Changes
Չնայած մի քանի օտար մարդկանց ներկայության՝ ընթրիքը բաղկացած էր մսի երկու ահռելի կույտերից — մեկը խորոված, մյուսը խաշած, որի հետ կային նաև դդումի կտորներ։ Բացի դդումից, ուրիշ ոչ մի բուսական բան չկար, չկար նաև ոչ մի պատառ հաց։ Խմելու համար ամբողջ խումբն ուներ միայն մի մեծ կուժ ջուր։ Չնայած այս բոլորին, այս մարդն ուներ մի քանի քառակուսի մղոն կալվածք, որի ամեն մի ակրի վրա կարելի էր բուսցնել և աճեցնել հացահատիկ և մի փոքր դժվարությամբ բոլոր տեսակի գործածական բանջարեղեն։ Երեկոն անցնում էր ծխելով, երգելով մի չնախապատրաստած երգ, որին ընկերակցում էր գիթառը։ Սինյորիտները (կանայք) բոլորը միասին նստում էին սենյակի մի անկյունում և չէին ընթրում տղամարդկանց հետ։
Այնքան շատ գրքեր են գրվել այս երկրների մասին, որ գրեթե ավելորդ է լասոյի (արկան) և բոլասի (bolas) նկարագրությունը։ Լասոն բաղկացած է մի շատ ամուր և բարակ, լավ հյուսված պարանից, որ պատրաստում են հում կաշուց։ Նրա մի ծայրը միացրած է լինում թամբի լայն վերնափոկին, որն իրար է միացնում ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) բարդ հագուստը. մյուս ծայրը վերջանում է երկաթե կամ պղնձե մի փոքրիկ օղակով, որի միջոցով խեղդկապ են պատրաստում։ Գաուչոն՝ լասոն գործածել ցանկանալիս, մի ձեռքում, որով բռնում է երասանները, պահում է մի փոքրիկ կծիկ, իսկ մյուսում՝ բռնում խեղդկապը, որը բավականին մեծ է լինում, նա սովորաբար ունենում է ութ ոտնաչափ տրամագիծ։ Նա այս մեծ օղակը պտտեցնում է իր գլխի շուրջը և բազկի ճարպիկ շարժումով բաց է պահում այն, և ապա նետում իր ցանկացած որևէ տեղի վրա։ Երբ այլևս չեն գործածում լասոն, կապում են թամբի վերնափոկի հետևի մասին։ Բոլասը կամ գնդակները լինում են երկու ձևի։ Պարզ տեսակը, որ սովորաբար գործածում են ջայլամ բռնելու համար, բաղկացած է երկու կլոր ծայրերից՝ կաշվով պատած և մոտավորապես ութ ոտնաչափ երկարությամբ հյուսված բարակ փոկով իրար հետ միացրած։ Մյուս տեսակը միայն նրանով է տարբերվում, որ երկու գնդակի տեղ ունի երեքը, որոնք իրար են միացված մի ընդհանուր կենտրոնով։ Գասւչոն այս գնդակներից ամենափոքրը պահում է ձեռքում, իսկ մյուս երկուսն արագ պտտեցնում գլխի շուրջը։ Հետո նշան բռնելով՝ նետում է դեպի իր նշանը. օդում այս գնդակները պտույտներ են կատարում և հենց որ դիպչում են որևէ բանի, խաչաձևում են իրար և ուժեղ ագուցվում։ Այս գնդակների մեծությունը և քաշը տարբեր է լինում, նայած թե ինչ նպարակների համար են գործածում նրանց։ Երբ նրանք լինում են մի խնձորի մեծության քարերից, այնպիսի ուժով են նետում, որ երբեմն կոտրում են մինչև անգամ ձիու ոտը։ Ես տեսել եմ փայտե գնդակներ, որոնք եղել են բողկի մեծության։ Երբեմն նրա համար են փայտից շինում, որ կենդանիներին բռնելիս նրանց չվնասեն։ Գնդակները երբեմն շինում են երկաթից, և սրանց կարելի է նետել բավականին հեռու։ Լասո կամ բոլաս գործածելու գլխավոր դժվարությունը այն է, որ գործածողը շատ վարժ ձի հեծնող պիտի լինի, որպեսզի հանկարծակի դարձի ժամանակ կարողանա արագ պտտեցնել այն իր գլխի շուրջը և նշան բռնել։ Ոտքով քայլող որևէ մարդ շատ հեշտությամբ կարող է սովորել նրա գործածությանը։ Մի անգամ, երբ ես զվարճանում էի, ձին քառասմբակ վազեցնելով և գնդակները գլխիս շուրջը պտտեցնելով, պատահմամբ ազատ գնդակը դիպավ մացառի. նրա պտտումն ու շարժումն այսպես ոչնչանալով՝ անմիջապես ընկավ գետին և փաթաթվեց ձիուս հետևի ոտքերից մեկին. մյուս գնդակը դուրս նետվեց ձեռքիցս, և ձին բռնվեց։ Բարեբախտաբար նա մի հին, փորձված կենդանի էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ է նշանակում այդ, այլապես նա կխրտներ և այնքան աքացի կտար, մինչև գետին գլորվեր։ Գաուչոները ծիծաղում էին բարձրաձայն. նրանք բղավում էինք էին, թե իրենք ամեն տեսակ կենդանի տեսել են բռնվելիս, բայց երբեք չեն տեսել, որ մարդն ինքն իրեն բռնի։
Հաջորդ երկու օրում ես հասա մինչև այն ամենահեռավոր կետը, որ ես ուզում էի ուսումնասիրել։ Ամեն տեղ գետինը նույն տեսքն ուներ. վերջապես ընտիր կանաչ խոտն ավելի ձանձրալի դարձավ, քան մի փոշոտ խորտուբորտ ճանապարհ։ Ամեն տեղ տեսնում էինք բագմաթիվ կաքավներ (Nothura major)։ Այս թռչունները երամներով չէին գնում և ոչ էլ թաքնվում անգլիական տեսակի նման։ Չափազանց տխմար թռչուններ են սրանք։ Եթե մի մարդ կլոր շրջանակի կամ պարուրի ձևով ձիով անընդհատ պտույտ տա այնպես, որ յուրաքանչյուր անգամ ավելի մոտենա նրանց, նա կարող է իր ցանկացած չափով կաքավի հարվածել գլխից։ Սովորաբար նրանց բռնում են խեղդկապով կամ փոքրիկ լասոյով, որ պատրաստում են ջայլամի փետուրի կոթից և կապում են մի երկար փայտի ծայրին։ Հանգիստ ձիու վրա հեծած մի տղա կարող է հեշտությամբ օրական երեսուն կամ քառասուն կաքավ բռնել։ Հյուսիսային Ամերիկայի արկտիկ բևեռային գոտում<ref>Hearne, „Journey”, p. 383.</ref> հնդիկները նապաստակը բռնում են նույն միջոցով՝ կատարելով պարուրաձև պտույտներ. որսի համար ամենալավ ժամանակը կեսօրն է, երբ արևը բարձր է, և որսորդի ստվերն էլ կարճ։
Մալդոնադո վերադառնալիս մենք ուրիշ ճանապարհով եկանք։ Պան դե Ասուկարի մոտ մի տեղ, որը լավ հայտնի է բոլոր Պլատայով նավարկողներին, մեկ օր ես մնացի մի չափազանց հյուրընկալ ծեր սպանացու մոտ։ Վաղ առավոտյան բարձրացանք Սիերա դե լաս Անիմաս։ Բարձրացող արևի լույսի տակ տեսարանը գեղատեսիլ էր։ Դեպի արևմուտք տեսարանը շարունակվում էր մի մեծ հարթ տարածության վրա, որը հասնում էր մինչև Մոնտեվիդեոյի մոտ գտնվող սարերը, իսկ դեպի արևելք տարածվում էր մինչև Մալդոնադոյի բլրաշատ դաշտերը։ Սարի կատարին կային քարերի մի քանի կույտեր, որոնք, ըստ երևույթին, կուտակել էին տարիներ առաջ։ Իմ ուղեկիցն ինձ հավատացնում էր, որ դրանք հին ժամանակներում հնդիկներն էին հավաքել։ Այդ կույտերը շատ նման էին Ուելսի սարերի գագաթներին հաճախ պատահող կույտերին, միայն թե սրանք անհամեմատ ավելի փոքր էին։ Թվում է, թե մարդու համար ընդհանուր է որևէ դեպքի առթիվ մոտակա սարի ամենաբարձր կետից սիգնալ տալու ցանկությունը։ Այժմ ոչ մի հնդիկ, քաղաքակրթված կամ վայրենի, գոյություն չունի շրջանի այս մասում, և ոչ էլ ինձ հայտնի է, թե արդյոք այդ նախկին բնակիչները, բացի Սիերա դե լաս Անիմասի աննշան քարակույտերից, ուրիշ որևէ մնայուն բան թողե՞լ են։
Ծառերի ընդհանուր և գրեթե ամբողջովին բացակայությունն աչքի է զարնում Բանդա Օրիենտալում։ Ժայռոտ բլուրներից մի քանիսը մասամբ ծածկված են մացառներով, և մեծ հոսանքների ափերին, մասնավորապես Լաս Մինասի հյուսիսում սովորաբար ուռենու ծառեր են լինում։ Արոիո Տապեսի մոտ, ասում էին, արմավենու անտառ կա. և այո այս ծառերից մեկը տեսա Պան դե Ասուկարի մստէ 35° լայնության վրա։ Այդ ծառը բավականին մեծ էր։ Այս ծառերից և սպանացիների տնկածներից բացի այդ երկրում գրեթե ուրիշ անտառներ չկան։ Ներմուծված և աճեցրած ծառերից կարելի է թվել բարտենին, ձիթենին, դեղձը և մի շարք ուրիշ պտղատու ծառեր։ Դեղձենին այնքան լավ է աճում, որ Բուենոդ Բուենոս Այրես քաղաքի վառելափայտի գլխավոր մասը սա է կազմում։ Չափազանց հարթ երկրներում, ինչպես պամպասն է, ծառերի աճման համար նպաստավոր պայմաններ շատ քիչ են լինում։ Այս կարելի է հավանորեն վերագրել կամ քամիների ուժին, կամ հողի արագ չորացումին։ Սակայն Մալդոնադոյի շրջակայքում, ըստ երևույթին, այս պայմանները գոյություն չունեն, որովհետև ժայռոտ լեռների միջև ընկած են տարածություններ, որոնք ունեն տարբեր հողեր և պաշտպանվում են քամուց. բացի այդ, գրեթե բոլոր հովիտների հատակից հnuում հոսում են վտակներ, իսկ հողի կավային բնույթը պաշտպանում է գետինն արագ չորացումից։ Կարծում են, և այդ շատ հավանական է, որ անտառների աճումն ընդհանրապես կախված է ամբողջ տարվա տեղացող խոնավության քանակից,<ref>Maclaren, հոդված „America” Encyclop. Britannica-ում։</ref> իսկ այս շրջանում ձմեռը տեղում է հորդառատ անձրև, իսկ ամառը թեև չորային է, բայց երբեք չափազանցության չի հասնում։<ref>Ազարան ասում է „Le crois que la quantité annuelle des pluies est dans toutes ces contrées, plus considerable qu’en Espagne։ (Ես կարծում եմ, որ մթնոլորտային տեղումների տարեկան այս քանակն այս երկրում ավելի է, քան Սպանիայում)”. Vol. I, p. 36.</ref> Մեզ հայտնի է, որ ամբողջ Ավստրալիան ծածկված է բարձր ծառերով, մինչդեռ Ավստրալիան շատ ավելի չոր կլիմա ունի, քան այդ երկիրը։ Այս բոլորից հետևում է, որ այստեղի անտառազրկության համար ուրիշ մի անծանոթ պատճառ կա։
Դատելով Հարավային Ամերիկայի այս դրությունից՝ ակամա գալիս ենք այն համոզման, որ ծառերը կարող են աճել միայն շատ խոնավ կլիմա ունեցող երկրներում, որովհետև այստեղ անտառային գոտու սահմանը խիստ կերպով համընկնում է խոնավ քամիների տարածման ուղղությանը։ Այդ ցամաքամասի հարավային մասում, որտեղ տիրապետում են Խաղաղ օվկիանոսից փչող խոնավ քամիները 38° լայնությունից մինչև Հրո Երկրի ամենահարավային ծայրը, արևմտյան ափի մոտ գտնված յուրաքանչյուր կղզի ծածկված է խիտ, անթափանց անտառներով։ Կորդիլյերների արևելյան կողմում, միևնույն լայնության վրա, որտեղ կապույտ երկինքը և տաք ու անփոփոխ կլիման ապացուցում են, որ օդը բարձր լեռների գագաթների վրայով անցնելու պատճառով կորցրել է արևմուտքից բերած խոնավությունը, Պատագոնիայի չոր դաշտերի բուսականությունը չափազանց աղքատ է։ Ավելի հյուսիսում շարունակ փչող հարավ-արևելյան պասատների սահմաններում արևելյան կողմը ծածկված է շքեղ անտառներով, իսկ արևմտյան ափը՝ 4° հարավային լայնությունից մինչև 32° հարավային լայնությունը, ներկայացնում է մի կատարյալ անապատ։
Այս նույն արևմտյան ափում, 4° հարավային լայնությունից հյուսիս, որտեղ պասատները կորցնում են իրենց կանոնավոր գործունեությունը և պարբերաբար տեղի են ունենում հորդառատ անձրևներ, Խաղաղ օվկիանի ափերը, որոնք Պերուում ամբողջովին դառնում են անապատներ, Բլանկո հրվանդանի մոտ ծածկված են փարթամ բուսականությամբ, որն աչքի է զարնում Գվայակիլում և Պանամայում։ Այսպիսով, այդ աշխարհամասի հյուսիսային և հարավային մասերում անտառները և չոր անապատային տեղերը Կորդիլյերների նկատմամբ հակադարձ դիրք ունեն, և այդ դիրքերն առերևույթ որոշվում են ընդհանուր քամու ուղղությունով։ Այս մայր ցամաքի միջին մասում կա մի լայն միջանկյալ գոտի՝ ներառյալ կենտրոնական Չիլին և Լա Պլատայի շրջանը, որտեղ անձրևաբեր քամիները չեն անցնում բարձր լեռների վրայով, և որտեղ երկիրը ոչ անապատ է և ոչ էլ ծածկված անտառներով։ Բայց եթե նույնիսկ Հարավային Ամերիկայի համար կարելի է որպես օրենք ընդունել, որբ որ ծառերն աճում են միայն այնպիսի կլիմայում, որտեղ անձրևաբեր քամիները բերում են խոնավություն, դարձյալ հանդիպում մ ենք նշանավոր բացառությունների, օրինակ՝ Ֆալկլանդական կղզիները։ Այս կղզիները, որոնք Հրո Երկրի հետ գտնվում են միևնույն լայնություններում, և միայն երկու կամ հրեք երեք հարյուր մղոն են հեռու, ունեն նույնօրինակ կլիմա, գրեթե նույն երկրաբանական կազմությունը, նպաստավոր դիրք և միևնույն տեսակի տորֆային հող, բայց միևնույն ժամանակ այդ կղզիներում հազիվ թե այնպիսի ծառեր լինենք լինեն, որ կարողանան թփուտ կոչվել, մինչդեռ Հրո Երկրում չկա մի ակր տարածություն, որ ծածկված չլինի ամենախիտ անտառներով։ Այստեղ և՛ քամու, և՛ ծովի հոսանքի ուղղությունը նպաստում են Հրո Երկրից դեպի Ֆալկլանդական կղզիները սերմեր փոխադրելու գործին։ Օրինակ՝ այդ երկրից Ֆալկլանդիայի արևմտյան ափերն են քշվում բերվում բազմաթիվ ծառերի բներ և նավակներ։ Ուստի կարող է պատահել, որ մի շարք բույսեր ընդհանուր են երկու երկրների համար, բայց ինչ վերաբերում է Հրո Երկրի ծառերին, մինչև անգամ այդ ծառերն արհեստականորեն Ֆալկլանդական կղզիներում տնկելու փորձերն անհաջող են անցել։
Մալդոնադոյում գտնվելու ժամանակամիջոցում ես հավաքեցի մի շարք չորքոտանի կենդանիներ, ութ տեսակի թռչուն և բազմաթիվ սողուններ, ներառյալ օձերի իննը տեսակ։ Տեղական կաթնասուններից միակ մնացած կենդանին, որը բավականին տարածված է, մի եղջերու, է (Cervus Campestris)։ ''Այս կենդանին'' խիստ տարածված է Պլատայի և Հյուսիսային Պատագոնիայի սահմանամերձ երկրներում ամենուրեք և սրանք հաճախ լինում են փոքր խմբերով։ Եթե մի մարդ գետնի վրայով սողալով դանդաղորեն առաջանա դեպի նրանց հոտը, եղջերուն հետաքրքրությունից տարված, հաճախ մոտիկանում է նրան դիտելու համար։ Այս ձևով ես երեք եղջերու եմ սպանել միևնույն վայրում և միևնույն երամից։ Թեև այդքան հետաքրքրվող են և հեզ, բայց երբ փորձում են նրանց մոտենալ ձիով, նրանք չափազանց զգուշ են դառնում։ Այս երկրում ոչ ոք ոտքով հեռու չի գնում, և եղջերուն մարդուն որպես թշնամի ճանաչում է, երբ նա ձի է հեծած և զինված է բոլասով։ Բահիա Բլանկայում, որը մի նոր գաղութ է հյուսիսային Պատագոնիայում, ես զարմացել էի տեսնելով, թև ինչպես եղջերուները համարյա թե ուշադրություն չէին դարձնում հրացանի ձայնին։ Մի օր ութսուն կանգուն հեռավորությունից տասն անգամ կրակեցի մի եղջերվի վրա, և նա ավելի շատ խրտնում էր գնդակը գետին ընկնելու ժամանակ, քան հրացանի ձայնից։ Իմ վառոդն սպառված լինելով՝ ստիպված վեր կացա (թեև պետք է ասել, ոտ որ այդ փոքր ամոթ չէր մի որսորդի համար, որը կարող էր թռչուններ խփել թռչելիս) և բղավեցի մինչև եղջերուն փախավ, անհետացավ։
Այս կենդանուն վերաբերող ամենահետաքրքրական փաստը նրա արուի արձակած չափազանց ուժեղ և անախորժ հոտն է։ Բոլորովին հնարավոր չէ նկարագրել այդ հոտը։ Նրանց նմուշները քերթելու ժամանակ, որոնք այժմ գտնվում են Կենդանաբանական թանգարանում, մի քանի անգամ սրտախառնվեցի։ Նրա մորթին կապեցի մետաքսյա թաշկինակի մեջ և տարա տուն։ Այս թաշկինակը լավ լվանալ տալուց հետո շարունակ գործածում էի և, իհարկե, միշտ հաճախ նորից լվանում։ Բայց մի ամբողջ տարի և յոթ ամիս շարունակ, լվացած ծալած թաշկինակն առաջին անգամ բանալիս, պարզ զգում էի այդ հոտը։ Այս մի չափազանց զարմանալի օրինակ է մի նյութի տևականության վերաբերյալ, որը սակայն իր էությամբ պետք է լինի նուրբ և ցնդող։ Հաճախ, երբ անցնում էինք այդ երամակներից կես մղոն հեռավորությունից, և քամին էլ փչում էր դեպի մեզ, ես նկատում էի, որ ամբողջ օդը հագեցված է այդ արտահեղությունով։ Ինձ թվում է, թե արու եղջերուից արձակված հոտն ամենից ուժեղ է այն ժամանակ, երբ նրա եղջյուրները կատարյալ են, կամ մորթն ազատ է մազերից։ Այսպիսի ժամանակներում, իհարկե, բոլորովին հնարավոր չէ նրա միսն ուտել։ Բայց գաուչոները հավատացնում են, որ եթե որոշ ժամանակ թարմ հողի մեջ միսը թաղված մնա, այդ հոտը կվերանա։ Ես մի տեղ կարդացել եմ, որ Շոտլանդիայի հյուսիսում գտնվող կղզիների բնակիչները նույն կերպ են վարվում ձուկ ուտող թռչունների հոտող մսի հետ։
Կրծողների կարգն այստեղ ունի բազմաթիվ տեսակներ. միայն մկներից գտա ոչ պակաս քան ութ տեսակ։<ref>Հարավային Ամերիկայում բոլորը միասին հավաքեցի մկների քսանյոթ տեսակ, իսկ, ըստ Ազարայի և այլ հեղինակների վկայությունների՝ պետք է որ դարձյալ տասներեք տեսակ լինի։ Իմ հավաքած մկները նկարագրվել և անվանվել են զոոլոգիական ընկերության հավաքույթներում՝ մր. Ուոթըրհաուզի կողմից։ Օգտագործելով այս հարմար առիթը, արտահայտելու եմ իմ ջերմագին շնորհակալությունները մր. Ուոթըրհաուզին և ընկերության մյուս անդամներին՝ բոլոր խնդիրներում ցույց տված իրենց բարի և ազնիվ օգնության համար։</ref> Աշխարհի ամենամեծ կրծող կենդանին — ջրախոզը (Hydrochaerus capybara) — նույնպես շատ տարածված է այստեղ։ Նրանցից մեկը, որ ես սպանեցի Մոնտեվիդեոյում, կշռում էր իննսուն ութ ֆունտ։ Նրա երկարությունը քթից մինչև կոճղանման պոչը հասնում էր երեք ոտնաչափ երկու մատնաչափի, իսկ մեջքի լայնքը՝ երեք ոտնաչափ ութ մատնաչափի։ Այս մեծ կրծողները երբեմն պատահում են Պլատայի գետաբերանի կղզիների վրա, որտեղ ջուրը բոլորովին աղի է, իսկ շատ մեծ քանակությամբ լինում են անուշ ջուր ունեցող լճերի և գետերի եզրերին Մալդոնադոյի մոտ սովորաբար երեքը կամ չորսն ապրում են միասին։ Ցերեկը կամ պառկում են ջրային բույսերի մեջ կամ արածում կանաչ խոտի բաց դաշտերում։<ref>Իմ հերձած մի կապիբարայի ստամոքսում և տասներկումատնյա աղիքում գտա մեծ քանակությամբ նոսր դեղնագույն հեղուկ, որի մեջ հազիվ թե նկատվեր մի որևէ թել։ Մր. Օուենն ասում էր որ որկորի մեծ մասն այնպես է կառուցված, որ ոչ մի կոշտ բան չի կարող վար գնալ։ Նրա լայն ատամները և ուժեղ ծնոտն այնպես են հարմարեցված, որ շատ լավ կարող են մանրել և խյուս դարձնել իրենց սնունդ կազմող ջրային բույսերը։</ref> Հեռվից դիտելիս նրանք իրենց քայլելու ձևով և գույնով նման են խոզերին, իսկ երբ նստում են սրունքների վրա և մի աչքով ուշադիր դիտում որևէ առարկա, նմանվում են իրենց ցեղակիցներ՝ ծովախոզուկի և ճագարների։ Ե՛վ կողքից, և՛ առաջից դիտելիս նրանց գլուխն ունի բավականին տարօրինակ և ծիծաղելի տեսք՝ իրենց շատ խորը ծնոտների պատճառով։ Մալդոնադոյում այս կենդանիները շատ հանդարտ են, զգուշ քայլելով ես այնքան մոտեցա նրանց, որ իմ և չորս մեծ ծովախոզերի միջև հեռավորությունն ընդամենը երեք կամ չորս յարդ (մեկ յարդը 91 սանտիմետր է) էր։ Հավանորեն նրանց այս մարդընտել և հանդարտ տրամադրությունն արդյունք է վերջին տարիներում յագուարների բացակայության և գաուչոների՝ նրանց որսալու նկատմամբ ունեցած անտարբերության։ Երբ ես ավելի մոտեցա, նրանք սկսեցին իրենց յուրահատուկ աղմուկը, որը մի ցածր խռինչ է և չունի իրական ձայնի բնույթ. ավելի շուտ այդ ձայնն առաջանում է օդը հանկարծակի դուրս մղելուց։ Իմ գիտեցած միակ ձայնը, որ կարող է նմանվել սրան, մեծ շների առաջին խռպոտ հաջոցն է։ Մի բազկի երկայնքի հեռավորությամբ մի քանի րոպե այդ չորս կենդանիներին նայելուց հետո (նրանք էլ ինձ էին նայում) հանկարծ չորսն էլ խիստ արագ ջուրը թռան, միևնույն ժամանակ արձակելով իրենց յուրահատուկ հաջոցը։ Մի կարճ տարածության վրա սուզվելուց հետո նորից բարձրացան ջրի երեսը, բայց միայն ցույց էին տալիս իրենց գլխի վերին մասը։ Երբ այս կենդանու էգն է լողում և նա ձագեր ունի, այդ դեպքում, ասում են, ձագերը նստում են նրա կռնակին։ Շատ հեշտությամբ կարելի է սպանել այս կենդանիներից մեծ քանակությամբ, բայց նրանց մորթն այնքան չնչին արժեք ունի և միսն էլ այնքան անպետք, որ նրանց գրեթե չեն որսում։ Ռիո Պարանայի կղզիներում սրանք չափազանց առատ են և կազմում են յագուարների սովորական որսը։
Տուկուտուկոն (Ctenomys Brasiliensis) հետաքրքրական, փոքրիկ կենդանի է, որին կարելի է կրծող համարել և որն ունի խլուրդի հատկություններ։ Այդ շրջանի որոշ մասերում սա չափազանց տարածված է, բայց նրան բռնել դժվար է, և կարծում եմ, որ երբեք գետնի տակից դուրս չի գալիս։ Իր բնի անցքից խլուրդի նման նա դուրս է նետում հողի կոշտեր, բայց ավելի փոքր մեծության։ Դաշտերի տակ հսկայական տարածություններ այնպես կատարյալ են վարված այս կենդանիների կողմից, որ ձիերը վրայից անցնելիս ոտները մինչև կոճիկները խրվում են այս բների մեջ։ Տուկուտուկոները որոշ չափով, թվում է, ապրում են խմբերով։ Այն մարդը, որն ինձ բերել էր մի քանի նմուշներ, ասաց, որ նա վեցը բռնել էր մի տեղից, և այդ անսովոր դեպք չէ։ Սրանք իրենց սովորություններով գիշերային կենդանիներ են, և նրանց գլխավոր սնունդը բույսերի արմատներն են, որոնք նրանց ոչ խորը և լայնատարած բների միջադիր առարկաներն են։ Այս կենդանին բոլորին հայտնի է իր չափազանց յուրահատուկ աղմուկով, որ նա առաջացնում է գետնի տակ եղած ժամանակ։ Երբ մարդ առաջին անգամն է լսում այդ աղմուկը, զարմանում է, որովհետև նա չի կարող հասկանալ, թե այդ ո՛րտեղից է գալիս, և ոչ էլ կարող է ենթադրել, թե ինչպիսի արարած է այդ ձայնը հանողը։ Այդ ձայնը բաղկացած է մի կարճ, բայց ոչ կոպիտ, ռնգային տնքոցից, որն արագ հաջորդականությամբ՝ մոնոտոն կերպով կրկնվում է չորս անգամ։<ref>Ռիո Նեգրոյում (Հյուսիսային Պատագոնիա) կա մի կենդանի, որն ունի նույն սովորությունները և հավանորեն շատ մոտիկ է այս կենդանուն։ Ես նրան բոլորովին չեմ տեսել. նրա ձայնը Մալդոնադոյի տեսակից տարբերվում է նրանով, որ նա երեք-չորս անգամ կրկնելու փոխարեն կրկնում է երկու, անգամ, և ավելի սլարղ պարզ է ու հնչուն։ Երբ սրա ձայնը լսվում է որոշ հեռավորությունից, այնքան նման է կացնով մի փոքր ծառ կտրելու ձայնին, օր երբեմն ինձ կասկածի տեղիք է տվել, և կացնի ձայնը վերագրել եմ սրան։</ref> Տուկուտուկո անունն առաջացել է իր այդ ձայնից։ Երբ այս կենդանիներից շատ կան, նրանց ձայնը կարելի է լսել օրվա բոլոր ժամերին, երբեմն էլ անմիջապես լսվում է ոտքի տակից։ Երբ սրանց պահում են սենյակում, սրանք շատ դանդաղ և տձև շարժվում են, որ, ըստ երևույթին, հետևանք է հետևի ոտքերի դեպի դուրս կատարվող շարժման։ Սրանք իրենց բարձոսկրի խոռոչի մի հոդի պակասության պատճառով անկարող են թռչել ամենաչնչին բարձրությունն անգամ։ Չափազանց ապուշ են փախուստի որևէ փորձ կատարելու ժամանակ։ Երբ բարկացած կամ վախեցած էին լինում, արձակում էին տուկուտուկո ձայնը։ Իմ կենդանի պահած նմուշներից մի քանիսը հենց առաջին օրը կատարյալ ընտանի դարձան և այլևս ոչ կծելու փորձեր էին անում, ոչ փախչելու։ Մյուսները դեռ բոլորովին չէին ընտելացել։
Նրանց բռնող մարդը հավատացնում էր ինձ, որ նրանցից շատերը բոլորովին կույր են լինում։ Մի նմուշ, որ ես պահում էի սպիրտի մեջ, այս վիճակում էր գտնվում։ Մր. Ռեյդը կարծում է, որ այս առաջանում է թարթիչ մեմբրանների բորբոքումից։ Կենդանու ողջ եղած ժամանակ մատս բռնել էի նրա գլխից կես մատնաչափ հեռավորության վրա, բայց ամենաչնչին ուշադրությունն անգամ չնկատվեց, և նա շարունակում էր սենյակում իր ճանապարհը մոտավորապես այնպես, ինչպես մյուսները։ Նկատի առնելով տուկուտուկոյի խիստ ստորերկրյա սովորությունները՝ կուրությունը, որն այնքան սովորական է մեծ չարիք չի կարող լինել նրա համար, բայց և այնպես տարօրինակ է տեսնել մի կենդանի, որն ունի այնպիսի մի օրգան, որը հաճախակի ենթակա է ոչնչանալու։ Լամարկը, երբ խորհրդածում էր<ref>„Philosoph. Zoolog.”, tome I, p. 242.</ref> (տվյալ դեպքում հավանորեն ավելի ճիշտ, քան առհասարակ) ստորերկրյա կրծող գետնարջի (Aspalax) և ջրով լցված մութ քարայրներում ապրող սողուն պրոտեի (Proteus) աստիճանաբար ձեռք բերած կուրության մասին, եթե իմանար այս փաստը, չափազանց գոհ կլիներ։ Այս երկու կենդանիների մոտ էլ աչքերը գտնվում են գրեթե ռուդիմենտային վիճակում, և ծածկված են նյարդային մեմբրանով և մորթով։ Հասարակ խլուրդի աչքը չափազանց փոքր է, բայց կատարյալ, թեև շատ անատոմիստներ կասկածում են, թե արդյոք նա միացա՞ծ է իսկական օպտիկական ներվերի հետ։ Նրա տեսողությունը պետք է որ թերի լինի, թեև հավանորեն օգտակար է կենդանուն, երբ նա թողնում է իր որջը։ Տուկուտուկոն, որն, իմ կարծիքով, երբեք գետնի տակից դուրս չի գալիս, ուսի ունի ավելի մեծ աչք, բայց հաճախ կույր և անգործածելի է լինում, սակայն այդ ոչ մի անհարմարություն չի առաջացնում կենդանու. համար։ Կասկած չկա, որ Լամարկը կասեր, թե տուկուտուկոն այժմ անցնում է դեպի գետնարջի (Aspalax) և պրոտեի (Proteus) վիճակը։
Մալդոնադոյի շուրջը եղած բլրաշատ, կանաչ հարթավայրերում կան բազմաթիվ տեսակի չափազանց շատ թռչուններ։ Կառուցվածքով և բնավորությամբ մեր սարյակին նման մի ընտանիք ունի բազմաթիվ տեսակներ։ Սրանցից մեկը (Molothrus niger) նշանավոր է իր սովորություններով։ Հաճախ կարելի է տեսնել մի քանիսին միասին նստած կովի կամ ձիու կռնակին։ Երբեմն թառած ցանկապատերին՝ փետրազարդվում են արևի տակ. նրանք փորձում են երգել, կամ ավելի շուտ սուլել։ Այս ձայնը չափազանց յուրահատուկ է և նման է օդի պղպջակների սուր ձայնին, որոնք առաջանում են ջրի տակի բացվածքով արագ անցնելիս։ Ըստ Ազարայի՝ այս թռչունը, կկուի նման, իր ձվերն ածում է ուրիշ թռչունների բների մեջ։ Մի քանի անգամ ես լսել եմ տեղական բնակիչներից, որ իսկապես կա մի թռչուն, որն ունի այդ սովորությունները, և իմ կոլեկտոր օգնականը, որը մի խիստ ճշտապահ անձնավորություն էր, այս դաշտերում ճնճղուկի (Zonotrichia matutina) մի բուն գտավ, որի մեջ եղած ձվերից մեկը մյուսներից զգալիորեն մեծ էր, գույնով և ձևով նույնպես տարբերվում էր մյուսներից։ Հյուսիսային Ամերիկայում նույնպես կա մոլոթրուսի (Molothrus) մի տեսակը (M. pecoris), որն ունի կկուի նման սովորություններ, և որն իր բոլոր կողմերով խիստ մոտիկ է Պլատայի տեսակին, մինչև անգամ այն չնչին մանրամասնություններով, ինչպես եղջերավոր անասունների կռնակին կանգնելն է։ Նրա միակ տարբերությունն այն է, որ մի քիչ փոքր է, և փետուրներն ու ձվերն էլ ունեն մի փոքր տարբեր գունավորում։ Այս սովորությունների և կաոուցվածքի կառուցվածքի մոտիկ համապատասխանությունը ներկայացուցիչ տեսակների մոտ, որոնք գտնվում են մի մեծ աշխարհամասի հակադիր ծայրերում, թեև հաճախ են պատահում, բայց միշտ զարմանալի են։
Մր. Սուենսընը ճիշտ է նկատել,<ref>„Magazine of Zoology and Botany”, vol. I, p. 217.</ref> որ բացառությամբ Molothros pecoris-ի, որին պետք է ավելացնել նաև M. niger-ը, կկուները միակ թռչուններն են, որոնք իրապես կարող են անվանվել պարազիտային, այսինքն «ամրանում են մի այլ ապրող կենդանու վրա, որի կենդանական տաքությունը կյանքի է կոչում նրանց փոքրիկներին, որի սննդով սնվում են, և որի մահը մահ է նրանց համար՝ փոքր ժամանակ»։ Նշանակալի է այն, որ և՛ կկուի, և ՛մոլոթրուսի տեսակներից մի քանիսը, իհարկե ոչ բոլորը, իրենց պարազիտային ձևի բազմացումով համապատասխանում են իրար, մինչ գրեթե մյուս բոլոր սովորություններով ամբողջապես հակառակ են իրար։ Մոլոթրուսը մեր սարյակի նման գերազանցապես ընկերասեր է և ապրում է բաց դաշտերում, առանց խորամանկության կամ կեղծիքի, իսկ կկուն, ինչպես բոլորը գիտեն, եզակիորեն երկչոտ թռչուն է, նա հաճախում է ամենամեկուսացած մացառները և. սնվում թրթուրներով և պտղով։ Կառուցվածքով էլ այս երկու սեռերը խիստ տարբերվում են իրարից։ Բազմաթիվ, մինչև անգամ գանգաբանական թեորիաներ են առաջ եկել կկուի՝ ուրիշ թռչունների բունը ձվեր դնելու պատճառը բացատրելու համար։ Թվում է, թե միայն մր. Պրևոյի դիտողություններն են որոշ լույս սփռել այս հանելուկի վրա։<ref>Կարդացված Փարիզի Գիտությունների Ակադեմիայում. „L’Institut”, 1834, p. 418.</ref> Նա գտնում է, որ կկուն, որն ըստ դիտողների մեղ մասի՝ ածում է չորսից-վեց ձու, արուի հետ պետք է զուգավորվի յուրաքանչյուր առաջին կամ երկրորդ ձուն ածելուց հետո։ Այժմ, եթե կկուն պարտավորվեր նստել իր սեփական ձվերի վրա, կամ պետք է բոլոլ բոլոր վեց ձվերի վրա նստեր, և այդ ժամանակ առաջին ածածներն այնքան երկար կմնային, որ կնեխեին, կամ թե հենց որ մեկ կամ երկու ձուն ածեց, պետք է թխսեր անջատ, նախ քան երրորդ կամ չորրորդ ձվերն ածելը, բայց որովհետև կկուն ավելի կարճ է մնում այս երկրում, քան որևէ այլ չվող թռչուն, հասկանալի է, որ նա ժամանակ չէր ունենա հաջորդական թխսումների համար։ Այստեղից էլ կկուի մի քանի անգամ զուգավորվելու և ձվերն ընդմիջումներով ածելու փաստից կարող ենք հասկանալ իր ձվերն ուրիշ բներում ածելու և նրանց որդեգրողների խնամքին հանձնելու պատճառը։ Ես խիստ հակամետ եմ հավատալու, որ այս տեսակետը ճիշտ է. այդ տեսակետն անկախ կերպով իմ մեջ առաջացել է (ինչպես կտեսնենք հետագայում) մի անալոգ եզրակացությունից, որը վերաբերում է Հարավային Ամերիկայի ջայլամին։ Այս թռչունի էգերը, եթե կարելի է այսպես ասել, իրար նկատմամբ պարազիտներ են, յուրաքանչյուր էգ մի քանի ձու ածում է մի քանի այլ էգերի բնում, և թխսելու ամբողջ պարտականությունն ընկնում է արու ջայլամի վրա, ինչպես կկուի ձվերի թխսող խորթ ծնողներն հնանում։
Ես հիշատակելու եմ միայն երկու թռչուն, որոնք շատ տարածված են և իրենց սովորություններով արժանի են ուշադրության։ Saurophagus sulphuratus-ը ամերիկյան բռնակալ ճանճորսների մեծ ցեղի տիպիկ ներկայացուցիչն է։ Իր կաոուցվածքով կառուցվածքով նա խիստ մոտիկ է կաչաղակներին, իսկ սովորություններով կարող է համեմատվել բազմաթիվ թռչունների հետ։ Ես հաճախ նկատել եմ, թե ինչպես նա դաշտում որս անելիս բազեի նման սուրում է մի կետի վրա և ապա արագ թռչում մի ուրիշ տեղ։ Երբ նա կախված է լինում օդում, նրան շատ հեշտությամբ մի փոքր հեռավորությունից կարելի է սխալ կերպով ընդունել գիշատիչ կարգերից մեկի տեղ։ Նրա խոյանքը շատ ետ է մնում և՛ ուժով, և՛ արագությամբ բազեի խոյանքից։ Երբեմն Sauraphagus-ը նստում է ջրի եզրին և ալկիոնի նման այնտեղ հանգիստ սպասում ձկան. հենց որ մի փոքրիկ ձուկ մոտենում է ափին, նա բռնում է նրան։ Հաճախ այս թռչուններին պահում են վանդակում կամ բակում՝ թևերը կտրած։ Շուտով սրանք ընտելանում են և իրենց խորամանկ, տարօրինակ սովորություններով շատ զվարճալի թռչուններ են դառնում, նման սովորական անծեղներին։ Նրանց թռիչքն ալիքային է, որովհետև նրանց կտուցը և գլուխը մարմնի համեմատությամբ չափազանց մեծ են։ Երեկոյան Saurophagus-ը նստում է ընդհանրապես ճանապարհի կողքին գտնվող մացառների վրա, և անընդհատ անփոփոխ կրկնում մի զիլ, բայց հաճելի ճիչ, որը երբեմն նմանվում է վանկային խոսքերի։ Սպանացիներն ասում են, որ այդ նման է „Bien te veo” բառերին, որ նշանակում է՝ ես լավ տեսնում եմ քեզ, և այդպես էլ անվանում են նրան։
[[Պատկեր:Beagle_pic_4.png|500px|frameless|thumb|center]]
Մի ծաղրուկ (թռչուն) (Minus orpheus), որին տեղացիներն անվանում են Calandria, նշանավոր է իր երգով, որը տեղական բոլոր թռչանների երգերը գերազանցում է. իսկապես նա գրեթե միակ թռչունն է Հարավային Ամերիկայում, որը կարող է համարվել երգիչ թռչուն։ Նրա երգը կարելի է համեմատել մեր եղեգնուտի գեղգեղիչի (Acrocephalus phragmitis) հետ, միայն թե ավելի բարձր է երգում, հաճելի գեղգեղանքով իրար խառնելով մի քանի կոշտ է մի քանի խիստ բարձր նոտաներ։ Նա երգում է միայն գարնանը. տարվա մյուս ժամանակներին նրա ձայնը սուր է և ներդաշնակ լինելուց հեռու։ Մալդոնադոյի մոտ այս թռչունները չափազանց համարձակ էին և մարդընտել. նրանք մեծ խմբերով թռչում էին գյուղական տների մոտ պատերից կամ բևեռներից կախված միսը կտցահարելու համար. եթե մի ուրիշ փոքր թռչուն փորձեր մասնակցել «խնջույքին», կալանդրիան իսկույն և եթ կհալածեր նրան։ Պատագոնիայի ընդարձակ և անմարդաբնակ հարթավայրերում կա սրան խիստ մոտիկ ավելի վայրի մի ուրիշ թռչուն՝ Orpheus Patagonica d’Orbigny, որը հաճախում է փշոտ մացառներով ծածկված հովիտները և ունի ձայնի մի փոքր տարբեր տոն։ Հետաքրքրականն այն է, որ առաջին անգամ այդ երկրորդ տեսակը տեսնելիս աչքի ընկավ նրա և Մալդոնադոյում տեսած կալանդրիայի տրամադրությունների տարբերությունը, և ես եզրակացրի, որ նրանք պետք է պատկանեին տարբեր տեսակների. հետագայում ձեռք բերելով պատագոնյան մի տեսակ և թեթևակի համեմատելով նրանց ընդհանուր կողմերը, նրանը նրանց այնքան իրար նման գտա, որ ես փոխեցի իմ կարծիքը, բայց այժմ մր. Գուլդն ասում է, որ նրանք պատկանում են տարբեր տեսակների, և այդ եզրակացությունը նա արել է անկախ նրանց ունեցած տարբեր սովորություններից, որոնց մասին նա նույնիսկ տեղեկություն չուներ։
Երբ մի մարդ, որը սովոր է տեսնելու միայն Հյուսիսային Եվրոպայի թռչունները, ընկնի Հարավային Ամերիկայի բազմաթիվ, մարդընտել և զզվելի սովորություններ ունեցող, մեռած կենդանիների դիակներով սնվող գիշակեր թռչունների մեջ, չափազանց կզարմանա։ Այս ցուցակի մեջ կարելի է վերցնել կարակարայի կամ Polyborus-ի չորս տեսակը, հնդկական գրիֆը, գալինասոն և կոնդորը։ Կարակարաներն իրենց կառուցվածքով դասվում են արծիվների շարքը. մենք կտեսնենք, թե որչափ նրանք քիչ են արժանի այդ պատվավոր կոչման։ Իրենց սովորություններով նրանք նման են մեր գիշակեր ագռավներին և անծեղներին — թռչունների մի ցեղ, որն ամբողջ աշխարհում ունի լայն տարածում, բայց բացակայում է միայն Հարավային Ամերիկայում։ Սկսենք կարակալայից։ Այս մի շատ սովորական թռչուն է և նրա աշխարհագրական տարածումը չափազանց ընդարձակ։ Ամենից շատ նա լինում է Լա Պլատայի կանաչ սավաննաներում, որտեղ նրան անվանում են կարանչա (Carancha). նրանք շատ են տարածված նաև ծայրեիծայր ամբողջ Պատագոնիայի անբերրի և ամայի հարթավայրերում։ Նեգրո և Կոլորադո գետերի միջև ընկած անապատում այս թռչուններն անընդհատ սպասում են ճանապարհների վրա՝ հոգնածությունից և ծարավից ուժասպառ եղած կենդանիների դիակները գիշատելու համար։ Թեև սրանք շատ են տարածված այս չոր բաց դաշտերում և Խաղաղ օվկիանոսի անապատային ափերին, բայց բնակվում են նաև Արևմտյան Պատագոնիայում և Հրո Երկրի խոնավ և անթափանց անտառներում։ Կարանչաները և չիմանգոները մեծ թվերով անընդհատ սպասում են գյուղական տների (estancias) և սպանդանոցների շրջակայքում։ Երբ որևէ կենդանի սատկում է դաշտում, գալինասոն սկսում է իր «խնջույքը», և Polyborus-ի երկու տեսակները լավ մաքրում են կենդանու ոսկրները։ Այս թռչունները թեև ընդհանրապես սնվում են միասին, բայց հեռու են իրար հետ բարեկամ լինելուց։ Երբ կարանչան հանգիստ նստած է ծառի ճյուղին կամ գետնին, չիմանգոն հաճախ շարունակ կատարում է նրա շուրջը վեր-վար, ետ ու առաջ կիսաշրջան թռիչքներ, յուրաքանչյուր անգամին ջանալով հարվածել իր մեծ ազգակցին։ Կարանչան գրեթե ուշադրություն չի դարձնում նրան, միայն երբեմն ճոճում է իր գլուխր։ Թեև կարանչաները հաճախ երևում են խմբերով, բայց նրանք ընդհանրապես խմբերով չեն ապրում, այնքան, որքան նրանց կարելի է տեսնել միայնակ կամ շատ հաճախ զույգերով։
Ասում են, որ կարանչաները շատ ուժեղ են և գողանում են բազմաթիվ ձվեր։ Նրանք չիմանգոյի հետ հաճախ փորձում են պոկել ջորիների կամ ձիերի վերքերի վրայի կեղևները։ Կապիտան Հեդը յուրահատուկ և ճշգրիտ կերպով նկարագրել է մի անհրապույր տեսարան, որը ներկայացնում է մի կողմից ականջները կախած, մեջքը ծռված կենդանուն, մյուս կողմից՝ օդում սուրացող գիշատիչ թռչունին, որը նայում է մի կանգուն հեռավորությունից։ Այս կեղծ արծիվները շատ հազվադեպ են սպանում որևէ ապրող թռչուն կամ կենդանի, և նրանց անգղային, գիշատիչ սովորությունները լավ հայտն ի հայտնի են Պատագոնիայի բնակիչներին։
Նրանք, ովքեր ցերեկը քնում են այդ ամայի դաշտերում, արթնանալիս շրջապատի յուրաքանչյուր թմբի կամ բլրակի վրա կտեսնեն այն թռչուններից մեկին, որոնք չարագուշակ աչքերով համբերությամբ սպասում են իրեն։ Այս դաշտերում այդ մի այնպիսի աչքի ընկնող երևույթ է, որ այնտեղից անցնող ոչ մի ճանապարհորդի աչքից վրիպել չի կարող։ Եթե մի խումբ մարդիկ շներով և ձիերով գնան որսի, ամբողջ ցերեկը նրանց կընկերակցեն նաև այս հետևորդներից մի քանիսը։ Ուտելուց հետո նրա մերկ խածին փքվում, ուռչում է։ Այսպիսի ժամանակներում և ընդհանրապես կարանչան ծույլ, հանդարտ և վախկոտ թռչուն է։ Նրա թռիչքը ծանր է և դանդաղ՝ նման անգլիական ճեղագռավի։ Նա հազիվ թե սավառնի շատ բարձր, բայց ես երկու անգամ տեսել եմ, թե ինչպես նա ահագին բարձրությունից շատ հեշտությամբ խոյանում է ներքև։ Նա վազում է (թեև չի կարող ցատկել), բայց ոչ այնպես արագ, ինչպես իր մի քանի համազգիները։ Երբեմն կարանչան դառնում է աղմկոտ, բայց ոչ ընդհանրապես. նրա ձայնը սուր է, կոշտ և յուրահատուկ և նման է սպանական կոկորդային g ձայնին, որին հետևում են կոշտ և կրկնակի '''ռռ ''' հնչյունները։ Այս ձայներն արձակելիս նա հետզհետե բարձրացնում է իր գլուխը, մինչև որ կտուցը լայն բացած՝ կատարը գրեթե դիպչում է կռնակի ներքևի մասին։ Այս փաստը, որի մասին եղել են կասկածներ, բոլորովին ճիշտ է։ Ես մի քանի անգամ եմ տեսել նրանց գլուխներն ամբողջովին շրջած դիրքով։ Այս դիտողություններին կարող եմ, հիմնվելով Ազարայի բարձր հեղինակության վրա, ավելացնել նաև այն, որ կարանչան սնվում է որդերով, խեցիներով, խխունջներով, մորեխներով և գորտերով։ Նա սպանում է նաև մանր գառներին, պատառոտելով նրանց պորտալարը. նա հետապնդում է գալինասոյին, մինչև վերջինս ստիպված փսխում է իր դեռ նոր կուլ տված դիակի մնացորդները։ Վերջապես Ազարան հավատացնում է, որ մի քանի կարանչաներ, թվով հինգ կամ վեց հատ, միանում են մեծ թռչուններին հալածելու համար, մինչև անգամ հալածում են ձկնկուլներին։ Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նա ունի չափազանց բազմակողմանի սովորություններ և զգալի համարձակություն։
Polyborus Chimango-ն զգալիորեն ավելի փոքր է, քան վերջին տեսակը։ Նա ամբողջովին ամենակեր թռչուն է և մինչև անգամ հաց է ուտում։ Ինձ հավատացնում էին, որ նա Չիլոեում նյութապես, վնասում է կարտոֆիլի բերքը՝ արմատահան անելով նոր թաղած կարտոֆիլները։ Բոլոր գիշակեր թռչուններից այս վերջինն է, որը չի դիպչում մեռած կենդանու կմախքին, և հաճախ նրան կարելի է տեսնել կռվի կովի կամ ձիու կողերի միջև, կարծեք թե վանդակում գտնվող թռչուն է։ Միևնույն թռչունի մի ուրիշ տեսակը ներկայացնում է Polyborus Novae Zelandiae-ն, որը չափազանց տարածված է Ֆալկլանդական կղզիներում։ Այս թռչուններն իրենց սովորություններով շատ բանով նման են կարանչաներին։ Նրանք սնվում են մեռած կենդանիների դիակներով և ծովային կենդանիներով, իսկ ժայռոտ Ռամիրես կղզու վրա նրանց ամբողջ ապրուստը կախված է ծովից։ Նրանք չափազանց համարձակ են և անվախ և հաճախում են տների շրջակայքը փորոտիք հավաքելու համար։ Եթե մի որսորդական խումբ մի կենդանի է սպանում, այս թռչուններից մի խումբ շուտով հավաքվում է և համբերությամբ սպասում՝ գետնին կանգնած, շրջապատելով ամբողջ խումբը։ Ուտելուց հետս հետո նրանց բաց խածիները խիստ ուռչում են՝ տալով նրանց զզվելի տեսք։ Նրանք միշտ պատրաստ են հարձակվելու վիրավոր թռչունների վրա. վիրավորված և ափին ընկած մի ագռավի վրա անմիջապես հավաքվեցին այս գիշատիչները և արագացրին նրա մահը։ «Բիգլ»-ը միայն ամառը մնաց Ֆալկլանդական կղզիներում, բայց «Ադվենդուր» նավի սպաները, որոնք եղել էին այնտեղ ձմեռը, պատմում են այս թռչունների հանդգնության և գիշատելու վերաբերյալ զարմանալի դեպքեր։ Մի անգամ նրանք ուղղակի խոյանում են խմբի անդամներից մեկի մոտ խորը քնած շան վրա, և արշավախմբի անդամներն ահագին նեղություն են կրում իրենց աչքի առաջ գտնվող վիրավոր սագերին հափշտակումից ազատելու համար։ Ասում են, որ մի քանիսը միասին (այս բանում նման են կարանչաներին) սպասում են ճագարի բնի առաջ, և երբ կենդանին դուրս է գալիս բնից, բոլորը միասին հարձակվում են նրա վրա։ Նրանք անընդհատ թռչում էին նավի տախտակամածի վրա, երբ վերջինս գտնվում էր նավահանգստում, և անհրաժեշտ էր լավ հսկողություն պահպանել նավի կաշվեղեն մասերը պատառոտելուց և ետամասում դրված որսի միսը փախցնելուց պաշտպանելու համար։ Այո Այս թռչունները չափազանց չարաճճի են և հետաքրքրվող։ Նրանք գրեթե գետնից հավաքում են ամեն ինչ։ Մի անգամ մի մեծ գլխարկ սև լաքով փայլեցրած՝ տարել էին մի մղոն հեռու, ինչպես մի ուրիշ անգամ մի զույգ ծանր գնդակներ, որոնք գործածվում էին խոշոր եղջերավոր անասուններ բռնելու համար։ Քարտեզահանումների ընթացքում մր. Օսբորնը կորցրեց մի շատ արժեքավոր գործիք, այդ թռչունները գողացել էին նրա կատերյան փոքրիկ կողմնացույցը, որը դրված էր մարոկյան կարմիր, գեղեցիկ կաշվե տուփիկի մեջ և որն այլևս չգտնվեց։ Այս թռչունները կռվարար են և չար. բարկացած ժամանակները կտուցներով քանդում են կանաչ խոտը։ Սրանք համայնակյաց կյանք չեն վարում, սավառնել չեն կարող, իսկ նրանց թռիչքը ծանր է և կոպիտ։ Գետնի վրա նրանք վազում են չափազանց արագ, որը չափազանց նման է ֆազան թռչունի վազքին։ Սրանք աղմկարար են, հանում են կոշտ ձայներ։ Այդ ձայներից մեկը նման է անգլիական Ճեղագռավի ձայնին, դրա համար էլ փոկորսները սրանց անվանում են ճեղագռավ։ Հետաքրքրականն այն է, որ ձայն հանելու ժամանակ նրանք իրենց գլուխը բարձրացնում են վեր և ետ, ինչպես կարանչաներն են անում։ Նքանք իրենց բունը շինում են ծովափնյա բարձր ժայռերի վրա, և այն էլ միայն փոքր, հարևան կղզիների վրա և ոչ գլխավոր երկու կղզիների վրա։ Այդ հանդուգն և անվախ թռչունի համար այսպիսի զգուշությունը հետաքրքրական է։ Փոկորսներն ասում են, որ սրա միսը խաշելուց հետո բոլորովին սպիտակում է և ուտելու համար շատ լավ է, բայց մարդ շատ հանդուգն պետք է լինի սրանց մսից կերակուր պատրաստելու փորձ անելու համար։
Մեզ մնում է միայն նկարագրելու հնդկական գրիֆը (Vultor Vultur aura) և գալինասոն։ Առաջինը գտնվում է բոլոր այն վայրերում, որտեղ բավարար քանակությամբ խոնավություն կա, Հոռն Հրվանդանից հրվանդանից սկսած՝ մինչև Հյուսիսային Ամերիկա ։ Ամերիկա։ Հակառակ կարակարայի և չիմանգոյի, այս թռչունը թափանցել է նաև Ֆալկլանդական կղզիները։ Հնդկական գրիֆը լինում է միայնակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ զույգերով։ Հեռվից նրան կարելի է ճանաչել իր բարձր, թեթև և հանդարտ թռիչքի միջոցով։ Հայտնի է, որ նա իսկական գիշատիչ է։ Պատագոնիայի արևմտյան ափին, խիտ անտառներով ծածկված կղզիների և կտրատված ծովափերին նրանք բացառապես սնվում են ծովի դուրս նետած օրգանիզմներով և սատկած փոկերի դիակներով։ Երբ փոկերը հավաքվում են մի ժայռի վրա, այս անգղների ներկայությունն անխուսափելի է։ Գալինասոյի (Cathartes atratus) աշխարհագրական տարածումը վերջինից տարբեր է, որովհետև նա երբեք 41° հարավային լայնությունից հարավ չի գտնվում։ Ազարան ասում է, որ, ըստ գոյություն ունեցող մի ավանդության, այդ երկրները նվաճելու ժամանակ այս թռչունները գոյություն չունեին Մոնտեվիդեոյի շրջակայքում և նրանք հետզհետե հյուսիսային շրջանների բնակիչների հետ տարածվել են դեպի հարավ։ Այժմ նրանք չափազանց բազմաթիվ են Կոլորադոյի հովտում, որը գտնվում է Մոնտեվիդեոյից 300 մղոն դեպի հարավ։ Շատ հավանական է, որ այս լրացուցիչ գաղթը տեղի է ունեցել Ազարայի ժամանակից հետո։ Ընդհանրապես գալինասոն նախընտրում է խոնավ կլիման կամ ավելի շուտ՝ անուշ ջրերի մոտերքը. դրա համար էլ նա չափազանց առատ է Բրազիլիայում և Լա Պլատայում, իսկ Հյուսիսային Պատագոնիայի անապատային չոր, կիզիչ հարթավայրերում, բացառությամբ առվակների շրջակայքի, երբեք չի լինում։ Այս թռչունները տարածված են ամբողջ պամպասներում, մինչև Կորդիլերյան լեռների ստորոտները, բայց ես ոչ մի հատի չհանդիպեցի Չիլիում, և ոչ էլ լսեցի որևէ բան նրանց մասին։ Պերուում նրանց գնահատում են որպես աղբահավաքների։ Այս անգղներն իրապես կարող են համարվել համայնակյացներ, որովհետև թվում է թե նրանք հաճույք են զգում համայնական կյանքում, և նրանց հավաքվելու միակ պատճառը մի ընդհանուր որսի հրապույրը չէ։ Պարզ եղանակին հաճախ օդում բարձր երևում են նրանց երամները, յուրաքանչյուր թռչուն չափազանց շնորհալի շրջաններով ճախրելով անընդհատ պտույտներ է կատարում առանց փակելու իր թևերը։ Պարզ է, որ այս կատարվում է հաճույքի համար, կամ գուցե և այդ կապված է նրանց ամուսնական միությունների հետ։
Ես նկարագրեցի բոլոր գիշակերները՝ բացառությամբ կոնդորի, որի մասին ավելի մանրամասն խոսք կլինի, երբ այցելենք մի երկիր, որն ավելի համապատասխան է նրա սովորություններին, քան Լա Պլատայի գետի. հարթավայրերը։
Մալդոնադոյից մի քանի մղոն հեռու, ավազային բլրակների մի լայն շղթայում, որը բաժանում է դել Պոտրերո լագունան Պլատայի ափերից, գտա մի խումբ ապակիացված սիլիցիումային խողովակներ, որոնք առաջացել են թույլ ավազի մեջ հարվածող կայծակից։ Այս խողովակներն իրենց բոլոր մանրամասնություններով նման են այն խողովակներին, որոնք գտնվել են Դրիդում (Կեմբեռլանդում), որոնց մասին գրվել է „Geological Transactions”-ում<ref>„Geological Transactions”, vol. II, p. 528։ „Philosophical Transactions”-ում (1790, p. 294) դր. Պրիստլին նկարագրել է մի քանի թերի սիլիցիումային խողովակներ և կվարցի հալված մի խիճ, որոնք գտել է մի ծառի տակ գետինը փորելիս, որտեղ կայծակից մեռել էր մի մարդ։</ref>։ Մալդոնադոյի ավազային բլրակները բուսականությամբ պաշտպանված չլինելով, անընդհատ փոխում են իրենց դիրքը։ Այս բանի հետևանքով խողովակները ելած են մակերեսի վրա, և բազմաթիվ կտորներ, որոնք ընկած են խողովակներին մոտիկ, ցույց են տալիս, որ նրանք սկզբում թաղված են եղել մեծ խորությամբ։ Այդ խողովակներից չորս շարք ավազի մեջ մտել էին վերտիկալ դիրքով։ Ձեռքով փորելով գետինը՝ պարզվեց, որ նրանցից մեկն ունի երկու ոտնաչափ խորություն, իսկ մի քանի կտորներ, որոնք, ըստ երևույթին, պատկանում էին միևնույն խողովակին, երբ ավելացրին մյուս մասին, ստացվեց հինգ ոտնաչափ երկու մատնաչափ երկարություն։ Ամբողջ խողովակի տրամագիծը գրեթե հավասար էր, դրա համար էլ պետք է ենթադրենք, որ սկզբում այդ տարածվել է շատ ավելի խորը։ Այո Այս խողովակներն իրենց չափերով շատ փոքր էին՝ Դրիդում եղած խողովակների հետ համեմատած, որտեղ մեկի հետքերից փորելով հասել էին ոչ պակաս քան երեսուն ոտնաչափ խորության։
Ներքին մակերեսն ամբողջովին ապակիացված, փայլուն և հղկված է։ Միկրոսկոպի տակ դրած մի փոքրիկ կտոր, որն ուներ օդի կամ գուցե և ջրային գոլորշու մանր պղպջակների ներփակումներ, նմանվում էր փչակով հալած միներալին։ Ավազն ամբողջությամբ, կամ մեծ մասամբ, սիլիցիումային է, բայց մի քանի տեղերում ունի սև գույն և նրանց հղկված մակերեսն ունի մետաղական փայլ։ Խողովակի պատի հաստությունը տարբեր մասերում տարբեր է՝ լինելով մեկ երեսուներորդ մատնաչափից մինչև մեկ քսաներորդ, բայց պատահում են նաև մեկ տասերորդ մատնաչափ հաստության։ Դրսի մակերեսում ավազի հատիկները կլորացված են և ունեն թույլ փայլող տեսք։ Ես չկարողացա զանազանել բյուրեղացման որևէ նշան։ Ճիշտ այնպես, ինչպես նկարագրվել է „Geological Transactions”-ում, այդ խողովակներն ընդհանրապես ճզմված են և ունեն խորը երկայնական ակոսներ, և չափազանց նման են բույսի թոռոմած ցողունին կամ կնձենու կամ խցանածառի կեղևին։ Նրանց շրջագիծը հավասար է մոտավորապես երկու մատնաչափի, բայց մի քանի կտորներ, որոնք գլանաձև են և չունեն ակոսներ, ունեն մինչև չորս մատնաչափի շրջագիծ։ Այդ ակոսները կամ ծալքերն առաջացել են, անկասկած, այն ժամանակ, երբ մեծ ջերմության ազդեցությունից խողովակները դեռ փափուկ են եղել և ենթարկվել են շրջապատի թույլ ավազի ճնշմանը։ Դատելով չճնշված կտորներից, այդ կայծակի չափը, կամ, եթե կարելի է այսպես անվանել, դուրը պետք է որ մեկ և մեկ քառորդ մատնաչափ երկարություն ունենա։ Փարիզում մր. Հաշետին և մր. Բեդանին<ref>Annales de Chimic Chimie et de Physique, tome XXXVII, p. 319.</ref> հաջողվեց պատրաստել խողովակներ՝ շատ կողմերով նման այս ֆուլդուրիտներին, չափազանց մանրացրած ավազի միջով խիստ ուժեղ գալվանական հարվածներ առաջացնելով։ Երբ այս մասսայի հալվելը հեշտացնելու համար աղ են ավելացնում, խողովակներն ամեն ուղղությամբ ավելի են մեծանում։ Նրանց չհաջողվեց ստանալ այն և՛ ֆելդշպատի և՛ կվարցի փոշուց։ Մի խողովակ, որը կազմվել էր մանրացրած ապակուց, ուներ մոտ մեկ, այն է՝ 0,982 մատնաչափ երկարություն, և ներքին տրամագիծը 0,019 մատնաչափ էր։ Երբ լսում ենք, որ Փարիզում այդքան փոքր խողովակներ ստանալու համար, այն էլ այնպիսի դյուրահալ նյութից, ինչպես ապակին է, օգտագործվել է ամենաուժեղ բատարեան, ո՜րքան մեծ պետք է լինի մեր զարմանքը կայծակի հարվածի ուժի մասին, որը մի քանի տեղ խփելով ավազին՝ գլաններ է կազմել, որոնք հասնում են մինչև երեսուն ոտնաչափ երկարության և ունեն մի ներքին անցք, որը չճնշված տեղում հավասար է մեկ ու կես մատնաչափի, և այս բոլորը այնպիսի մի արտակարգ հրատոկուն նյութի մեջ, ինչպես կվարցն է։
Խողովակները, ինչպես վերևում ասացինք, ավազի մեջ մտնում են վերտիկալ ուղղությամբ։ Մի անգամ ես գտա մի խողովակ, որը մյուսների նման կանոնավոր չէր և զգալիորեն շեղվել էր ուղիղ գծից՝ կազմելով երեսուն երեք աստիճանի անկյուն։ Այս նույն խողովակից մոտավորապես մի ոտնաչափ հեռավորությամբ անջատվել էր երկու փոքրիկ ճյուղ. մեկն ուղղված էր դեպի ներքև, մյուսը վերև։ Այս վերջին փաստը բավական հետաքրքրական է, որովհետև այստեղ պետք է որ էլեկտրականությունը վերադարձած լինի իր գլխավոր ուղղությունից ետ, 26°-ի սուր անկյուն կազմելով։ Բացի այս չորս խողովակներից, որոնց գտա վերտիկալ դիրքով գետնի տակ, կային նաև բեկորների ուրիշ խմբեր, որոնք անկասկած գտնվում էին իրենց սկզբնական տեղին մոտիկ։ Այդ բոլոր խողովակները գտնվում էին տեղից շարժվող, տեղափոխվող ավազի մի հարթության վրա, որն ուներ քսան կանգուն լայնք և վաթսուն կանգուն երկայնք։ Այդ հարթությունը տեղավորված էր մի քանի ավազային բլուրների միջև, որոնցից կես մղոն հեռու գտնվում էր չորսից հինգ հարյուր ոտնաչափ բարձրություն ունեցող բլուրների մի շղթա։ Կարծում եմ, որ այդ երևույթի ամենահետաքրքրական. կողմը և՛ այստեղ, և՛ Դրիդում, և՛ Գերմանիայում, որը նկարագրել է մր. Ռիբենտրոպը, այդքան սահմանափակ տարածության վրա այդ թվով խողովակների ներկայությունն է։ Դրիդում տասնհինգ կանգուն տարածության վրա նկատվեց երեք հատ, միևնույն թիվը եղել է նաև Գերմանիայում։ Եմ նկարագրած տեղում, որի լայնքը քսան, իսկ երկայնքը վաթսուն կանգուն էր, անկասկած նրանց թիվը չորսից ավելի էր։ Որովհետև չի կարելի ենթադրել, որ այդ խողովակներն առաջացել են հաղորդական հաջորդական առանձին հարվածներից, ուստի ստիպված ենք ընդունել, որ կայծակը նախքան գետինը մտնելը բաժանվում է առանձին ճյուղերի։
Ռիո Պլատայի շրջակայքը, ըստ երևույթին, հատկապես ենթակա է էլեկտրական երևույթների։ 1793 թվին<ref>Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։* Ազարա, „Voyage”, vol. I, p. 36։</ref> Բուենոս Այրեսում տեղի ունեցավ մի չափազանց ուժեղ որոտալից փոթորիկ, որը թերևս արձանագրված փոթորիկներից ամենաուժեղն է։ Քաղաքում երեսուն յոթ տեղ կայծակը խփել է գետնին և սպանել տասնիննը մարդու։ Բազմաթիվ ճանապարհորդական գրքերում հիշատակված փաստերից ես տրամադրվում եմ կասկածելու, որ որոտալի փոթորիկներն ամենից շատ պատահում են մեծ գետերի գետաբերաններին։ Արդյոք հնարավոր չէ՞, որ աղի և անուշ ջրերի մեծ զանգվածների խառնվելն առաջացնի էլեկտրական հավասարակշռության խանգարում։ Մինչև անգամ Հարավային Ամերիկայի այս մասում մեր պատահական այցելության ժամանակ մենք լսեցինք, որ կայծակը խփել է մի նավի, երկու եկեղեցու և մի տան։ Կարճ ժամանակից հետո ես տեսա և՛ եկեղեցին, և՛ տունը։ Տունը պատկանում էր Մոնտեիդեոյի Մոնտեվիդեոյի գեներալ-կոնսուլ մր. Հուդին։ Զանգի մետաղյա թելի ճանապարհի աջ և ձախ կողմերում մի-մի ոտնաչափ տարածության վրա թուղթը սևացել էր։ Մետաղը հալվել էր և, թեև սենյակն ուներ տասնհինգ ոտնաչափ բարձրություն, վերևից ընկած գնդիկներն աթոռների և այլ առարկաների վրա այրելով բացել էին մանր փոսիկների շարքեր։ Պատի մի մասը քանդվել էր, կարծեք թե վառոդ էր պայթել ներսը, և այնպիսի ուժով էր նետել կտորները դեպի սենյակի մյուս պատը, որ նրանք փոսեր էին առաջացրել։ Հայելու շրջանակը սևացել էր, իսկ հետևի զօծած նյութը պետք է որ ցնդած լիներ, որովհետև ծխնելույզի վրա, դրած անուշաբույր նյութերով լցված փոքրիկ շիշը պատած էր պայծառ մետաղական մասնիկներով, որոնք այնքան ամուր էին կպած, որ կարծեք թե էմալել էին։