Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4286 բայտ, 18:48, 19 Հուլիսի 2016
/* Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է */
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում, նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որը եզերված էր կիսաքանդված քարե պատով: Կենտրոնում բարձր նստարան կար՝ տեղադրված չորս փորագրանախշ սյուների վրա, և՝ սանդուղք, որ տանում էր նստարանի մոտ: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն Հենն է՝ նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, նստեց հսկիչ-նստարանին ու սկսեց նայել շուրջը:
Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր: Իսկ հետո հանկարծ մշուշը ցրվեց և Ֆրոդոյի առջև պատկերներ հառնեցին. դրանք ասես դրված լինեին հոբիթի առջև՝ սեղանին, բայց միաժամանակ հեռու էին ու երևում էին ասես խորքից: Ձայներ չէին լսվում, միայն՝ վառ, կենդանի պատկերներ: Արևելք էին ձգվում անծանոթ, անանուն թավուտներով եզերված հարթավայրեր, որոնց հետևում բարձրանում էին անանուն լեռներ: Հյուսիսում փայլփլում էր Անդուինի ժապավենը, և ձախից գետին էր մոտենում ձյունապատ ժայռերի առկայծող ժանիքներով Մշուշապատը. արևմուտքում կանաչին էին տալիս Ռոհանի արոտավայրերն ու սևին էր տալիս ժայռերի օղակով շրջապատված Օրթհանքի աշտարակը, որտեղից Գենդալֆին փախցրել էր Քամիխեղդը: Հարավում, անմիջապես ներքևում, գետը, ծիածանի տակով անցնելով, գահավիժում էր փրփրադեզ անդունդը. այդ Ռաուրոս ջրվեժն էր: Շատ հեռվում երևում էր Անդուինի հզոր գետաբերանը՝ գետը բազմաթիվ հոսանքների բաժանվելով, թափվում էր մոխրա-արծաթագույն Ծովը, որի վրա արևի փոշու նման բյուրավոր թռչուններ էին պտտվում:
''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու Ոչ մի տեղ, սակայն, խաղաղություն չկար: Մշուշապատն ասես մրջնանոց լիներ. հազարավոր քարայրներից ու ճեղքերից դուրս էին սողում օրքերը: Արևելյան Չարքանտառի ծառերի ստվերում էլֆերն ու մարդիկ կռվում էին պիղծ գազանների դեմ: Լորիենի սահմանները ծխով էին պատված, Մորիայի վրա սև ամպեր էին կուտակվել, Բեորնի հողերում հրդեհի բոցեր էին բարձրանում: Զինված հեծյալները ձիերին մտրակելով սուրում էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերում: Իզենգարդը պահպանում էին վարգերի ոհմակները: Հարադի նավահանգիստներից ռազմական նավեր էին դուրս գալիս. անհամար ջոկատներով դեպի արևմուտք էին շարժվում արևելքի մարդիկ՝ նետաձիգներ, թրակիրներ, հեծյալ նիզակակիրներ, նրանց հետ՝ առաջնորդները թեթև երկանիվ մարտակառքերով, պաշարներով բեռնված սայլեր և դատարկ սայլեր թալանված բարիքների համար մղված Մեծ Ճակատամարտի առաջին տարեգրությունը''... Սև Տիրակալի ողջ զորքը շարժման մեջ էր: Ֆրոդոն նորից նայեց հարավ, որտեղ հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր ամրոցը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Բերդի ամրությունները փայլատակում էին պողպատով, սրաձողերի վրա ծածանվում էին վառ դրոշները: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից արևելք, Մինաս Թիրիթին դեմ հանդիման, նախալեռնային սև սարահարթի վրա վեր էր խոյանում մեկ ուրիշ ամրոց՝ վիթխարի, գիշատիչ ու ահասարսուռ: Ֆրոդոն ակամա նայեց այնտեղ՝ արևելք: Նրա հայացքը սահեց ավերված Օսգիլիաթի և Մինաս Մորգուլի վրայով, թռավ-անցավ Մթամած Լեռները և կանգ առավ Գորգորոթի բարձրավանդակի վրա, որտեղ սարսափի երկիրն էր՝ Մորդորը: Արևը չէր կարողանում ցրել այդ երկրի վրա իջած ստվերը: Մշուշե ծածկոցի տակից հուր էր արտաշնչում Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը:
== ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑ ==
Վստահելի
1342
edits