Changes
Քորալայն
,/* V */
Նա նախաճաշեց մի տուփ պահածոյացված սպագետտիով։
Ճաշին կերավ մի խնձոր և ու մի քիչ շոկոլադ։ Դեղին ու թոշնած խնձորը շատ համով ու քաղցր թվաց նրան։
Հետո Քորալայնը իջավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի մոտ։ Այնտեղ նա կերավ երեք թխվածքաբլիթ, խմեց մի բաժակ լիմոնադ և մի բաժակ թույլ թեյ։ Լիմոնադը բաց֊կանաչ գույնի էր և անսովոր քիմիական համ ուներ։ Քորալայնին շատ դուր եկավ։ Լավ կլիներ, որ տանն էլ լիներ այդպիսին։
Նրանք ցույց տվեցին Քորալայնին բարեկամուհու լուսանկարների ալբոմը, հետո Քորալայնը գնաց տուն։
Տանը նա խնայատուփից փող հանեց և սուպերմարկետում գնեց երկու մեծ շիշ լիմոնադ, շոկոլադե կեքս և մի մեծ փաթեթ խնձոր։ Դա նրա ընթրիքն էր։ Ընթրիքից հետո նա գնաց հայրիկի աշխատասենյակ, միացրեց համակարգիչը և պատմվածք գրեց․
Քորալայնի պատմվածքը
Կար չկար մի աղջիկ, նրա անունը Էփփլ էր։ Նա շատ էր սիրում պարել։ Նա այնքան պարեց, որ նրա ոտքերը դարձան նրբերշիկ․ նրբերշիկ։Վերջ։
Նա տպիչով տպեց պատմվածքը և անջատեց համակարգիչը։ Տեքստի վերջում նկարեց մի փոքրիկ պարող աղջիկ։
Հետո նա ինքնուրույն ջուր լցրեց լոգարանի մեջ այնպիսի քանակությամբ փրփուրով, որ փրփուրը անընդհատ աշխատում էր դուրս գալ եզրերից, ու լողացավ։ Հետո ինքնուրույն սրբվեց, ինչպես կարողացավ մաքրեց հատակը և պառկեց քնելու։
Գիշերվա կեսին Քորալայնը արթնացավ։ Նա վեր կացավ ու գնաց ծնողների ննջասենյակ։ Այնտեղ նորից ոչ ոք չկար։ Էլեկտրոնային ժամացույցի կանաչ թվերը ցույց էին տալիս 3.12:
― Դա նշանակում է, «այո՞»։
Կատուն նորից աչքով արեց և Քորալայնը հասկացավ, որ դա իսկապես նշանակում է «այո»։
― Կտանե՞ս ինձ նրանց մոտ։
Կատուն չպատասխանեց։ Քորալայնը պատկերացրեց, թե ինչպես ապակու վրայի ձմռան փաթիլի պես սառը ու չոր ձայնով նա ասաց․ «Իսկ ինքդ ի՞նչ ես կարծում»։
Կատուն նորից աչքով արեց Դա նշանակում էր «այո»։
Քորալայնը գնաց հայրիկի աշխատասենյակ, նստեց նրա աթոռին, բացեց հեռախոսային գիրքը և զանգահարեց ոստիկանություն։
― Ոստիկանություն, ― պատասխանեց տղամարդու խռպոտ ձայնը։
― Բարև ձեզ, ― ասաց նա։ ― Իմ անունն է Քորալայն Ջոնս։
Քորալայնը հասկացավ, որ նա ժպտում է, և աշխատեց, որ իր ձայնը հնարավորին չափ ավելի լուրջ ու վստահելի հնչի։
― Ինձ թվում է, որ նրանց առևանգել է իմ մյուս մայրիկը։ Երևի նրանք դարձել են մյուս մայրիկիս պատանդները, և նա ուզում է փոխարինել ուժով նրանց աչքերը աչքերին սև կոճակներով։ կոճակներ կարել։ Կամ իր մոտ է պահում նրանց, որպեսզի վերադարձնի ինձ ու ձեռք տա իր սարսափելի մատներով։ Չգիտեմ։
― Հասկանալի է։ Որպեսզի բռնի քեզ իր չար մագիլներով , ― ճշտեց նա։ ― Գիտե՞ք ինչ կառաջարկեմ ձեզ, միսս Ջոնս։
― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ի՞նչ կառաջարկեք։
― Խնդրեք մայրիկին, որ նա պատրաստի ձեզ համար մի մեծ բաժակ շոկոլադ ու ամուր գրկի։ Ոչինչ այնքան չի օգնում գիշերային մղձավանջներից, ինչպես մի բաժակ շոկոլադը և մայրիկի համբույրը։ Իսկ եթե բարկանա, որ դուք այս ուշ ժամին արթնացրել եք, ասացեք նրան, որ այդպես է պահանջել ոստիկանը։ Նրա ձայնը ներշնչ ող ներշնչող էր ու հանգստացնող։
Բայց Քորալայանին չհանգստացրեց։
― Եթե տեսնեմ նրան, անպայման կփոխանցեմկփոխանցե, ― ասաց նա և դրեց լսափողը։
Սև կատուն հատակին նստած ականջ էր դնում ու լեզվով մաքրում իր մուշտակը։ Երբ Քորալայնը վերջացրեց խոսակցությունը նա վեր կացավ ու դուրս եկավ միջանցք։
Վաղուց, շատ վաղուց, երբ ես շատ փոքրիկ էի և մենք դեռ ապրում էինք հին տանը, ― ասաց Քորալայնը կատվին, ― ես խնդրեցի հայրիկիս որ գնանք զբոսնելու տան մոտ գտնվող մի անխնամ ամայի տարածքում։ Դա ամենալավ տեղը չէր զբոսնելու համար։ Այնտեղ թափված էին բազմաթիվ հին ու անպետք առարկաներ․ խոհանոցային օջախներ, ջարդված ափսեներ, առանց ձեռք ու ոտքի տիկնիկներ, պահածոների տուփեր ու դատարկ շշեր։ Մայրիկն ու հայրիկը վախենում էին, որ այդ տարածքը ուսումնասիրելիս ես կվնասվեմ կամ կհիվանդանամ կարկամախտով, կամ էլ մի ուրիշ հիվանդությամբ։
Իսկ ես անընդհատ կրկնում էի, որ շատ եմ ուզում այնտեղ զբոսնել։ Եվ ահա մի օր հայրիկս հագավ իր ծանր, շագանակագույն կոշիկները, ձեռնոցները, ես հագա ինձ էլ հագցրեց երկարաճիտ կոշիկներ, ջինս ու սվիտեր և մենք գնացինք զբոսնելու այնտեղ։
Մենք դանդաղ իջնում էինք բլրից, որի ներքևում առվակ էր հոսում։ Հանկարծ հայրիկը բացականչեց․ «Քորալայն փախիր, արագ բարձրացիր բլուրը։ Նա այնպիսի ձայն ուներ, որ ես անմիջապես լսեցի նրան ու վազեցի վերև, բլրի գագաթը։ Ինչ֊որ բան կծեց ձեռքս, բայց ես շարունակում էի վազել։
Երբ տեղ հասա աղմուկ լսեցի։ Դա հայրիկն էր գալիս փղի նման դոփում ոտքերով։ Նա հասավ ինձ, ձեռքերի վրա վերցրեց և տարավ այդ տեղից։
Հետո մենք կանգնեցինք շունչ քաշելու համար ու ներքև նայեցինք։ Այնտեղ ամեն ինչ սև էր թռչող իշամեղուներից։ Երևի պատահաբար տրորել էինք նրանց բունը, չնկատելով թափված ճյուղերի մեջ։ Երբ ես վազում էի վերև, հայրիկը կանգնել էր տեղում, որպեսզի ես կարողանամ փախչել, և իշամեղուները կծում էին նրան։ Հետո, փախչելիս կորցրեց ակնոցները։
Նա լռեց, կռացավ ու շոյեց կատվին։ Կատուն մի քանի քայլ ետ գնաց, նստեց ու սկսեց նայել Քորալայնին։
― Երեկոյան, հայրիկը գնաց ակնոցների ետևից, ― շարունակեց Քորալայնը։ ― Նա ասաց, որ վաղը հազիվ թե հիշի, թե որտեղ է նրանք կորցրել։ Շուտով նա վերադարձավ ակնոցները քթին։ Հայրիկն ասում էր, որ բոլորովին սարսափելի չէր այնտեղ կանգնելկանգնած մնալ, չնայած իշամեղուները ցավագին կծում էին իրեն։ Նա մտածում էր միայն այն մասին, որ ես ժամանակ ունենամ փախչելու համար, որպեսզի մեղուները չկծեին երկուսիս էլ։
Քորալայնը նորից ընդհատեց իր պատմությունը և պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Աղյուսե պատը չկար, առջևում մութ անցումն էր, որից փչում էր սառը քամի։
― Որովհետև իսկական համարձակությունը այն է, երբ դու վախենում ես, բայց շարունակում անել գործդ։
Մոմի լույսը պատերի վրա առաջացնում էր ահռելի, տարօրինակ ստվերներ։ Քորալայնը զգում էր, որ մթության մեջ իր կողքին ինչ֊որ բան է շարժվում, բայց չգիտեր, թե հատկապես ինչ։ Այդ «ինչ֊որ բանը» կրկնում էր իր ամեն նրանից ոչ մի քայլը։քայլ ետ չէր մնում։
― Դրա համա՞ր Դու որոշեցիր վերադառնալայն մյուս աշխարհ, որովհետև ժամանակին հայրիկդ փրկե՞ց քեզ, ― հարցրեց կատուն։ ― Որովհետև քո հայրիկը փրկե՞ց քեզ մեղուներից։
― Ինչ հիմարիկն ես դու, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ես վերադառնում եմ, որովհետև նրանք իմ ծնողներն են։ Եթե ինձ օգնություն պահանջվեր, նրանք նույն բանը կանեին։ Ի դեպ, դու նորից խոսեցիր։
― Թանկագինս, ― ասաց կինը։ ― Ինչո՞ւ ես անընդհատ ինձանից փախչում։
Քորալայնը զգաց, թե ինչպես նրա սառը ձեռքը գրկեց նրան։ Նա անշարժ իրեն։ Անշարժ կանգնած նա դողում էր, իսկ մյուս մայրիկը ավելի ամուր էր սեղմում նրան սեղմում իրեն։
― Որտե՞ղ են ծնողներս, ― հարցրեց Քորալայնը։
― Թող քմահաճույքներդ, ― խնդրեց մյուս մայրիկը։
Նա գնաց հյուրասենյակ և երկու անգամ ծափ տվեց։ Նրա առջև Շուտով հայտնվեց սև առնետը։
Մյուս մայրիկը ասաց նրան․
― Բանալին բեր։
Առնետը արագ կատարեց հանձնարարությունը։հանձնարարությունը․բերեց բանալին Քորալայնենց դռան վրայից։
― Ինչո՞ւ չունեք ձեր բանալին, ― հարցրեց Քորալայնը։
― Կա միայն մեկ բանալի և ու մի դուռ, ― պատասխանեց մյուս հայրիկը։
― Լռիր, ― ասաց նրան մյուս մայրիկը։ Մեր թանկագին Քորալայնի գլուխը մի՛ լցնի ծանրաբեռնի այդպիսի մանրուքներով։
Նա դրեց բանալին կողպեքի անցքի մեջ ու դժվարությամբ պտտեց։ Կողպեքը փակվեց։
Արդեն սկսում էր լուսանալ։
― Եթե ուտել չենք ուզում, պետք է գոնե մի քիչ քնենք, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես գնում եմ քնելու, Քորալայն, և առաջարկում եմ քեզ նույն բանը անել։
Նա իր երկար մատները դրեց մյուս հայրիկի ուսին և տարավ նրան սենյակից։
Նա շատ հոգնած էր, բայց քնել այս բնակարանում, մի հարկի տակ մյուս մայրիկի ու հայրիկի հետ նա չէր ցանկանում։
Նախասենյակի դուռը բաց էր, Քորալայնը դուրս եկավ բնակարանից ու նստեց քարե աստիճանին։ աստիճաններին։ Նա շատ էր մրսում։
Հանկարծ նա զգաց, որ իր կողքով մի փափլիկ բան անցավ։ Քորալայնը վախեցած վեր թռավ, բայց թեթևացած շունչ քաշեց, տեսնելով կատվին։
Կատուն կնճռոտեց քիթը և անխռով ասաց․
― Կատուներին կանչելը, այնպիսի անօգուտ գործ է, ինչպես փոթորիկ կանչելը։անիմաստ է։
― Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանամ քեզ ճաշի կանչել, ― հարցրեց Քորալայնը։ ― Դու չես մերժի, ճի՞շտ է։