Changes

Տեսակների Ծագումը

No change in size, 07:36, 4 Հունվարի 2017
:::::::::'''ԲԵԿՈՆ։ Գիտության առաջադիմությունը'''</FONT>
==ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԵՂԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉ Եվ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈԻ3Ս ԼՈՒՅՍ ՏԵՍՆԵԼԸ==
Այստեղ մի համառոտ ակնարկ կտամ տեսակների ծագման վերաբերմամբ եղած գիտական հայացքի հաջողությունների մասին։ Մինչև վերջին ժամանակներս բնախույզների զգալի մեծամասնությունը համոզված էր, որ տեսակները ներկայացնում են մի ինչ որ անշարժ բան և ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Շնորհալի շատ հեղինակներ վարպետորեն պաշտպանել են այդ տեսակետը։ Մյուս կողմից, սակավաթիվ բնախույզներ կարծում էին, որ տեսակները ենթարկվում են փոփոխության և որ գոյություն ունեցող կենսաձևերը սովորական սաղմնավորման միջոցով սերվել են առաջներում գոյություն ունեցած ձևերից։ Կանգ չառնելով այդ իմաստով արված անորոշ ակնարկների վրա, որոնք հանդիպում են դասական գրողների մոտ<ref>«Արիստոտելը իր «Physicae Auscultationesi-ում (գիրք 2, գլ. 8, էջ 2), այն դիտողությունից հետո, որ անձրևը գալիս է ոչ թե նրա համար, որպեսզի հացահատիկների բերքին նպաստի, ճիշտ այդպես էլ ոչ նրա համար, որպեսզի փչացնի այն հացահատիկը, որը կալսում են բաց երկնքի տակ, միևնույն փաստարկը կիրառում է նաև օրգանիզմների նկատմամբ. նա ավելացնում է (ինչպես այդտեղը թարգմանում է Կլեր Գրեսը, որն առաջին անգամ իմ ուշադրությունը դարձրեց նրա վրա). «Բնության մեջ ի՞նչն է խանգարում (մարմնի) զանազան մասերին, որ միմյանց նկատմամբ գտնվեն նույնպիսի պատահական հարաբերության մեջ։ Ատամները, օրինակ, աճում են ըստ անհրաժեշտության՝ առջևինները սուր են և հարմարված են սնունդը պատառ-պատառ անելու համար, իսկ սեղանատամները տափակ են, պիտանի են կերակուրը աղալու համար, բայց նրանք ստեղծված չեն դրա համար, այլ պատահականության արդյունք են։ Նմանապես և մյուս մասերի վերաբերմամբ, որոնք մեզ թվում են որևէ նպատակի համար հարմարված։ Այսպիսով, ամենուրեք, որտեղ առարկաներն ամբողջությամբ վերցրած (ինչպես, օրինակ, ամբողջության մասերը) մեզ այնպես են թվում, կարծես պատրաստված են ինչ-որ նպատակով, իրականում նրանք միայն պահպանվել են, որովհետև ինչ-որ ներքին ձգտման շնորհիվ համապատասխանորեն կառուցված են եղել. իսկ բոլոր այն առարկաները, որոնք այդպես կառուցված չեն եղել, ոչնչացել են և շարունակում են ոչնչանալ»։ Մենք այստեղ կարծես նկատում ենք բնական ընտրության ապագա սկզբունքի նշույլը, բայց թե որքան քիչ էր ըմբռնում Արիստոտելը այդ սկզբունքի էությունը, երևում է նրա դիտողություններից ատամների մասին։</ref>, պետք է ընդունել, որ նորագույն ժամանակների գրողներից այդ հարցը իսկական գիտական ոգով առաջին անգամ քննության առնողը եղել է Բյուֆոնը։ Բայց քանի որ նրա կարծիքները մեծ տատանումների են ենթարկվել և քանի որ նա չի շոշափել այն պատճառները կամ ուղիները, որոնց միջոցով կատարվում էր տեսակների այդ ձևափոխումը, ես այստեղ մանրամասնությունների մեջ չեմ կարող մտնել։
Վստահելի
1396
edits