Changes

Քորալայն

105 bytes removed, 07:29, 19 Մարտի 2017
/* XI */
Պատուհանից ներս էր ընկել ոսկեգույն արևը։ Սպիտակ մառախուղը անհետացել էր։ Երկինքը պայծառ ու երկնագույն էր։ Քորալայնը տեսնում էր ծառերը, մինչև հորիզոն ձգվող կանաչ բլրակները։ Նա հիանում էր ծառերի տերևներով, լույսի ու ստվերի խաղով իր պատուհանի առջևի հաճարենու ճյուղերի մեջ։ Արևի լույսով լուսավորված կատվի մորթին փայլում էր, իսկ սպիտակ բեղերը թվում էին ոսկեգույն։
Այդ ամենը երբեք այդքան հետաքրքիր չէր եղել Քորալայնի համար։ Եվ ցնցված զմայլված աշխարհի գեղեցկությամբ, նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես հանգիստ քնեց։