Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 107 938 բայտ, 11:28, 1 Հոկտեմբերի 2016
==ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄԱԼԴՈՆԱԴՈ==
<FONT SIZE="-2">Մոնտեվիդեո.— Մալդոնադո.— Ճանապարհորդություն դեպի Ռիո Պոլանկո.— Լասո և բոլաս.— Կաքավներ.— Ծառերի բացակայությունը.— Եղջերու.— Կապիբարա կամ ջրախոզ.— Տուկուտուկո.— Մոլոթրուս (Molothrus), նրա կկվային սովորություննճրըսովորությունները.— Բռնակալ ճանճորս.— Ծաղրածու թռչուն.— Գիշակեր բազեներ.— Կայծակից առաջացած խողովակներ.— Կայծակնանար Կայծակնահար տուն։</FONT>
'''Հուլիսի 5, 1832.'''— Առավոտյան ճանապարհ ընկանք և թողինք Ռիո դե Ժանեյրոյի հոյակապ նավահանգիստը։ Մինչև Լա Պլատա ընկած մեր ճանապարհի վրա ոչ մի առանձին ուշադրության արժանի բան չտեսանք. միայն մի անգամ մեզ պատահեց մի քանի հարյուր դելֆիններից բաղկացած երամ։ Ամբողջ ծովը տեղ-տեղ ակոսված էր նրանցով, և ծովի մակերեսին բացվել էր մի չափազանց արտասովոր տեսարան։ Այդ հարյուրավոր կենդանիները կտրելով ալիքները՝ ընթանում էին միասին և այնքան բարձը թռչում, որ ամբսղջ ամբողջ մարմնով դուրս էին գալիս ջրից։ Երբ նավը մի ժամում գնում էր իննը նավային մղոն,<ref>Մի նավային մղոնը հավասար է 1,8 կիլոմետրի։ ''Ծ. Թ.''</ref> այս կենդանիները մեծ դյուրությամբ կտրում անցնում էին նավի ցռուկի առջևից, ետ դառնում և ապա իսկույն անհետանում։ Երբ մենք մտանք Պլատայի էստուարը (գետաբերան), եղանակը չափազանց փոփոխական էր։ Մի մութ գիշեր մենք շրջապատված էինք բազմաթիվ փոկերով և պինգվիններով, որոնք այնպիսի տարօրինակ ձայներ էին հանում, որ հերթապահ սպան զեկուցեց, թև արդեն ափից լսվում է խոշոր եղջերավոր անասունների բառաչը։ Հաջորդ գիշերը մենք ականատես եղանք բնական հրախաղի մի սքանչելի տեսարանի. կայմի ծայրը և առագաստափայտերի ծայրերը փայլում էին սուրբ Էլմայի լուսով, և գրեթե հնարավոր էր հողմացույցի ուրվագիծը որոշել։ Թվում էր, թե այն օծված էր ֆոսֆորով։ Ծովն այն աստիճան լուսավորված էր, որ պինգվինների հետքերը նշմարվում էին կրակոտ երիզների ձևով, և երկնքի մթությունը երբեմն լուսավորվում էր կայծակի ամենաշլացուցիչ պայծառությամբ։
Երբ մտանք գետաբերանը, ես հետաքրքրությամբ դիտում էի դանդաղ կերպով իրար խառնվող ծովի և գետի ջրերը։ Գետի պղտոր և գունատված ջուրը, շնորհիվ իր ջոքր փոքր տեսակարար կշռին, հոսում էր ծովի ջրի վրայով։ Այս բանը շատ հետաքրքրական կերպով երեում երևում էր նավի առաջացրած հետքերում, որտեղ պարզ նկատվում էր, թե ինչպես փոքրիկ պտույտներով ջրի մի կապույտ շերտը խառնվում է շրջապատող պղտոր ջրի հետ։
'''Հուլիսի 26.'''— Խարիսխ ձգեցինք Մոնտեվիդեոյում։ Հաջորդ երկու տարին «Բիգլ»-ի արշավախումբն զբաղված էր Ամերիկայի ծայրագույն հարավի և Պլատայից հարավ ընկած արևելյան ափերի քարտեզահանումով։ Ավելորդ կրկնություններից խույս տալու համար օրագրությունիցս դուրս եմ գցում միևնույն տեղերին վերաբերող մասերը՝ միշտ չպահպանելով մեր այցելությունների կարգը։
Մալդոնադոն տեղավորված է Պլատայի հյուսիսային ափին, էստուարից ոչ շատ հեռու։ Այդ մի փոքրիկ, խաղաղ և մոռացված քաղաք է։ Նրա փողոցները, ինչպես նաև սովորաբար այս երկրների բոլոր քաղաքների փողոցները՝ իրար հետ կազմում են ուղիղ անկյուն, իսկ կենտրոնում գտնվում է մեծ հրապարակը, որի մեծությունն ավելի նկատելի է դարձնում բնակչության սակավությունը։ Առևտուր գրեթե չկա, արտահանությունը սահմանափակված է մի քանի մորթիներով և խոշոր եղջերավոր անասուններով։ Բնակիչները գլխավորապես հողատերեր են, կան նաև մի քանի խանութպաններ և անհրաժեշտ արհեստավորներ՝ դարբիններ և հյուսներ, որոնք բավարարում են մինչև հիսուն մղոնի վրա գտնվող ամբողջ բնակչության պահանջը։ Քաղաքը գետից բաժանվում է ավազային բլրակների մի գոտով, որը մոտավորապես ունի մեկ մղոն լայնություն։ Մյուս բոլոր կողմերից նա շրջապատված է մի բաց, թույլ ալիքավոր դաշտով, որը միօրինակ կերպով ծածկված է գեղեցիկ կանաչ գորգով։ Այդ կանաչ դաշտերում արածում են ոչխարների, խոշոր եղջերավոր անասունների և ձիերի անհաշիվ երամակներ։ Մինչև անգամ քաղաքին մոտիկ տեղերում հողը մեծ մասամբ անմշակ է։ Մի քանի ցանկապատ, կազմված կակտուսից կամ ագավից, նշում են ցորենով կամ եգիպտացորենով ցանված արտի տեղը։ Պլատայի ամբողջ հյուսիսային ափի երկայնքով ընկած տարածությունը ներկայացնում է մի կատարյալ նույնօրինակ պատկեր. միակ տարբերությունն այն է, որ այստեղ գրանիտային բլուրները քիչ ավելի մեծ են։ Այստեղ տեսարանն ընդհանրապես շատ անհետաքրքրական է. վայրին կենդանություն տվող բաները, օրինակ՝ տունը, շրջափակված տարածությունները կամ ծառերը չափազանց սակավ են։ Բայց երկար ժամանակ նավում փակված մնալուց հետո մարդ առանձին հաճույք է զգում, երբ քայլում է կանաչ խոտի անծայր հարթավայրով։ Բացի դրանից, եթե մեկի դիտողությունը սահմանափակված է մի փոքրիկ տարածությամբ, գեղեցիկ բաներ միշտ կարելի է գտնել։ Փոքրիկ թռչուններից մի քանիսն ունեն չափազանց պայծառ գույն, և մարգագետնի թարմ կանաչ խոտ, որը կարճացել էր կենդանիների արածելուց, զարդարվել էր փոքրիկ ծաղիկներով, որոնց մեջ ես պատահեցի, ինչպես մի հին բարեկամի, մի ծաղկի, որը նման էր մարգարտածաղկի։ Իսկ ի՞նչ կասեր ծաղիկների սիրահար մի անձնավորություն այն ամբողջ տարածությունների մասին, որոնք այնպես խիտ են ծածկված Verbena melindres-ով, որ մինչև անգամ հեռվից երևում են ամենապճնազարդ գույներով։
Ես Մալդոնադոյում մնացի տասը շաբաթ և այդ ժամանակամիջոցում կազմեցի կենդանիների, թռչունների և սողունների մոտավորապես մի լրիվ կոլեկցիա։ Նախքան սրանց վերաբերյալ որևէ դիտողություն անելը ես պատմելու եմ մինչև Պոլանկո գետը կատարած իմ էքսկուրսիայի մասին, որը ձգվում էր յոթանասուն մղոն հեռավորության վրա, դեպի հյուսիս։ Որպես ապացույց, այս երկրի էժանության վերաբերյալ բերելու եմ մի օրինակ. երկու ուղեկիցներին օրական վճարում էի երկու դոլլար կամ ութ շիլինգ, ներառյալ նաև մեկ դյուժին հեծնելու ձիերի վարձը։ Այդ ընկերակիցներս զինված էին ատրճանակներով և թրերով, մի նախազգուշություն, որ ես համարում էի ոչ անհրաժեշտ, բայց մեր լսած առածին առաջին նորությունն այն եղավ, որ նախորդ օրը Մոնտեվիդեոյից դուրս եկած մի ճանապարհորդի գտել էին ճանապարհի վրա մեռած, վիզը կտրած։ Այս բանը պատահել էր ճանապարհին տնկած մի խաչի մոտ, այսինքն այնտեղ, որտեղ տեղի էր ունեցել մի այլ մարդասպանություն։
Առաջին գիշերն անցկացրինք մի գյուղական փոքրիկ, մեկուսացած տնակում, և այնտեղ շուտով պարզվեց, որ ես ունեմ երկու, կամ երեք ապշեցուցիչ իրեր — մասնավորապես գրպանի մի կողմնացույց, որն առաջացրել էր անսահման զարմանք։ Յուրաքանչյուր տանը խնդրում էին ինձ ցույց տալ կողմնացույցը և բացատրել, թե նրա և քարտեզի օգնությամբ ինչպես էի որոշում զանազան տեղերի ուղղությունները։ Նրանց հատկապես զարմացնում էր այն, որ ես լինելով այդ երկրին բոլորովին անծանոթ մարդ, այդպես լավ իմանում էի որոնել ճանապարհները (որովհետև այս լայնատարած երկրում Ճանապարհ և ուղղություն բառերը հոմանիշ են) այն տեղերի, որ ես երբեք չէի գնացել։ Մի տնակում մի երիտասարդ կին, որը հիվանդ պառկած էր անկողնում, ինձ տեղեկություն էր ուղարկել՝ խնդրելով գնալ իր մոտ և ցույց տալ իրեն կողմնացույցը։ Եթե նրանց զարմանքը մեծ էր, իմս ավելի մեծ էր՝ տեսնելով այս աստիճանի տգիտություն մի ժողովրդի մոտ, որը տեր էր հազարավոր խոշոր եղջերավոր անասունների և լայնատարած արոտատեղերի։ Այդ կարելի է բացատրել նրանով, որ այս մեկուսացած երկիրը շատ քիչ օտարականներ են այցելում։ Ինձ հարցնում էին, թե արդյոք արևն է շարժվում, թե՞ երկիրը, դեպի հյուսիս տաքանում է, թե՞ ցրտում, սրտեղ որտեղ է գտնվում Սպանիան և այսպիսի ուրիշ բազմաթիվ հարցեր։ Այդ տեղի բնակչության մեծ մասը կարծում է, որ Անգլիան, Հյուսիսային Ամերիկան և Լոնդոնը միևնույն տեղին վերարեբող տարբեր անուններ են, բայց համեմատաբար զարգացած մարդիկ շատ լավ գիտեին, որ Լոնդոնը և Հյուսիսային Ամերիկան իրար մոտիկ առանձին երկրնե՜ր են և, որ Անգլիան մի մեծ քաղա՜ք է Լոնդոնում։ Ինձ մոտ ունեի մի քանի հատ պրոմեթեյան լուցկիներ, որ վառում էի կծելով. այնքան զարմանալի էր թվում նրանց ատամներն իրար զարնելով կրակ առաջացնելը, որ երբ լուցկի էի վառում, սովորաբար ամբողջ ընտանիքը հավաքվում էր այդ գործողությունը տեսնելու համար։ Մի անգամ մեկն ինձ այդպիսի մի լուցկու համար առաջարկեց մի դոլլար։ Առավոտները երեսս լվանալը Լաս Մինաս գյուղում առաջացրել էր բազմաթիվ մեկնաբանություններ։ Մի հարևան վաճառական իմ այս աստիճանի տարօրինակ սովորությունների վերաբերյալ ինձ ենթարկեց մանրամասն հարցաքննության. բացի այդ, նա հարցրեց նաև, թե ինչո՞ւ մենք նավում չենք սափրվում, որովհետև լսել էր իմ ուղեկցից, որ մենք նավում մորուք ենք թողնում։ Նա ընդհանրապես ինձ վրա նայում էր մեծ կասկածանքով. թերևս նա լսել էր մահմեդականների լվացվելու սովորությունների մասին, և ինձ համարում էր մի հերետիկոս. հավանորեն նա այն եզրակացության եկավ, որ բոլոր հերետիկոսները պետք է թուրքեր լինեին։
Այդ տեղերում ընդհանուր սովորությունն է գիշերելու համար դիմել առաջին հարմար տանը։ Իմ կողմնացույցի վրա զարմանալը և իմ մյուս ձեռնածվական ճարպկությունները որոշ չափով ինձ համար շահավետ էին. դրանց պետք է ավելացնել, այն զարմանալի բաները, որ իմ առաջնորդը պատմել էր նրանց, օրինակ, քարեր ջարդելը, թունավոր և անվնաս օձերն իրարից տարբերելը, միջատներ հավաքելը և այլն։ Ես միշտ վճարում էի նրան բոլոր հյուրասիրությունների համար։ Ես այնպես եմ գրում, որ կարծեք թե եղել եմ Կենտրոնական Աֆրիկայի բնակչության մեջ։ Գուցե Բանդա Օրիենտալի բնակիչներին դուր չգա իմ այս համեմատությունը, բայց այդպես էր իմ տպավորությունն այն ժամանակ։
Համաձայն Դյու Բուայի՝ 1571—72 տարիներին Բուրբոնի բոլոր թռչունները, բացառությամբ ֆլամինգոների և սագերի, այն աստիճանի հեզ էին, որ բռնվում էին մինչև անգամ ձեռքով, կամ հնարավոր էր փայտով սպանել ուզած չափով։ Այդպես նաև, Ատլանտյան օվկիանոսի Տրիստան Դակունյա կղզիներում, նշում է Կարմիչելը,<ref>Linaean Transactions, vol. XII, p. 496։ Այս նյութին վերաբերող ամենաաննորմալ փաստը, որին ես հանդիպել եմ, Հյուսիսային Ամերիկայի արկտիկական մասերի փոքր թռչունների վայրի լինելն է, ինչպես նկարագրել է Ռիչարդսոնը („Fauna Bor.”, vol. II, p. 332), որտեղ ասում են, որ նրանք բոլորովին չեն հալածվում և ոչ ոքի կողմից։ Այս բանն ավելի տարօրինակ է դառնում նրանով, որ հաստատված է, թե միևնույն տեսակներից մի քանիսը, որոնք ձմեռը չվում են Միացյալ Նահանգներ, մարդընտել են։ Ինչպես դ-ր Ռիչարդսոնն է ասում՝ շատ խնդիրներ կան, բոլորովին անբացատրելի՝ թռչունների երկչոտության և հոգատարության աստիճանների հետ կապված, որոնցով նրանք թաքցնում են իրենց բույնը։ Ո՜րչափ տարօրինակ է, որ անգլիական անտառային աղավնին, որն ընդհանրապես լինում է շատ վայրի, շատ հաճախ իր ձվերն ածում և թխսում է տներին մոտիկ, թփուտների մեջ։</ref> միակ երկու ցամաքային թռչունները՝ կեռնեխը և տորդիկը, «այնքան հանգիստ էին, որ ձեռքի ցանցով բռնվում էին»։ Այս մի քանի փաստերից ելնելով մենք կարող ենք եզրակացնել. առաջին՝ թռչունների վայրենությունը մարդու նկատմամբ մի յուրահատուկ բնազդ է՝ ուղղված նրա դեմ, և կախված չէ այլ վտանգների աղբյուրից առաջացած զգուշության մի ընդհանուր աստիճանից. երկրորդ՝ որ այդ բնազդը կարճ ժամանակում ձեռք չեն բերում անհատ թռչունները, մինչև անգամ եթե վերջիններս ենթարկվեն ուժեղ հալածանքների. բայց մի քանի սերունդների ընթացքում այդ դառնում է ժառանգական։ Ընտանի կենդանիների մոտ մենք վարժված ենք տեսնելու նոր մտային սովորությունների կամ բնազդների ձեռքբերում, որ ժառանգաբար անցնում է սերունդներին, բայց բնական վիճակում գտնվող կենդանու մոտ միշտ չափազանց դժվար է հայտնաբերել ձեռքբերովի ժառանգական բնազդների օրինակներ։ Ինչ վերաբերում է թռչունների վայրենիությանը մարդու նկատմամբ, այդ մասին ոչ մի բացատրություն չի կարող լինել բացի ժառանգական սովորություն համարելուց։ Անգլիայում որևէ տարում թռչունների համեմատաբար շատ քիչ ձագեր են վնասվել մարդու կողմից, մինչ գրեթե բոլոր ձագերը, մինչև անգամ բներում գտնվողները վախենում են մարդուց. մյուս կողմից՝ բազմաթիվ թռչուններ և՛ Գալապագոսի, և՛ Ֆալկլանդական կղզիներում հալածվում և վնասվում են մարդուց, այնուամենայնիվ իրենց համար կենսական նշանակություն ունեցող վախը և մարդուց խույս տալը դեռ չեն սովորել։ Այս փաստերից կարող ենք եզրակացնել, թե ի՜նչ մեծ կոտորած կարող է առաջացնել մի գիշատիչ գազանի ներմուծումը մի երկիր՝ նախքան տեղական բնակիչների բնազդի հարմարեցումն օտարականի ճարպկությանը կամ ուժին։
 
 
==ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏԱԻՏԻ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ==
 
<FONT SIZE="-2">Ցածրադիր արշիպելագով անցնելը.— Տաիտի.— Ընդհանուր տեսարանը.— Բուսականությունը լեռներում.— Էյմեոյի տեսարանը.— Էքսկուրսիա դեպի կղզու խորքերը.— Խորը ձորեր.— Ջրվեժների շարք.— Օգտակար վայրի բույսերի թիվը.— Բնակիչների ժուժկալությունը.— Նրանց բարոյական վիճակը.— Պառլամենտի գումարումը.— Նոր Զելանդիա.— Կղզիների ծոցը.— Հիպահներ.— Էքսկուրսիա դեպի Ուեյմետ.— Անգլիական մոլախոտեր՝ այստեղ վայրենացած.— Ուեյոմիո.— Նոր զելանդացի մի կնոջ հուղարկավորությունը.— Դեպի Ավստրալիա։</FONT>
 
Վերջացնելով Գալապագոսի արշիպելագի հետազոտությունը, ուղղվեցինք դեպի Տաիտի և սկսեցինք մեր 3200 մղոն երկարության ճանապարհը։ Մի քանի օրվա ընթացքում դուրս եկանք օվկիանոսի մռայլ և ամպոտ շրջանից, որը ձմեռը Հարավային Ամերիկայի ափերից տարածվում է բավականին հեռու, օվկիանոսի խորքերը։ Այնուհետև մենք վայելում էինք պայծառ և պարզ եղանակ և օգտագործելով պասատային քամու ուղղությունը՝ օրական անցնում էինք 150-ից մինչև 160 մղոն հաճելի ճանապարհ։ Խաղաղ օվկիանոսի այս համեմատաբար կենտրոնական մասում ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ամերիկյան ափի մոտ։ Ջերմաչափը նավի հետակողմյան սենյակում գիշեր-ցերեկ ցույց էր տալիս 80°—83°-ը, որը չափազանց հաճելի է. իսկ եթե մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր է լինում, շոգն անտանելի է դառնում։ Անցանք ցածրադիր կամ Վտանգավոր արշիպելագով և տեսանք այդ վերին աստիճանի հետաքրքրական կորալային ցամաքի օղակներից մի քանիսը, որոնք հազիվ մի քիչ բարձրացել էին ջրից և որոնք կոչվում էին լագունային կղզիներ։ Մի երկար և շողշողուն սպիտակությամբ ծովեզրը եզրապատված է կանաչ բուսականության երիզով, և այդ շերտը, ինչ ուղղությամբ էլ նայենք, արագորեն նեղանում է հեռավորության մեջ և սուզվում հորիզոնի տակ։ Օղակի մեջ, կայմի գլխից, կարելի է տեսնել հարթ մակերեսով ջրի մի ընդարձակ տարածություն։ Այս ցածր, սնամեջ կորալային կղզիները չափազանց փոքր տարածություն են բռնում՝ անծայրածիր օվկիանոսի հետ համեմատած, որի միջից դիք բարձրանում են վեր, զարմանալի է, որ այսպիսի թույլ նվաճողները կուլ չեն գնացել այդ մեծ օվկիանոսի անդադրում և ամենազոր ալիքներին,— մի օվկիանոս, որին սխալմամբ «Խաղաղ» անունն են տվել։
 
'''Նոյեմբերի 15.'''— Լուսաբացին երևաց Տաիտին,— մի կղզի, որն ընդմիշտ մնալու է կլասիկ, Հարավային օվկիանոսում ճանապարհորդողի համար։ Հեռվից նրա տեսքը հրապուրիչ չէր։ Ստորին մասերի շքեղ բուսականությունը դեռ. չէր երևում, և երբ ամպերը ցրվեցին, վերին աստիճանի վայրի և գահավեժ կատարները երևացին կղզու կենտրոնում։ Դեռ նոր էինք խարիսխ գցել Մատավաի ծոցում, երբ տեսանք, որ մենք շրջապատված ենք նավակներով։ Այդ որը մեզ համար կիրակի էր, իսկ տաիտցիների համար՝ երկուշաբթի։ Եթե հակառակը լիներ, մեզ չէր այցելի և ոչ մի նավակ, որովհետև բոլոր խիստ հնազանդվում են կիրակի օրը ոչ մի նավակ ծովը չհանելու հրամանին։ Ճաշից հետո ափ դուրս եկանք՝ մի նոր երկրի առաջին տպավորության առաջացրած բերկրանքը վայելելու, մանավանդ եթե այդ նոր երկիրը Տաիտիի նման մի հմայիչ կղզի է։ Մարդկանց, կանանց և երեխաների մի բազմություն հավաքված էր հիշատակության արժանի Վեներայի հրվանդանում՝ մեզ ծիծաղով և ուրախ դեմքով ընդունելու համար պատրաստ։ Նրանք խմբով մեզ առաջնորդեցին մր. Ուիլսոնի տունը — այդ շրջանի միսիոնարի, որը հանդիպեց մեզ ճանապարհին և ցույց տվեց վերին աստիճանի սիրալիր ընդունելություն։ Կարճ ժամանակով նրա տանը նստելուց հետո դուրս եկանք և ցրվեցինք զանազան ուղղությամբ՝ զբոսնելու համար, և վերադարձանք երեկոյան։
 
Մշակության հարմար հող ամեն տեղ կազմում են ցածրադիր ալուվիալ գետնի նեղ շերտերը, որոնք կուտակվում են ստորոտում, լեռների շրջապատում և պաշտպանված են ծովի ալիքներից կորալային ռիֆերով, որոնք շրջապատում են կղզու ամբողջ ծովափը։ Ռիֆի ներսում խաղաղ ջրի մի բավականին ընդարձակ տարածություն կա՝ լճի նման, որտեղ տեղացիների նավակներն ապահով ապաստան են գտնում, ու որտեղ նավերը խարիսխ են գցում։ Հարթավայրը, որը տարածվում է մինչև կորալային ավազից կազմված ծովափը, ծածկված է միջարևադարձային գոտու ամենագեղեցիկ արտադրանքներով։ Բանանների, նարնջի, կոկոսյան ընկույզի, հացապտուղ ծառերի միջև կան մաքրված տեղեր, որտեղ մշակում են dioscorea-ներ, քաղցր կարտոֆիլ, շաքարեղեգ և արքայախնձոր. մինչև անգամ թփուտ գուավան, ներմուծված պտղատու մի ծառ, որն այնքան շատ է տարածված, որ մոլախոտի չափ վնասակար է դարձել։ Բրազիլիայում ես հաճախ սքանչացել եմ բանանների, արմավենիների և նարնջի ծառերի բազմապիսի գեղեցկություններով, որոնք իրար նկատմամբ հակապատկեր են ներկայացնում. այստեղ էլ, բացի այդ բոլորից, կա և հացապտուղ, որը հայտնի է իր մեծ, շողշողուն և խորը կտրտված մատնաձև տերևներով։ Մարդ հիանում է, երբ տեսնում է մի պուրակ, որի ծառերն անգլիական կաղնու նման փարթամորեն տարածում են իրենց ճյուղերն ամեն ուղղությամբ՝ բեռնավորված մեծ և վերին աստիճանի սննդարար պտուղներով։ Թեև հազվադեպ է պատահում, որ առարկայի օգտակարությունը գոհունակության հիմնական պատճառը կազմի, բայց այս գեղեցիկ ծառերի դեպքում նրանց բարձր արդյունավետության մասին մեր ունեցած գաղափարը, անկասկած, մեծ չափով մասնակցում է հիացմունքի զգացողություն առաջացնելու խնդրում։ Փոքրիկ շրջապտույտ շավիղները, շրջապատող ստվերից զովացած, տանում են դեպի ցրված տները, որոնց տերերն ամենուրեք մեզ ցնծալից և վերին աստիճանի հյուրընկալ ընդունելություն էին ցույց տալիս։
 
Ոչ մի բան ինձ այնքան դուր չէր դալիս, որքան բնակիչները։ Նրանց դեմքին արտահայտվում է մեղմություն, որն անմիջապես մարդու մտքից հեռացնում է վայրենու գաղափարը, նրանց ուշիմությունը ցույց է տալիս, որ նրանք առաջադիմում և քաղաքակրթվում են։ Հասարակ ժողովուրդն աշխատանքի ժամանակ մարմինը վերևի մասում բոլորովին մերկ է պահում, և այս ժամանակ է, որ երևում է տաիտցու առավելությունը։ Սրանք շատ բարձրահասակ են, թիկնեղ, ատլետիկ և համաչափ կազմվածքով։ Նկատված է, որ շատ կարճ ժամանակ է պետք, որ եվրոպացու աչքին մորթի մութ գույնն ավելի հաճելի և բնական թվա, քան իր սեփական գույնը։ Սպիտակամորթը տաիտցու հետ լողալիս նման էր պարտիզպանի կողմից արհեստականորեն գունաթափված ծառին՝ համեմատած գեղեցիկ մութ կանաչ ծառերի հետ, որոնք փարթամ աճում են բաց դաշտում։ Մարդիկ մեծ մասամբ իրենց մարմնի վրա վիտվածքներ ունեն (մարմնի վրա նախշեր՝ ասեղով և թանաքով արած), և այդ նախշերը մարմնի կորությամբ այնպես շնորհալի են անցնում, որ չափազանց վայելուչ տպավորություն են թողնում։ Մի հասարակ նմուշ, տարբերվելով իր մանրամասնություններով, որոշ բաներով նման էր արմավենու պսակի։ Նա սկսվում էր թիկունքի կենտրոնական գծից և շնորհալի կերպով գալարվում երկու կողմերում։ Որչափ էլ ֆանտաստիկ համարվի, բայց այսպիսի զարդերով զարդարված մարմինը ես նմանեցնում էի մի հոյակապ ծառի բնի՝ նուրբ սողացողներով փաթաթված։
 
Ծերերից շատերի ոտքերը ծածկված էին փոքրիկ պատկերներով, և այնպես էին ծածկել, որ նման էր գուլպայի։ Այս սովորությունը, ի միջի այլոց, մասամբ վերացել է և փոխարինվել ուրիշ սովորություններով։ Թեև այստեղ մոդան փոփոխական է, բայց ամեն ոք պահում է այն մոդան, որը գերակշռել է նրա երիտասարդության ժամանակ։ Այսպիսով, մի ծեր մարդ իր տարիքն ընդմիշտ դըոշմած կլինի իր մարմնի վրա, և նա չի կարող երիտասարդ պճնասերի տեսք ունենալ։ Կանայք ևս, տղամարդկանց նման, մարմնի վրա կրում են այդպիսի նախշեր, մասնավորապես մատների վրա։ Չափազանց շատ տարածված է մի անվայելուչ մոդա, այն է՝ գլխի միայն գագաթի մազերը կլոր ձևով կտրելը, այնպես որ շրջապատի մնացած մազերն օղակ կազմեն։ Ես հուսախաբված էի կանանց արտաքին տեսքից. նրանք բոլոր կողմերով տղամարդկանցից շատ ետ են մնում։ Նրանք գլխի հետևից կամ ականջի բլթակի մեջ բացած անցքով անց են կացնում սպիտակ կամ բոսորագույն ծաղիկ, որը բավականին գեղեցիկ տեսք է տալիս նրանց։ Գլխներին դնում են նաև կոկոսյան ընկույզի տերևներից գործած մի թագ, որը պաշտպանում է աչքերն արևից։ Երևում էր, որ կանայք ավելի մեծ կարիք ունեին պատշաճ հագուստի, քան մարդիկ։
 
Գրեթե բոլոր բնակիչները քիչ անգլերեն հասկանում են, այն է՝ նրանք գիտեն հասարակ իրերի անունները, և նրանց գիտեցածի և նշանների միջոցով հնարավոր էր որոշ կոտրած խոսակցություն։ Երեկոյան նավակը վերադառնալիս կանգ առանք մի շատ գեղեցիկ տեսարան դիտելու։ Բազմաթիվ երեխաներ խաղում էին ծովեզրում և պատրաստել էին խարույկներ, որոնք լուսավորում էին հանդարտ ծովը և շրջապատի ծառերը, մի այլ տեղ շրջաններ կազմած՝ տաիտական տաղեր էին երգում։ Մենք նստեցինք ավազի վրա և միացանք նրանց խմբին։ Նրանք երգում էին չնախապատրաստած երգեր, երևի մեր գալստյան առթիվ էր այդ. մի փոքրիկ աղջիկ երգեց մի տաղ. նրան ձայնակցեցին մնացածները՝ կազմելով մի շատ գեղեցիկ խմբերգ։ Ամբողջ տեսարանը պարզ գիտակցել էր տալիս մեզ, որ մենք գտնվում ենք հեռու, հռչակավոր հարավային ծովի կղզիներից մեկի ծովեզրին։
 
'''Նոյեմբերի 17.'''— Այս օրը նավային ժուռնալում հաշվվում է երեքշաբթի, ամսի 17-ը, և ոչ երկուշաբթի՝ 16-ը։ Այդ հետևանք էր մեր այդպես հաջող և այդքան հեռու, արևի հետևից վազելուն։ Նախքան նախաճաշը, նավը շրջափակված էր նավակների մի փոքրիկ նավատորմով, և երբ թույլ տրվեց տեղացիներին նավ բարձրանալ, ենթադրում եմ, որ բարձրացողների թիվը երկու հարյուրից պակաս չէր։ Մեզնից յուրաքանչյուրն այնպես էր կարծում, որ դժվարությամբ հնարավոր կլիներ մի այլ ազգից ընտրել այդ թվով մարդիկ, որոնք այդքան քիչ նեղություն պատճառեին։ Ամեն մեկը մի բան բերել էր ծախելու. առևտրի գլխավոր ապրանքը խեցիներն էին։ Տաիտցիներն այժմ լավ են հասկանում փողի արժեքը և նախընտրել են հին շորերի կամ այլ նյութերի փոխարեն փող վերցնել։ Սակայն մետաղյա տարբեր դրամները, անգլիական և սպանական, շփոթեցնում են նրանց, և նրանք, թվում է թե, երբեք փոքրիկ արծաթյա դրամն ապահով չեն համարում, մինչև որ վերջինս դոլարի չվերածեն։ Առաջնորդներից մի քանիսն զգալի գումարով փող ունեն կուտակած։ Շատ ժամանակ չի անցել, որ մի առաջնորդ մի փոքր նավի համար առաջարկում էր 800 դոլար (մոտ 100 ֆունտ ստերլինգ), և հաճախ նրանք կետորսական նավակներ կամ ձիեր են գնում՝ 50-ից մինչև 100 դոլարով։
 
Նախաճաշից հետո գնացի ծովափ և բարձրացա ամենամոտիկ լանջով՝ երկուսից երեք հազար ոտնաչափ բարձրություն ունեցող մի լեռ։ Արտաքին լեռները ողորկ են և կոնաձև, բայց զառիվայր, և հին հրաբխային ժայռերը, որոնցից կազմված են սրանք, կտրտված են բազմաթիվ խորը կիրճերով, կղզու կենտրոնական խորտուբորտ մասերից տարածվելով մինչև ծովափը։ Անցնելով արգավանդ և բնակեցված նեղ ու ցածր գոտին, սկսեցի բարձրանալ ողորկ, բայց դիք լեռը, որը գտնվում էր երկու խորը կիրճերի միջև։ Բուսականությունը բավականին տարօրինակ էր, բաղկացած գրեթե բացառապես փոքր, գաճաճ ձարխոտից, որոնց միջից բարձրանում էր կոշտ կանաչը։ Այդ այնքան էլ չէր տարբերվում Ուելսի բլուրների վրայի բուսականությունից, և այդ խղճուկ բուսականությունը ծովափի արևադարձային մրգի այգիների ծառերից շատ քիչ էր հեռու,— մի հանգամանք, որ մեզ պակաս զարմանք չէր պատճառում։ Ամենաբարձր կետում նորից ծառեր երևացին։ Երեք զոնաների բուսականության համեմատական փարթամությունը բացատրվում է նրանով, որ ստորին մասն իր խոնավությունը, հետևաբար և բերրիությունը, պարտական է իր հարթ մակերեսին, որովհետև լինելով շատ ցածր, գրեթե ծովի մակերևույթին հավասար, բարձր վայրերի ջուրը դանդաղ ծծվում է նրա մեջ։ Միջին գոտին վերևինի նման չի հասնում խոնավ և ամպամած մթնոլորտին, այդ պատճառով էլ չոր է մնում։ Վերին գոտու անտառը չափազանց գեղեցիկ է. այստեղ ծառապտերներին փոխարինում են ծովափի կոկոսյան ընկույզի ծառերը։ Պետք է սակայն ենթադրել, որ այս անտառները շքեղությամբ կարող են համեմատվել բրազիլիական անտառների հետ։ Պրոդուկցիաների այն ահռելի թիվը, որը բնորոշում է մի մայր ցամաք, չի կարելի սպասել մի կղզուց։
 
Իմ հասած ամենաբարձր կետից երևում է Էյմեո կղզու գեղեցիկ տեսարանը. այդ կղզին ևս Տաիտիի հետ գտնվում էր միևնույն գերիշխանության տակ։ Բարձր և սրակատար, խորտուբորտ լեռները ծածկվել էին սպիտակ մասսիվ ամպերով, որոնք կապույտ երկնքի մեջ կազմել էին մի կղզի, ինչպես Էյմեոն՝ կապույտ օվկիանոսում։ Կղզին, բացառությամբ մի փոքր դարպասանման անցքի, ամբողջովին շրջապատված է ռիֆով։ Այս հեռավորության վրա միայն նկատվում էր նեղ, բայց որոշակի շողշողուն սպիտակությամբ մի գիծ, որտեղ առաջին անգամ ալիքները հանդիպում են կորալե պատին։ Լեռները գահավեժ բարձրանում էին այս նեղ սպիտակ գծում պարփակված լագունի ապակյա տարածության միջից, որից դուրս մթագնել էր օվկիանոսի հևացող ջուրը։ Տեսաբանը տպավորիչ էր. կարելի է այդ շատ լավ համեմատել շրջանակված փորագրի հետ, որտեղ շրջանակը ներկայացնում են կոհակները, թղթի եզրերը՝ ոշորկ լագունը, իսկ փորագիրը՝ ինքը կղզին; Երբ երեկոյան իջա սարից, մի մարդ, որին ես հաճոյացրել էի մի շատ փոքրիկ նվերով, հանդիպեց ինձ, բերելով իր հետ խորոված տաք բանան, արքայախնձոր (անանաս) և կոկոսյան ընկույզ։ Այրող արևի տակ քայլելուց հետո ես չգիտեմ մի բան, որ ավելի ախորժելի լինի, քան մատղաշ կոկոսյան ընկույզի կաթը։ Արքայախնձորն այստեղ այնքան առատ է, և մարդիկ այնպես շռայլ են գործածում, ինչպես մենք՝ բողկը։ Սրանք գերազանցապես համեղ են և անուշաբույր — գուցե ավելի լավ, քան Անգլիայում մշակվածները, և, կարծում եմ, որ այս ամենաբարձր գովասանքն է, որ ես կարող եմ անել որևէ պտղի նկատմամբ։ Նավը մտնելուց առաջ մր. Ուիլսոնը մի քանի բան թարգմանեց իմ կողմից մի տաիտցու, որն ինձ այնպես ճարպիկ ուշադրություն էր դարձրել, որ ես ուզում էի՝ նա և մի այլ մարդ ընկերակցեն ինձ՝ դեպի լեռները մի կարճ էքսկուրսիա կատարելու համար։
 
'''Նոյեմբերի 18.'''— Առավոտյան կանուխ ափը եկա՝ պարկով ինձ հետ բերելով որոշ պրովիզիա և երկու ադեալ, ինձ ու իմ ծառայի համար։ Սրանք կապված էին մի երկար ձողի երկու ծայրերին, որը փոխեփոխ իրենց ուսերի վրա տանում էին իմ տաիտցի ընկերները։ Այս մարդիկ վարժված են այսպես ամբողջ օրը շալակելու, ձողի յուրաքանչյուր ծայրին հիսուն ֆունտ կապելով։ Ես իմ այդ առաջնորդներին նախազգուշացրի, որ իրենց հետ ուտելիք և հագուստ վերցնեն, բայց նրանք պատասխանեցին, որ լեռներում ուտելիք շատ կա, իսկ ինչ վերաբերում է հագուստին, իրենց մորթը բավական է։ Մեր մարշրուտը Տիա-աուրու հովիտն էր, որի հատակով հոսում է մի գետ և ծովն է թափվում Վեներայի հրվանդանով։ Այս՝ կղզու ամենագլխավոր գետակներից մեկն է և նրա ակունքը գտնվում է կենտրոնական ամենաբարձր, սրակատար սարի ստորոտին. այդ սարը բարձրանում է մինչև 7000 ոտնաչափ։ Ամբողջ կղզին այնպես լեռնոտ է, որ խորքերը թափանցելու միակ ճանապարհը հովիտներն են։ Մեր ճանապարհն սկզբում անցնում էր գետի երկու կողմերը եզերող անտառների միջով, և կենտրոնական բարձր գագաթի տեսարանները, որոնք կարծեք թե երևում են ծառուղու միջով, որի կողերի վրա, այս ու այն մասում օրորվում են կոկոսյան ծառեր, վերին աստիճանի գեղանկար էին։ Հովիտը շուտով սկսեց նեղանալ և կողերն ավելի բարձրանալ ու գահավեժ դառնալ։ Երեք-չորս ժամ քայլելուց հետո կիրճի լայնությունը հազիվ թե գետակի հունից ավելի լիներ։ Երկու կողմից էլ այդ բարձրացող պատերը գրեթե վերտիկալ էին, բայց և այնպես հրաբխային շերտի փափուկ բնույթի շնորհիվ և՛ բարձրաճուն բուսականությունը, և՛ ծառերն աճում էին ամեն մի ցցված վիմուտքի վրա։ Այս անդունդները պետք է որ մի քանի հազար ոտնաչափ բարձրություն ունենան և բոլորը կազմել էին լեռնային մի նեղ կիրճ շատ՝ ավելի հոյակապ, քան մինչ այդ իմ տեսած որևէ բան։ Մինչև որ կեսօրվա արևը ուղղահայաց դիրք կունենար կիրճի վրա, օդը զով էր և խոնավ, բայց այժմ արդեն կատարյալ տոթ էր։ Նստելով մի ժայռի վիմուտքի ստվերում՝ սյունաձև լավայի պատի տակ կերանք մեր կեսօրվա ճաշը։ Իմ ուղեկիցներն արդեն ձեռք էին բերել մի աման մանր ձկներ և անուշ ջրի խեցգետին։ Նրանք իրենց հետ վերցրել էին օղակաձև մի փոքր ուռկան, և այնտեղ, որտեղ ջուրը խորն էր և հորձանուտ, սուզվում էին, ջրասամույրների նման աչքերը բաց, ծակերում և անկյուններում ձկներ էին փնտրում և բռնում։
 
Տաիտցիները ջրում երկկենցաղի ճարպկություն ունեն։ Էլիսը պատմում էր մի պատմություն, որը ցույց է տալիս, թե այս մարդիկ որչափ ապահով են զգում իրենց՝ ջրի արհավիրքների մեջ։ 1817 թվին Պոմարե թագուհու համար մի ձի ափ հանելիս պարանները կտրվում են, և ձին ընկնում է ջուրը. տեղացիներն անմիջապես ցատկում են նավից և իրենց աղաղակներով և օգնելու անիմաստ ջանքերով քիչ է մնում խեղդեն կենդանուն։ Հենց որ ձին ափ է դուրս գալիս, բոլոր ներկա եղողները փախչում են և աշխատում թաքնվել մարդատար խոզից, մի անուն, որով նրանք մկրտել են ձին։
 
Քիչ ավելի վերևում գետը բաժանվում է երեք փոքրիկ գետակի։ Երկու հյուսիսային գետակներն անմերձենալի են շնորհիվ մի շարք ջրվեժների, որոնք իջնում են ամենաբարձր լեռան հերձոտ գագաթից. մյուսն ամբողջությամբ հավասարապես անմատչելի է, բայց մեզ հաջողվեց բարձրանալ այնտեղով մի վերին աստիճանի արտաքո կարգի ճանապարհով։ Հովտի լանջերն այստեղ գրեթե գահավեժ էին, բայց, ինչպես հաճախ շերտավոր ապառաժների վրա է լինում, կային դուրս ցցված փոքրիկ վիմուտքներ՝ բոլորն էլ խիտ ծածկված վայրի բանանով, շուշանազգի բույսերով և արևադարձային այլ շքեղ պրոդուկցիաներով։ Տաիտցիները մագլցելով այս վիմուտքների միջով՝ պտուղ փնտրելիս հայտնաբերել էին մի փոքր շավիղ, որով կարելի էր բարձրանալ այդ պատի ամենաբարձր գագաթը։
 
Հովտի առաջին բարձրությունն անցնելը չափազանց վտանգավոր էր, որովհետև անհրաժեշտ էր մեզ հետ բերած պարանների օգնությամբ անցնել մերկ ապառի սեպաձև թեքվածքով։ Թե ինչպես էր ինչ-որ մեկի գլխում միտք ծագել, որ այս ահռելի վայրը միակ կետն էր, որտեղից կարելի էր մուտք գործել լեռան լանջը,— չեմ կարող երևակայել։ Այնուհետև զգուշությամբ քայլեցինք վիմուտքնեքից մեկի երկայնքով, մինչև եկանք երեք գետակներից մեկի վրա։ Վիմուտքն այստեղ կազմում էր մի հարթ վայր, որի վերևից մի գեղեցիկ ջրվեժ մի քանի հարյուր ոտնաչափ բարձրությամբ թափում էր իր ջրերը, իսկ ներքևում մի այլ բարձր ջրվեժ թափվում էր հովտից անցնող գլխավոր գետակի մեջ։ Այս զով և ստվերոտ թաքստոցից մի պտույտ կատարեցինք՝ վերևից կախված ջրվեժից խույս տալու համար։ Առաջվա նման հետևեցինք քիչ դուրս ցցված վիմուտքներին. խիտ բուսականությունը մասամբ թաքցրել էր վտանգը։ Վիմուտքներից մեկից մյուսն անցնելիս մեր առջև կանգնեց վերտիկալ մի պատ։ Տաիտցիներից մեկը,մժի ժիր ու թեթև մարդ, այս պատի դեմ կանգնեցրեց մի ծառի բուն, մագլցեց նրա վրա և ապա ճեղքերի օգնությամբ հասավ գագաթը։ Նա կապեց պարանները մի դուրս ցցված կետի և կախեց ներքև՝ մեր ծանրոցները և շունը բարձրացնելու համար, իսկ մենք ինքներս մագլցեցինք։ Այն վիմուտքի տակին, որտեղ դրված էր չորացած ծառի բունը, գտնվող անդունդը պետք է որ առնվազն հինգ-վեց հարյուր ոտնաչափ խորություն ունենա, և եթե այդ անդունդը մասամբ ծածկված չլիներ կախ ընկած պտերներով և շուշաններով, գլուխս պտույտ կգար, և ոչինչ չէր կարող ստիպել ինծ բարձրանալու այդ փորձն անել։ Շարունակեցինք բարձրանալ երբեմն վիմուտքներով, երբեմն դանակի բերանի նման սուր բլրագոտիներով, որոնց երկու կողմն էլ խոր անդունդներ էին բացվում։ Կորդիլյերներում իմ տեսած լեռները սրանցից շատ ավելի հոյակապ էին, բայց գահավիժությամբ և հանկարծակի երևացող անդունդներով բոլորովին չի էլ կարելի համեմատել սրանց հետ։ Երեկոյան հասանք մի հարթ փոքրիկ տեղ միևնույն գետակի ափին, որի երկայնքով անցել էինք, և որը թափվում էր ներքև՝ ջրվեժների մի շղթա կազմած. այստեղ իջանք բացօթյա գիշերելու։ Կիրճի երկու կողմում էլ լեռնային բանանի մեծ տարածություններ կային՝ հասած պտղով ծածկված։ Այս բույսերից շատերը քսանից քսանհինգ ոտնաչափ բարձրություն ունեին և երեքից չորս ոտնաչափ՝ շրջագիծ։ Մի քանի րոպեում տաիտցիները պարանի տեղ ծառի կեղև գործածելով, գերանի տեղ՝ բամբուկի ցողուն, որպես ծածկ՝ բանանի տերև, մի սքանչելի տուն պատրաստեցին, իսկ չորացած տերևներից՝ փափուկ անկողին։
 
Այնուհետև սկսեցին խարույկ պատրաստել և մեր ընթրիքը եփել։ Կրակ ստացան բութ ծայրով մի փայտ մի այլ կտորի մեջ բացած ակոսին քսելով, կարծեք թե ուզում էին ակոսը խորացնել, քիչ հետո շփումից առաջացած փոշին բռնկվեց։ Այս նպատակի համար գործածում են մի առանձին սպիտակ ու շատ թեթև փայտ (Hibiscus tiliaceus)։ Այս նույն փայտը գործածում են և որպես բեռ տանելու ձողեր, ինչպես և նավակների համար լոգաններ պատրաստելու համար։ Կրակ ստանում են մի քանի վայրկյանում, բայց եթե մեկը հմուտ չէ այդ գործին, նա մեծ դժվարությամբ է ստանում. ես նույնպես փորձեցի և հպարտությամբ կարող եմ հայտնել, որ ինձ հաջողվեց փոշին այրել։ Պամպասների գաուչոն բոլորովին տարբեր եղանակ է կիրառում, վերցնելով մոտ տասնութ մատնաչափ երկարությամբ մի ճկունն փայտ՝ մի ծայրը դեմ է անում իր կրծքին, իսկ մյուս սուր ծայրը փայտի մեջ բացած անցքին, և ապա արագ պտտացնում է կորացած մասը՝ հյուսնի գայլիկոնի պես։ Տաիտցիները խարույկը պատրաստելով՝ վառվող փայտի վրա շարեցին կրիկետի գնդակի մեծության քսան քար։ Մոտ տասը րոպեում փայտերը վառվեցին վերջացան, իսկ քարերը լավ տաքացան։ Նախօրոք տերևների փոքր կտորների մեջ դարսել էին միս, ձուկ, հասած և խակ բանան։ Այս կանաչ ծրարներն ինչպես մի շերտ դասավորեցին տաք քարերի երկու շերտի միջև և ապա բոլորը ծածկեցին հողով, այնպես որ ոչ ծուխ կարոդ էր դուրս գալ, ոչ էլ գոլորշի։ Մոտ տասնհինգ րոպե հետո բոլորը շատ լավ եփվել էին։ Կանաչ կտորները դարսեցին բանանի տերևների վրա, և կոկոսյան ընկույզի պատյանով հոսող գետակից սառը ջուր վերցնելով՝ վայելեցինք մեր գեղջկական ընթրիքը։
 
Ես չէի կարող նայել շրջապատող բույսերին առանց հիացմունքի։ Ամեն կողմ տարածված էին բանանի անտառներ, որոնց պտուղները, չնայած որ զանազան ձևով գործածվում էին որպես սնունդ, կույտերով փչանում էին գետնին։ Մեր դիմացը գտնվում էր վայրի շաքարեղեգի մի ընդարձակ պուրակ, և գետակն ստվերված էր ավայի (Ava) մութ-կանաչ հանգուցավոր ցողունով, որն այնքան հայտնի է եղել հին ժամանակներում իր թմրեցուցիչ և թունավորիչ ազդեցությամբ։ Ես այդ բույսից մի կտոր ծամեցի և գտաք որ նա ուներ կծու և անախորժ համ, այնպես որ որևէ մեկը բերանն առնելիս անմիջապես կիմանար նրա թունավոր լինելը։ Դրանց խիստ մոտիկ ես տեսա վայրի նվիկ, որի արմատները լավ եփելու դեպքում կարելի է ուտել, իսկ մատղաշ տերևներն ավելի լավ են, քան սպանախը։ Կար նաև վայրի յամս և շուշանային մի բույս, որը կոչվում էր տի և որն աճում էր շատ առատ. այս բույսն ունի փափուկ թուխ արմատ՝ ձևով և ծավալով նման փայտի մեծ կոճղի։ Այս ծառայում էր մեզ որպես դեսերտ, որովհետև նա այնքան քաղցր է, որքան ծորամեղրը, և լավ համ ունի։ Բացի այս բոլորից, այնտեղ կային նաև մի քանի այլ վայրի պտուղներ և օգտակար բույսեր։ Փոքրիկ գետակը, բացի իր սառը ջրից, տալիս էր և՛ օձաճուկ, և՛ խեցգետին։ Իսկապես ես սքանչանում էի այս տեսարանով, երբ այն համեմատում էի բարեխառն գոտու չմշակված տեղի հետ։ Ես զգում էի այն դիտողության մեծ ուժը, որ մարդը, գոնե վայրենին, իր մասամբ զարգացած բանականությամբ տրոպիկական երկրների երեխան է։
 
Ուշ երեկոյան ես զբոսնում էի գետի ընթացքով դեպի վեր տարածվող բանանների մութ ստվերների տակ։ Իմ զբոսանքը շուտով կանդ առա ջրվեժի առջև, որը թափվում էր երկուսից-երեք հարյուր ոտնաչափ բարձրությունից, իսկ նրանից վերև գտնվում էր մի ուրիշը։ Եu հիշատակում եմ այս մի առվակի բոլոր ջրվեժները, որպեսզի գաղափար կազմեք, թե ինչպիսի թեքություն ունի այս երկիրը։ Այս փոքրիկ առանձնարանում, որտեղ թափվում էր ջուրը, ամենափոքր քամու հետքն անգամ չէր երևում։ Բանանի մեծ տերևների նուրբ եզրերը, ջրացայաքից խոնավացած, բոլորովին անվնաս էին մնացել, մինչդեռ, ինչպես լինում է առհասարակ, պետք է հազար տեղից պատառոտված լինեին։ Մեր կեցած դիրքից, որը գրեթե կախված էր սարի կողքից, մեր առջև բացվում էին հարևան հովիտների անդունդները, և կենտրոնական լեռների բարձր կատարները, որոնք բարձրանում էին զենիթից 60° տարածության մեջ, ծածկել էին երեկոյան երկնքի կեսը։ Այսպես նստած՝ մարդ զմայլվում էր՝ դիտելով, թե ինչպես գիշերային ստվերներն աստիճանաբար իջնում էին վերջին և ամենաբարձր կատարների վրա։
 
Քնելու պատրաստությունից առաջ ավագ տաիտցին ծնկաչոք և փակած աչքերով, իր մայրենի լեզվով կրկնում էր մի երկար աղոթք։ Նա աղոթում էր ինչպես մի քրիստոնյա, պատշաճ մեծարանքով, ծաղրից կամ բարեպաշտության ցուցամոլությունից չքաշվելով, ճաշի ժամանակ նրանցից ոչ մեկն առանց կարճ աղոթքի բերանը ոչինչ չէր տանի։ Նախքան լուսանալն ուժեղ անձրևեց, բայց բանանի տերևից պատրաստած տանիքք բոլորովին պաշտպանեց մեզ անձրևից։
 
'''Նոյեմբերի 19.'''— Երբ լուսացավ, իմ բարեկամներն իրենց առավոտյան աղոթքից հետո պատրաստեցին մի սքանչելի նախաճաշ, ճիշտ այնպես, ինչպես երեկոյան։ Եվ այդ նախաճաշից օգտվեցին գլխավորապես իրենք. հիրավի ես երբեք չէի տեսել այդքան շատ ուտող մարդիկ։ Ենթադրում եմ, որ ստամոքսի այդպիսի մեծ տարողությունը արդյունք է այն բանի, որ սննդանյութի մեծ մասը կազմում են պտուղները կամ բանջարեղենները, որոնք տվյալ քանակության մեջ համեմատաբար քիչ նյութ են պարունակում։ Անգիտակցաբար ես պատճառ դարձա, որ իմ ընկերներն իրենց օրենքներից մեկը դրժեն, ինչպես այդ իմացա հետագայում, ինձ հետ վերցրել էի մի շիշ ոգելից խմիչք, և խմելիս նրանք չկարողացան մերժել իրենց մասնակցությունը։ Մոտ երկու տարի առաջ թեև ավայի գործածությունն արգելված էր, բայց ոգելից խմիչքների ներմուծման պատճառով արբեցողությունն ամենուրեք տիրապետում էր։
 
Նախաճաշից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Որովհետև իմ նպատակն էր դիտել սոսկ կղզու ներքին մառերի տեսարանները, ուստի վերադարձը կատարեցինք այլ ճանապարհով, որն իջնում էր ներքև՝ դեպի գլխավոր հովիտը։ Որոշ տարածություն անցանք մի վերին աստիճանի մանվածապտույտ շավղով, լեռան լանջով, որը կազմում էր հովիտը։ Համեմատաբար քիչ թեքություն ունեցող տեղերում անցնում էինք վայրի բանանի ընդարձակ պուրակների միջով։ Տաիտցինեըն իրենց մերկ և վերքերով ծածկված մարմնով, գլուխները ծաղիկներով զարդարած, այս պուրակների մութ ստվերի մեջ ստանում էին նախնադարյան երկրներում ապրող մարդու գեղեցիկ տեսքը։ Վայրէջքի ժամանակ մենք հետևում էինք բլրաշարքերին. այս բլուրները չափազանց նեղ էին և զգալի երկարությամբ գահավեժ՝ ինչպես աստիճանները, բայց ամբողջովին բուսականությամբ ծածկված։ Ամեն մի քայլ անելիս ծայրահեղ զգուշությունը քայլելը դարձնում էր հոգնեցուցիչ։ Երբեք չէի դադարում այս կիրճերի և անդունդների վրա զարմանալուց։ Երբ այս, դանակի բերանի չափ սուր լեռներից նայում էի ներքև և հեռուները, հենման կետն այնքան փոքր էր թվում, որ էֆեկտը կարելի էր համեմատել օդապարիկից ստացված էֆեկտի հետ։ Վայրէջքի ժամանակ միայն մի անգամ կարիք եղավ դիմել պարանների օգնության, այն էլ այնտեղ, սրտեղ մտնում էինք գլխավոր հովիտը։ Մենք քնեցինք միևնույն ժայռի վիմուտքի տակ, որտեղ ճաշել էինք նախորդ օրը. գիշերը գեղեցիկ էր, բայց կիրճի խորության և նեղ լինելու պատճառով խիստ մութ էր։
 
Նախքան այս երկիրն անձամբ տեսնելը դժվարանում էի հասկանալ Էլիսի հիշատակած երկու փաստը, այն է, որ հին ժամանակների արյունահեղ կռիվների ժամանակ հաղթվողներից կենդանի մնացածներն ապաստանելիս են եղել այս լեռները, որտեղ մի քանի մարդիկ կարող էին դիմադրել մեծ բազմությունների։ Իսկապես կես դյուժին մարդ, այն կետում, որտեղ տաիտցին հենվել էր մի մեծ ծառի, կարող էր հեշտությամբ ետ մղել հազարների։ Երկրորդ՝ քրիստոնեությունը մուտք գործելուց հետո դեռ կային վայրենիներ, որոնք ապրում էին լեռներում, և որոնց առանձնարաններն անհայտ էին համեմատաբար քաղաքակիրթ բնակչությանը։
 
'''Նոյեմբերի 20.'''— Առավոտյան վաղ ճանապարհ ընկանք և Մատավաի հասանք կեսօրին։ Ճանապարհին հանդիպեցինք գեղեցիկ մարզված մարդկանց մի մեծ խմբի, որոնք գնում էին վայրի բանան հավաքելու։ Պարզվեց, որ մեր նավն իր սկզբնական կայանի անհարմարության պատճառով տեղափոխվել էր Պապաուայի նավահանգիստը։ Առանց ժամանակ կորցնելու՝ ես ուղևորվեցի այնտեղ։ Այս մի շատ գեղեցիկ տեղ է։ Ծոցիկը շրջապատված է ռիֆերով, և ջուրն այնպես խաղաղ է, ինչպես լճում։ Մշակված գետինն իր գեղեցիկ պրոդուկցիաներով և ցրված տնակներով տարածվում էր մինչև ջրի եզրը։
 
Կարդացած լինելով զանազան տեղեկագրեր այս կղզիների մասին, նախքան մեր այցելությունը, ես շատ էի ուզում իմ սեփական դիտողություններից ելնելով որոշ գաղափար կազմել նրանց բարոյական վիճակի մասին, թեև նման դատողությունն անհրաժեշտաբար շատ թերի կլիներ։ Բոլոր դեպքերում էլ առաջին տպավորությունները մեծ չափով կախված են նախապես վայրի մասին ունեցած գաղափարից։ Իմ գիտելիքներն այդ երկրի մասին ձեռք էի բերել Էլիսի „Polynesian Researches” գրքից՝ մի սքանչելի և չափազանց հետաքրքրական, բայց բնականաբար ամեն բանի վրա բարենպաստ աչքով նայող աշխատություն. Բիչիի „Voyage”-ից և վերջապես Կոցեբուի ճանապարհորդությունից, որը խիստ հակառակ է ամբողջ միսիոնարական սիստեմին։ Նա, ով այս երեք աշխատություններն իրար հետ լավ կհամեմատի, կարծում եմ, որ Տաիտիի ներկա վիճակի մասին բավականին Ճիշտ գաղափար կկազմի։ Իմ տպավորություններից մեկը, որ ստացել էի վերջին երկու հեղինակներից, վճռականորեն սխալ էր. այդ այն էր, որ իբր թե տաիտցիները մելամաղձոտ մարդիկ էին դարձել և ապրում էին միսիոնարական վախի ազդեցության տակ։ Վերջին զգացողության ոչ մի հետք ես չգտա, եթե վախ և մեծարանք բառերը չնույնացնենք։ Տարածված զգացողությունը դժգոհությունը լինելու փոխարեն, դժվար թե Եվրոպայում նույն թվով բնակչության մեջ կարելի լիներ գտնել այստեղի ուրախ և երջանիկ արտահայտություն ունեցող մարդկանց թվի կեսի չափ։ Այս կետերում հավակնություն չունեմ իմ կարծիքը հակադրել այնպիսի մարդկանց կարծիքին, որոնք այնքան տարիներ են ապրել այս կղզիներում, որքան ես՝ օրեր։
 
'''Կիրակի, նոյեմբերի 22.'''— Պապիետե նավահանգիստը, որտեղ նստում է թագուհին, կարելի է նկատի ունենալ որպես կղզու մայրաքաղաքը. նա միաժամանակ կառավարության կենտրոնն է և նավաբեռնման գլխավոր կայանը։ Կապիտան Ֆից Ռոյը մի խումբ մարդկանց հետ մեկնեց այնտեղ՝ եկեղեցական արարողությունները լսելու համար, որը նախ կատարվեց տաիտական և ապա անգլերեն լեզվով։ Արարողությունը կատարում էր մր. Պրիչաըդը — կղզու գլխավոր միսիոնարը։ Եկեղեցին ներկայացնում էր մի մեծ, օդառատ փայտյա շինություն, և խիստ լցված ամեն տարիքի և երկու սեռի կոկիկ և մաքուր ժողովրդով։ Ես քիչ հուսախաբված էի՝ զարմանալով, որ ժողովուրդն այնքան ուշադիր չէ դեպի կրոնական պարտականությունները, բայց կարծում եմ, որ այդ հետևանք էր այն բանի, որ իմ պահանջները շատ բարձր էին։ Որևէ հանգամանքում արտաքին տպավորությամբ կարող էր բոլորովին հավասար համարվել անգլիական գյուղական եկեղեցուն։ Եկեղեցական երգերը շատ դուրեկան էին, բայց բեմից լսվող բառերը, թեև սահուն էին արտասանվում, լավ տպավորություն չէին թողնում. «տատա տա, մատա մաի» և նման անընդհատ կրկնվող բառերը երգը մոնոտոն էին դարձնում։ Անգլերեն լեզվով արարողությունը վերկացնելուց հետո մի խումբ ոտքով վերադարձավ Մատավաի։ Այդ մի հաճելի ճանապարհորդություն էր՝ երբեմն ծովեզրով, երբեմն բազմաթիվ գեղեցիկ ծառերի ստվերի տակով։
 
Մոտ երկու տարի առաջ անգլիական դրոշակով մի նավ ցածրադիր կղզիներում կողոպտվում է տեղացիներից։ Այդ ժամանակ այդ կղզիները ենթարկվում էին Տաիտիի թագուհուն։ Կարծում էին, որ չարագործներին դեպի այս գործը դրդողը եղել է թագուհու կողմից մի շարք անզգուշ օրենքներ հրատարակելը։ Բրիտանական կառավարությունը պահանջում է հատուցում, որ ընդունվում է, և համաձայնում են վճարել մոտ երեք հազար դոլարի գումար՝ անցյալ սեպտեմբերի 1-ին։ Լիմայի ծովային հրամանատարը հրաման էր տվել կապիտան Ֆից Ռոյին այս խնդրով զբաղվելու, և եթե գումարը չի վճարվել, պահանջել այն։
 
Այս նպատակով կապիտան Ֆից Ռոյն ուզեց մի ինտերվյու ունենալ թագուհի Պոմարեի հետ, որը հայտնի էր դարձել ֆրանսիացիներից ստացած վատ վերաբերմունքից հետո։ Այդ խնդիրը քննարկելու համար գումարվեց պառլամենտ, որին մասնակցում էին կղզու բոլոր առաջավոր մարդիկ և թագուհին։ Այստեղ ես չեմ նկարագրելու, թե ինչ տեղի ունեցավ կապիտան Ֆից Ռոյի հետաքրքրական զեկուցումից հետո։
 
Պարզվեց, որ փողը վճարված չի եղել, գուցե բերված պատճառները քիչ երկդիմի էին, այլ կերպ չեմ կարող հարկ եղած չափով արտահայտել մեր ընդհանուր զարմանքը ծայր աստիճան ողջամտության, դատելու կարողության, չափավորության, անաչառության և խնդրին արագ լուծում տալու վրա, որը ցուցաբերվեց բոլոր կողմերից։ Կարծում եմ, որ մենք բոլորս ժողովը թողինք նախապես տաիտցինեբի մասին մեր ունեցածից բոլորովին տարբեր կարծիքով։ Ղեկավարները և ժողովուրդը որոշեցին բաժանորդագրվել և լրացնել պահանջվելիք գումարը։ Կապիտան Ֆից Ռոյը նշեց, որ ծանր է հեռավոր կղզիաբնակների ոճրի փոխարեն իրենց սեփականությունը զոհաբերել։ Նրանք պատասխանեցին, որ իրենք շնորհակալ են իր նկատառության համար, բայց չէ՞ որ Պոմարեն իրենց թագուհին է, և իրենք որոշել են օգնել նրան այս դժվարությունից դուրս գալու համար։ Այս որոշումը և այն արագ ի կատար ածելը (որովհետե հաջորդ օրը վաղ բացվեց բաժանորդագրության գիրք) հավատարմության և բարի զգացումների այս երևելի տեսարանի փայլուն վերջավորությունն էր։
 
Գլխավոր խնդիրը վերջացնելուց հետո պետերից մի քանիսը օգտվելով հարմար առիթից՝ կապիտան Ֆից Ռոյին տվին բազմաթիվ խելացի հարցեր միջազգային սովորությունների և օրենքների մասին, նավերի և օտարականների հետ վարվելու կապակցությամբ։ Որոշ խնդիրներում հենց որ որոշում էին կայացնում, անմիջապես տեղում բերանացի հրապարակում էին համապատասխան օրենք։ Այս տաիտական պառլամենտը տևեց մի քանի ժամ, և երբ վերջացավ, կապիտան Ֆից Ռոյը թագուհի Պոմարեին հրավիրեց այցելելու «Բիգլ»-ին։
 
'''Նոյեմբերի 25.'''— Երեկոյան նորին վեհափառության համար ուղարկվեց չորս նավակ. նավը զարդարված էր դրոշակներով, իսկ առագաստաձողերին կանգնել էին մարդիկ՝ նրա գալստյան առթիվ։ Նրան ընկերակցում էին պետերից շատերը։ Բոլորի վերաբերմունքը շատ պատշաճ էր, ոչինչ չէին խնդրում, և թվում էր թե շատ գոհ էին կապիտան Ֆից Ռոյի նվերներից։ Թագուհին մեծ, անճոռնի մի կին է, առանց որևէ շնորհքի, գեղեցկության, կամ շուքի։ Նա ունի միայն մի արքայական ատրիբուտ — բոլոր դեպքերում մի կատարյալ անշարժություն արտահայտության ժամանակ, այն էլ շատ բութ ձևով։ Ամենից շատ սքանչանում էին ռակետներով, և յուրաքանչյուր պայթումին հետևում էր մի խորը «ո՜հ», որը գալիս էր մութ ծոցի շուրջը հավաքված մարդկանցից։ Նրանք հիացած էին նաև նավաստիների երգից, և թագուհին ասաց, որ իրեն այնպես է թվում, որ աղմկոտ երգերից մեկը եկեղեցական երգ լինել չէր կարող։ Արքայական խումբը մինչև կեսգիշեր մնաց մեզ մոտ։
 
'''Նոյեմբերի 26.'''— Երեկոյան մի մեղմ ցամաքային զեփյուռի տակ նավն ուղղեցինք դեպի Նոր Զելանդիա, և երբ արևը մայր մտավ, վերջնական հրաժեշտ տվինք Տաիտիի լեռների տեսարաններին, մի կղզի, որին յուրաքանչյուր ճանապարհորդ տվել է իր հիացմունքի տուրքը։
 
'''Դեկտեմբերի 19.'''— Երեկոյան հեռվում երևաց Նոր Զելանդիան։ Այժմ կարող ենք նկատի ունենալ, որ անցել ենք գրեթե ամբողջ Խաղաղ օվկիանոսը։ Նրա անծայրածիրությունն ըմբռնելու համար պետք է ճանապաըհորդած լինել նրա վրայով։ Շաբաթներով արագ անընդհատ առաջ շարժվելով՝ մարդ ոչինչ չի տեսնում, բացի միևնույն կապույտ և չափազանց խոր օվկիանոսից։ Մինչև անգամ երբ արշիպելագներումն եք լինում, կղզիները սոսկ կետեր են թվում և մեկը մյուսից շատ հեռու։ Սովորած լինելով փոքր մասշտաբով գծված քարտեզներ դիտելու, որտեղ կետեր, ստվերներ և անուններ են խռնված, չենք կարող ճիշտ դատել, թե որքան չնչին է ցամաքի տարածությունն այս անսահման օվկիանոսի ջրի հետ համեմատած։ Անտիպոդների միջօրեականն էլ անցել էինք, և այժմ մեղ ուրախացնում էր այն, որ յուրաքանչյուր փարսախ որ անցնում էինք, մի փարսախ մոտենում էինք Անգլիային։ Այս անտիպոդները մեզնից յուրաքանչյուրին հիշեցնում են երեխայական տարիները, երբ ֆիզիկական աշխարհագրությունը մեզ գցում էր կասկածների և զարմանքի մեջ։ Դեռ անցյալ օրն էր, որ ես նայում էի առաջ դեպի այս օդային թումբը՝ որպես մի որոշակի կետի դեպի տուն կատարած մեր ճանապարհորդության մեջ, բայց այժմ ես գտնում եմ այն, և բոլոր այսպիսի երևակայության հանգստակայանները նման են ստվերների, որոնք՝ որչափ հետևից վազեք, այնքան կհեռանան։ Մի քանի օր տևող քամին վերջերս մեզ լրիվ հնարավորություն է տվել չափելու դեպի տուն կատարվելիք մեր հետագա երկար ճանապարհորդության հանգրվանները, իսկ մենք ամենաբուռն կերպով ցանկանում ենք նրա վերջավորությունը։
 
'''Դեկտեմբերի 21.'''— Առավոտյան վաղ մտանք կղզիների ծոցը և մի քանի ժամ հանգստանալով բերանի մոտ՝ կեսօրին մտանք արշիպելագը։ Շրջանը բլրոտ է, ողորկ ուրվագծով, և խորը կտրտված է ծռվի բազմաթիվ ճյուղերով, որոնք դուրս են գալիս ծոցից։ Մակերեսը, երբ հեռվից են դիտում, կարծեք թե ծածկված է կոշտ խոտով, բայց իրականում դրանք պտեր են, ուրիշ ոչինչ։ Ավելի հեռվում գտնվող բլուրներում, ինչպես և հովիտների որոշ տեղերում կան բավականին ընդարձակ անտառներ։ Տեսարանի ընդհանուր երանգը վառ կանաչը չէ և նման է Չիլիում Կոնսեպսիոնից քիչ հարավ գտնվող մի տեղի։ Ծոցի զանազան մասերում քառակուսի, կոկիկ տեսք ունեցող տներով փոքրիկ գյուղերը ցրված են ամենուրեք և իջնում են մինչև ջրի եզրը։ Երեք կետորսական նավ կանգնել էին խարսխի վրա, և մի նավակ ժամանակ առ ժամանակ գնում էր ափ և վերադառնում. ուրիշ ոչինչ չկար, բացառությամբ այս բոլորի, ամբողջ շրջանին տիրում էր մի ծայր աստիճան խաղաղություն։ Միայն մի նավակ մոտեցավ մեզ։ Այս և ամբողջ տեսարանն ընդհանուր առմամբ ներկայացնում էր մի նշանակալի և ոչ այնքան հաճելի կոնտրաստ՝ Տաիտիում գտած մեր աղմկոտ և ցնծալի ընդունելության նկատմամբ։
 
Կեսօրից հետո գնացինք ափ՝ դեպի տների համեմատաբար մեծ խումբ, որը նույնիսկ հազիվ թե արժանի լինի գյուղ կոչվելու։ Նրա անունը Պահիա է. այստեղ են ապրում միսիոնարները և այստեղ, բացի ծառաներից ու սևագործներից, ուրիշ բնիկներ չեն ապրում։ Կղզիների ծոցի շրջակայքում անգլիացիների թիվը, ներառյալ և նրանց ընտանիքի անդամները, հասնում է երկուսից երեք հարյուրի։ Գյուղի բոլոր տները, որոնք մեծ մասամբ սպիտակացրած են, շատ կոկիկ են և պատկանում են անգլիացիներին։ Բնիկների հյուղակներն այնպես փոքր են ու ցած, որ հազիվ թե նկատվեն հեռվից։ Պահիայում չափազանց հաճելի էր դիտել տների առջևի անգլիական ծաղիկները. այնտեղ կային բազմատեսակ վարդեր, հասմիկ և մասրենու ամբողջ ցանկապատեր։
 
'''Դեկտեմբերի 22.'''— Առավոտյան դուրս եկա զբոսանքի, բայց շուտով պարզվեց, որ այդ շրջանը չափազանց անհարմար էր զբոսանքի համար: Բոլոր խիտ բլուրները ծածկված էին բարձր պտերներով, որոնց հետ խառն կար և մի թուփ, որն աճում է նոճու նման. շատ քիչ տարածություն է մաքրված կամ մշակված։ Այնուհետև փորձեցի շարժվել ծովափով, բայց երկու ուղղությամբ էլ քիչ գնալուց հետո կանգ առա աղի ջրի երկար խորշերի և խոր առուների եզրերին։ Ծոցի տարբեր մասերում ապրողների մեջ, Չիլոեի նման, հաղորդակցությունն ամբողջովին պահվում է նավակներով։ Ինձ զարմացրել էր այն, որ իմ բարձրացած գրեթե բոլոր բլուրները հին ժամանակներում ավելի կամ նվազ չափով ամրացված են եղել։ Գագաթներին կառուցել էին աստիճաններ կամ հաջորդական տերրասների հաճախ պաշտպանված խորը խրամատներով։ Հետագայում նկատեցիք որ ներցամաքային գլխավոր բլուրների վրա կային միևնույն ձևով կառուցումների հետքեր։ Սրանք պահ-երն են, որոնց մասին այնքան հաճախակի հիշատակում է կապիտան Կուկը «հիպահ» անունով, որով արտասանությունը տարբերվում է նախամասնիկ հի-ով։
 
Որ պահ-երը հին ժամանակներում մեծ դեր են խաղացել — այդ երևում էր խեցիների մեծ կույտերից և փոսերից, որոնց մեջ, ինչպես ինձ ասում էին, քաղցր կարտոֆիլ (բատատ) էին պահում՝ որպես ռեզերվ։ Որովհետև այս բլուրներում ջուր չկար, ուստի պաշտպանվողները չէին կարող դիմադրել երկար պաշարման. ամենաշատը նրանք կարող էին կանխել կողոպուտի նպատակով կատարվող հանկարծակի և շտապ հարձակումները, որոնց դեմ հաջորդական տերրասները մեծ նշանակություն կարող էին ունենալ պաշտպանության տեսակետից։ Հրազենի մուտքն ամբողջովին փոխել է ռազմական ամբողջ սիստեմը, և բլրի գագաթի մերկ ու բաց դիրքը բացի անիմաստ լինելուց, մինչև անգամ վտանգավոր է։ Հետևաբար պահ-երն այժմ միշտ լինում են հարթ գետնի վրա։ Սրանք կազմում են հաստ և բարձր ցցապատնեշներ՝ զիգզագ գծով շարված, այնպես որ յուրաքանչյուր մաս կարող է ծառայել որպես դարան։ Ցցապատնեշների ներսում փորում պատրաստում են հողե թմբեր, որոնց հետև պաշարվածները կարող են ապահով հանգստանալ կամ նրանց վրայով գործածել իրենց հրազենները։ Երբեմն այս հողե ամրոցների միջից գետնի մակերեսով փորում են ներքնուղիներ, որոնց միջով պաշարվածները դուրս են սողում ցցապատնեշից՝ թշնամուն հետախուզելու համար։ Արժանահարգո Ու. Ուիլյամսը, որը հաղորդեց ինձ այս մանրամասնությունները, ավելացրեց, որ ինքը պահ-երից մեկում նկատել է նեցուկներ կամ միջնորմներ՝ ցցված դեպի հողաթմբերի ներսը և պաշտպանվող կողմը։ Երբ հարցնում է առաջնորդին դրանց դերի մասին, պատասխանում է, որ եթե իր մարդկանցից երկու կամ երեքն սպանվեն, նրանց կողքին եղողները չեն տեսնի նրանց մարմինը և չեն վհատվի։
 
Նոր-զելանդացիները պահ-երը համարում են պաշտպանության կատարյալ միջոց, որովհետև հարձակվող կողմն այնքան դիսցիպլինար չէ, որ միահամուռ խուժի ցցապատնեշների վրա, խորտակի այն և մտնի ներս։ Երբ մի ցեղ կռվի է գնում, առաջնորդը չի կարող կարգադրել մի խմբի գնալ այս կողմ և մի այլ խմբի՝ այն կողմ, այլ ամեն մեկը կռվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, և յուրաքանչյուր անհատի համար մերձենալ մի ցցապատնեշի, որը պաշտպանված է հրազենով, նշանակում է որոշակի մահ։ Ինձ այնպես է թվում, որ աշխարհի ոչ մի անկյունում ավելի ռազմասեր ցեղ չի կարելի գտնել, քան այս նոր-զելանգացիները։ Նրանց վերաբերմունքն առաջին անգամ նավ տեսնելիս, ինչպես նկարագրել է կապիտան Կուկը, մի փայլուն իլուստրացիա կարող է լինել նրանց ռազմասիրության։ Քարերի տեղատարափն այդպիսի մի մեծ և նոր առարկայի վրա և նրանց հանդուգն արտահայտությունը՝ «եկե՛ք ափ, և մենք ձեզ բոլորիդ կսպանենք, կուտենք» — ապացուցում է նրանց անսովոր հանդգնությունը։ Այս ռազմասեր ոգին երևում է նրանց բազմաթիվ սովորությունների, մինչև անգամ ամենափոքր գործունեության մեջ։ Եթե նոր-գելանդացին հարված է ստանում, թեկուզ կատակի ժամանակ, հարվածն առանց փոխհատուցման չպետք է մնա, և այս վերջին սովորության մի դեպք պատահել է մեր սպաներից մեկի հետ, որին ականատես եմ եղել և ես։
 
Քաղաքակրթության մուտք գործելու շնորհիվ այժմ թշնամությունն իրար դեմ նվազել է, եթե նկատի չունենանք հարավային ցեղերից մի քանիսը։ Ես լսել եմ մի բնորոշ դեպք, որ անցյալներում ծագել է հարավում։ Մի միսիոներ տեսնում է, որ մի առաջնորդ և իր ցեղը պատրաստվում են կռվի — հրացանները մաքուր և փայլուն, ռազմանյութը պատրաստ։ Նա երկար ժամանակ պատճառաբանում է կռվի անօգտակարության և այն չնչին պատճառների մասին, որոնք հերյուրում են կռիվը։ Առաջնորդն սկսում է տատանվել իր որոշման մեջ, բայց հանկարծ հիշում է, որ իր մի տակառ վառոդը վատ վիճակում է գտնվում և երկար դիմանալ չի կարող։ Այս բանը մի անժխտելի փաստ է դառնում, որ անհրաժեշտ է անմիջապես սկսել պատերազմը. չէր կարելի հաշտվել այն մտքի հետ, որ մեկ տակառ վառոդը կարող է փչանալ, նա պետք է գործածվեր,— և այս լուծեց հարցը հօգուտ կռիվ հայտարարելու։ Միսիոնարներն ինձ պատմում էին, որ Շոնգիի կենդանության ժամանակ մի առաջնորդ, որն այցելել էր Անգլիա, պատերազմի սերն ամեն մի գործունեության միակ և տևական աղբյուրն է լինում։ Այն ցեղը, որի գլխավոր առաջնորդը եղել է ինքը, մի անգամ մեծ նեղություններ է կրել մի այլ ցեղից, Թեմզա գետի ափերին։ Բնակիչները հանդիսավոր կերպով երդվում են, որ երբ իրենց որդիք մեծանան և բավականին ուժեղանան, չպիտի թույլ տան թշնամուն, որ մարսի իր հասցրած վնասները։ Եվ Շոնգիի Անգլիա գնալը, թվում է թե, գլխավորապես կապված է այս երդումը իրականացնելու հետ, իսկ այնտեղ եղած ժամանակ նրա միտքն զբաղված է եղել գլխավորապես այդ խնդրով։ Այն նվերներն են արժեք ունենում նրա համար, որոնք կարող էին վերա ծվել զենքի, իսկ արվեստներից միայն նրանք են հետաքրքրել նրան, որոնք կապված են եղել զենքի արտադրության հետ։ Սիդնեում եղած ժամանակ Շոնգին զարմանալի զուգադիպությամբ հանդիպում է իր ոխերիմ թշնամուն՝ Թեմզայի առաջնորդին, մբ. Մարսդենի տանը։ Սրանց վարմունքն իրար նկատմամբ լինում է շատ քաղաքավարի, բայց Շոնգին հայտնում է նրան, որ Նոր Զելանդիա վերադառնալիս նա երբեք չի հրաժարվելու կռվի մտադրությունից։ Մարտահրավերն ընդունվում է, Շոնգին վերադարձին իրականացնում է իր սպառնալիքը մինչև վերջին տառը։ Թեմզա գետի վրայի ցեղն ամբողջովին ոչնչանում է, իսկ այն առաջնորդը, որին մարտահրավեր էր տրված, սպանվում է։ Թեև Շոնգին այսպես խոր ատելության և վրիժառության զգացմունքներ է ունեցել, սակայն համարվել է բարի բնավորության տեր մարդ։
 
Երեկոյան կապիտան Ֆից Ռոյի և միսիոնարներից մեկի՝ մր. Բեկերի հետ այցելության գնացինք Կորորադիկա. շրջելով գյուղի շուրջը՝ հանդիպեցինք և խոսեցինք շատ մարդկանց — տղամարդկանց, կանանց և երեխաների հետ։
 
Տեսնելով նոր-զելանդացիներին՝ մարդ բնականաբար նրանց համեմատում է տաիտցիների հետ։ Երկուսն էլ պատկանում են մարդկային միևնույն ընտանիքին։ Համեմատությունը հօգուտ տաիտցիների է խոսում։ Նոր-զելանդացին էներգիայով գուցե նրանից բարձր է, բայց մյուս բոլոր կողմերով նրա նկարագիրը շատ ավելի ցածր է։ Երկու ժողովուրդների ներկայացուցիչների վրա մի ակնարկը բավական կլինի, որպեսզի մարդ համոզվի, որ մեկը վայրենի է, մյուսը՝ քաղաքակրթված։ Զուր կլինեին բոլոր փորձերն ամբողջ Նոր Զելանդիայում մի մարդ գտնելու, որն իր դեմքով, վարմունքով նմանվեր տաիտցի առաջնորդ Ուտամեին։ Անկասկած այստեղ առեղով մարմնի վրա ծեծած արտաքո կարգի նախշերը նրանց տհաճ տեսք են տալիս։ Ամբողջ երեսը ծածկող բարդ, բայց սիմետրիկ ֆիգուրները շփոթեցնում ու մոլորեցնում են անսովոր աչքերը։ Բացի այդ՝ հավանական է, որ խորը հատումները, ոչնչացնելով մակերեսին գտնվող մկանների շարժումները, դեմքին տալիս են պիրկ և անհողդողդ արտահայտություն։ Նրանց աչքերում կա մի առանձին փայլ, որը ոչինչ ցույց չի տալիս՝ բացի խորամանկությունից և վայրագությունից։ Սրանց հասակը բարձր է և մարմնեղ, բայց գեղակազմությամբ չի կարող համեմատվել Տաիտիի աշխատավոր դասակարգի հետ։
 
Նրանց տները և իրենք նեխման աստիճանի կեղտոտ են. շորերը կամ մարմինները լվանալու գաղափարը, թվում է թե, երբեք չի մտել սրանց գլուխը։ Ես մի առաջնորդ տեսա, որի հագին կար սևացած և ամեն տեսակի կեղտով ծածկված շապիկ. երբ հարցրի, թե ինչու է այդքան կեղտոտվել, պատասխանեց. «Չե՞u տեսնում, որ արդեն հնացել է»։ Մարդկանց մի մասը շապիկ է հագնում, իսկ տարածված հագուստը մեկ կամ երկու մեծ ադեալն է՝ սովորաբար կեղտից սևացած, որ ուսերին են գցում չափազանց անհարմար և անվայելուչ ձևով։ Գլխավոր առաջնորդներից մի քանիսն ունեն անգլիական պատշաճ հագուստներ, բայց այս շորերը հագնում են միայն մեծ դեպքերի առթիվ։
 
'''Դեկտեմբերի 23.'''— Ուաիմատե կոչված մի տեղում, Կղզիների Ծոցից տասնհինգ մղոն հեռու, արևմտյան և արևելյան ափերի մեջտեղում, միսիոնարները երկրագործական նպատակների համար գնել են որոշ հողամասեր։ Ինձ ծանոթացրել էին արժանահարգո Ու. Ուիլյամսի հետ, որն իմանալով իմ ցանկությունները՝ հրավիրել ինձ այնտեղ։ Մր. Բըշբին, մի անգլիացի ռեզիդենտ, առաջարկեց ինձ իր նավակով գնալ երկար խորշով, որտեղ ես տեսնելու էի մի գեղեցիկ ջրվեժ, և իմ քայլելու ճանապարհն էլ այդպիսով կարճանում էր։ Նա ինձ համար ճարեց մի մարդ՝ առաջնորդելու համար։ Երբ խնդրեց հարևան ղեկավարից մի մարդ, ղեկավարն առաջարկեց անձամբ իրեն, բայց նա այնքան անտեղյակ էր փողի արժեքի մասին, որ սկզբում հարցրեց, թե քանի՞ ոսկի էի վճարելու, իսկ հետո գոհացավ միայն երկու դոլարով։ Երբ ես այս առաջնորդին ցույց տվի մի շատ փոքրիկ ծանրոց, որ ես ուզում էի վերցնել ինձ հետ, նրա համար բացարձակապես անհրաժեշտ դարձավ իր հետ վերցնել մի ստրուկ։ Այս հպարտության զգացմունքները հետզհետե անհետանում են, բայց հին ժամանակներում մի ղեկավար ավելի շուտ հանձն կառներ մեռնել, քան ենթարկվել ամենափոքր բեռն անգամ կրելու անարգանքին։ Իմ ընկերակիցը թեթև, աշխույժ մարդ էր, կեղտոտ ադեալ հագած, իսկ երեսն ամբողջովին վիտած։ Առաջ նա եղել էր մեծ ռազմիկ։ Սովորաբար նա շատ սիրալիր էր եղել մր. Բըշբիի հետ, բայց երբեմն նրանք մեծ գժտություններ էին ունեցել։ Մր. Բըշբին նկատել էր, որ մի փոքր հանգիստ հեգնանքը հաճախ լռեցնում էր այս բնիկնեերից որևէ մեկին իր ամենահավակնոտ մոմենտում։ Այս պետը մի օր գալով մր. Բըշբիի մոտ՝ մի յուրահատուկ ճոռոմախոս սնապարծությամբ ասում է, որ՝ «Մի մեծ պետ, մի մեծ մարդ — իմ բարեկամներից մեկը — այցելության է եկել ինձ, դու նրան պետք է տաս ուտելու լավ բաներ և գեղեցիկ նվերներ» և այլն։ Մր. Բըշբին թույլ է տալիս նրան վերջացնել իր ճառը և ապա հանդարտ պատասխանում է. «Էլ ի՞նչ կարող է անել ձեր ստրուկը ձեզ համար»։ Մարդն այնուհետև վայրկենապես մի վերին աստիճանի կոմիկ արտահայտությամբ վերջ է տալիս իր սնապարծությանը։
 
Ոչ շատ առաջ մն. Բըշբին ենթարկվում է մի շատ ավելի լուրջ հարձակման։ Մի պետ և մի խումբ մարդիկ փորձում են կես գիշերին խուժել նրա տունը և, տեսնելով, որ այդ այնքան էլ հեշտ չէ, հրացաններով սկսում են մի աշխույժ կրակոց։ Մր. Բըշբին թեթև վիրավորվում է, իսկ խումբը վերջիվերջո հեռանում։ Կարճ ժամանակից հետո հայտնաբերվում է նախահարձակը, և հրավիրվում է պետերի մի ընդհանուր ժողով՝ խնդիրը քննարկելու համար։ Նոր-զելանդացիներն այդ համարում են չափազանց տմարդի և վայրագ գործ, մանավանդ որ այդ եղել է գիշերային հարձակում, և մր. Բըշբին հիվանդ պառկած է եղել իր տանը. այս վերջին հանգամանքը, ի պատիվ նրանց, պետք է ավելացնել, որ համարվում է ամենակարևորը և պետք էր ամեն պարագայում պաշտպանել մր. Բըշբիին։ Պետերը համաձայնում են բռնագրավել հարձակվողի հողերը հօգուտ Անգլիայի թագավորի։ Այս ամբողջ գործարկությանն այսպես մի ղեկավար դատելու և պատժելու տեսակետից՝ ամբողջովին աննախընթաց է լինում։ Դեռ ավելին, հարձակվողը կորցնում է իրեն հավասար մարդկանց մեջ իր ընկերական դիրքը, և բրիտանացիների կողմից այս համարվում է ավելի մեծ պատիժ, քան կալվածների բռնագրավումը։
 
Մինչ նավակը շարժվում էր առաջ, մի այլ ղեկավար էլ մտավ նավակը, որը միայն ցանկանում էր զբոսնել երկար խորշով վեր ու վար։ Ես երբեք չեմ տեսել ավելի նողկալի և ավելի վայրագ արտահայտություն, քան այս մարդունը։ Անմիջապես ինձ այնպես թվաց, թե ես նման մի տիպ տեսել եմ մի այլ տեղ ես, այդ կարելի է գտնել Ռետչի նկարներում՝ Շիլլերի «Ֆրիդոլին» բալլադի մեջ, որտեղ երկու մարդ Ռոբերտին քաշ են տալիս դեպի վառվող երկաթյա հնոցը։ Այս՝ Ռոբերտի կրծքին հրացան բռնողն է։ Ֆիզիոնոմիան այստեղ ճիշտ էր խոսում, այս ղեկավարը հայտնի մարդասպան էր եղել և ոտքից գլուխ չափազանց վախկոտ։ Երբ նավակը հասավ ցամաքին, մր. Բըշբին ճանապարհով ինձ ընկերակցեց մի քանի հարյուր յարդ. ես չէի կարող չհիանալ այն ալեհեր ծերունու սառնարյունությամբ և անպարկեշտությամբ, որին թողեցինք նավակում պառկած, երբ նա բղավեց մր. Բըշբիի հետևից. «Շատ երկար չմնաք, այստեղ սպասելուց կձանձրանամ»։
 
Այժմ սկսեցինք քայլել ոտքով։ Ճանապարհն անցնում էր մի լավ տափակացրած շավղով, որի երկու կողմից բարձրանում էին բարձր պտերներ, որոնք ծածկում են ամբողջ երկիրը։ Մի քանի մղոն անցնելուց հետո հասանք մի փոքր գյուղ, որտեղ կային իրար մոտ հավաքված մի քանի տներ և կարտոֆիլի մի քանի դաշտեր։ Կղզու ամենաշահավետ բանը կարտոֆիլի մուտք գործելն է. կարտոֆիլ շատ ավելի է գործածվում, քան որևէ տեղական կանաչեղեն։ Նոր Զելանդիան օժտված է մի մեծ բնական առավելությամբ, այն է՝ բնակիչները բոլորովին ազատ են սովահարությունից։ Ամբողջ երկրում ամենուրեք առատ է պտերը, և այս բույսի արմատները, թեև շատ համեղ չեն, այնուամենայնիվ առատ սնունդ են պարունակում։ Բնիկը, միշտ կարող է իր գոյությունը պահպանել այս բույսով և խեցեմորթներով որոնք առատ են ծովափի բոլոր մասերում։ Գյուղերը գլխավորապես հայտնի են պլատֆորմներով, որոնք բարձրանում են չորս ցցերի վրա՝ գետնից տասը կամ տասներկու ոտնաչափ բարձր, և որոնցով պաշտպանում են բոլոր պատահարներից դաշտի բերքը։
 
Հյուղակներից մեկին մոտենալիս ես զարմացել էի շփվելով ողջունելու ընթացքը տեսնելիս, կամ, ինչպես պետք է այն անվանել՝ քիթ-քթի քսելիս։ Հենց որ մենք մոտեցանք, կանայք ամենավշտալի ձայնով սկսեցին արտասանել մի քանի բան. ապա պպզեցին՝ վեր պահելով դեմքները. իմ ուղեկցողը կանգնելով նրանցից վերև, մեկը մյուսի հետևից, իր քթի կամրջակն ուղիղ անկյունով դնելով նրանց կամրջակի վրա, սկսեց սեղմել. Յուրաքանչյուր այսպիսի ողջույն ավելի երկար էր տևում, քան մեզ մոտ ձեռք թոթափելը, և ինչպես որ մեզ մոտ տարբերվում է սեղմումների ուժը, այնպես էլ տարբեր էր նրանց քթերի հպումը։ Այդ պրոցեսի ընթացքում նրանք բավականության ցածր մրթմրթոց էին հանում, որը շատ նման էր այն ձայնին, որ հանում են երկու խոզեր՝ քիթ քթի մոտենալիս։ Ես նկատեցի, որ ստրուկը քիթը քսում էր՝ ում որ հանդիպեր, հաշվի չառնելով, թե այդ անում է իր տիրոջից առա՞ջ, թե հետո։ Թեև այս վայրենիների մեջ տերը բացարձակ իրավունքներ ունի իր ստրուկների կյանքի կամ մահվան վրա, բայց նրանց մեջ բոլորովին բացակայում է որևէ տեսակի ձևականություն։ Մր. Բըրչելը նույն բաները նկատել է և Հարավային Աֆրիկայում, վայրենի բաչապինների մոտ։ Որտեղ քաղաքակրթությունը հասել է որոշ աստիճանի, այնտեղ հասարակության տարբեր խավերի մեջ բարդ ձևականություններ են առաջացել. այսպես՝ Տաիտիում բոլորը ստիպված են թագավորի ներկայության ժամանակ նախօրոք մինչև մեջքները մերկանալ։ Պարտուպատշաճ կերպով ներկա եղող բոլորի հետ քթներս իրար հետ քսելուց հետո կլոր նստեցինք խրճիթներից մեկի դիմաց և այնտեղ հանգստացանք կես ժամ։ Բոլոր խրճիթներն ունեն գրեթե միևնույն ձևը և մեծությունը և բոլորն էլ ծայր աստիճանի կեղտոտ են։ Նրանք նման են անասունի գոմի, մի ծայրը բաց, բայց մի քիչ դեպի ներս՝ ունեն քառակուսի ծակով բարակ պատ, որը կազմում է մի փոքր մռայլ սենյակ։ Այստեղ են պահում նրանք իրենց ամբողջ սեփականությունը, և երբ եղանակը ցուրտ է լինում, այնտեղ են քնում։ Սակայն իրենց ճաշն ու ժամանակն անցկացնում են առջևի բաց մասում։ Երբ իմ ուղեկիցներն իրենց ծխամորճով ծխելը վերջացրին, շարունակեցինք մեր ճանապարհը։ Շավիղն անցնում էր միևնույն ալիքավոր շրջանով՝ ամենուրեք պտերով ծածկված։ Մեր աջ կողմում կար օձաձև գետ, որի թմբերը երկու կողմերից էլ եզերված էին ծառերով, իսկ այս ու այն կողմ բլուրների կողերին պուրակիկներ կային։ Ամբողջ տեսարանը, չնայած իր կանաչ գույնին, ավելի շուտ ամայի տեսք ուներ։ Այսքան մեծ քանակությամբ պտերի ներկայությունն անբերրիության տպավորություն է առաջացնում մարդու մտքում, բայց այդ ճիշտ չէ, որովհետև այնտեղ, որտեղ խիտ պտեր է աճում, հողը մշակելիս պրոդուկտիվ է դառնում։ Տեղական բնակիչներից շատերն այնպես են կարծում, որ այս ամբողջ բաց լայնածավալ դաշտերն սկզբում ծածկված են եղել անտառներով և մաքրել են հրդեհելով։ Ասում են, որ ամենամերկ տեղերն անգամ փորելիս հաճախ գտնում են ձյութանման կոշտ բաներ, որոնք հոսում են կաուրիից (Նոր Զելանդիայի սոճի)։ Տեղացիներն ակներևաբար աննպատակ չեն հրդեհել անտառը, որովհետև պտերը, որը հին ժամանակներում գործածվել է որպես սնունդ, լավ աճում է միայն մաքրված բաց տեղերում։ Այլ կանաչների գրեթե բոլորովին բացակայելը, որն այս կղզու բուսականության ամենանշանակալի կողմերից մեկն է, գուցե կարելի է վերագրել այն բանին, որ երկիրն այստեղ նախապես ծածկված է եղել անտառներով։
 
Հողը հրաբխային է. որոշ մասերում անցանք լավայի խարամի վրայով. շրջակա մի քանի բլուրների վրա պարզ նկատվում էին խառնարանները։ Թեև տեսարանը ոչ մի տեղ գեղեցիկ չէ և միայն երբեմն է քիչ գեղեցիկ, բայց ես չէի դժգոհում իմ զբոսանքներից։ Ավելի մեծ հաճույք կստանայի, եթե իմ ընկերակիցը՝ նոր-զելանդացի պետը խոսելու արտաքո կարգի կարողություններ չունենար։ Ես հասկանում էի միայն երեք բառ «լավ», «վատ» և «այո», և նրա բոլոր դիտողություններին և առածներին պատասխանում էի այս երեք բառերով, իհարկե չհասկանալով նրա ասածներից և ոչ մի բառ։ Իհարկե, իմ այս պատասխանը բավական էր. ես լավ ունկնդրող էի, համերաշխ անձնավորություն, իսկ նա էլ երբեք չէր դադարում ինձ հետ խոսելուց։
 
Վերջապես հասանք Ուաիմատ։ Ամայի և անմշակ տարածություններով այդքան անցնելուց հետո անգլիական մի ֆերմայի տան երևալը և նրա զուգված զարդարված դաշտերը, որոնք կարծեք թե այդտեղ էին դրվել կախարդական գավազանի զորությամբ, չափազանց հաճելի էին ինձ համար։ Մր. Ուիլյամսին տանը չգտնելով՝ ես սիրալիր ընդունելություն գտա մր. Դեվիսի տանը։ Նրա ընտանիքի հետ թեյ խմելուց հետո դուրս եկանք ֆերմայի շուրջն զբոսնելու։ Ուաիմատեում երեք մեծ տուն կա, որտեղ ապրում են պարոնայք միսիոնարներ Ուիլյամսը, Դեվիսը և Քլարկը, և նրանց մոտ գտնվում են տեղացի աշխատավորների հյուղակները։ Կողքի բլրի ստորոտում լրիվ հասկերով բարձրանում էին գարու և ցորենի արտերը, իսկ մի այլ տեղ փռվել էին կարտոֆիլի և երեքնուկի արտերը։ Ես չեմ կարող նկարագրել իմ բոլոր տեսածները, այնտեղ կային մեծ այգիների ամեն տեսակի պտուղներով ու կանաչեղեններով, ինչ որ հնարավոր է աճեցնել Անգլիայում։ Որպես օրինակ կարող եմ հիշատակել ծնեբեկը, բակլան, վարունգը, խավրծիլը, խնձորը, տանձը, թուզը, դեղձը, ծիրանը, խաղողը, ձիթապտուղը, հաղարջը, գայլուկը և անգլիական կաղնին, ինչպես և բազմապիսի ծաղիկներ։ Բակի շուրջը գտնվում էին ախոռներ, կալսելու հարմարանքներ, դարբնոց, գետնին՝ գութան և այլ գյուղատնտեսական գործիքներ, իսկ մեջտեղում խոզերի և հավերի երջանիկ խմբերը իրար հետ խառնված ինչպես առհասարակ լինում է անգլիական ֆերմայի բակերում։ Մի քանի հարյուր յարդ հեռու, որտեղ մի փոքրիկ առվակի ջուրը պատնեշների միջոցով լիճ էր գոյացրել, կար մի մեծ և հիմնական ջրաղաց։
 
'''Դեկտեմբերի 24.'''— Առավոտյան տեղական լեզվով ամբողջ ընտանիքի համար աղոթքներ կարդացվեցին։ Նախաճաշից հետո ես շրջում էի ֆերմայում և պարտեզներում։ Այդ օրը շուկայի օր էր, երբ շրջակա փոքր գյուղերի բնիկները բերում են իրենց կարտոֆիլը, եգիպտացորենը, կամ խոզերը, ծխախոտի և երբեմն էլ օճառի հետ փոխանակելու համար։ Մր. Դեվիսի անդրանիկ որդին, որն ունի իր անձնական ֆերման, շուկան ղեկավարողն է։ Միսիոնարների երեխաները, որոնք կղզին գալու ժամանակ փոքր են եղել, տեղական լեզուն ավելի լավ են հասկանում, քան իրենց ծնողները, և ավելի հեշտությամբ են կարողանում տեղացիներին այս կամ այն աշխատանքը կատարելու ցուցումներ տալ։
 
Կեսօրից քիչ առաջ մր. մր. Ուիլյամսը և Դեվիսը և ես միասին գնացինք դեպի մոտակա անտառը՝ հռչակավոր կաուրի սոճին ինձ ցույց տալու համար։ Ես չափեցի այս հոյակապ ծառերից մեկը, որն արմատից վերև ուներ երեսունմեկ ոտնաչափ շրջագիծ։ Նրան շատ մոտիկ կար և մի ուրիշը, որ ես չտեսա, և որն ուներ երեսուներեք ոտնաչափ շրջագիծ։ Ասում էին, որ կա և մի ուրիշը, որն ունի ոչ պակաս քան քառասուն ոտնաչափ շրջագիծ։ Այս ծառերը հայտնի են իրենց ողորկ, գլանաձև բներով, որոնք բարձրանում են մինչև վաթսուն ոտնաչափ. կան այնպիսիները, որոնք հասնում են իննսունի՝ բոլոր մասերում գրեթե հավասար տրամագծով, առանց որևէ ճյուղի։ Ճյուղերի պսակը գագաթում, բնի նկատմամբ, չափազանց փոքր է, տերևներն էլ, ճյուղերի հետ համեմատած, փոքր են։ Անտառն այստեղ գրեթե ամբողջապես կաուրիից էր կազմված, իսկ ամե-
 
նամեծ ծառերն իրենց կողերի զուգահեռականությամբ կանգնել էին ինչպես անտառի հսկա սյուներ։ Կղզու ամենաարժեքավոր պրոդուկցիան կաուրիի ատաղձն է. բացի այդ, նրա կեղևից ձյութ է կաթում, որը ծախում են ամերիկացիներին՝ ֆունտը մեկ պեննիով, բայց նրա գործածությունն այն ժամանակ հայտնի չէր։ Նոր Զելանդիայի անտառների որոշ մասեր պետք է որ արտասովոր աստիճանի անթափանց լենեն։ Մր. Մաթյուսն ասում էր, որ մի անտառ, որի լայնությունը միայն երեսունչորս մղոն է և երկու բնակելի շրջան բաժանում է իրարից, միայն վերջին ժամանակներս են առաջին անգամ անցել։ Նա և մի այլ միսիոնար, յա.րաքանչյուրը մոտ հիսուն հոգուց կազմված խմբով, ձեռնարկում են մի ճանապարհ բաց անել, բայց այդ նրանց վրա նստում է ավելի քան երկու շաբաթվա աշխատանք։ Անտառներում շատ քիչ թռչուն տեսա։ Ինչ վերաբերում է կենդանիներին, ապա չափազանց նշանակալի փաստ է այն, որ այդպիսի մի մեծ կղզում, որն ըստ աշխարհագրական լայնության տարածվում է ավելի քան 700 մղոն, իսկ շատ մասերում ունի իննսուն մղոն լայնություն, տեղական տարբեր պայմաններ, գեղեցիկ կլիմա, տարբեր բարձրության մակերես,— 14000 ոտնաչափից սկսած՝ մինչև ծովի մակերևույթը, բացառությամբ մի փոքր առնետի՝ ուրիշ ոչ մի բնիկ կենդանի չկա։ Dinornis թռչունների հսկա սեռի զանազան տեսակները կարծեք թե այստեղ փոխարինում են կաթնասուն չորքոտանիներին ճիշտ այնպես, ինչպես այժմ սողունները Գալապագոսի արշիպելագում։ Ասում են, որ նորվեգիական սովորական առնետն այնքան կարճ ժամանակում, ինչպես երկու տարին է, կղզու հյուսիսային ծայրում ոչնչացրել է նոր-զելանդական տեսակը։ Շատ տեղերում ես նկատեցի զանազան տեսակի խոտեր, որոնց, ինչպես առնետներին, ստիպված էի հայրենակիցներ համարել։ Մի պրաս գրավել է ամբողջ շրջաններ և շատ նեղություն է պատճառում, բայց նա որպես բարիք ներմուծվել է այստեղ մի ֆրանսիական նավով։ Սովորական ավելուկը նույնպես փռված է ամեն կողմ, և վախենում եմ, որ ընդմիշտ մնա որպես մի անգլիացու սրիկայության ապացույց, որն այս բույսի սերմերը ծախել է ծխախոտի փոխարեն։ Մեր հաճելի զբոսանքից տուն վերադառնալով ճաշեցի մր. Ուիլյամսի հետ և ապա ձիով վերադարձա կղզիների խորշիկը։ Վերջին անգամ հրաժեշտ տվի միսիոնարներին՝ հայտնելով իմ շնորհակալությունը նրանց բարի ընդունելության համար։
 
'''Ծննդյան օրը.'''— Մի քանի օր հետո լրանում է Անգլիայից բացակայելու չորրորդ տարին։ Ծննդյան առաջին օրն անցկացրինք Պլիմուտում, երկրորդը՝ Ա. Մարտինի ծոցում, Եղջերու հրվանդանի մոտ, երրորդը՝ Պորտ Դեգիրեում (Պատագոնիա), չորրորդը՝ մի ամայի նավահանգստում խարիսխ գցած՝ Տրես Մոնտես թերակղզու մոտ, հինգերորդն այստեղ, իսկ հաջորդը, ես հավատում եմ նախախնամությանը, կլինի Անգլիայում։ Մենք այցելեցինք Պահիայի մատուռը՝ եկեղեցական արարողություններին ներկա լինելու համար. ծիսակատարությունը մասամբ կատարվեց անգլերեն և մասամբ տեղական լեզվով։ Նոր Զելանդիայում եղած ժամանակ չլսեցինք այդ օրերում տեղի ունեցող մարդակերության դեպքի մասին, բայց մր. Ստոքսը մի փոքր կղզում, խարսխին մոտիկ, գտել է մարդու այրված ոսկրներ՝ օջախի շուրջը փռված, բայց այդ հանգստավետ ճաշկերույթի մնացորդներն այդտեղ ընկած կարող են լինել մի քանի տարի առաջ։ Հավանորեն այս ժողովրդի բարոյական վիճակն արագ կերպով կլավանա։
 
'''Դեկտեմբերի 26.'''— Մր. Բըշբին առաջարկեց ինձ և մր. Սելիվանին իր նավակով տանել Կավա-Կավա գետով մի քանի մղոն վեր, և ապա այնտեղից ոտքով՝ Ուայոմիո գյուղը, որտեղ որոշ հետաքրքրական ապառներ կան։ Մենք թիավարելով անցնում էինք գեղեցիկ տեսարանների միջով և վայելում թիավարության մեծ հաճույքը, եկանք մի գյուղ, որտեղից այն կողմ նավակն այլևս անցնել չէր կարող։ Այստեղից մի ղեկավար և մի խումբ մարդիկ կամավոր կերպով համաձայնեցին առաջնորդել մեզ Ուայոմիո, չորս մղոն հեռավորության վրա։ Ղեկավարն այդ ժամանակ հանրածանոթ էր դարձել վերջերս իր կանանցից մեկին և մի ստրուկի անառակությամբ զբաղվելու պատճառով կախելու համար։ Երբ միսիոնարներից մեկն առարկում է նրան, նա զարմացած ասում է՝ մի՞թե Անգլիայում նույն կերպ չեն վարվում։ Ծերունի Շոնգին՝ որը պատահմամբ այն ժամանակ էր եղել Անգլիայում, երբ տեղի էր ունենում թագուհու դատավարությունը, արտահայտում է իր մեծ անհավանությունը և զարմանքն ամբողջ գործի նկատմամբ, նա ասում է, որ ինքը հինգ կին ունի և ավելի շուտ հնգի վիզն էլ կկտրի, քան այդքան նեղություն կկրի մեկի համար։ Թողնելով այս գյուղը՝ անցանք մի այլ գյուղի վրայով, որը գտնվում էր մի փոքր հեռու բլրի փեշերին։ Մի ղեկավարի աղջիկ, որը դեռ հեթանոս էր, հինգ օր առաջ մեռել էր այնտեղ։ Այն խրճիթը, որտեղ նա ավանդել էր հոգին, ամբողջովին այրել էին. նրա մարմինը տեղավորելով երկու փոքրիկ նավակների մեջ՝ ուղղաձիգ կերպով դրել էին գետին և պաշտպանել փակ շրջանակով, որի վրա գրված էին իրենց աստվածների փայտյա արձանները. ամեն ինչ ներկել էին վառ-կարմիր գույնով, որպեսզի նկատելի լինի հեռվից։ Նրա զգեստն ամրացրել էին գագադին, իսկ մ աղերը կտրած փռել էին ոտների տակ։ Ընտանիքի բարեկամները ծվատել էին իրենց թևի, մարմնի և դեմքի միսը, այնպես որ նրանք ծածկվել էին լերդացած արյունով, իսկ ծեր կանայք չափազանց կեղտոտ, զզվելի տեսք էին ստացել։ Հաջորդ օրն սպաներից մի քանիսն այցելեցին այդ վայրը. նրանք պատմում էին, որ կանայք դեռ շարունակում էին լաց ու կոծ անել և իրենց ծվատել։ Շարունակեցինք մեր Ճանապարհը և շուտով հասանք Ուայոմիո։ Այստեղ կրաքարի եզակի զանգվածներ կան՝ ավերված բերդի նման։ Այս ժայռերը երկար ժամանակ ծառայել են որպես գերեզմանատներ, հետևաբար և համարվել են սրբություններ, որոնց մերձենալ չի կարելի։ Երիտասարդներից մեկը բղավեց «բոլորս քաջ լինենք», և վազեց առաջ, բայց հարյուր յարդի վրա ամբողջ խումբը կանգ առավ և առաջ չշարժվեց։ Սակայն կատարյալ անտարբերությամբ նրանք թույլ տվին մեզ ամբողջ վայրը քննել։ Այս գյուղում մնացինք մի քանի ժամ, և այդ ժամանակ մի մեծ վեճ էր բացվել որոշ հողերի վաճառքի իրավունքի մասին։ Մի ծերունի, որն ըստ երևույթին հայտնի գենեալոգիստ (ազգագիր) էր, հերթով տալիս էր բոլոր նախկին կալվածատերերի անունները՝ յուրաքանչյուր անգամ փայտի մի կտոր դեպի գետինը նետելով։ Նախքան տները թողնելը մեր խմբի յուրաքանչյուր անդամին տրվեց մի փոքրիկ կողով քաղցր կարտոֆիլ, և մենք բոլորս սովորության համաձայն վերցրինք հետներս՝ ճանապարհին ուտելու համար։ Ես նկատեցի, որ խոհարար կանանց հետ աշխատում էր և մի ստրուկ տղամարդ, այսպիսի ռազմասեր երկրում չափազանց նվաստ բան է տղամարդու համար զբաղվել այնպիսի մի գործով, որը համարվում է կնոջ ամենացածր աշխատանքը։ Ստրուկներին չի թույլատրվում կռիվ գնալ, բայց այս հավանորեն դաժան օրենք չի համարվում։ Ես լսեցի մի խեղճ ողորմելու մասին, որը կռվի ժամանակ փախել էր դեպի թշնամու կողմը, հանդիպելով երկու մարդու՝ բռնվել էր, բայց որովհետև նրանք չէին կարող համաձայնվել, թե ո՛ւմ էր պատկանելու նա, երկուսն էլ կանգնել էին նրա գլխին՝ քարե կացինը ձեռներին, և թվում է, թե յուրաքանչյուրն առնվազն այն էր մտածում, որ մյուսը նրան կենդանի չպիտի տանի։ Խեղճ մարդը, վախից գրեթե մեռած, ազատվեց միայն ղեկավարի կնոջ միջամտությունից հետո։ Այնուհետև մեծ հաճույքով վերադարձանք դեպի նավակը, բայց նավին հասանք ուշ գիշերին։
 
'''Դեկտեմբերի 30.'''— Կեսօրից հետս դուրս եկանք Կղզիների Ծոցից և ուղղվեցինք դեպի Սիդնեյ։ Հավատացած եմ, որ բոլորս էլ ուրախ էինք, որ թողնում էինք Նոր Զելանդիան։ Հաճելի տեղ չէ այն։ Այստեղ տեղացիները չունեն այն զմայլելի պարզությունը, որն ունի տաիտցին, իսկ այստեղի անգլիացիների մեծ մասը պատկանում են հասարակության ցածր խավերին. ոչ էլ երկիրն է հրապուրիչ։ Դուրս գալով այդտեղից՝ ետ եմ նայում միայն դեպի մի կետ — Ուաիմատեն է այդ՝ իր քրիստոնյա բնակիչներով։
Վստահելի
1396
edits