Changes
Քորալայն
,/* III */
Այս նոր սենյակը տարբերվում էր նրանով, որ ներկված էր անտանելի կանաչ ու տարօրինակ վարդագույն գույներով։
Քորալայնը մտածեց, որ չէր ուզի գիշերն գիշերը այստեղ քնել։ Միևնույն ժամանակ այս սենյակը շատ ավելի հետաքրքիր էր, քան իր «հին» ննջարանը։
Այստեղ կային բազմաթիվ անսովոր առարկաներ, այդպիսիք նախկինում նա երբեք չէր տեսել․ թևավոր հրեշտակներ, որոնք թռչում էին սենյակում վախվորած ճնճղուկների պես, նկարազարդ շարժվող ու ծռմռվող գրքեր, փոքրիկ դինոզավրերի գանգեր, որոնք չխկչխկացնում էին ատամները, երբ Քորալայնը անցնում էր նրանց կողքով։ Սենյակում զարմանալի խաղալիքներով լի մի արկղ կար։