Changes

Մատանիների Տիրակալը

13 bytes removed, 20:14, 30 Ապրիլի 2017
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Բեգ-Էնդի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Բեգ-Էնդում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Դա իհարկե, Գենդալֆի նշանն էր, իսկ սայլում նստած ծերունին հենց հրաշագործ Գենդալֆն էր, որը Հոբիթստանում հայտնի էր գույնզգույն կրակներ պատրաստելու և ուրախ ծխաքուլաներ բաց թողնելու իր վարպետությամբ։ Առավել վտանգավոր ու դժվար էին նրա իսկական գործերը, բայց հոբիթներն այդ մասին ոչինչ չգիտեին։ Հրաշագործը նրանց համար սոսկ Հյուրասիրության հրաշալի հավելում էր։ Դրա համար էլ հոբիթների երեխաները վազում էին նրա հետևից ու գոռում․ գոռում. «Գենդա՜լֆն է գալիս, որոտն է որոտում», իսկ ծերունին ժպտում էր։ Նրան անմիջապես ճանաչեցին, թեև Հոբիթստան այցելում էր ոչ հաճախ ու փութանցիկորեն, իսկ նրա շառաչուն հրավառություններն այժմ չէին հիշում նույնիսկ ամենազառամյալ ծերունիները․ ծերունիները. շատ վազուց նա այստեղ այդպիսի բաներ չէր սարքել։
Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։
― Հետո կերևա, ― ասաց Բիլբոն։
Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր․ էր. մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը․․․ փոստատարը...
Հրավերները իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։
Վստահելի
1342
edits