուղքի համար թողնված անցքին, զգուշությամբ նայեց ներքև: Ոչինչ տեսնել չհաջողվեց, բայց խշշացող շրշյուն լսվեց, որը նման չէր խոտերի մեջ քամու խշխշոցին:
Էլֆերի քայլերին էլ նման չէր, որովհետև էլֆերն անաղմուկ են քայլում: Ֆրոդոն շունչը պահած ականջ դրեց: Այո, ինչ-որ մեկը մագլցում էր վերև: Աշխատելով չշնչել՝ հոբիթն ավելի կռացավ անցքի վրա ու սևեկուն սևեռուն նայեց ներքև:
Ֆսֆսոց լսվեց, ասես ինչ-որ մեկը սեղմած ատամների արանքից սուլոցով ներս էր քաշում օդը: Եվ հանկարծ գրեթե թալանի մոտ առկայծեցին զույգ աչք-կրակները: Նա, ով մագլցում էր վերև, քարացավ ու անթարթ նայեց Ֆրոդոյին: Հոբիթը սարսռաց: Կրակները Աչքերը թարթեցին, անորոշ ստվեր սահեց արծաթամոխրագույն բնով ներքև, և բնից այն կողմ լսվեց մարող խշխշոց:
Իսկ մթության միջից հանկարծ դուրս լողաց Հալդիրը: Նա մագլցեց վերև և զարմացած ասաց.
— Այստեղ ձեզ մի տարօրինակ եկվոր այցելեց: Ես նրան դեռ գետնից նկատեցի: Եվ ըստ երևույթին նա էլ ինձ տեսավ, որովհետև փախավ: Բայց դա օրք չէր: Սկզբում, երբ ես նայեցի նրան, մտածեցի, թե ձեզանից, կոլոտիկներից մեկն է իջել թալանից՝ եկվորը փոքրամարմին էր: Բայց ախր դուք ինձնից ինչու՞ պետք է փախչեիք, և ինձ համար պարզ դարձավ, որ դա թշնամի է: Բայց ես որոշեցի նրա վրա չկրակել, քանի որ կարող էր մահվանից առաջ ճչալ, իսկ օրքերը մոտիկ են: Քիչ առաջ այստեղով բավական մեծ ջոկատ անցավ: Նրանք հայտնվեցին Մորիայի կողմից. գարշելի չարագործներն անցել են Նիմրոդելը, համարձակվել են իրենց կեղտոտ ոտքերով պղծել գետը... Երևի ձեր հոտն առել են՝ ես տեսա, թե ինչպես էին հոտոտում այնտեղ, որտեղ դուք կանգ էիք առել: Նրանք հարյուր, հարյուր հիսուն հոգի կլինեին, ոչ պակաս: Մենք երեքով չէինք կարողանա կանգնեցնել նրանց, դրա համար էլ ես մնացի պահակակետում, Ռումիլը ձեր ձայները նմանակելով նրանց տարավ իր հետևից Գաղտնի Թավուտները, իսկ Օրոֆիլն ուղևորվեց մերոնց մոտ՝ օգնություն կանչելու: Ոչ մի օրք անտառից չի ազատվի: Իսկ վաղվանից հյուսիսային սահմանները կհսկեն սահմանապահ ջոկատները: Քնիր: Լուսաբացին մենք կուևորվենք կուղևորվենք հարավ:
Ձմեռային թույլ արևը, հսկայական ծառերի տերևներում ոսկեզօծվելով, լուսադեմին արթնացած հոբիթներին հիշեցրեց իրենց հեռավոր Հոբիթստանի ամառային արևածագը: Ճյուղերի արանքից երևում էր Քելեբրանթի նեղ հովիտը՝ բազմաթիվ ջրվեժների փրփրադեզ սանդուղքով:
— Քելեբրանթն այստեղ շատ սառն է,— ասաց Հալդիրը: — Բայց մեր բուռն ու անհանգիստ օրերին կայուն կամուրջներ կառուցելը վտանգավոր է: Նայեք՝ մենք ինչպես ենք անցնում գետը: — Էլֆն ամուր ձգեց առասանն ու պինդ կապեց ծառին: Իսկ հետո հանգիստ, ասես ճանապարհին քայլելիս լիներ, գետի վրայով գնաց ու եկավ:
— Դեհ, ինձ համար դա սովորական անցում է,— ասաց Լեգոլասը: — Իսկ մյուսներրն մյուսներն ի՞նչ անեն: Մի՞թե նրանք լողալով պետք է անցնեն:
— Ինչու՞ լողալով,— պատասխանեց Հալդիրը: — Մենք այստեղ երկու առասան էլ ունենք: Դրանք կկապենք առաջինից քիչ վերև և, դրանցից բռնելով, քո ընկերները կանցնեն:
Երբ այդ երերուն կամուրջը պատրաստ էր, ճամփորդներն անցան հարավային ափ՝ ոմանք դանդաղ, մեծ դժվարությամբ, մյուսներն ավելի արագ ու անկաշկանդ: Հոբիթներից լավագույն լարագնացը Փինը դուրս եկավ. նա բռնել էր միայն մի պարանից և բավական վստահ էր առաջ գնում, սակայն աշխատում էր ներքև չնայել: Իսկ Սեմը քայլում էր դանդաղ, մանրիկ քայլերով, ձեռքերով պարաններից պինդ բռնած ու հայացքը ոսկեցոլք ջրից չկտրելով: Ափին նա թեթևացած շունչ քաշեց և բացականչեց.
— Դար ապրես՝ դար կսովորես, ինչպես ասում էր իմ ծերուկը: Ճիշտ է, նա այգեգործությունը նկատի ուներ, ոչ թե մեկ ուրիշ այլ բան. ինչ-ինչ, բայց հաստատ չէր մտածում, որ ես քնելու եմ թռչնի բնում ու սարդի պես վազվզեմ պարանների վրայով: Այդպիսի կատակ նույնիսկ հորեղբայր Էնդիի մտքով չէր անցնի:
Ռումիլը մնաց հարավային ափին, գետանցումը վերջացնելուց հետո արձակեց պարանները, ձգեց դեպի իրեն ու կծկեց: Հետո կծիկը գցեց ուսին, ճամփորդներին հրաժեշտ տվեց ձեռքը թափահարելով և վերադարձավ Նիմրոդելի ափին ափի իր պահակակետը:
— Եվ այսպես, բարեկամներ, դուք մուտք եք գործում Նաիթ Լորիեն,— հանդիսավոր հայտարարեց Հալդիրը: — Այս ափին քչերին է բախտ վիճակվել լինել: իսկ հիմա, ինչպես և պայմանավորվել էինք, մենք թզուկի աչքերը կկապենք: Մնացածները կգնան առաց առանց աչքերը կապելու, քանի դեռ չենք մոտեցել Անտառային ամրոցին:
— Ինձ հետ պայմանավորվածություն ոչ ոք ոչինչ չի եղելպայմանավորվել,— խոժոռվելով խոսեց Ջիմլին: — Ես գերի չեմ, ոչ էլ Սաուրոնի լրտեսը: Դաինի Սարամիջի թագավորության բնակիչները երբեք Թշնամու հետ գործարքի մեջ չեն մտել: Ինչու՞ ես դու ինձ չարարկու համարում:
— Ի՞նչ ես կարծում,— հարցրեց նրան Հալդիրը,— ես մեր հին օրենքը կխախտե՞ի, եթե քեզ չարարկու համարեի: Ըստ օրենքի, ես պետք է ոչնչացնեմ Լորիեն մտնելու փորձ անող թզուկին: Իսկ դու իմ օգնությամբ գետն անցար:
— Ես կգնամ առանց աչքակապի կամ հետ կգնամ կշրջվեմ ու կվերադառնամ իմ երկիրը, նույնիսկ եթե ճանապարհին ինձ մահ սպառնա,— հպարտ պատասխանեց Ջիմլին: — Դաինի թագավորությունում ինձ ոչ ոք մատնիչ չի համարի: — Հետ գնալով, նա ձեռքը տարավ տապարին:
Հալդիրը խստացավ:
— Հանգի՛ստ,— փնչացրեց Արագորնը: — Ջիմլի, տեղիցդ չշարժվես: Ջոկատը ես եմ առաջնորդում, և դուք կանեք այն, ինչ ե՛ս կասեմ: Մի՞թե արդար է՝ առանձնացնել թզուկին ջոկատի մյուս անդամներից, առավել ևս, նման կոպիտ ձևով: Ջիմլին անարդարացիորեն նվաստացած կլինի, եթե միայն նրա աչքերը կապեն: Մենք բոլորս կգնանք կապված աչքերով, Լեգոլասը՝ նույնպես: Դա, իհարկե, ճանապարհորդությունը կդանդաղեցնի, բայց այդպես ավելի ճիշտ կլինի:
— Օ՜հ, պատկերացնու՞մ եք ինչ տեսք կունենանք,— անսպասելի ծիծաղելով՝ բացականչեց Ջիմլին: — Գժերի երթ Ոսկի Անտառում... Ես պատրաստ եմ Լեգոլասի հետ գժի դեր խաղալ,— ուրախ ավելացրեց նա,— իսկ մնացածները կարող են դիտող մնալ:
— Դու թզուկ ես,— վրդովվեց Լեգոլասը,— իսկ ես...
— Չե՛ս ընկնի,— վստահ ասաց Հալդիրը,— մեր Լորիենում հիանալի արահետներ են:
— Զարմանալի ժամանակներ են,— փնթփնթաց Լեգոլասը: — Բոլորս նույն Թշնամու թշնամիներն ենք, և այնուհանդերձ ես՝ լինելով իմ ազգակիցների հյուրը, պետք է որպես կույր քայլեմ: Իսկ այս անտառում անտառով, որտեղ փայլում է պայծառ արեգակը, և տերևները շողում են, ինչպես ոսկին:
— Գուցեև դու ճիշտ ես,— տխուր ասաց Հալդիրը: — Թշնամու չարագործ իմաստությունն ու ահարկու զորեղությունն է մեր մեջ անմիաբանություն ու փոխադարձ անվստահություն հարուցում: Մեզ՝ լորիենցիներիս, այնքան անգամ են դավել, որ հիմա ոչ ոքի չենք հավատում, բացի, թերևս, Ռիվենդելի մեր ազգակիցներից: Մեր բնակատեղին բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված մի կղզու է վերածվել: Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում. այն չի կարողանում պարուրել Լորիենը, բայց նրա հզոր, սև թևերը շրջափակում են մեզ և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Առաջ մեզ մեզ պահպանում էին գետերը, բայց այժմ դրանց վրա հույս դնել չի կարելի: Հիմա եթե մենք վճռենք հեռանալ, մեզ չի հաջողվի ճեղքել-հասնել ծով: Մշուշապատն արդեն գրավված է օրքերի կողմից: Արևելքում վխտում են Սաուրոնի սպասավորները: Ասում են, արդեն մթամած է Ռոհանը, իսկ Անդուինի գետաբերանը հսկում է Թշնամին: Նշանակում է՝ ազատ նավահանգիստներ էլֆերին մնացել են միայն հյուսիս-արևմուտքում, Հավերժական անտառից և կոլոտիկների հողերից այն կողմ...
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
— Ախր ես այնտեղ չեմ եղել,— խոստովանեց Մերին: — Առաջներում ճանապարհորդելու առիթ չեմ ունեցել: Եվ եթե իմանայի, թե ինչ է կատարվում աշխարհում, ապա դժվար թե Հոբիթստանից հեռանալու վճռականություն ունենայի:
— Նույնիսկ Լոթլորիենը տեսնելու համա՞ր,— հարցրեց Հալդիրը: — Ներկայիս աշխարհում մութը շատ մութ բաներ կանէ, այն իսկապես դաժան է ու վտանգավոր, բայց կան նաև հրաշալիքներայլ բաներ՝ լուսավոր ու սքանչելի: Չկա այնպիսի մի վայր, որտեղ սերը մռայլված չլինի վշտով, բայց մի՞թե այն դրանից ավելի ուժեղ չէ դառնում: Շատերը կարծում են, որ Խավարի Վարագույրը ժամանակի ընթացքում կցրվի նույնիսկ Մորդորից ու անհետ կկորչի... Ես դրան չեմ հավատում: Աշխարհն արդեն երբեք նախկինը չի լինի, իսկ արևը՝ նույնքան պայծառ, ինչպես առաջ: Գուցե մի կարճատև պայծառացում լինի, և մենք՝ էլֆերս, դուրս գանք Ծով... որպեսզի Միջերկրից հեռանանք՝ հեռանանք ընդմիշտ: Մի՞թե մենք պետք է հեռանանք Լորիենից և ապրենք մի երկրում, որտեղ մելորն չի աճում... Չէ՞ որ եթե հավատանք էլֆերի ավանդություններին, Մեծ Ծովից այն կողմ Ոսկի անտառներ չկան: Ես չգիտեմ, թե ինչպես ենք այնտեղ ապրելու...
Այդպես խոսելով՝ ճամփորդներն իծաշարուկ գնում էին արահետով: Հալդիրն առաջնորդում էր, մյուս էլֆը փակում էր երթը: Արահետը փափուկ էր ու հարթ, և շուտով ճամփորդներն սկսեցին ավելի վստահ քայլել: Երևի այն պատճառով, որ նրանք փակ աչքերով էին գնում, նրանց զգայնությունը չափազանց սրված էր: Ֆրոդոն զգում էր ձմեռվա քուն մտած, բայց կանաչ խոտի թեթև բույրը, լսում էր ծառերի տերևների փսփսոցը, թռչունների դայլայլը և գետի խաղաղ քչքչոցը: Երբեմն անցնում էին բացատներով, և ձմեռային պայծառ արևը մեղմ շոյում էր նրանց դեմքերը:
Երբ ջոկատն անցնում էր Արծաթաջրի այս ափը, Ֆրոդոյին տարօրինակ զգացողություն համակեց: Նրան թվաց, թե այսօրվա աշխարհը մնաց գետի այն կողմում. կողմում՝ ասես նա անցնում էր ոչ թե գետի վրայով, այլ՝ ժամանակի, կարծես այդ երերուն պարանե կամրջակը գցված էր երեք դարաշրջանների վրայով և տանում էր դեպի վաղանցուկ նախասկզբնական օրեր: Որքան մոտենում էին Նաիթ Լորիենի սրտին, այնքան այդ զգացողությունն ավելի էր ուժեղանում, գուցե աչքերը կապած լինելու պատճառով: Ֆրոդոն չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր շուրջը կենդանանում է անցյալը: Ազատքում անցյալը հիշողություն էր, իսկ այստեղ այն կենդանի էր ու իրական: Լորիենի բնակիչները գիտեին Չարի մասին. նրանք և՛ վիշտ էին ապրել, և՛ տառապանք, այդ պատճառով էլ մեկուսացել էին Լորիենում ու չէին վստահում արտաքին աշխարհին: Ու թեև մութ ուժերն ընդհուպ մոտեցել էին անտառին, բայց ներս թափանցել չէին կարողանում, և Լորիենում ապրում էին այնպես, ասես չարը դեռ չէր ծնվել:
Ճամփորնդներն առանց դադարի քայլում էին ամբողջ օրը, մինչև որ պաղ քամին լուր բերեց իջնող երեկոյի մասին: Նրանք ընթրեցին և, վերմակների մեջ փաթաթվելով, հանգիստ քնեցին փափուկ մարգագետնում, որը հյուսիսային քամիներից պաշտպանված էր թփուտներով: Հալդիրը նրանց թույլ չտվեց աչքի կապերը հանել, այնպես որ ծառը բարձրանալ չէին կարող: Առավոտյան նորից ճանապարհ ընկան և հանգստանալու նստեցին միայն կեսօրից հետո: Ուտելուց հետո արդեն պատրաստվում էին շարժվել, երբ էլֆերի ձայներ լսեցին:
— Ձեր առջև Վշտալի Դամբանաբլուրն է՝ Քերին Ամրոթը,— թախծոտ հպարտությամբ խոսեց Հալդիրը,— որտեղ, ինչպես ասվում է մեր ավանդույթներում, թաղված է Լորիենի տիրակալ Ամրոթը: Մի ժամանակ սա էլֆերի հնագույն թագավորության սիրտն էր, և այստեղ էր գտնվում նրա տունը: Այստեղ նույնիսկ ամենադաժան ձմռանը չեն թառամում կապույտ էլանորն ու ճերմակ նիֆրոդելը, ձմեռային մշտադալար ծաղիկները, և անցյալի մասին շրշում է մշտականաչ խոտը: Հանգստացեք, մեզ մեկ անցում է մնում, իսկ երեկոյան արդեն կլինենք Գալադրիմների քաղաքում:
Հոգնած ճամփորդները պառկեցին խոտին, իսկ Ֆրոդոն շփոթահար շուրջն էր նայում՝ ուժ չունենալով պառկել կամ նույնիսկ շարժվել: Նա նայում էր անցյալի գիրկն ընկղմված աշխարհին, որը լուսավորված էր հավիտյանս կորուսյալ լույսով, և այդ շշմեցուցիչ հին աշխարհը, նրա զարմացած աչքերի առջև բացվելով, կարծես թե հենց նրա աչքերի առջև էլ ծնվում էր: Իրերի ուրվագծերն այնքան հստակ էին ու պարզ, ասես դրանցից յուրաքանչյուրը մտածել և ստեղծել էին հենց նոր, աչքի առաջ, և միևնույն ժամանակ յուրաքանչյուր ցողուն թվում էր անչափ հինավուրց: Գույները ծանոթ էին՝ ոսկեգույն, սպիտակ, կապույտ, կանաչ, բայց դրանք այնքան թարմ ու վառ էին, որ Ֆրոդոյին թվում էր, թե ինքը առաջին անգամ է դրանք տեսնում և դրանց համար անուններ մտածումհորինում: Այստեղ չէր կարելի ամռանն ափսոսալ գարնան համար կամ ձմռանը ամառվա մասին երազել՝ Լորիենի անփոփոխ կյանքում անցյալն ու ներկան միաձուլվում էին:
Ֆրոդոն հանկարծ նկատեց Սեմին՝ նա ապշահար աչքերն էր տրորում, ասես տեսածին չէր հավատում:
— Դուք զգացիք Գալադրիմների Տիրուհու զորությունը,— հոբիթների համար ոչ այնքան հասկանալի բացատրեց նա: — Ուզու՞մ եք բարձրանալ Քերին Ամրոթ:
Թեթև քայլերով նա շարժվեց դեպի բլուրը: Ֆրոդոն ու Սեմը գնաացին գնացին նրա հետևից: Ֆրոդոն քայլում էր անշտապ, խորը շնչելով՝ դեմքին զգալով զեփյուռը, որն օրորում էր ծաղիկներին, և հոբիթին թվում էր, թե ինքն ընկել է հավետ անփոփոխ մի աշխարհ, որտեղ չկա ժամանակ, որտեղ ոչինչ չի ծերանում, չի ոչնչանում և մոռացության չի մատնվում: Եվ երբ ինքը, հեռավոր հոբիթստանցի ճամփորդը, ստիպված կլինի հեռանալ այստեղից ու գնալ իր ճանապարհով, միևնույնն է հավիտյանս կմնա այստեղ, այս կյանքում, այս կախարդական երկրում, այս հավերժական ծաղիկների մեջ և հավերժ կբարձրանա հավերժական բլրի գագաթը:
Նրանք մոտեցան կենտրոնական մելորնին: Հենց այդ պահին քամին փչեց հարավից, և ոսկեգույն ծառի շրշյունի մեջ Ֆրոդոն լսեց, թե ինչպես կապուտակ ալիքները անցած-գնացած հեռվից բախվում են վաղուց անհատակ խորքերում կորած ափին, իսկ անծայրածիր լազուրի վերևում դայլայլում են թռչուններ, որպիսիք այլևս չկան Միջերկրում:
— Ամենից առաջ նայիր այնտեղ...
Ֆրոդոն հնազանդ նայեց արևելք և հեռվում տեսավ ևս մեկ բլուր. կամ ոչ թե բլուր, այլ վիթխարի ծառերից կազմված պուրակ, մի ամբողջ քաղաք՝ բաղկացած միայն կանաչ աշտարակներից ու ոսկեզօծ գմբեթներից: Ինչպես Ֆրոդոյին թվաց, բլուրը լուսավոր, անհաղթահարելի ձգողական ուժ էր ճառագում, այն նույն ուժը, որը զգացվում էր այստեղ ամեն տեղ, և այդ ուժի աղբյուրը գտնվում էր հենց բլրի վրա: Ֆրոդոն հանկարծ հասկացավ, որ ուզում է թևեր առնել, բարձրանալ թափանցիկ օդ և թռչել դեպի այդ պայծառ բլուրը, որը նրա սրտին հանգիստ ու խաղաղություն էր խոստանում: Հետո նա նայեց արևելք և տեսավ պայծառ լույսով պարուրված լորիենյան անտառները, որոնցից այն կողմ հանդարտ հոսում էր Անդուին Մեծ գետը: Բայց գետից այն կողմ լույսը խավարում էր. այնտեղ փռված էին տեղ-տեղ թփուտներով ծածկված ամայի տափաստաններ՝ սովորական, ծանոթ տեսարան, իսկ հորիզոնից այն կողմ, ցածրիկ բլուրների մյուս կողմում ահարկու մթին պատ էր: Լոթլորիենը ոսկեզօծող իրիկնային արևն այնտեղ իշխանություն չուներ. նրա ճառագայթները դժգունում ու մարմրում էին բլուրների վրա տարածված մոխրագույն մշուշում:
Հալդիրը նկատեց, թե ուր է նայում Ֆրոդոն և ասաց.
— Քիչ այն կողմ, այդ բլուրներից հետո սկսվում է Չարքանտառի Հմայաթավուտքը, որտեղ եղևնիներն ու սոճիերը դեպի լույսը ձգվելով, անողոքաբար խեղդում են իրենց ազգակիցներին, իսկ ներքևում, հեղձուկ ու խոնավ կիսամութի մեջ, գետնին կպած, կանաչ-կանաչ փտում են դրանց ստորին ճյուղերը: Այնտեղ կանգնած է Դուլ Գուլդուրի անառիկ ամրոցը, որտեղ մի ժամանակ թաքնվում էր Թշնամին, իսկ այժմ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում: Մենք վախենում ենք, որ ամրոցը նորից բնակելի է դարձել: Ամրոցի գլխին վերջերս հաճախ սև ամպեր են կուտակվում և կայծակներ են փայլատակում: Այստեղից՝ վերևից, լավ երևում է երկու ուժերի պայքարը: Բայց թե ինչ ուժեր են հակամարտում այնտեղ՝ առայժմ հայտնի չէ նույնիսկ մեր Տիրուհուն: — Հալդիրը լռեց և ցած իջավ. Ֆրոդոն ու Սեմը հետևեցին էլֆին:
Դամբանաբլուրի ստորոտում նրանք տեսան Արագորնին. վերջինս կանգնած էր անշարժ ու լուռ, ասես ինքն էլ վերածված լիներ ծառի: Ձեռքին մի փոքրիկ , կապույտ էլանոր էր, իսկ աչքերում՝ երջանկության հուշերի ցոլքեր: Ֆրոդոն հասկացավ, որ իրենց ուղեկցորդն այստեղ տեղի ունեցած մի լուսավոր պահ է վերապրում՝ վաղուց անցած և անվերադարձ մի պահ: Թվում էր, թե նա հիմա տեղափոխվել է այնտեղ, այդ ակնթարթը՝ Արագորնի խիստ դեմքն այժմ երիտասարդ էր ու գեղեցիկ, իսկ նրա ճամփորդական խունացած թիկնոցը արևի շողերից ոսկեգույն էր երևում: Ֆրոդոյի առջև նումենորցի դյուցազն էր կանգնած: «Արքայի որդի»,— ակամայից մտածեց հոբիթը: Եվ հանկարծ Արագորնի շուրթերը շարժվեցին:
— Արվեն վանիմելդա, նամարիէ,— արտաբերեց Արագորնը, հառաչեց և, ուշքի գալով, ժպտաց հոբիթներին: — Սա էլֆերի երկրի ամենանվիրական վայրն է,— ասաց նա: — Մշտապես այստեղ է ձգտում իմ սիրտը և, եթե մեր ուղին հաղթանակով չավարտվի, այն այստեղ կհանգչի հավիտյանս: Գնացինք...