Changes
Քորալայն
,Այգին էլ շատ անխնամ էր․ փոքրիկ ու թառամած վարդի թփեր, ալպիական թմբիկ, որի վրա բացի քարերից ոչինչ չկար։ Բացատում աճում էին թունավոր սնկեր։ Երբ Քորալայնը պատահաբար նրանցից մեկին դիպավ, հոտն անտանելի էր։
Նա գտավ նաև ջրհորը։ Տեղափոխվելու առաջին իսկ օրը միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը նախազգուշացրին զգուշացրին Քորալայնին, որ այդ ջրհորին մոտենալը վտանգավոր է, այնպես որ նա ուղղակի ստիպված էր գտնել ջրհորը, որպեսզի իմանար, թե որտեղ չարժե թափառել։
Երրորդ օրը նա գտավ ջրհորը ծառերի ետևում, բարձր, խիտ խոտերի մեջ, թենիսի խաղահրապարակից ոչ հեռու։ Ջրհորը կլոր էր, ցածր, աղյուսից շարված, համարյա գրեթե ամբողջովին ծածկված առատորեն աճող բույսերով։ Ջրհորը փակված էր տախտակներով, որպեսզի ոչ ոք պատահաբար այնտեղ չընկներ։ Տախտակներից մեկի մեջ մի ոչ շատ մեծ անցք կար, Քորալայնը գցում էր այնտեղ քարեր ու կաղիններ և հաշվում, հաշվում՝ քանի վայրկյան կանցնի, մինչև ջրի մեջ շրմփան։
Այգում զբոսնելիս նա գտավ ոզնի, օձի կաշի (առանց օձի), քար, որը նման էր գորտի, ու դոդոշի, որը նման էր քարի։
Նրան հանդիպեց նաև մի սև մեծամիտ կատու, որը նստած մեկ պատին, մեկ կոճղիննստած, հետևում էր իրեն։ Երբ Քորալայնը փորձում էր մոտենալ ու խաղալ նրա հետ, նա հպարտ հեռանում էր։
Նոր տուն տեղափոխվելուց հետո մի երկու շաբաթ Քորալայնը զբաղված էր այգին ու նրա բնակիչներին ուսումնասիրելով։
Քորալայնը նայեց բոլոր այն ֆիլմերը, որոնց տեսաերիզները գտավ տանը, խաղաց բոլոր խաղալիքներով և մի անգամ էլ վերընթերցեց իր բոլոր գրքերը։
Նա միացրեց հեռուստացույցը, փոխեց բոլոր ալիքները, բայց բացի ձանձրալի խոսսկցություններից խոսակցություններից ֆինանսական շուկաների մասին և թոք շոուներից, հեռուստացույցով ոչինչ ցույց չէին տալիս։
Վերջապես նա հանդիպեց մի հաղորդման, որը նրան հետաքրքրեց։ Դա կենդանիների մասին ֆիլմի վերջին մասն էր։ Ֆիլմն այն մասին էր,թե ինչպես կենդանիները, թռչունները, միջատները վտանգի դեպքում, կերպարանափոխվում են, նմանվում ոմանք տերևների, ոմանք ճյուղիկների, ոմանք՝ ուրիշ կենդանիների։ Դա նրան մի փոքր զվարճացրեց, բայց հաղորդումը ավարտվեց, և հեռուստացույցով սկսեցին պատմել ինչ֊որ հրուշակեղենի գործարանի մասին։
Նա որոշեց, որ հիմա հայրիկի հետ խոսելու ժամանակն է։
― Միայն թե ոչինչ ձեռք չտաս։
Քորալայնը մտածեց, հետո վերցրեց թուղթն ու մատիտը և գնաց բնակարանը ուսումնսասիրելու։ուսումնասիրելու։
Խոհանոցի կողքի պահոցասենյակում խորդանոցում գտավ տաք ջրի բաքը։
Հաշվեց բոլոր երկնագույն առարկաները՝ դրանք հարյուր հիսուն երեք հիսուներեք հատ էին։
Հաշվեց պատուհաները՝ պատուհանները՝ քսաներեք հատ։
Հետո դռները՝ տասնչորս հատ։
Տասներեք դռները միմյանցից առանձնապես չէին տարբերվում, նրանք բացվում ու փակվում էին։ Իսկ տասնչորսերորդը, տասնչորսերորդը՝ ամենամեծը, շագանակագույն փայտե դուռը հյուրասենյակի անկյունում՝ փակ էր։
Նա մոտեցավ մայրիկին և հարցրեց․
― Ոչինչ, թանկագինս։
― Նա Այն պետք է ինչ֊որ տեղ տանի։
Մայրիկը բացասաբար օրորեց գլուխը։
― Արի միասին նայենք, ― ասաց նա Քորալայնին, գնաց խոհանոց և վերցրեց դռան ետևում պահված բանալիների խուրձը։ Նա երկար զննեց բանալիները, և, վերջապես ընտրեց ամենամեծ, ամենասև, ժանգով պատված բանալին։ Նրանք գնացին հյուրասենյակ։ Մայրիկը պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Մայրիկը ճիշտ էր։ Դուռը ոչ մի տեղ չէր տանում։ Նրա ետևում, աղյուսե պատ էր։
― Երբ տունը ուներ միայն մի տեր, ― ասաց մայրիկը, ― այս դուռը ինչ֊որ տեղ տանում էր։ Հետո տունը բաժանեցին բնակարանների և այս անցումը փակեցին աղյուսով։ Երևի մյուս կողմում բնակարան է, որը դեռ ոչ ոք չի գնել։
― Ի՞նչ միտք ունի կողպել այն, ― ասաց նա։ ― Չէ որ նրա ետևում ոչինչ չկա։
Փողոցում մթնեց, իսկ անձրևը դեռ շարունակվում էր, թխկթխկացնում էր պատուհաններին և աղավաղում փողոցով սլացող մեքենաների լույսերը։
Եթե նախասենյակի լույսը չվառվեր, հյուրասենյակում բոլորովին մութ կլիներ։ Դռան մեջ կանգնած Քորալայնը հատակի գորգի վրա մի ահռելի, նիհար կնոջ նմանվող, ծուռումուռ ստվեր էր գցել։
Մինչ Քորալայնը մտածում էր, վառի լույսը վառել թե չէ, մի ստվեր դանդաղ դուրս եկավ բազմոցի տակից, մի պահ կանգնեց, հետո նետվեց սենյակի հեռավոր անկյունը։
Քորալայնը արագ միացրեց լույսը։ Անկյունում ոչինչ չկար, բացի հին դռնից, որի ետևում երևում էր աղյուսե պատը։
Նա համոզված էր, որ մայրիկը դուռը փակել էր։ Այժմ դուռը կիսաբաց էր։ Հավանաբար այն էր ճռճռում։ էլ ճռճռում էր։ Քորալայնը մոտեցավ դռանը, և տեսավ միայն կարմիր աղյուսե պատը։
Փակելով հին փայտե դուռը, դուռը՝ նա հանգցրեց լույսը և վերադարձավ անկողին։
Այդ գիշեր նա երազում տեսնում էր սև ստվերներ, որոնք թաքնվելով լույսից լույսից՝ սահում էին տեղից֊տեղ։ Կարմիր աչքերով ու դեղին, սուր ատամներով փոքրիկ ստվերները ձուլվեցին, դարձան մի մեծ ստվեր և սկսեցին երգել․
— Մենք շատ ենք այստեղ, նայիրնայի՛ր, շատ ենք և փոքրիկ։ Հետևում ենք, ինչպես ես մեծանում։ Այստեղ կլինեքկլինենք, երբ մեռնես։
Շշուկի նման ձայները միալար ու ձանձրալի էին։
Միսս Սփինքը զբոսնում էր շների հետ։
― Բարև Քարոլայն, ― ասաց միսս Սփինքը, — այսօր անտանելի եղանակ է։
― Այո, ― համաձայնեց Քորալայնը։
Միսս Սփինքը զգուշությամբ շուրջը նայեց, կարծես վախենալով, որ ինչ֊որ մեկը իրենց ականջ է դնում։
― Տղամարդիկ, ― շշնջաց նա և, և քաշելով շների թոկերը , մանրիկ քայլերով շտապեց տան կողմը։
Քորալայնը շարունակեց իր զբոսանքը։
― Դրանում ոչ մի կասկած, սիրելիս, ― նկատեց միսս Ֆորսիբլը։ ― Բայց միևնույն է, աշխատիր այսօր չկորչել։
Քորալայնը գնաց մառախլապատ այգում թափառելու։ Նա աշխատում էր տեսադաշտից չկորցնել տունը։ Տաս րոպե հետո իր համար անսպասելի անսպասելիորեն նա հայտնվեց այն նույն տեղում, որտեղից սկսել էր զբոսանքը։
Նրա մազերը թրջվել ու կախվել էին, դեմքը խոնավացել էր։
Քորալայնը փորձեց նկարել մառախուղը, բայց թուղթը այդպես էլ սպիտակ մնաց, միայն անկյունում հայտնվեցին հազիվ տեսանելի ծուռումուռ գծեր։
Քորալայնը հըմ «հըմ» արեց և տվեց թերթիկը մայրիկին։
― Շատ օրիգինալ յուրօրինակ է, ― ասաց մայրիկը։
Քորալայնը կամացուկ մտավ հյուրասենյակ և փորձեց բացել անկյունի հին դուռը։ Նա Այն նորից փակ էր։ «Երևի մայրիկն է կողպել», ― ենթադրեց նա և ուղղվեց դեպի հայրիկի աշխատասենյակ։
Հայրիկը մեջքով նստած դեպի դուռը նստած աշխատում էր։
― Ժամանակ չունեմ, ― ասաց հայրիկը, երբ Քորալայնը ներս մտավ։