Changes
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
Եվ կրկին՝ ո՛չ արև կա, ո՛չ լուսին, միայն՝ աղմուկ ծովային,
Եվ կրկին սնուցվում է ոսկե ծառը Իլմարին լեռան փեշերին:
Երանելի Էլդեմար, մեծ է քո հինավուրց գահը,
Եվ հրաշագեղ է Թիրիոնը՝ էլֆերի հին բնօրրանը,
Այնտեղ ճյուղ-տարիների վրա շատ տերևներ են աճում,
Իսկ այստեղ Բաժանումի Ափերին էլֆերն արցունք են թափում:
Օ՛ Լորիեն, կգա ձմեռը, և կսկսի տերևաթափ,
Տերևները կընկնեն գետն ու կհեռանան անվերադարձ:
Օ Լորիեն, շատ երկար եմ ապրել ես այս անտառում,
Բայց այժմ մարում է թագը, իսկ Էլանորները՝ թոշնում:
Բայց եթե երգում եմ նավի մասին, ապա ու՞ր է այն,
Որ հրաժեշտ կտամ ընդմիշտ ու Ծովից այն կողմ գնամ: