Changes

Քորալայն

42 bytes removed, 14:59, 9 Մարտի 2017
/* VI */
Հիմա արևը լուսավորում էր նրա դեմքը, ու նորից նա Քորալայն Ջոնսն էր, արթնացել էր կանաչա֊վարդագույն սենյակում, որտեղ առաստաղի տակ թեթև շրշյունով թռվռում էր ահռելի գույնզգույն թղթե թիթեռնիկը։
Նա վեր կացավ մահճակալից և որոշեց, որ երևի արժե պետք է հագնել մի որևէ բան մյուս Քորալայնի հագուստներից։ Չէ՞ որ նա չէր կարող ամբողջ օրը ման գալ խալաթով ու տնային կոշիկներով։ «Բայց արդյո՞ք երբևիցե եղել է այստեղ մի ուրիշ Քորալայն։ Երևի թե ոչ, ― որոշեց նա։ ― Քորալայնը միայն մեկն է»։ Սովորական հագուստ պահարանում չկար։ Պահարանի բոլոր հագուստները ավելի շատ հարմար էին դիմակահանդեսի համար։ Այդպիսի հագուստներ նա դեմ չէր լինի ունենալ․ կախարդուհու զգեստ, տարբեր կտորների մնացորդներից կարված խրտվիլակի կոստյում, կարմիր, թարթող լամպերով այլմոլորակային զինվորի կոստյում, փայլերով ու հայելու կտորներով զարդարված նրբագեղ երեկոյան զգեստ։ Վերջապես նա գտավ գիշերվա նման մի սև թավշյա ջինս, մառախուղի նման մոխրագույն, թարթող աստղերով զարդարված սվիտեր և վառ նարնջագույն երկարաճիթ կոշիկներ։ Քորալայնը հագնվեց, խալաթի մի գրպանից հանեց վերջին խնձորը, մյուսից՝ անցքով քարը։ Քարը դրեց ջինսի գրպանը և զգաց, որ վերջապես մտքերը պարզվեցին, կարծես դուրս եկավ մառախուղի միջից։
Նա մտավ խոհանոց, բայց այնտեղ մարդ չկար։
Քորալայնը համոզված էր, որ բացի իրենից բնակարանում էլի ինչ֊որ մեկը կա։ Եվ իսկապես, աշխատասենյակում սեղանի առջև նստած էր մյուս հայրիկը, բայց ոչինչ չէր անում։ Նույնիսկ իր հայրիկի նման չէր թերթում այգեգործական ամսագրերը, երբ ուզում էր ցույց տալ, որ աշխատում է։
― Իսկ ո՞ւր է մյուս մայրիկը, ― հարցրեց նա մյուս հայրիկից։հայրիկին։
― Դուրս է եկել, ― ասաց նա, ամրացնում է մուտքերը գիշատիչ կենդանիներից պաշտպանվելու համար։
― Եթե չես ուզում ինձ հետ խոսել, ― ասաց Քորալայնը, ― ես գնում եմ տունը ուսումնասիրելու։
― Այստեղ ոչինչ չես գտնի։ Մայրիկդ ինքն է ստեղծել այս տունը, այստեղ ապրող մարդկանց և բակը։ Ստեղծեց ու սկսեց սպասել։սպասել քեզ։
Նա մատը դրեց շրթունքներին, կարծես ինչ֊որ ավելորդ բան ասաց։
Քորալայնը դուրս եկավ աշխատասենյակից և ուղղվեց դեպի հյուրասենյակի հին դռան մոտդուռը, փորձեց բացել այն, բայց դուռը փակ էր, իսկ բանալին մյուս մայրիկի մոտ էր։
Շուրջը ամեն ինչ ծանոթ էր, առարկաները նույնն էին․ տարօրինակ հոտ ունեցող կահույք, նկար՝ որի վրա պատկերված էր մրգերով ափսեն (խաղողի ճութ, երկու սալոր, դեղձ ու խնձոր), առյուծի թաթերի նման ոտքեր ունեցող փոքրիկ փայտե սեղան, և կարծես սենյակից տաք օդը դուրս քաշող դատարկ բուխարիկ։
Քորալայնը ուշադիր նայեց ու ճանաչեց կատվին։ Նրա մազերը ցցված էին, աչքերը ահռելի էին թվում, պոչը կախ էր ընկած ոտքերի արանքում։
― Ես տան ճանապարհն եմ փնտրում, ―պատասխանեց ― պատասխանեց Քորալայնը։
― Սա վատ տեղ է, ― ասաց կատուն։ ― Եթե ընդհանրապես կարելի է տեղ անվանել։ Այստեղ փնտրելն անիմաստ է։ Սա տարածության այն մասն է, որը նա ցանկացել է օգտագործել։
― Սարքել է, ստեղծել է, ― ի՞նչ տարբերություն, ― փնթփթաց կատուն։ ― Ամեն դեպքում նա վաղուց է այստեղ։ Հսկում է։
Հանկարծ նա ցնցվեց ու կայծակնային թռիչք կատարեց։ Քորալայնը չհասցրեց աչքը թարթել, կատուն նորից նստած էր նրա իր առջև, թաթով գետնին սեղմելով մի մեծ սև առնետ։
― Հին, բարի ժամանակներում ես այնքան էլ չէի սիրում առնետ բռնել, ― կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել շարունակեց նա։ Բայց այստեղ առնետները նրա լրտեսներն են, նրա աչքերն ու ականջները․․․ Այս բառերն ասելիս, կատուն բաց թողեց առնետին։
Առնետը արդեն բավական հեռու էր փախել, բայց կատուն մի թռիչքով հասավ նրան և հարվածեց բաց թողած մագիլներով թաթով, մյուսով սեղմելով նրան գետնին։
― Հիանալի հարված էր, ― գոհունակությամբ ասաց կատուն։ ― Ուզո՞ւմ ես մի անգամ էլ տեսնել։
Ահա այն, ― ասաց նա։ ― Ես քո լավն եմ ցանկանում։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ դու լավ դաստիարակված լինես։ Դաստիարակված մարդը պետք է կարողանա իրեն լավ պահել։
Նա հրելով տարավ Քորալայնին միջանցքի ծայրը, հայելու մոտ, դրեց բանալին հայելու վրա անտեսանելի անցքի մեջ ու պտտեց այն։
Հայելին դռան նման բացվեց։ Դռան ետևում կատարյալ մութ էր։
Նրա բերանից ցցվել էր մի կտոր բզեզ, սևկոճակ աչքերը ոչինչ չէին արտահայտում։ Նա հրեց աղջկան հայելու ետևի նեղ խուցը ու փակեց դուռը։ Քորալայնը մնաց մթության մեջ։
 
==VII==