Changes

Քորալայն

No change in size, 21:14, 5 Մարտի 2017
/* I */
Մայրիկը բացասաբար օրորեց գլուխը։
Արի միասին նայենք, ― ասաց նա Քորալայնին, գնաց խոհանոց և վերցրեց դռան ետևում պահված բանալիների խուրձը։ Նա երկար զննեց բանալիները, և, վերջապես ընտրեց ամենամեծ, ամենասև, ժանգով պատված բանալին։ Նրանք գնացին հյուրասենյակ։ Մայրիկը պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Մայրիկը ճիշտ էր։ Դուռը ոչ մի տեղ չէր տանում։ Նրա ետևում, աղյուսե պատ էր։
― Երբ տունը ուներ միայն մի տեր, ― ասաց մայրիկը, ― այս դուռը ինչ֊որ տեղ տանում էր։ Հետո տունը բաժանեցին բնակարանների և այս անցումը փակեցին աղյուսով։ Երևի մյուս կողմում բնակարան է, որը դեռ ոչ ոք չի գնել։
Մայրիկը թոթվեց ուսերը։
― Ի՞նչ միտք ունի կողպել այն , ― ասաց նա։ ― Չէ որ նրա ետևում ոչինչ չկա։
Կորալայնը ոչինչ չասաց։