Changes
/* Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է */
Ֆրոդոն նորից նայեց հարավ, որտեղ հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր ամրոցը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Բերդի ամրությունները փայլատակում էին պողպատով, սրաձողերի վրա ծածանվում էին վառ դրոշները: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից արևելք, Մինաս Թիրիթին դեմ հանդիման, նախալեռնային սև սարահարթի վրա վեր էր խոյանում մեկ ուրիշ ամրոց՝ վիթխարի, գիշատիչ ու ահասարսուռ: Ֆրոդոն ակամա նայեց այնտեղ՝ արևելք: Նրա հայացքը սահեց ավերված Օսգիլիաթի և Մինաս Մորգուլի վրայով, թռավ-անցավ Մթամած Լեռները և կանգ առավ Գորգորոթի բարձրավանդակի վրա, որտեղ սարսափի երկիրն էր՝ Մորդորը: Արևը չէր կարողանում ցրել այդ երկրի վրա իջած ստվերը: Մշուշե ծածկոցի տակից հուր էր արտաշնչում Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը:
----
''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու համար մղված Մեծ Ճակատամարտի առաջին տարեգրությունը''
== ԵՐԿՈՒ ԱՄՐՈՑ ==