― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա. ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։
― Իսկ ես քեզ չեմ նախանձում, ― ասաց Ֆրեդեգարը։ ― Կմտնես անտառ՝ հետ գալ կուզես, բայց ուշ կլինի։
— Լավ, հերիք է վիճեք,— հանդիմանեց նրանց Մերին: — Մենք դեռ պետք է խոհանոցը կարգի բերենք ու պարկերը կապենք: Մինչև ամբողջը չվերջացնենք՝ քնել չկա: Իսկ վաղը լուսամութին ես ձեզ բոլորիդ կարթնացնեմ:
Ֆրոդոն վերջապես պառկեց, բայց սկզբում ոչ մի կերպ չէր կարողանում քնել։ Ոտքերը նվվում էին, դեռ լավ է, որ գոնե վաղը ձիով կգնան։ Կամաց-կամաց նա խորասուզվեց անհանգիստ քնի մեջ ու երազում տեսավ, իբր վերևից՝ բարձր աշտարակի պատուհանից, նայում է ներքևում ալեկոծվող ծառերի մութ ծովին, որոնց արմատների մոտ, գետինը հոտոտելով, ինչ-որ սև արարածներ են սողում։ Ֆրոդոն հասկանում էր, որ այդ արարածներն ի վերջո հոտոտելու են հետքը ու գտնեն իրեն:
Հետո նա հեռվից եկող խուլ աղմուկ լսեց: Սզբում մտածեց, թե քամին է սուլում տերևների մեջ։ Բայց հետո հասկացավ, որ աղմկում են ոչ թե տերևները, այլ հեռավոր ծովի ալիքները: Ալիքների աղմուկ նա երբեք իրականում չէր լսել, բայց երազում հաճախ էր լսում...
Հետո հանկարծ պատուհանը վերացավ, և նա հայտնվեց խոտածածկ ընդարձակ դաշտում։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է հավամրգին, իսկ աղի հոտը ռունգներն է խուտուտ տալիս։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց և ժայռի գլխին մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, և ճայթեց ամպրոպը։
====Գլուխ հինգերորդ․ Դավադրությունը բացահայտվում է====
[[Պատկեր:A conspiracy unmasked.jpg|300px|thumb|right]]
― Դե ինչ, մենք էլ կշտապենք, ― ասաց Մերին։ ― Արդեն հասկացա, որ ձեզ հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, բայց ժամանակ չկորցենք՝ հետո կխոսենք։
Եվ հոբիթներն իջան դեպի Լաստանավ տանող ուղին, որը հարթ էր, խնամված, և մեծ-մեծ սպիտակ քարերով սալարկված։ Մի հարյուր քայլից ճանապարհը դուրս եկավ գետի ափ, լայն նավամատույցի մոտ: Ալիքների վրա օրորվում էր ծանրաքաշ գերանակապ լաստանավը։ Նավամատույցի հենացցերը սպիտակին էին տալիս երկու բարձր լապտերների լույսից։ Դեպի ափ էր սողում սպիտակավուն մեգը, բայց ջուրն առջևում սև էր, թեև ափամերձ եղեգների արանքում մառախուղի կաթնագույն խոպոպներ կային։ Գետի այն կողմում մառախուղը նոսրանում էր։
Մերին առաջինն անցավ կամրջակով՝ իր հետևից տանելով պոնիին. նրա հետևից իջան մնացածները։ Նա անշտապ հետ հրվեց երկար ձողով, և լաստանավի ու նավամատույցի արանքով սահեցին Բրենդիդուիմի հզոր, դանդաղահոս ջրերը։ Արևելյան ափը զառիվայր էր․ նավամատույցից սկիզբ էր առնում լապտերների առկայծող շղթայով ուրվագծվող ոլոր-մոլոր ճանապարհը, որը բարձրանում էր Բրենդիդուիմյան Թեք բլուրը։ Բլրի վրա մառախուղի մեջ իրար աչքով էին անում կարմիր ու դեղին կրակները։ Այդ Բրենդիաշենի՝ Բրենդիբաքերի հինավուրց կալվածքի լույսերն էին:
Շատ վաղուց Գորհենդադ Ծերունբաքը՝ Ծերունբաքերի (որը Հոբիթստանի ամենահին տոհմերից է) տոհմավագը, որոշեց անցնել գետի մյուս ափը և այնտեղ հիմնավորվել՝ մինչև այդ պահը գետը համարվում էր Հոբիթստանի արևելյան սահմանը: Նա կառուցեց Բրենդիաշենը (ավելի ճիշտ փորեց), փոխեց տոհմանունը, իրեն հռչակեց Բրենդիբաք ու դարձավ այդ փոքրիկ և Հոբիթստանից համարյա անկախ մարզի տեր ու տիրականը: Նրա տոհմն աճում ու աճում էր ինչպես նրա օրոք, այնպես էլ նրանից հետո, և տարիների ընթացքում բլրի մեջ ազատ տարածք չմնաց: Երբ բլրի հնարավորությունները վերջացան, Բրենդիբաքերն սկսեցին մոտակա՝ Նապաստակի բլուրների վրա բույներ, ապա նաև տներ կառուցել: Այդպես սկսվեց Բրենդիդուիմքի՝ գետի և Հավերժական Անտառի միջև ընկած տարածքի պատմությունը։ Այստեղի գլխավոր գյուղը, որը հիմնվել էր Բրենդիաշենի հետևի բլուրների վրա, կոչվում էր Բաքմորի։
Ամբարների բնակիչները բարեկամություն էին անում Բրենդիբաքերի հետ, և չկար մեկը ով չընդուներ Բրենդիդուիմքի կառավարչի իշխանությունը: Սակայն հին ու բարի Հոբիթստանի բնակիչները Բրենդիբաքերին տարօրինակ ու գրեթե օտարերկրացի էին համարում, չնայած վերջիններս ոչնչով չէին տարբերվում չորս նահանգների ժողովրդից: Բացառությամբ, թերևս, մի սովորության. գետափնյա հոբիթները սիրում էին նավակներով զբոսնել գետում, իսկ ոմանք նույնիսկ լողալ գիտեին:
Արևելքից սկզբում Բրենդիդուիմքը ոչնչով պաշտպանված չէր, բայց հետո Բրենդիբաքերը բարձր ցանկապատ կառուցեցին և այն անվանեցին Դիմադրության Պատնեշ։ Դա մի քանի սերունդ առաջ էր, և այդ ժամանակից ի վեր ցանկապատը հասցրել էր և՛ բարձրանալ վեր, և՛ աճել լայնությամբ՝ այն մշտապես խնամվում էր։ Ցանկապատն սկսվում էր Բրենդիդուիմյան կամրջից, ապա հեռանում էր գետից, բավական լայն աղեղ գծում ու հասնում մինչև այսպես կոչված Գալարի գետաբերան: Ընդհանուր առմամբ, այն ձգվում էր մի քսան լիգ, եթե ոչ ավելի։ Պաշտպանելը՝ պաշտպանում էր, բայց, ցավոք սրտի, ոչ այնքան։ Որոշ տեղերում անտառն արդեն հասել էր Պատնեշին, և Բրենդիդուիմքում գիշերը վրա հասնելուն պես դարպասը կողպում էին, մի բան, որին Հոբիթստանում հավատալ չէին ուզում։
Լաստանավը դանդաղ լողում էր առաջ։ Գետանցումը միայն Սեմի համար էր նորություն: Հոբիթին տարօրինակ զգացում էր համակել: Նրան թվում էր, թե ջրի ալիքները բաժանում են իր կյանքը երկու մասի. հետևում, մառախուղի մեջ, մնացել էր անցյալը, իսկ առջևում սևին էր տալիս մթին անհայտությունը։ Նա ծոծրակը քորեց ու մտածեց՝ տիտիկ անեիր էլի, քեզ ինչ էր եղել․․․
Վերջապես հոբիթներն իջան ափ։ Մինչ Մերին լաստանավն էր ամրացնում, Փինը բռնեց պոնիի սանձից և ճանապարհով վերև տարավ։ Սեմը շրջվեց վերջին անգամ նայելու Հոբիթստանին՝ և հանկարծ խռպոտ շշնջաց․
― Հապա մի նայեք, տեր իմ․․․ Աչքի՞ս է երևում, թե՞․․․
Հեռավոր նավամատույցում, լապտերների աղոտ լույսի մեջ հայտնվեց ինչ-որ ստվեր, սև, ասես իրերով լի մի պարկ, որը դրեցին կառանարանի մոտ։ Բայց, ուշադիր նայելով, հոբիթները նկատեցին, որ այն սողում է ու ասես հոտոտում նավամատույցը, իսկ հետո հետ-հետ գնաց ու լապտերների հետևում կորավ մառախուղի մեջ։
― Այս ինչ նորություններ են Հոբիթստանում, ― աչքերը չռեց Մերին։
― Դա մեզ է կրկնակոխ հետևում, ― ասաց Ֆրոդոն, ― առայժմ ավելին մի հարցնիր․․ Արա՜գ․․․
Հոբիթները ճանապարհով վազեցին վերև, ապա շրջվեցին ու հետ նայեցին, բայց հանդիպակաց ափը կորել էր մառախուղի մեջ և ոչինչ չէր երևում։
― Շնորհակալություն, գոնե արևմտյան ափին նավակներ չկան, ― ասաց Ֆրոդոն։ ― Իսկ ձիով կարելի՞ է գետն անցնել։
― Մինչև Բրենդիդուիմյան կամուրջ քսան լիգ է. ստիպված է գնալ այնտեղ կամ գետը անցնել լողալով, ― ասաց Մերին։ ― Միայն թե կյանքումս չեմ լսել, որ այստեղ ձիերով գետն անցնեն։ Իսկ ո՞վ է այդ ձիավորը․․․
― Հետո կասեմ, երբ դուռը կողպենք։
― Հետո է, թող հետո լինի։ Դու և Փինը ճանապարհը գիտեք, իսկ ես պոնիով գնամ Գիրուկի մոտ, ախր ձեզ դեռ ընթրիք էլ պետք է տրվի։
― Ճիշտն ասած, Անգեղի մոտ արդեն ընթրել ենք, ― ասաց Ֆրոդոն, ― բայց կարող ենք մեկ անգամ էլ։
― Ա՜յ թե շատակերն եք, տուր այստեղ զամբյուղը, ― պահանջեց Մերին և անհետացավ մթության մեջ։
Մինչև Ճագարի Գերան այնքան էլ մոտիկ չէր։ Հոբիթները ձախ կողմում թողեցին Բրենդիաշենի Թեք բլուրը և դուրս եկան ճանապարհ, որը Բրենդիդուիմյան կամրջից ձգվում էր դեպի հարավ։ Կես լիգ գնալուց հետո թեքվեցին աջ, ևս երկու լիգ սայլուղով, ու մոտեցան խիտ ցանկապատի մեջ երևացող նեղ դարպասին։ Տունը մթության մեջ չէր երևում. այն փողոցից հեռու էր և շրջապատված էր ցածրիկ ծառերով, որոնք աճում էին ցանկապատի հենց հետևում: Մյուսներից առանձնացած էր, որի համար և ընտրվել էր՝ երբ կուզես արի, երբ կուզես՝ գնա, ոչ ոք չի նկատի: Դա մի հնաոճ գյուղական տնակ էր՝ կառուցված այնպես, որ որքան հնարավոր է հոբիթական բույն հիշեցնի. գետնամած, ճիմածածկ, դուրս պրծած լուսամուտներով և մեծ, կլոր դռնով։
Դարպասից ներս մտնելով՝ մթության մեջ գնացին փափուկ, կանաչ կածանով։ Պատուհանների փեղկերից լույսի նշույլ անգամ չէր թափանցում. այնպիսի տպավորություն էր, թե տունը դատարկ է ու անբնակ։ Ֆրոդոն թակեց: Բացեց Գիրուկ Կուղբոնցը, և տան ներսի լույսը լուսավորեց շեմը։ Հոբիթներն արագ ներս մտան, փակեցին բոլոր սողնակներն ու հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որը երկու կողմից դռներ ուներ։ Դիմացի միջանցքը գնում էր դեպի տան խորքը։ Միջանցքում երևաց Մերին։
― Դեհ, ի՞նչ կասեք, ― հարցրեց նա, ― մենք, ճիշտ է, շատ հապճեպ, բայց աշխատել ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի ինչպես տանը։ Վերջին սայլը երեկ երեկոյան ենք դատարկել՝ այնպիսի թոհուբոհ էր այստեղ։
Ֆրոդոն նայեց շուրջը։ Իսկապես, նման էր իրենց տանը։ Նրա սիրած իրերը՝ Բիլբոյի սիրած իրերը (եթե ճշգրտենք), բոլոր գտել էին իրենց տեղերը, ասես Բեգ-Էնդում լինեին։ Հաճելի, հարմարավետ, խաղաղ... Նա ցավ զգալու աստիճան ուզեց մնալ այստեղ ու ապրել մինչև իր կյանքի վերջին օրերը։ Բարեկամներն այնքան ջանք են թափել իր համար, իսկ ինքը․․․ Հիմա ինչպե՞ս պետք է բացատրի նրանց, որ ինքը շուտով գնալու է, և շատ շուտով, հենց վաղն առավոտյան։ Բացատրությունն էլ հնարավոր չէ հետաձգել։
― Զարմանալի՜ է, ― բացականչեց նա՝ կոկորդին դեմ առած գունդը մի կերպ կուլ տալով։ ― Ասես ոչ մի տեղ էլ չեմ գնացել։
Նրանք ուղեպարկերն իջեցրին մեջքներից ու թիկնոցները կախեցին։ Մերին առաջնորդեց նրանց և միջանցքի վերջում մի դուռ բաց արեց։ Այնտեղ կրակ փայլեց և գոլորշու հոտ եկավ։
― Մի՞թե բաղնիք է, ― հիացավ Փինը։ ― Ա՜յ թե Մերի եմ ասել։
― Ո՞ւմ հերթն է, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Ավագի՞ց սկսենք, թե արագաշարժից։ Դուք այսպես թե այնպես վերջինն եք, տեր իմ Փերեգրին։
― Հապա մի վերջ տվեք, ― զգաստացրեց նրանց Մերին։ ― Մի սրանց տեսեք, որոշել են նոր կյանքը գզվռտոցով սկսել։ Իմացած եղեք, որ այնտեղ երեք լողաթաս կա և մի կաթսա եռացրած ջուր։ Ի դեպ, գուցե պետք կգա՝ սրբիչ, օճառ և այլն։ Դեհ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք։
Մերին ու Գիրուկը գնացին խոհանոց վերջին պատրաստությունները տեսնելու: Բաղնիքից աներևակայելի աղմուկ էր տարածվում, ջրի ցայտոցներ գոռոցներ ու երգերի պատառիկներ էին լսվում: Հանկարծ Փինի ձայնը խլացրեց մնացած բոլոր ձայները, և Մերին ու Գիրուկը լսեցին Բիլբոյի սիրած երգերից մեկը.
<poem>
Էհե՛յ, երգի՛ր ու տաք ջրով ցայվիր
Կեղտն ու հոգնությունը վրայիցդ թոթափիր,
Միայն և միայն հիմարն ու փնթին
չեն երգի տաք ջրի մասին:
Քաղցր է թափվող անձրևի ձայնը
Եվ ձայնը լեռներից իջնող առվի,
Բայց բաղնիքում ամեահաճելին
Տաք ջուրն է ու նրանից ելնող գոլորշին:
Սառը ջրով եթե ուզենաս
Կարող ես ծարավդ հագեցնել,
Բայց եթե տաք ջուր ես լցնում գլխիդ
Լավ է գարեջուր լինի կողքիդ:
Շատ սիրուն է շատրվանը
Որ ցայտում է դեպ երկինք
Բայց լավ է լսել տաք ջրի ձայնը
Որ թափվում է ցած ու ցայտում ոտքերիդ:
</poem>
Լսվեց թափվող ջրի աղմուկ, որին հետևեց Ֆրոդոյի ճիչը: Ըստ երևույթին Փինն իր լողաթասում մնացած ջուրը միանգամից լցրել էր գլխին ու շաղ տվել հատակին:
Մերին մոտեցավ դռանը։
― Հե՜յ, ― կանչեց նա, ― ընթրիքի և գարեջրի մասին ի՞նչ կասեք․․․
Ֆրոդոն մազերը չորացնելով դուրս եկավ։
Օդն ու ջուրը խառնվել են իրար, ավելի լավ է խոհանոցում չորանամ,— ասաց նա:
Մերին քիթը դռնից ներս մտցրեց։
― Իհարկե, ձեզ համար ինչ կա որ, ― բացականչեց նա։ ― Հատակին կարելի է լող տալ։ Այդ դուք եք, Փերեգրին, աղավնյակս, ծով կապել։ Մաքուր կչորացնեք, նոր դուրս կգաք, իսկ եթե ընթրիքին չհասնեք, ուրեմն ձեր ճակատին այդ է գրված։
Ընթրիքը դրված էր խոհանոցում, մեծ բուխարիկի կողքը գտնվող սեղանին։
― Դեհ, սունկ արդեն կուշտ կերե՞լ եք, չէ՞, ― հարցրեց Գիրուկը՝ առանձնապես հույս չտածելով։
― Կուշտ կերել ենք և էլի կուտենք, ― գոռաց Փինը։
― Սունկն իմն է, ― հայտարարեց Ֆրոդոն։ ― Այն տապակել է աշխարհիս ամենալավ տնտեսուհին, տիկին Անգեղուհին։ Թաթներդ քաշեք, ես ինքս ձեզ համար կդնեմ։
Առհասարակ հոբիթները սունկ շատ են սիրում, նույնիսկ մարդկանցից էլ շատ։ Դրա համար էլ պատանի Ֆրոդոն ժամանակին շատ էր սիրում ուրիշի բանջարանոց մտնել: Բայց հիմա սունկը շատ էր, հոբիթավարի, և բոլորին կբավականացներ։ Եվ բացի սունկից բավական կերակուր կար, այնպես որ նույնիսկ Գիրուկ Կուղբոնցը վերջապես կուշտ տնքաց։ Նրանք սեղանի մոտից վեր կացան և տեղավորվեցին բազկաթոռներում՝ կրակին մոտիկ։
― Հետո կհավաքենք, ― ասաց Մերին: ― Իսկ հիմա պատմե՛ք։ Սրա՜նց նայեք, իրենք արկածների մեջ լինեն, իսկ մենք էստեղ աշխատենք։ Հապա մի տեսնեմ, սկզբից մինչև վերջ, հատկապես Անգեղի մասին՝ նա, ինչ է, ցնորվե՞լ է։ Ի՞նչ է պատահել, ախր։ Ես քիչ էր մնում խելքս թռցնեի՝ նա որևէ բանից վախենա՞։
― Դու էլ լինեիր՝ կվախենայիր, ― անհարմար լռությունը խզեց Փինը։ ― Կտեսնեինք քեզ, երբ երկու օր Սև Հեծյալները հետևիցդ ընկած լինեին։
― Այդ ի՞նչ հեծյալներ են։
― Սև՝ սև ձիերով, ― բացատրեց Փինը։ ― Երևում է, Ֆրոդոն խոսել չի ուզում, ուրեմն ես ձեզ կպատմեմ։
Եվ նա պատմեց իրենց ճանապարհորդության մասին՝ սկսած Հոբիթոնից: Սեմը գլխով էր անում, հազում ու հաստատում։ Ֆրոդոն լռում էր։
― Ես հաստատ կմտածեի, որ բոլորը հնարում ես, ― ասաց Մերին, ― եթե աչքովս չտեսնեի այդ նողկանքը նավամատույցում։ Եվ եթե Անգեղի ձայնը չլսեի։ Դու ի՞նչ կասես, Ֆրոդո։
― Նրանից ամբողջ ճանապարհին աքցանով խոսք չէիր քաշի, ― գանգատվեց Փինը։ ― Խուլուհամր է խաղում, իսկ օգո՞ւտն ինչ, նույնիսկ Անգեղը գլխի ընկավ, որ բոլոր փորձանքների պատճառը քեռի Բիլբոյի գանձերն են։
― Թող գուշակի իր համար, ― փնթփնթաց Ֆրոդոն։ ― Ճիշտը հո չգիտի։
― Հաստատ ասել չես կարող, ― առարկեց Մերին։ ― Տեսա՜ծ ծերուկ է, նրա գլխում ավելի շատ կա, քան լեզվի վրա։ Ասում են, ժամանակին Հավերժական Անտառում էլ է թափառել, և առհասարակ ի՞նչ ասես չգիտի․․․ Գոնե ասա, Ֆրոդո, նա ճի՞շտ է կռահել։
― Դեհ․․․― Ֆրոդոն հապաղեց։ ― Որոշ բաներ ճիշտ է հասկացել։ Այդ բոլորը կապված է Բիլբոյի այն ժամանակվա արկածների հետ, և Հեծյալներն էլ որոնում են, իսկ ավելի ճիշտ՝ ուզում են որսալ նրան կամ ինձ։ Ասեմ նաև, որ դա բոլորովին կատակ բան չէ և շատ վտանգավոր է։ Այստեղ պատսպարան չէ, նրանցից չես թաքնվի նույնիսկ այստեղ։
Նա այնպես նայեց պատուհաններին ու պատերին, ասես ուր որ է դրանք կվերանան։ Երեք երիտասարդ հոբիթները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։
― Վերջապե՜ս, ― շշնջաց Փինը։
― Այո, ― ասաց Ֆրոդոն և վճռականորեն ուղղվեց։ ― Ժամանակն է, բավական է հետաձգել։ Ձեզ համար մի տխուր նորություն ունեմ, միայն չգիտեմ, թե ինչից սկսեմ։
― Որ այդպես է, ― հանգիստ առաջարկեց Մերին, ― եկ քո փոխարեն ես սկսեմ։
― Դո՞ւ՝ իմ փոխարե՞ն, ― զարմացած նրան նայեց Ֆրոդոն։
― Ճիշտ այդպես, իսկ դու լսիր։ Սիրտդ հիմա շատ նեղված է, որովհետև չգիտես, թե ինչպես մեզ հրաժեշտ տաս։ Իհարկե, վաղուց էիր որոշել հեռանալ Հոբիթստանից, բայց շարունակ հետաձգում էիր: Սակայն փորձանքը ժամանակից շուտ վրա հասավ և խորհելու ժամանակ չմնաց։ Այժմ քաջություն ես հավաքել ու հեռանում ես, սակայն բոլորովին չես ուզում ճանապարհ գնալ։ Մենք քեզ շատ ենք խղճում։
Ֆրոդոն բերանը բացեց՝ ու նորից փակեց: Նրա ծայրաստիճան զարմացած տեսքը բոլորին ծիծաղեցրեց։
― Ֆրոդո՛, ծերուկ, ― բացականչեց Փինը։ ― Ի՞նչ է, իսկապե՞ս կարծել ես, թե բոլորիս մոլորեցրել ես։ Ավա՜ղ. ոչ կարգին ջանք ես թափել, ոչ էլ խելքդ է այդքան հերիքել։ Կույրն էլ կտեսներ, որ ապրիլից ճանապարհի պատրաստություն ես տեսնում։ Ման ես գալիս ու քրթմնջում․ «Երբևէ նորից կտեսնե՞մ այս հովիտը» և նման բաներ։ Եվ դեռ ձևացնում ես, թե իբր փողդ վերջանում է: Ախր դու հենց էնպես չէիր վաճառի Բեգ-Էնդը, և հետն էլ ու՞մ՝ Սաքվիլներին․․․
― Ա՜յ քեզ բան, ― ծոր տվեց Ֆրոդոն։ ― Իսկ ես կարծում էի, թե շա՜տ զգուշավորն ու ծածկամիտն եմ։ Հետաքրքիր է, թե սրան ի՜նչ կասեր Գենդալֆը։ Դուրս է գալիս, ամբողջ Հոբիթոնը միայն իմ մեկնման մասի՞ն է խոսում։
— Ոչ, ոչ,— հանգստացրեց նրան Մերին: — Ճիշտ է, կարճ ժամանակով, բայց առայժմ քո գաղտնիքը հայտնի է միայն մեզ՝ դավադիրներիս: Ախր մենք քեզ հինգ մատի պես գիտենք, հասկացիր։ Դու որ մի բանի մասին մտածում ես, դեմքիդ գրվում է։ Ճիշտն ասած, ես շատ ուշադիր էի քեզ հետևում Բիլբոյի գնալուց հետո, որովհետև հասկացա․ սա էլ կգնա, միայն ժամանակ տուր։ Վերջերս, հատկապես, մենք շատ էինք վախենում, որ սուսուփուս կծլկես։ Գարնանից աչքներս չէինք կտրում քեզանից, ամեն ինչ չափել, կշռել ու որոշել ենք։ Մեզնից դու հենց այնպես չես փախչի, հույս չունենաս․․․
― Բայց ես պետք է գնամ, իմ թանկագին բարեկամներ, ― ասաց Ֆրոդոն։ ― Դա քննարկման ենթակա չէ: Ձեզ համար ծանր է, ինձ համար՝ առավել, բայց համոզել պետք չէ։ Քանի որ ամեն ինչ կռահել եք, ուրեմն ավելի լավ է օգնեք, կամ գոնե մի խանգարեք։
― Դե դու մեզ չհասկացար, ― միջամտեց Փինը։ ― Ո՞վ է քեզ բռնում՝ գնա, իսկ մենք էլ քեզնից հետ չենք մնա՝ ես ու Մերին։ Սեմը հիանալի երիտասարդ է, նա քեզ համար վիշապի կոկորդը կպատռի, եթե ձեռքը հասնի։ Միայն թե մեկ ուղեկիցը քեզ քիչ կլինի, ախր ճանապարհորդությունը վտանգավոր է։
― Իմ սիրելի՜, իմ լա՜վ հոբիթներ, ― դողացող ձայնով բացականչեց Ֆրոդոն։ ― Մի՞թե կարող եմ համաձայնել դրան։ Ես էլ վաղուց ամեն ինչ մտածել ու որոշել եմ։ Ասում եք, վտանգավո՞ր ճանապարհորդություն է․․․ Առավել վատ․․․ Դա ձեզ համար արշավ չէ գանձեր ձեռք բերելու համար, զբոսանք չէ՝ «Գնալն ու գալը»։ Մահն է սպառնում բոլոր կողմերից ու ամեն անկյունից։
― Շնորհակալ ենք, որ բացատրեցիր, ― հեգնական պատասխանեց Մերին: ― Հենց այդ պատճառով էլ քեզ հետ կգանք։ Մենք գիտենք, թե դա ինչ սարսափելի Մատանի է և ցանկանում ենք օգնել քեզ Թշնամու դեմ պայքարում։
― Մատանի՞․․․ ― վերջապես խոսեց ապշահար Ֆրոդոն։
― Այո, Մատանի, ― ասաց Մերին։ ― Այ Ֆրոդո, դու ըստ երևույթին մտածում ես, որ բարեկամներդ բացարձակ դմբլո են։ Ախր ես այդ Մատանու մասին արդեն քանի՜ տարի գիտեմ, դեռ Բիլբոյի ժամանակներից, բայց քանի որ նրան հարմար էր գաղտնի պահել, ես էլ բացբերանություն չէի անում։ Բիլբոյին ավելի վատ գիտեի, քան քեզ, այն ժամանակ դեռ երիտասարդ էի, իսկ նա քեզնից խորամանկ էր։ Բայց նա էլ իր սխալներն ուներ՝ ուզո՞ւմ ես պատմեմ։
― Պատմիր, ― մեղմ արձագանքեց Ֆրոդոն։
― Սխալմունքի մեջ ընկավ նա Սաքվիլների պատճառով։ Մի անգամ, Հյուրասիրությունից մեկ տարի առաջ ես գնում էի ճանապարհով և տեսա Բիլբոյին։ Գնում եմ նրա հետևից, մեկ էլ տեսնեմ հեռվում երևացին Սաքվիլները, գալիս են ընդառաջ։ Բիլբոն հետ-հետ եկավ, ձեռքը մտցրեց գրպանը և հանկարծ՝ այ քեզ բա՜ն, չքացավ։ Ես սկզբում ապշեցի, հետո ուշքի եկա, թռա ցանկապատի վրայով ու՝ թրըմփ խոտի մեջ։ Սաքվիլներն անցան, իսկ դատարկ ճանապարհին հանգիստ ծլեց Բիլբոն ու գրպանը մտցրեց մի ինչ-որ փայլփլուն ոսկե բան։ Ինձ, իհարկե, շատ հետաքրքրեց դա։ Դե ինչ եմ ասում, ուղղակի սկսեցի լրտեսել նրան։ Ինչքան կուզեք դատապարտեք՝ բայց ինչ անեմ, այդպիսի հետաքրքրասերն էի տասնութ տարեկանում։ Ավաղ, Ֆրոդո, հարկավոր է նաև խոստովանել, որ Հոբիթստանում միայն ես եմ, բացի քեզնից, տեսել Բիլբոյի հուշագրությունները։
― Հուշագրություննե՞րն էլ, ― ճչաց Ֆրոդոն։ ― Իսկապես սա ի՞նչ բան է։ Մի՞թե ոչինչ չի կարելի գաղտնի պահել։
― Ինչո՞ւ, կարելի է, բայց ո՛չ բոլորից, ― ասաց Մերին։ ― Ես, ճիշտ է, միայն մի աչքով եմ ծիկրակել, բայց դե ի՜նչ ճարպկություն բանացրի․․․ Նա իր հուշագրությունները աչքի լույսի պես էր պահպանում։ Հետաքրքիր է, ի՞նչ եղան դրանք, ես էն մյուս աչքովս էլ կնայեի։ Նրանք քեզ մո՞տ են, հո հետդ չե՞ս վերցրել։
― Ոչ։ Հուշագրությունները Բեգ-Էնդում չէին։ Երևում է, Բիլբոն դրանք տարել է։
― Այո ուրեմն, ― շարունակեց Մերին։ ― Ես ինչ որ գիտեի, պահում էի իմ մեջ, մինչև այս գարուն։ Բայց հենց փորձանքի հոտ եկավ, մենք կազմեցինք մեր դավադրությունը, և մեզնից յուրաքանչյուրը հայտնեց իր իմացածը։ Դե դու չխոսկան ես, Գենդալֆի նման, ճիշտ է, նա քեզնից ավելի վատն է։ Սակայն քեզանից չեմ թաքցնի, եթե ուզում ես, կարող եմ ցույց տալ մեր գլխավոր աչքուականջին:
― Ցույց տուր, ո՞ւր է նա, ― ասաց Ֆրոդոն՝ խայթվածի պես շուրջը նայելով, ասես սպասում էր, որ հիմա պահարանից դուրս կգա սև լրտեսը՝ սև դիմակով։
― Արի, Սեմ, մի՛ ամաչիր, ― կանչեց Մերին, և Սեմը վեր կացավ մեղավոր տեսքով, ձեռքերը ցած թողած ու մինչև ականջները կարմրած։ ― Ահա թե ով է մեր գլխավոր տեղեկություններ հայթայթողը։ Եվ ես քեզ պետք է ասեմ, որ նա քիչ տեղեկություններ չի հաղորդել, մինչև նրան ճանկեցին։ Իսկ այդ ժամանակվանից կարծես բերանը ջուր է հավաքել՝ ազնվությունը, տեսե՜ք, տեսե՜ք, թույլ չի տալիս։
― Սե՜մ, ― միայն կարողացավ բացականչել Ֆրոդոն։ Նա նույնիսկ չգիտեր՝ ծիծաղեր, զայրանա՞ր, թե թեթևացած շունչ քաշեր։ Միևնույն է, հիմար վիճակում էր գտնվում։
― Ես, տեր իմ, ― վախեցած խոսեց Սեմը։ ― Ձեր թույլտվությամբ, տեր իմ․․․ Ես ձեր պատճառով, տեր իմ, Գենդալֆին էլ, ազնիվ խոսք, չեմ հակառակվել։ Դե նա անտեղի ոչինչ չի ասի, իսկ նա ի՞նչ ասաց․․․ Դուք նրան թե՝ մենակ կգնամ, իսկ նա ձեզ՝ ո՛չ ասում է, վերցրու քեզ հետ նրանց, ում վստահում ես․․․
― Էլ հիմա ո՞ւմ վրա հույս դնես, ― փնթփնթաց Ֆրոդոն, իսկ Սեմը վշտահար նայեց ներքև։
― Նայած թե ինչ նկատի ունես, ― առարկեց Մերին։ ― Կարող ես հուսալ, որ մենք քո հետևից կրակի ու ջրի մեջ էլ կթռչենք, որ կկործանվենք, եթե հարկ լինի, միասին։ Եվ քո՛ գաղտնիքները, համոզված եղիր, քեզնից վատ չենք պահի։ Բայց բնավ հույս չունենաս, որ քեզ կլքենք ու դու մենակ կգնաս։ Հիմար ես դու, Ֆրոդո, չէ՞ որ մենք քո բարեկամներն ենք․․․ Եվ ճանապարհի էլ պատրաստվել ենք ո՛չ կուրորեն։ Մենք գիտենք համարյա ամեն ինչ, որ քեզ պատմել է Գենդալֆը: Օրինակ՝ գիտենք Մատանու մասին։ Շատ սարսափելի է, իհարկե, բայց կգանք քեզ հետ, իսկ եթե չցանկանաս՝ միևնույն է, կգանք։
― Դուք էլ ներող եղեք, տեր իմ, ― ավելացրեց Սեմը, ― մենակ թե էլֆերն ի՞նչ խորհուրդ տվին ձեզ։ Չէ որ Գարալդը ձեզ ասաց․ վերցրու ով կուզի քեզ հետ գալ, էդպես չէ՞
― Այդպեսն այդպես է, ― Սեմին նայելով ասաց Ֆրոդոն, ― միայն թե աչքերիս ու ականջներիս ես այլևս չեմ հավատալու․․․ Նայում եմ՝ իբրև թե քնած է, լսում եմ՝ կարծես խռմփացնում է։ Ես քեզ սրանից հետո ոտքով կստուգեմ՝ խորամանկությունից ես խռմփացնո՞ւմ, թե իսկականից․․․ Իսկ դուք մեկդ մյուսից լավն եք, ― ավելացրեց նա, շրջվելով դեպի դավադիրները։ ― Դեհ, ավազակներ, ― նա ակամա փռթկացրեց և ձեռքերը տարածեց։ ― Ի՜նչ արած, լավ, հանձնվում եմ։ Ընդունում եմ Գարալդի խորհուրդը։ Եթե այսքան սարսափելի չլիներ, գուցե և ուրախությունից պար գայի, իմ հրաշալի անպիտաններ։ Դե էլ ի՞նչ թաքցնեմ․ մահվան չափ վախենում էի այս երեկոյից, բայց այսպիսի ուրախություն ունեցա։
― Ասվածը՝ արած է։ Կեցցե՛ խմբապետ Ֆրոդոն և նրա խումբը, ― գոռացին հոբիթներն ու պարեցին Ֆրոդոյի չորսբոլորը։ Իսկ Մերին ու Փինը պարից դուրս եկան և սկսեցին երգել ակնհայտորեն այս պահի համար նախապես հորինված մի երգ, այն երգի նման, որ երգում էին թզուկները Բիլբոյի հետ ճանապարհ ընկնելուց առաջ․
<poem>
Մնաս բարով, հարազատ օջախ,
Մութն է խտանում լեռներում,
Ինչ էլ որ լինի կհասնենք Ազատք,
Մեր կամքն ուժեղ է ու անկոտրում։
Կգնանք անտառով, դաշտով ու ձորով
Ու, թեև չարն է մեզ հետապնդում՝
Կհասնենք այնտեղ, ուր վաղուց, վաղուց
Էլֆերն են ապրում թաքնված հովտում:
Հետո կիմանանք անելիքը մեր,
Երբ հանգստանանք դեպքերից խառնակ,
Մեր պարտքը մեծ է, մեր ճամփան՝ երկար,
Բայց մենք անպայման կվերադառնանք։
Մոտ են լուսայգի շողերը անմար,
Ժամն է գնալու ու ժամն է հարմար․․․
</poem>
― Վատ չեք երգում, ― նկատեց Ֆրոդոն։ ― Բայց որ այդպես է, մենք դեռ բավական գործ ունենք մինչև քնելը: Եկեք սկսենք, քանի դեռ տանիք կա գլխներիս վերև, չէ՞ որ հետո տանիք չի լինի։
― Տանիքը՝ տանիք, իսկ երգը՝ երգ, ― ասաց Փինը։ ― Դու ի՞նչ է, իսկապե՞ս մտածում ես մինչև լուսաբաց ճամփա ընկնել․․․
― Առայժմ չեմ որոշել, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Ես վախենում եմ Սև Հեծյալներից և վախենում եմ մնալուց այն տանը, որի մասին նրանց հայտնի է: Չէ՞ որ նրանք գիտեն, որ ես այստեղ եմ տեղափոխվել։ Գարալդը նույնպես խորհուրդ տվեց չձգձգել մեկնումը։ Ուղղակի շատ կուզենայի տեսնել Գենդալֆին։ Գարալդը նույնպես զարմացավ, որ Գենդալֆը խոստացել է ու չի եկել։ Բայց այստեղ ոչինչ չես կարող անել: Նշանակում է, երկու հարց մնաց անպատասխան: առաջինը․ ե՞րբ Հեծյալները կհասնեն Բաքմորի․․․ Երկրորդ․ որքան ժամանակ է պետք հավաքվելու համար․․․ Ճանապարհը, հո ինքներդ գիտեք․․․
― Երկրորդ հարցի պատասխանը պատրաստ է, ― ասաց Մերին, ― մի ժամից ոչ ավելի։ Ես ամեն ինչ հավաքել եմ արդեն։ Վեց ձիուկ արածում են, պարկերը լիքը լցված են, էլի բան ավելացնե՞մ չմրսելու և փոր լցնելու համար։
― Այո, դուք, տեսնում եմ, փորձված դավադիրներ եք, ― հիացավ Ֆրոդոն։ ― Բայց գուցե մի օր սպասե՞նք Գենդալֆին։
― Մեզ ինչ կա, կսպասենք, միայն թե քո Հեծյալները վրա չտան հանկարծ, ― ասաց Մերին։ ― Նրանք արդեն մեզ հասած կլինեին, բայց, հավանաբար, լռվել մնացել են Հյուսիսային մուտքի մոտ, այնտեղ Պատնեշը մոտենում է գետին։ Դե, պահակները՝ խնդրես, չխնդրես, գիշեր ժամանակ ոչ ոքի չեն թողնի։ Չնայած, հնարավոր է, որ ուժով ներխուժեն։ Ինձ թվում է, ցերեկը նույնպես ներս չեն թողնի այդպիսի սևերի ու կասկածելիների։ Թողնելը՝ չեն թողնի, բայց Բրենդիդուիմքն ամրոց չէ, ինքդ էլ ես հասկանում։
Ֆրոդոն մտքերի մեջ ընկավ։
― Մենք այսպես կանենք, ― վերջապես ասաց նա։ ― Վաը լուսամութին դուրս ենք գալիս։ Միայն թե ոչ ճանապարհով, դա ամենավտանգավորն է։ Եթե գնանք հյուսիսային դարպասով, տեղի բնակիչներն անմիջապես կիմանան, որ ես այլևս Բրենդիդուիմքում չեմ, իսկ մեզ հարկավոր է, որ մի քանի օր մեր մասին ոչ ոք ոչինչ չխոսի: Եթե նույնիսկ Հեծյալները Բրենդիդուիմք չխցկվեն, միևնույնն է, ճանապարհները կհսկեն: Գուցե մեզ բոլոր կողմերից պաշարել են, ես հո չգիտեմ քանի՞ Հեծյալ է մեզ հետապնդում, կարող է երկուսն են, կարող է՝ շատ։ Մենք պիտի գետնի տակ մտածների պես գնանք։
― Էդ ուրեմն դուք մենակ Հավերժական Անտառով պիտի գնաք, ― սարսափով բացականչեց Գիրուկը։ ― Զգուշացեք, էնտեղ ամենավատն է։ Էլ ո՜նց կլիներ, ինչ-որ Սև Հեծյալներ․․․
― Դե, դու մի քիչ չափազանցացնում ես, ― ասաց նրան Մերին։ ― Անտառը, իհարկե, ահավոր է, բայց այնուամենայնիվ Ֆրոդոն իրավացի է։ Այնտեղ մեզ չեն հետապնդի: Բախտներս եթե բերի, մեր հետքը կկորցնեն ու որոշ ժամանակ հետապնդումից կազատվենք։
― Էդ ձեր բախտը Հավերժական Անտառո՞ւմ է բերելու, ― ծղրտաց Գիրուկը։ ― Այնտեղ դեռ ոչ ոքի բախտը չի բերել։ Հետապնդողները կկորցնեն ձեզ, ո՜նց չէ․․․ Ինքներդ հավիտյան կկորչեք․․․ Էնտեղ ոչ ոք չի գնում։
― Ոնց թե ոչ ոք չի գնում, ― առարկեց Մերին։ ― Լավ էլ գնում են: Բրենդիբաքերը, օրինակ: Իհարկե ոչ ամեն օր՝ երբ պետք է լինում։ Մենք նույնիսկ այնտեղ գնացող մեր սեփական, առանձին կածանն ունենք։ Ֆրոդոն այնտեղ եղել է, ճիշտ է, շատ վաղուց։ Ես էլ եմ գնացել, նույնիսկ մի քանի անգամ, ցերեկով, երբ ծառերը քնած են եղել։
― Ձեր գործն է, ― ձեռքը թափ տվեց Ֆրեդեգարը։ ― Ինձ որ հարցնեք, ուրեմն, աշխարհումս Հավերժական Անտառից սարսափելի բան չկա, իսկ թե ինչե՜ր են պատմում դրա մասին, նույնիսկ ավելի լավ է չլսեք։ Դե ինձ ինչ, ես հո ձեզ հետ չեմ գալիս։ Եվ հիմա, ազնիվ խոսք, շատ ուրախ եմ, որ մնում եմ. պետք է չէ՞ ինչ-որ մեկը մնա, որ Գենդալֆին պատմի, թե ուր եք խցկվել։
Գիրուկը սիրում էր Ֆրոդոյին, բայց Հոբիթստանից վախենում էր հեռանալ, ի՜նչ իմանաս ի՞նչ կլինի մի ուրիշ տեղում։ Նա գետի այս կողմում էլ առաջին անգամ էր։ Մի խոսքով, դավադիրները մտադիր չէին նրան իրենց հետ տանել․ ըստ ծրագրվածի, նրա պարտականությունն էր պահպանել տունը և մոլորեցնել հետաքրքրասերներին՝ ձևացնելով, թե պարոն Բեգինսն այստեղ է, խնդրե՜մ, համեցե՛ք, միայն թե ոչ հիմա։ Համենայնդեպս, նույնիսկ Բեգ-Էնդից հին զգեստներ էին բերել․ Գիրուկը դրանք կհագնի ու ով գիտե՝ գուցեև նրան Ֆրոդոյի տեղը դնեն։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, թե ինչ վտանգավոր դեր է դա։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն՝ քննելով դավադրական մտահղացումները։ ― Ուրիշ ի՞նչ կերպ կարող էինք լուր տալ Գենդալֆին։ Հազիվ թե Հեծյալները կարդալ իմանան և, այնուամենայնիվ, ես չէի համարձակվի նամակ թողնել։ Իսկ քանի որ Գիրուկը այստեղ է լինելու, էլ մտածելու բան չկա․ ով-ով, բայց Գենդալֆը մեր հետևից կհասնի։ Ուրեմն՝ առավոտից ճամփա ենք ընկնում դեպի Հավերժական Անտառ։
― Ինձ ի՜նչ կա, ― ասաց Փինը, ― անտառ է, թող անտառ լինի։ Մենակ թե ես Գիրուկին չեմ նախանձում, որ պիտի տեսնի Սև Հեծյալներին։
Նա վեր կացավ և ձեռքի ափով աչքերն արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ-որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.
— Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: — Նա շրջվեց: — Դե, ինչ, Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին: Մի քիչ էլ և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը Անդուրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:
— Ուրեմն մենք այլևս չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,— հարցրեց Լեգոլասը:
Արագորնը տատանվում էր:
— Դա իմ կամքին հակառակ է,— ասաց նա,— բաժանվել Անդրիլից Անդուրիլից և դնել այն օտար ձեռքերի մեջ:
— Բայց դա Թեոդենի կամքն է,— առարկեց Համան:
— Անիմաստ խոսակցություն է,— նկատեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և որքան էլ անգիտակից թվան նրա հրամանները, ստիպված ենք հնազանդվել:
— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը Անդրիլը Անդուրիլը չլիներ:
— Ինչ անուն էլ, որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
— Դե ինչ,— ասաց Գիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի Անդուրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ՝ Անդրիլի Անդուրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Սակայն դռնապանը հապաղում էր:
— Գութվա՛յն,— բացականչեց Էոմերը,— Գութվայն և Ռոհա՛ն:
— Անդրի՛լԱնդուրի՛լ,— արձագանքեց Արագորնը,— Անդրիլ Անդուրիլ և Դունադա՛ն:
Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը Անդուրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:
— Անդրիլը՛Անդուրիլը՛, Անդրի՛լն է անցել հարձակման,— բացականչեցին պարսպի վրայից: — Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:
Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը, ասես կայծակի հարվածից, ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:
Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:
Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերն ու նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց ԱնդրիլըԱնդուրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...
Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա` կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:
Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը, պայքարելով լուրաքանչյուր թիզի համար, նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասն ապաստան գտավ ամրոցում:
Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա, փայլատակող Անդրիլը Անդուրիլը ձեռքին, կանգնած էր Արագորնը: Օրքերը, սարսափով համակված, չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները, մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով, հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին` պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:
— Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,— կանչեց նա: — Բարձրացի՛ր դարպասի մոտ: