Changes
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
— Էլրոնդի Խորհրդում, սուրհանդակի խոսքերով, ինը Պահապան են ընտրվել,— ասաց նա,— ուրեմն հետո ինչ-որ բան փոխվե՞լ է...
— Ոչ, Խորհուրդն իր որոշումը չի փոխել,— խոսեց տիրուհին: — Նրա ձայնը հնչուն էր ու երգեցիկ, բայց անսպասելի ցածր: Պահապանները լուռ էին: — Որքան ես գիտեմ,— շարունակեց տիրուհին,— Պահապանների հետ ուղևորվել էր նաև Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնը: Ես վաղուց էի ուզում նրան տեսնել, բայց նա Լորիենի սահմանները չի հատել, իսկ ես կարող եմ հետևել նրա ճանապարհին՝ միայն երբ նա իմ տերության մեջ է: Օտար հողերում հրաշագործին հետևելը վեր է նույնիսկ սուր Աչքի ուժերից...
— Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնին կլանեց Մութը,— խոր հառաչելով, ասաց Արագորնը: — Նրան չհաջողվեց Մորիայից դուրս գալ:
— Դա իսկապես չարագույժ նորություն է,— ասաց Սելեբորնը և նրա դեմքը պատվեց տխրությամբ: Հալդիրին նայելով՝ նա էլֆերեն հարցրեց. — Ինչու՞ շուտ չէիք հայտնել այդ մասին...
— Հալդիրը մեր վշտի մասին չգիտե,— պատասխանեց Լեգոլասը համընդհանուր լեզվով: — Սկզբում մենք չափազանց հյուծված էինք Մորիայով անցած մեր ճանապարհի մասին պատմելու համար, իսկ հետո Լորիենի ամոքիչ խաղաղությունը ժամանակավորապես բթացրեց կորստի դառնությունը և չէինք ցանկանում այդ մասին վերհիշել:
— Բթացրեց, բայց չդարմանեց,— ավելացրեց Ֆրոդոն: — Քանի որ մեր կորուստն անփոխարինելի է, իսկ վիշտը... վիշտը երբեք չի մոռացվի: Գանդալֆը Գենդալֆը կարողացավ մեզ դուրս բերել Մորիայից և զոհվեց մարտում մեր փրկության համար:
— Բայց եթե նա կարողացել է ձեզ դուրս բերել Մորիայից, ապա ինչու ինքը ձեզ հետ միասին դուրս չի եկել,— տարակուսանքով հարցրեց Սելեբորնը:
— Ընդերքի Սարսափը՝ արթնացված թզուկների կողմից կամ Դուրինի Մեծ Չարքը,— վախը չթաքցնելով, քրթմնջաց Ջիմլին:
— Մենք ի սկզբանե գիտեինք, որ Քարադրասի խորքերում թաքնված է ահեղ բոսոր թշնամին,— Ջիմլիին նայելով, ասաց Սելեբորնը: — Ուրեմն թզուկները նորից են հրահրել նրան... Ափսոս, որ քեզ թույլատրեցի Լորիեն մտնել... Քեզ և բոլոր նրանց, ովքեր քեզ հետ եկել են: Իսկ Գանդալֆին Գենդալֆին հարկ է խելագար կոչել, քանզի Մորիա իջնել կարող էր միայն խելագարը... Բայց նա իմաստուն էր... Եվ ես չէ, որ պետք է որոշեմ, արդյոք վերջում համակե՞լ էր նրան խելագարություն, թե՞ ոչ:
— Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնը,— միջամտեց Գալադրիելը,— երբեք խելագար արարքներ թույլ չի տվել, իսկ նրանց, ում անց է կացրել Մորիայով, անհայտ էին նրա բոլոր մտահղացումները՝ նրանք պատասխանատու չեն նրա փոխարեն: Եվ համենայն դեպս, Գանդալֆի Գենդալֆի արարքների համար կարելի է մեղադրել միայն ԳանդալֆինԳենդալֆին... Իսկ թզուկները... Մի՛ զղջա, օ՜ իմաստուն, որ թզուկին Լորիեն ես թողել: Ասա, եթե Լորիենի ժողովուրդն ստիպված լիներ թողնել Օրհնյալ երկիրը և շատ տարիներ հետո մեզանից որևէ մեկը, օրինակ՝ տիրակալ Սելեբորն Իմաստունը, կարողանար նորից լինել Լորիենում, մի՞թե բաց կթողներ այդպիսի հնարավորությունը, եթե նույնիսկ այն վերածված լիներ վիշապների որջի: — Գալադրիելը լռեց, իսկ հետո խոսեց՝ ասես հիշելով հին տարեգրությունը. — Անթափանցելի մութ է Քելեդ-Զարամի ջուրը և սառույցի պես պաղ են Քիբել-Նալայի աղբյուրները: Բայց քանի դեռ չէր արթնացել Ընդերքի Սարսափը, փառահեղ Քազադ-Դումի հրաշալի սրահները լուսավորված էին և տաքացված... Ի՞նչը կարող էր քարե թագավորությունից ավելի սքանչելի լինել ավագ դարաշրջանի օրերին... — Տիրուհու կարկաչուն խոսքն ընդհատվեց, բայց նրա շուրթերին ժպիտ ծաղկեց:
Զայրացած, խոժոռված Ջիմլին, լսեով թզուկների լեզվով ասված անունները, բարձրացրեց գլուխը, նայեց Գալադրիելին և հանկարծ իր երևակայական թշնամիների աչքերում բարեկամական ցավակցություն և կարեկից սեր տեսավ: Նա շփոթված, իսկ հետո շնորհակալ ժպտաց, վեր կացավ և, խոնարհվելով, զրնգուն պատասխանեց.
— Ներեցեք ինձ կոպիտ խոսքերի համար... Դրանք ցավի ու տագնապի ծնունդ են: Մենք կաշխատենք օգնել բոլորիդ, ձեզնից յուրաքանչյուրին, և հատկապես նրան, ով իր վրա է վերցրել ամենածանր բեռը:
— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանք դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով, ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գանդալֆն Գենդալֆն անտեղի չէր համառորեն Պահապաններին բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որոնք դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ ոք չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոտրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր, պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գանդալֆը Գենդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը և դուք, իսկ ձեզ հետ միասին ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
Տիրուհին լռեց, ապա հայացքով գամեց Պահապաններին և սկսեց յուրաքանչույուրին առանձին-առաձին զննել: Նրանք զգում էին, որ շարժվել չեն կարող, և բացի Արագորնից ու Լեգոլասից ոչ ոք չդիմացավ նրա հայացքին: Սեմը կաս-կարմիր կտրաց խոնարհեց գլուխը: Վերջապես տիրուհին հայացքն իջեցրեց և հանգստացնող, մեղմ տոնով ասաց.
Այդ գիշեր հուրախություն հոբիթների քառյակի, Պահապանները ստիպված չեղան բարձրանալ ծառի վրա: Էլֆերը շատրվանի մոտ վրան խփեցին, հյուրերի համար փափուկ անկողիններ գցեցին և, զրնգուն ձայներով բարի գիշեր մաղթելով, հեռացան: Երբ էլֆերի ձայները լռեցին, ճամփորդները քննարկեցին երեկվա դեպքերը, Ամրոթի դամբանաբլուրը, խոսեցին այսօրվա դեպքերի մասին, Լորիենի տիրակալների մասին, բայց Մորիայի դեպքերի մասին ոչինչ չխոսեցին՝ դրա համար առայժմ ուժ չունեին:
— Ասա խնդրեմ, ինչու կարմրեցիր տիրուհու մոտ, հը՞,— հանկարծ Սամին Սեմին հարցրեց հետաքրքրասեր Փինը: — Էլֆ-տանտերերը կարող էին մտածել, թե ինչ-որ չարամտություն ունես: Հուսով եմ, քո չարագործ գլխում ոչ մի առանձնապես վտանգավոր միտք չկա, բացի իմ վերմակը գողանալու ստոր ցանկությունից:
— Վերմակը նրանից կծածկի՞ որ,— կատակին չպատասխանելով, փնթփնթաց ՍամըՍեմը: — Ախր նա ուղիղ հոգուս մեջ էր նայում... Նայում էր ու հարցնում. իսկ ի՞նչ կասես, եթե առաջարկեմ քեզ ուղևորվել Հոբիթստան... Դեռ մի տնակ ու տնամերձ էլ խոստանում էր...
— Ա՜յ քեզ բան,— զարմացավ Փինը: — Նա... չէ՞ որ ինձ էլ էր... Դե լավ, ինչ ասեմ... — ընդհատեց նա ինքն իրեն և շփոթված լռեց: Պարզվեց, որ արշավանքի յուրաքանչյուր մասնակցի, ինչպես մեկը մյուսին նայելով հասկացան Պահապանները, առաջարկվել էր պարզ, բայց անողոք ընտրություն հավատարմության և ամենանվիրական երազանքի միջև, Համընդհանուր Թշնամու դեմ մահացու վտանգավոր պայքարը դիր ուրիշի վրա, ճանապարհից շեղվիր՝ և երազանքդ կկատարվի:
Տիրակալները հյուրերին էլ չէին կանչում, իսկ բերդում ապրող մյուս էլֆերը համընդհանուր լեզուն գրեթե չգիտեին: Հալդիրը նրանց բարի ճանապարհ ցանկանալով, նորից մեկնեց արևմտյան սահման՝ այժմ այնտեղ ուժեղ ջոկատ էր կանգնած: Լեգոլասը մշտապես կորչում էր ազգակիցների մոտ, հազվադեպ էր գիշերում վրանում, միայն ճաշելու էր գալիս:
Թարմ վերքի պես ցավագին վիշտը, որ Պահապաններին թույլ չէր տալիս խոսել Գանդալֆի Գենդալֆի մասին, աստիճանաբար փոխվեց երախտալից թախծի, և այժմ նրանք հաճախ էին հիշում նրան: Երբեմն նրանց ականջին էին հասնում էլֆական քաղցրալուր երգերը, և նրանք լսում էին իրենց զոհված ընկերոջ անունը՝ գալադրիմները նույնպես ողբում էին հրաշագործին: «Ա Միթրանդիր է սերվերեն»,— թախծալի երգում էին Գալադոնի բնակիչները. նրանք, ինչպես Լեգոլասն ասաց Պահապաններին, Գանդալֆին Գենդալֆին անվանում էին Արծաթափայլ Ճամփորդ: Բայց նա հրաժարվում էր թարգմանել՝ պատճառաբանելով, որ դեռ վիշտը թարմ է և վաղ է այդ մասին երգել:
Ֆրոդոն առաջինը փորձեց իր վիշտը ներդնել բառերի մեջ: Նա հազվադեպ էր համարձակվում երգ կամ բանաստեղծություն հորինել, բայց լսելով Լորիենի էլֆերի երգերը, իր համար անսպասելի Գենդալֆի մասին մի երգ հնարեց: Բայց, երբ փորձեց երգել Սեմի համար, երգի գեղեցկությունից քիչ բան մնաց՝ չորացած տերևների մի փունջ, ուրիշ ոչինչ:
... Մի անգամ խաղաղ, զով մթնշաղին Ֆրոդոն ու Սեմը զբոսնում էին շատրվանի մոտի պուրակում: Երկուսն էլ իրենց տեղը չէին գտնում: Հացենիների տխուր շրշոցը լսելով՝ Ֆրոդոն սրտի խորքում զգում էր, որ Լորիենից բաժանման պահը մոտենում է:
— Ի՞նչ ես մտածում էլֆերի մասին, ՍամՍեմ,— շրշացող լռությունն ընդհատեց Ֆրոդոն: — Ես քեզ արդեն հարցրել եմ, բայց այդ ժամանակից հետո մենք ավելի մոտիկից ենք ճանաչել նրանց: Ի՞նչ ես մտեածում նրանց մասին հիմա...
— Դե ախր, նրանք, էդ էլֆերը շատ տարբեր են,— պատասխանեց ՍամըՍեմը,— իզուր էլ ազգակից են: Էլֆը, դա, իհարկե, մեկ բառ է՝ էլֆ... Ձայնից էլ ոչ մեկի հետ չես շփոթի... Իսկ որ նայում ես, մեկը մյուսին նման չեն: Այ, վերցրեք թեկուզ էստեղացիներին, մերը՝ Լեգոլասը, ախր բոլորովին ուրիշ է: Սրանք սերտաճել են էս անտառի հետ, հասկանու՞մ եք: Ու կապված են էս տեղի հետ ավելի շատ, քան հոբիթները՝ Հոբիթստանին: Թե նրանք են էս երկիրը էսպես փոխել, թե անտառն է նրանց իրեն հարմարացրել, էդ ձեզ ասել չեմ կարող, բայց իրեն երկիրն իրեն համար այն է, ինչ պետք է: Կարելի է մտածել՝ էստեղ ոչինչ չի կատարվում, ոչինչ չի փոխվում: Նրանք ախր ոչ մի փոփոխություն չեն ուզում, էստեղ որ ուզես էլ, ոչինչ չես փոխի: Նրանց մոտ նույնիսկ վաղը չի լինում, առավոտյան արթնանում ես՝ նորից այսօր է... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում: Եթե սա կախարդանք է, ապա լավ թաքցրած է, որովհետև հրաշքներ էլ ոչ մի անգամ չեմ տեսել...
— Ախր այստեղ ամեն քայլափոխի զգում ես դա,— Սամին Սեմին ընդհատելով, բացականչեց Ֆրոդոն:
— Զգալն՝ զգում ես, բայց տեսնելը՝ չես տեսնում,— համառորեն առարկեց ՍամըՍեմը: — Այ, Գանդալֆը Գենդալֆը իսկապես էլ հրաշագործ էր, հիշու՞մ եք, թե ինչ գույնզգույն կրակներ էր սարքում: Ամբողջ երկինքն էր վառվում, հավկուրն էլ կտեսներ... Ափսոս, որ տիրակալները մեզ էլ չեն կանչում: Որովհետև, կարծում եմ, նրանղ տիրուհին կարող է իսկական հրաշք ցույց տալ... Կուզեի տեսնել... Երևի դուք էլ հաճույքով կնայեիք, չէ՞, պարոն Ֆրոդո:
— Ոչ, ասաց Ֆրոդոն: — Այստեղ առանց դրան էլ լավ է: Իսկ Գանդալֆին Գենդալֆին ես կարոտում եմ ոչ նրա հրավառությունների պատճառով:
— Էդպես է, իհարկե,— համաձայնեց ՍամըՍեմը: — Եվ դուք մի կարծեք, թե ես նրան փնովում եմ: Ուղղակի շատ եմ ուզում իսկական հրաշքներ տեսնել, հին հեքիաթների նման: Իսկ որ նայեք, էս երկիրը նույնիսկ Ազատքից է լավը: Ախր էստեղ ապրում ես ոնց որ տանը, կարծես թե տոներին հյուր ես եկել, թե հասկանում եք ինչի մասին եմ խոսում: Ինձ էստեղից զոռով էլ չես քշի, բայց ինչ-որ բան կարծես հուշում է. եթե չենք փոշմանել, ուրեմն ճանապարհ ընկնելու ժամանակն է: Որովհետև, ինչպես իմ ծերուկը կասեր, Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզով գործդ առաջ չի գնա: Ոչ, ինչքան ես հասկանում եմ, էստեղի էլֆերը մեր ճամփորդության մեջ օգնական չեն, նույնիսկ իրենց օրհնյալ հրաշագործությամբ: Նրանք իսկական հրաշագործի մոտ ի՜նչ են որ... Ճանապարհին առանց Գանդալֆի Գենդալֆի դեռ շատ լաց կլինենք...
— Երևի,— հառաչեց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ էլֆերի տիրուհին կցանկանա մեզ հրաժեշտի ողջերթ մաղթել:
Ֆրոդոն չպատասխանեց:
— Իսկ դու՞,— Սամին Սեմին դիմեց տիրուհին: — Որքան գիտեմ,— ավելացրեց նա,— դուք հենց դա եք անվանում կախարդություն: «Կախարդություն» բառն ինձ այնքան էլ հասկանալի չէ, առավել ևս, որ դուք կախարդություն եք անվանում նաև Թշնամու նենգամիտ արարքները: Դու ուզում էիր տեսնել էլֆական հրաշագործությունը կամ, ըստ քեզ, իսկական կախարդություն: Դե ուրեմն փորձիր նայել Հայելու մեջ:
— Կփորձեմ,— անվստահ արձագանքեց Սամը Սեմը և, շրջվելով դեպի Ֆրոդոն, հառաչելով ասաց. — Էհ, լավ կլիներ Զառիթափի Պարկուտը տեսնեի: Մենք, ախր, սարսափելի է, թե ի՜նչ երկար տանը չենք եղել... Մի՞թե կախարդանքը ցույց կտա Նորգորդը... Երևի թե ինչ-որ աստղեր կտեսնեմ... կամ այնպիսի մի բան, որ հասկանալ էլ չի լինի:
— Եվ այնուամենայնիվ փորձիր,— ասաց Գալադրիելը: — Միայն թե ջրին ձեռքով չդիպչես:
— Պարզ բան է,— փնթփնթաց նա: — Էդպես էլ գիտեի, աստղեր... — և հանկարծ լռեց: Ջրի վրայից ասես դեն նետեցին մութ ծածկոցը: Հայելին պարզվեց, վառ աստղերով երկնքի փոխարեն փայլեց արևը, քամուց շրշացին ծառերի ճյուղերը: Հոբիթը չհասցրեց հասկանալ, թե ինչ երևաց իրեն, որովհետև լույսը հանգավ, և այժմ պղտոր մշուշում նրան երևաց Ֆրոդոն: Վերջինս քնած էր քարե սև պատի տակ, և նրա դեմքը մահվան դալկություն ուներ: Հետո տեսիլքը նորից փոխվեց, և Սամը Սեմը հասկացավ, որ տեսնում է ինքն իրեն: Ինքը վազում էր ինչ-որ մութ թունելով, հետո երկար բարձրանում էր զսպանակաձև սանդուղքով՝ փնտրելով ինչ-որ մեկին, իսկ ժամանակը սուղ էր... Բայց ու՞մ... Ճիշտ ինչպես ծանր ու ընդհատվող երազում, նրա առջև կրկին արևն էր փայլում և օրորվում էին ծառերի ճյուղերը, բայց ոչ թե քամուց, ինչպես սկզբում թվաց նրան, այլ կացնի հարվածներից: Սամն Սեմն իրեն կորցրեց:
— Սա ի՜նչ չարագործություն է,— զայրացած գոռաց նա: — Ո՞վ է թույլ տվել այդ անիծյալ Թոդ Ավազունսին... Դրանք հոբիթների համար պետքական ծառեր են, հով են անում ջրաղացից մինչև Գետամերձ գնացող ճամփան, իսկ անծյալը դրանք կտրում է... Ախ, հիմա ընկնեի Հոբիթստան, մի լավ դաս կտայի դրան, որ կեղտոտ ձեռքերն ամեն տեղ չգցեր...
Ուշադիր նայելով՝ Սամը Սեմը հայտնաբերեց, որ հին ջրաղացի տեղում աղյուսե այլանդակ շենք է կառուցվում, իսկ շինության կողքին դեպի երկինք է բարձրանում կարմիր աղյուսից մրոտ ծխնելույզը: Ծխի քուլաները արագ թանձրանալով, սև վարագույրով պատեցին Հայելին:
— Իսկ Նորգորդում ավելի վատ է,— քրթմնջաց ՍամըՍեմը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Պարկուտի Զառիթափ-Նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց Սամին Սեմին Գալադրիելը: — Երբ դու շատ էիր ուզում վերադառնալ, վճռեցիր, որ իրավունք չունես Ֆրոդոյին լքելու: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
— Իսկ ինձ ոչ մի խորհուրդ էլ պետք չէ, և կախարդություն էլ այլևս պետք չէ,— փնթփնթաց ՍամըՍեմը: Հետո լռեց ու նստեց խոտերին: Ապա նորից խոսեց, ասես փորձելով խեղդել արցունքները: — Չէ, ամեն ինչից էլ երևում է, որ մեր ճամփան Մորդորով է անցնում: Բայց եթե հասնենք Հոբիթստան ու այնտեղ ամեն ինչ էնպես լինի, ինչպես ցույց տվեց Հայելին, թող չարագործներն ինձանից չնեղանան...
— Իսկ դու ի՞նչ որոշեցիր, Ֆրոդո, չես՞ ուզում նայել,— հոբիթին հարցրեց տիրուհին: — Ասացիր, որ այստեղ ամենուր կախարդանք ու հմայք ես զգում... Մոգական Հայելին քեզ չի՞ գայթակղում:
— Ես ուզում եմ նայել,— որոշեց Ֆրոդոն և, պատվանդանին բարձրանալով, նայեց Հայելու մեջ:
Ջրի հայելին իսկույն պայծառացավ, և հոբիթի աչքերի առջև մայր մտնող արևի շողերով լուսավորված հարթավայր բացվեց: Հեռվում հարթավայրը եզրափակում էին լեռները, լեռներից ոլորապտույտ ճանապարհ էր իջնում դեպի Ֆրոդոն, բայց հետո այն կտրուկ թեքվում էր ձախ ու կորչում հորիզոնում: Ճանապարհին հազիվ նկատելի կետ էր շարժվում՝ պստլիկ արարած էր... Հոբիթին ուրախ հուզում պատեց. նա համոզված էր որ դա Գանդալֆն Գենդալֆն է և քիչ էր մնում կանչեր, բայց ժամանակին նկատեց, որ ճամփորդը մոխրագույնի փոխարեն ճերմակ է հագած, և նրա ճերմակ հանդերձանքը թույլ լուսարձակում է մթնշաղում: Ձեռքին ճերմակ գավազան էր: Դեմքը տեսնել Ֆրոդոյին չհաջողվեց. շուտով ճամփորդը ճանապարհով ձախ գնաց ու լուծվեց հորիզոնում: Ֆրոդոն այդպես էլ չհասկացավ՝ Գանդալֆի՞ն Գենդալֆի՞ն տեսավ, թե... Գուցե դա Սարումա՞նն էր: Տեսիլքը փոխվեց:
Գրոտած թղթերով ծածկված քառակուսի սեղանով փոքրիկ սենյակում դռնից-պատուհան հետուառաջ էր անում Բիլբոն: Պատուհանը թակում էին անձրևի կաթիլները, իսկ ծեր հոբիթն ինչ-որ բանից հուզված էր: Հանկարծ տեսիլքը քարացավ, Հայելու մակերեսը կնճիռներով ծածկվեց, ու սենյակն անհետացավ:
— Գնանք: Վաղը դուք մեկնելու եք Լորիենից, քանզի ընտրությունը կատարված է և ժամանակն անցնում է:
— Բայց քանի դեռ չենք հեռացել, ես ուզում եմ մի հարց տալ,— ասաց նրան Ֆրոդոն,— որը չեմ տվել ԳանդալֆինԳենդալֆին: Միշտ ուզում էի հարցնել, բայց չէի համարձակվում, իսկ հետո նա զոհվեց Մորիայի քարանձավներում: Ինձ վստահված է գլխավոր Մոգական Մատանին, հապա ինչու ես չեմ տեսնում մյուս Մատանիների պահապաններին: Ինչու՞ չեմ կարդում նրանց գաղտնի մտքերը:
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գանդալֆը Գենդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, սակայն, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նեինան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին ՍամինՍեմին:
— Ի՞նչ մատանի,— հարցին հարցով պատասխանեց ՍամըՍեմը: — Անկեղծ ասած, իսկի չհասկացա էլ, թե ինչ մասին եք խոսում: Դու ձեռքով ցույց տվեցիր գշերաստղը, և այն շատ պայծառ քեզ լուսավորեց: Բայց դե որ ինքդ թույլ տվեցիր ինձ խոսել, տիրուհի, ապա ես էլ իմ տիրոջ հետ միասին խնդրում եմ, վերցրու նրանից այդ Թշնամու Մատանին... Ախր որ այն քեզ անցներ, էլ ոչ ոք չէր համարձակվի քեզ չլսել... Դու էլ հո կարգուկանոն կգցեիր այս աշխարհում: Չարագործները չէին քանդի Պարկուտը և իմ ծերուկին փողոց չէին գցի: Պատասխան կտային իրենց արածի համար:
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը: