Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 125 բայտ, 19:29, 3 Մայիսի 2017
Գիրուկ Կուղբնոցը պարապ չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացել էր, որ պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտակա կալվածքը և ընկել շեմին՝ տնքալով. «Ոչ, ոչ... Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»:
Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, արշավանք է Հավերժական Զառամյալ Անտառից: Եվ թնդաց կոչը.
''Հարձակու՛մ... Հրդե՛հ... Թշնամի՛... Այրվու՛մ ենք...''
— Պոնիները մեզ Հեծյալներից չէին փրկի,— ասաց նա՝ կարծես Ֆրոդոյի մտքերը կարդալով: — Եվ այն արահետով, որով ես ձեզ տանելու եմ, ավելի լավ է ոտքով գնալ, քան պոնիով: Ինձ մտահոգում է միայն մթերքի և իրերի հարցը: Այստեղից մինչև Ռիվենդել ճանապարհին ուտելու ոչինչ չենք գտնի, այնպես որ պետք է ապավինենք մեր սեփական պաշարներին: Իսկ պաշարները քիչ չպիտի լինեն՝ չէ՞ որ կարող ենք ուշանալ, կարող ենք ոլորապտույտ ուղիով գնալ: Ինչքա՞ն կարող եք շալակել...
— Ինչքան որ պետք լինի,— կտրիճավարի ասաց ՓինըՓիփինը, չնայած վախից սիրտը փորն էր ընկել: — Մեռնել-մեռնել է, գոնե կուշտ փորով կմեռնենք:
— Ես երկու հոգու չափ կտանեմ,— մռայլ հայտնեց Սեմը:
— Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Շատ կուզենայի ձեր հյուրանոցում մի երկու շաբաթ հանգիստ ապրել. գուցե երբևէ հաջողվի:
Ճանապարհ ընկան տագնապահար ու ընկճված, ամբոխի անբարյացակամ հայացքների ուղեկցությամբ: Այնուամենայնիվ ինչ-որ մեկը նրանց հաջողություն ցանկացավ, բայց ավելի շատ վատ խոսքեր էին լսվում: Ճիշտ է, բրիեցիները գիտեին, որ Պանդուխտը կատակ անել չի սիրում, և երբ նա աչքերը բարձրացնում էր մեկնումեկի վրա, իսկույն լռում էին: Նա գնում էր առջևից, Ֆրոդոյի կողքից, նրանցից հետո Փինը Փիփինը և Մերին, իսկ վերջում Սեմը, պոնիի սանձից բռնած, որը ճիշտ է, բարձված էր իր նոր տերերի խղճին համապատասխան, բայց՝ բավականաչափ: Ի դեպ, չնայած բեռին, նա արդեն ավելի ուրախ աչքեր ուներ, ըստ երևույթին ճակատագրի փոփոխություն էր զգում: Սեմը մտածկոտ խնձոր էր կրծում: Նրա գրպանները դրանցով լի էին՝ Բոբն ու Նոբը այդ մասին հոգ էին տարել:
— Գնում ես՝ խնձորը ձեռքիդ, նստում ես՝ ծխամորճը ձեռքիդ, դե լավ է, էլի,— մրթմրթում էր Սեմը: — Միայն թե ամբողջ ճանապարհի համար ո՛չ մեկը կհերիքի, ո՛չ մյուսը:
— Այստեղ էլ մենք կծածկվենք կողմնակի աչքերից,— ասաց Պանդուխտը:
— Հուսով եմ, կարճ ճանապարհով չենք կտրում,— կասկած հայտնեց ՓինըՓիփինը: — Թե չէ մի անգամ կարճ կտրեցինք ու հետո հազիվ ողջ մնացինք:
— Այն ժամանակ ես ձեզ հետ չեմ եղել,— քմծիծաղեց Պանդուխտը: — Իմ բոլոր զարտուղի ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է:
Ոտքերի տակ ճլփում էր, ոտնահետքերի մեջ պղտոր ջուր էր լցվում: Սեզերի ու եղեգների միջից փոքրիկ թռչնակներ էին թռչում: Սկզբում հոբիթները գնում էին աշխույժ ու վստահ, հետո սկսեցին ցատկոտել հողակոշտից հողակոշտ. գնալը դժվարացավ և վտանգավոր դարձավ: Ճահճուտում խրվել-մնալը դժվարություն չէր ներկայացնում, մշտական արահետ չկար, այստեղ նույնիսկ հետքագետները ճանապարհը չգիտեին՝ ով ոնց կարողանար: Ճամփորդների վրա էին թափվել մժեղները, բզզում էին գլխավերևում, մտնում մազերի, տաբատների մեջ և կպչում, կծում, խայթում:
— Է՜, էսպես հո ինձ կուտեն,— չդիմացավ ՓինըՓիփինը: — Սա արդեն ոչ թե Մոծակների Ճահճուտ է, այլ մոծակների բուծարան:
— Իսկ որ հոբիթներ մոտերքում չկան, էս զզվելիներն ու՞մ արյունն են խմում,— հետաքրքրվեց Սեմը՝ կատաղորեն իր վզին շփշփացնելով:
Այդ գիշեր նրանք հերթով հերթապահեցին, իսկ Պանդուխտն առհասարակ չքնեց: Լուսինը զգալիորեն մեծացել էր, և գիշերվա առաջին կեսը բլուրներն ու հովիտը լուսավորված էին մոխրագույն, սառը լույսով:
Առավոտյան վեր կացան արևի առաջին ճառագայթներից: օդը սառն էր, երկինքը՝ բաց կապույտ: Հոբիթներն զգում էին, որ, չնայած կիսաքուն գիշերին, հանգստացել են. նրանք արդեն վարժվել էին երկար քայլելուն և սուղ օրապահիկին: Հոբիթստանում ուղղակի չէին հավատա, որ կարելի է համարյա առանց ուտելու ապրել: Իսկ Փինն Փիփինն ասաց, որ, միևնույնն է, Ֆրոդոն համարյա երկու անգամ գիրացել է:
— Ի՜նչ գիրանալու մասին է խոսքը,— հառաչեց Ֆրոդոն, գոտու մեջ նոր անցք բացելով,— ինձանից առհասարակ բան չի մնացել: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար ուրվական դարձա:
— Էնտեղ դեռ շատ կար, երգը երկար էր ու անընդհատ Մորդորի մասին,— ասաց Սեմը: — Հիշում եմ, վախից շարունակությունը միտս չպահեցի: Ի՞նչ գիտենայի էն ժամանակ, որ ինձ բաժին կընկնի գնալ էնտեղ:
— Մորդո՞ր,— ճչաց ՓինըՓիփինը: — Չէ՛ մի, է՛դ էր պակաս:
— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:
Արդեն կեսօր էր, երբ նրանք վերջապես հասան արահետի վերջին, և հոկտեմբերյան արևի դալուկ լույսի տակ նրանց առջև մոխրականաչ մի պատնեշ աճեց, որը տանում էր լեռան հյուսիսային լանջը: Որոշեցին քանի արևը երկնքում է, բարձրանալ լեռան գագաթը: Թաքնվելու տեղ այլևս չկար. մնում էր հուսալ, որ ո՛չ թշնամիներ, ո՛չ լրտեսներ շրջակայքում չկան: Վերևում դատարկ էր ու մեռած: Եթե Գենդալֆը նույնիսկ եղել էր այստեղ, ապա ոչ մի հետք չէր թողել:
Արևմտյան լանջին մի մեկուսի ձորակ հայտնաբերվեց, իսկ հատակին թավայանման փոս՝ խոտածածկ պատերով: Այստեղ թողնելով Սեմին, ՓինինՓիփինին, պոնիներին ու ամբողջ բեռը՝ Պանդուխտը, Մերին ու Ֆրոդոն բարձրացան վերև: Կես ժամ տևողությամբ ծանր վերելքից հետո Պանդուխտն առաջինը հասավ գագաթին: Ուժասպառ Ֆրոդոն ու Մերին հազիվ էին հասնում նրա հետևից: Վերելքի վերջին մասը, կտրուկ ու քարքարոտ, հաղթահարեցին մեծ դժվարությամբ:
Թխպամածի գագաթը, ինչպես և գուշակում էր Պանդուխտը, պսակված էր շրջանաձև հինավուրց քարե ավերակներով: Դարերի ընթացքում քարերը փշրվել էին ու կորել խոտերի մեջ: Ավերակների կենտրոնում թափված գլաքարերի մեջ կրակի թարմ հետքեր կային: Շրջակայքի խոտն ամբողջությամբ ածխացել էր՝ ասես սարի գլխով հրե փոթորիկ էր անցել: Շուրջը մռայլ ու չարագույժ լռություն էր, և կենդանության ոչ մի նշան:
Նրանք արագ սողացին հետ ու իջան ընկերների մոտ:
Այդ ընթացքում Սեմն ու Փինը Փիփինը հետախուզում էին ձորակն ու շրջակա լանջերը: Ոչ հեռու աղբյուր գտնվեց, որի մոտ տրորված էր գետինը, իսկ ձորակում խարույկի մնացորդներ ու տրորված խոտ՝ ինչ-որ մեկի հապճեպ սարքված օթևան: Ժայռաբեկորների հետևում ձորակի ծայրին Սեմը չոր ցախի կույտ տեսավ:
— Սա, երևի ծերուկ Գենդալֆն է հավաքել,— ասաց ՓինինՓիփինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ով էլ որ եղած լինի, մտածել է, որ կվերադառնա այստեղ:
— Իզուր սկզբում բարձրացա վերև,— ափսոսանքով ասաց Պանդուխտը, նրանց հայտնագործության մասին իմանալով: — Ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի: — Եվ նա շտապեց դեպի աղբյուրը: — Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սեմն ու Փինը Փիփինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վերջերս այստեղ Հետքագետներ են այցելել. վառելիքը նրանք են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ: Նա, ով մեկ-երկու օր առաջ եկել է այստեղ, ծանր, ճտքավոր կոշիկներ է ունեցել:
Նա մտքերի մեջ ընկավ ու մռայլվեց՝ ասես ինչ-որ բան որոշելով:
Հոբիթները շոշափելիորեն պարզ հիշեցին երկար թիկնոցներով ու հսկայական ճտքավոր կոշիկներով Սև Հեծյալներին: Եթե նրանց այս տեղը հայտնի է, ապա ավելի լավ է այստեղից արագորեն հեռանալ:
Սեմն անհանգիստ շուրջը նայեց. ուրեմն թշնամին մոտիկ է, երևի այստեղից մի երկու լիգ է հեռու, իսկ ինքն ու Փինը Փիփինը վազվզում են...
— Բերեք այստեղից փախչենք, պարոն Պանդուխտ,— խնդրեց նա: — Համ ուշ ժամ է, համ էլ էս ձորակը կասկածելի է...
— Այո, իհարկե,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ Ֆրոդոն էլ գիտե. ի վերջո այդ հնագույն պատմությունն ուղղակիորեն կապված է նրա հետ:
Մերին ու Փինը Փիփինը նայեցին Ֆրոդոյին: Վերջինս նստել էր՝ աչքերը հառած կրակին:
— Ես գիտեմ միայն այն, ինչ պատմել է Գենդալֆը,— դանդաղ ասաց նա: — Գիլ-Գալադը Միջերկրի էլֆերի մեծագույն արքաներից վերջինն էր: Նրանց լեզվով «Գիլ-Գալադ» նշանակում է «աստղային լույս»: Էլֆերի բարեկամ Էլենդիլի հետ միասին նա արշավեց դեպի...
Բոլորը նայեցին վերև: Գագաթին, լուսնի լույսից լուսավորված երկնքի ֆոնին, ինչ-որ բան էր սևին տալիս: Երևի ընդամենը մեծ քար էր կամ սուր ժայռի ելուստ:
Սեմն ու Մերին ձգվեցին, վեր կացան ու գնացին վառելիք բերելու: Ֆրոդոն ու Փինը Փիփինը մնացին խարույկի մոտ: Պանդուխտն անքթիթ նայում էր գագաթի լուսապսակին: Շուրջը, կարծես թե, խաղաղ էր ու լուռ, բայց այժմ, երբ խոսակցությունը դադարեց, Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սեմը:
— Չգիտեմ, թե էնտեղ ինչ էր,— ասաց նա,— բայց հանկարծ ինձ վատ զգացի: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Ոնց որ գաղտագողի գալիս են...
Որոշ ժամանակ զգուշավոր ու լուռ նստած նայում էին համր մթությանը: Ոչ մի շրշյուն: Ոչինչ չէր կատարվում: Ֆրոդոն ուզում էր ամբողջ ձայնով գոռալ՝ այդ կեղեքող լռությունից փրկվելու համար...
— Սու՜ս,— շշնջաց Պանդուխտը, և այդ նույն պահին էլ Փինը Փիփինը խեղդվողի ձայնով բացականչեց.
— Այն ի՞նչ է, ի՞նչ է այնտեղ:
Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես ձորակի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Սահմռկելի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:
Փինն Փիփինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սեմն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... Եվ հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գենդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սեմը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:
Ամեն ինչ մնաց խավարի մեջ, ինչպես որ կար, միայն սև ստվերները հանկարծ սարսափելի որոշակի դարձան: Ֆրոդոյի առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ ռազմիկ. երկուսն անշարժ կանգնած էին, երեքը մոտենում էին: Նրանց մահացու գունատ դեմքերին փայլում էին սուր, դաժան աչքերը: Հագներին մոխրագույն հագուստ էր, Ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ոսկրոտ ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք գալիս էին դեպի Ֆրոդոն՝ սառցե աչքերը նրա վրա սևեռած: Հոբիթն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը, և նրան թվաց, թե շեղբը բոցավառվեց բոսորագույն կրակով՝ ասես շիկացած խանձող: Ուրվականային ռազմիկներից երկուսը կանգ առան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր. նրա երկար մազերը լուսարձակում էին ֆոսֆորային լույսով, սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում երկար թուր ուներ բռնած, մյուսում՝ դաշույն. ձեռքերն ու շեղբերը նույնպես մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:
[[Պատկեր:Flight to the Ford.jpg|300px|thumb|right]]
Երբ Ֆրոդոն ուշքի եկավ, Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ բոցկլտացող խարույկի մոտ, իսկ վրան խոնարհված էին Սեմը, Փինը Փիփինը և Մերին:
— Ի՞նչ է պատահել... Ու՞ր է այն գունատ թագավորը,— հազիվհազ ուշքի գալով, ասաց նա:
— Ոչ, Սեմ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ուղղակի ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:
Լսելով Ֆրոդոյի պատմությունը՝ նա կարեկցանքով նայեց նրան, մտահոգ գլուխն օրորեց ու խոր հառաչեց: Հետո Մերիին ու Փինին Փիփինին կարգադրեց կաթսայիկներով ջուր եռացնել և վերքն անդադար լվանալ:
— Կրակն ավելացրեք, Ֆրոդոյին պետք է տաք պահել,— կարգադրեց նա և, խարույկից հեռանալով, Սեմին կանչեց: — Հիմա որոշ բաներ պարզ են,— շշուկով ասաց նա: — Ինչպես երևում է, հարձակվող թշնամիները միայն հինգն են եղել, երևում է, բոլորը չեն հավաքվել, և դիմադրության չէին սպասում: Վախենում եմ, որ հեռու չեն գնացել և վաղը գիշերվա կողմ նորից կերևան: Նրանք շտապելու բան չունեն: Նրանց հաշվարկներով գործը համարյա արված է: Մատանին հեռու գնալ չի կարող: Այո, Սեմ, քո տերը մահվան շեմին է, և քանի գնա, այնքան նրա իշխանության տակ կլինի: Գուցե և այդպես է, բայց... դեռ կտեսնենք, թե ով ում...
— Այո,— ասաց Պանդուխտը: — Միայն թե աշտարակները նրանք չեն կառուցել: Թրոլները կառուցել չգիտեն: Այստեղ ոչ ոք չի ապրում: Դարեր առաջ այստեղ մարդիկ էին ապրում, բայց հիմա նրանք չկան: Ասում են, նրանց ստրկացրել է Անգմարի կախարդ-արքան, և նրանք հանձնվել են չարին, իսկ Մեծ Պատերազմի ժամանակ կործանվել են իրենց տիրակալի հետ միասին: Նրանց նույնիսկ լեռներն են վաղուց մոռացել, իսկ չարագործության ստվերը, տեսնու՞մ եք, չի վերացել:
— Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, եթե նույնիսկ լեռներն են մոռացել,— հարցրեց ՓինըՓիփինը: — Գազաններն ու թռչունները հո չէին կարող քեզ այդ մասին պատմել:
— Էլենդիլի ժառանգները պահպանում են հիշողությունները եղելությունների մասին,— պատասխանեց Պանդուխտը,— և Ազատքում էլ շատ բան են հիշում:
Նախաճաշեցին և անմիջապես ճանապարհ ընկան: Իջնում էին դանդաղ ու զգուշորեն, բայց, հակառակ սպասումներին, առանց որևէ դժվարության՝ լանջն այս կողմում կտրուկ չէր: Շուտով Ֆրոդոն կրկին կարողացավ նստել թամբին: Բիթ Կաղամախի նախկին պոնին զարմանալի ճարպկությամբ էր հարթ ճանապարհ գտնում քարերի մեջ և գրեթե չէր ցնցում իր հեծյալին, ասես հոգ էր տանում նրա մասին: Ճամփորդներն աստիճանաբար կայտառացան: Նույնիսկ Ֆրոդոն իրեն լավ զգաց առավոտյան պայծառ արևի ջերմությունից, թեև ժամանակ առ ժամանակ տրորում էր ճակատն ու թափահարում գլուխը, որպեսզի ցրի աչքերը պատած մշուշը:
Փինը Փիփինը գնում էր մյուսներից քիչ առաջ ընկած: Հանկարծ նա շրջվեց ու կանչեց ընկերներին.
— Հե՛յ, այստեղ արահետ կա:
Մոտենալով՝ նրանք կանգ առան: Դռան հետևում քարայր էր կամ, հնարավոր է, ժայռի մեջ փորված ապաստարան, բայց ներսում մութ էր, և ոչինչ զանազանել հնարավոր չէր: Պանդուխտը, Սեմն ու Մերին ամբողջ ուժով հրեցին. դուռը տեղի տվեց, և Մերին ու Պանդուխտը մտան ներս: Խորքը չգնացին. գետնին հոշոտված ոսկորների կույտեր էին թափված, իսկ անկյունում հսկայական սափոր էր դրված, ու կողքին՝ մի քանի կոտրված կավե կժեր:
— Ախր սա թրոլների որջ է,— հանկարծ կռահեց ՓինըՓիփինը: — Շու՛տ արեք, դուրս եկեք քարայրից, արդեն պարզ է, թե ում արահետն է սա: Ինչքան շուտ էստեղից հեռանանք, էնքան լավ:
— Իսկ իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա:
Մուտքի մոտ արահետը չէր վերջանում. բացատի ծայրից այն կտրուկ իջնում էր ներքև ու սուզվում անտառի մեջ: Չցանկանալով ցույց տալ Պանուխտին, որ վախենում է, Փինը Փիփինը վազեց առաջ ու միացավ Մերիին: Պանդուխտն ու Սեմը հետևեցին նրանց՝ քայլելով Ֆրոդոյին տանող պոնիի երկու կողմերով: Արահետն այժմ այնքան էր լայնացել, որ, ցանկության դեպքում, հոբիթները կարող էին նույնիսկ ձեռք ձեռքի տված գնալ:
Բայց դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ Փինը Փիփինը վազքով վերադարձավ, իսկ հետևից էլ Մերին՝ երկուսն էլ մահու չափ վախեցած:
— Թրոլնե՜րը, թրոլնե՜րը,— շնչակտուր գոռաց ՓինըՓիփինը,— էնտե՛ղ, ներքևում, բացատում. մենք նրանց ծառերի հետևից տեսանք, հո՜ հսկաներ չեն:
— Դե ինչ, գնանք տեսնենք,— որոշեց Պանդուխտը՝ մի ծուռումուռ մահականման փայտ ընտրելով:
— Ա՛յ քեզ բան,— վերջապես ասաց նա: — Լավն ենք, խոսք չկա. մոռացել ենք սեփական ընտանեկան պատմությունը: Ախր սրանք այն երեք թրոլներն են, որոնց Գենդալֆը բռնացրեց վիճելուց՝ թե ինչպես համեղ պատրաստել տասներեք թզուկներին և մեկ հոբիթին:
— Մտքովս էլ չէր անցնում, որ մենք այդ վայրերում ենք,— արդարացավ ՓինըՓիփինը: Նա այդ պատմությունը հիանալի գիտեր. Բիլբոն ու Ֆրոդոն երբեք առիթը բաց չէին թողնում այն ևս մեկ անգամ պատմելու: Բայց Փինն Փիփինն այնքան էլ չէր հավատում այդ «հեքիաթին», և նույնիսկ հիմա, երբ թրոլներն աչքի առաջ էին, մեծ կասկածանքով էր զննում նրանց՝ սպասելով, որ ուր որ է ինչ-որ կախարդանքով կկենդանանան:
— Դուք ոչ միայն ընտանեկան պատմությունն եք մոռացել,— քմծիծաղեց Պանդուխտը,— այլև թրոլների վերաբերյալ ամեն ինչ: Օրը՝ կեսօր է, արևը պայծառ փայլում է, իսկ դուք գոռում եք, թե՝ թրոլները բացատում դարան մտած մեզ են սպասում: Գոնե նկատե՞լ էիք որ նրանցից մեկի ականջի հետևում թռչնի հին բույն կա: Պատկերացնում եմ՝ կենդանի թրոլ այդպիսի զարդով, հա-հա, խոսք չկա:
— Հարկավոր է նկատի ունենալ,— ծիծաղեց Մերին: — Ժամանակին գլխի ընկար, Պանդուխտ, պատկերացնու՞մ ես ինչ կլիներ, եթե մահակի փոխարեն բռունցքով խփեիր:
— Որտեղի՞ց գտար այդ երգը, Սեմ,— հարցրեց ՓինըՓիփինը: — Երբեք առաջներում չեմ լսել:
Սեմն ինչ-որ անհասկանալի բան մրթմրթաց:
Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին, թեթևացան և արագ ճանապարհ ընկան: Հոբիթները հազիվ էին հասնում հոգնել չիմացող արագոտն էլֆի հետևից: Նա վստահորեն տանում էր հոբիթներին սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով: Ոչ աստղ կար, ոչ լուսին:
Գլորֆինդելը կանգ առավ լուսադեմին: ՓինըՓիփինը, Մերին ու Սեմը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էր ինչ որ կուզիկացել: Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին ու ծանր քուն մտել:
Երբ դադար հայտարարվեց, հոբիթներն Ուղուց իջան հավամրգու մացառուտը, ընկան գետնին ու տեղնուտեղը քնեցին: Սակայն, ինչպես խեղճերին թվաց, պահակության կանգնած Գլորֆինդելը իսկույն էլ արթնացրեց իրենց: Սակայն առավոտյան արևն արդեն խփում էր ուղիղ աչքերի մեջ, իսկ գիշերային պղտոր մեգից ոչինչ չէր մնացել:
— Այո՛, ես այստեղ եմ,— արձագանքեց նա: — Բայց ամենազարմանալին այն է, որ դու նույնպես այստեղ ես՝ ճանապարհին քո արած բոլոր անհեթեթ հիմարություններից հետո:
Ֆրոդոն լռեց ու նորից պառկեց: Նա չափազանց հարմարավետ ու խաղաղ էր զգում իրեն և տրամադրություն չուներ վիճելու, իսկ ամենագլխավորը՝ քաջ գիտեր, որ Գենդալֆի փաստարկներն ավելի համոզիչ են: Նա վերջնականապես ուշքի էր եկել և աստիճանաբար վերհիշեց ճանապարհորդության ահավոր փուլերը. կարճ ճանապարհը Հավերժական Զառամյալ Անտառով, փախուստը «Սիգարշավող Պոնի» պանդոկից և իր խելահեղ արարքը Թխպամած լեռան ստորոտի ձորակում, երբ մատին հագավ Մատանին: Մինչ նա խորհում էր այդ բոլոր իրադարձությունների մասին և ճգնում էր, սակայն ապարդյուն, հիշել, թե ինչպես է ընկել այստեղ՝ Ազատք, Գենդալֆը լռելյայն փստացնում էր ծխամորճը՝ պատուհանից դուրս փչելով ծխի քուլաները:
— Իսկ ու՞ր է Սեմը,— վերջապես հարցրեց Ֆրոդոն: — Եվ մյուսները... նրանց հո բան չի՞ պատահել...
Նրանք անցան բազում միջանցքներով, իջան թեք աստիճաններով և դուրս եկան մի հսկայական ստվերաշատ պարտեզ, որը գտնվում էր գետի բարձր ափին: Տան արևելյան կողմում, ընդարձակ պատշգամբում Ֆրոդոն տեսավ բարեկամներին: Գետի այն կողմում տարածված հովտում արդեն մթնշաղը թանձրանում էր, բայց արևելյան լեռների բարձր գագաթները դեռևս լուսավորված էին մայր մտնող արևի շողերով: Իրիկնային մթնշաղը թափանցիկ էր ու տաք, զրնգուն աղմկում էր հեռավոր ջրվեժը, իսկ օդը լի էր ծաղիկների բույրով, խոտի ու նորաբույս տերևների հոտով, կարծես թե այստեղ, Էլրոնդի այգում նահանջող ամառը կանգ էր առել հանգստանալու:
— Ուռ-ռա՜-ա՜ա,— տեղից ոստնելով գոռաց ՓինըՓիփինը: — Ահա նա՝ մեր ազնվածին արյունակիցը... Կեցցե՜ Ֆրոդոն՝ Մատանու տիրակա՜լը...
— Զսպի՛ր քեզ, կոպտորեն նրան ընդհատեց Գենդալֆը, որը նստած էր ստվերաշատ պատշգամբի խորքում, և Ֆրոդոն անմիջապես չնկատեց նրան: — Այս հովիտը չարի համար մատչելի չէ, բայց դա չի նշանակում, որ նրան այստեղ կարելի է կոչել: Որպես Մատանիների Տիրակալ մեծարում են ոչ թե Ֆրոդոյին, այլ Մորդորի Սև Տիրակալին, որի ստվերը նորից տարածվում է աշխարհի վրա: Հիմա մենք ապաստանել ենք հուսալի ամրոցում: Բայց և նրա շուրջն արդեն թանձրանում է խավարը:
— Դե, սկսվեց,— փնթփնթաց ՓինըՓիփինը: Ապա Ֆրոդոյին դիմելով, ավելացրեց: — Գենդալֆն ինձ անդադար կարգի է հրավիրում: Ես գիտեմ, որ մենք պետք է զգոն լինենք, բայց այս տանը համարյա հնարավոր չէ մտածել որևէ մռայլ կամ տխուր բանի մասին: Այստեղ ամբողջ օրը երգել եմ ուզում, միայն թե կարգին երգ չգիտեմ:
— Ես էլ երգելու տրամադրություն ունեմ,— ուրախ ծիծաղելով՝ նկատեց Ֆրոդոն: — Բայց սկզբում ուզում եմ ուտել ու խմել:
— Դա այստեղ հեշտ գործ է,— ասաց ՓինըՓիփինը,— առավել ևս, որ քո հոտառությունը քեզ չի խաբել՝ կարողացել ես արթնանալ հենց ընթրիքի ժամին:
— Ոչ թե ընթրիքի, այլ խրախճանքի,— ուղղեց նրան Մերին: — Հազիվ էր Գենդալֆը հանդիսավորությամբ հայտարարել, որ դու առողջանում ես, երբ սկսվեց նախապատրաստությունը. ես կարծում եմ, որ մեզ ճոխ խրախճանք է սպասում: — Նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ հնչեցին զանգակները՝ հյուրերին հրավիրելով տոնական սեղանին:
Անդոմիելի գեղեցկությունն ապշեցրել էր Ֆրոդոյին՝ նա դժվարությամբ էր հավատում, որ կենդանի արարածը կարող է այդքան գեղեցիկ ու կատարյալ լինել: Իսկ երբ իմացավ, որ իր համար տեղ է պատրաստված Էլրոնդի սեղանին, համարյա վախեցավ՝ նրան շփոթեցրեց այդքան մեծ պատիվը: Մի քանի բարձերով հատուկ բազկաթոռին նստած՝ նա մյուսներից ցածր չէր, բայց ինքն իրեն թվում էր պստլիկ ու իր նշանավոր սեղանակիցներին ոչ արժանի: Սակայն շուտով այդ զգացումն անցավ: Սեղանին տիրում էր անկաշկանդ ուրախություն, իսկ առատ ու զարմանալի համեղ ուտեստները նրա ախորժակին ներդաշնակ էին, այնպես որ նա գլխավորապես ափսեին էր նայում:
Բայց սովը քիչ մարելով, նա գլուխը բարձրացրեց՝ հայացքով բարեկամներին փնտրելով: նրանք նստած էին հարևան սեղանին՝ և՛ նրա հավատարիմ Սեմը, և՛ ՓինըՓիփինը, և՛ Մերին: Ֆրոդոն հիշեց, թե ինչպես էին Սեմին համոզում, որ նա այստեղ ոչ թե ծառա է, այլ պատվավոր հյուր՝ նա ուզում էր Ֆրոդոյին սպասարկել սեղանի շուրջ: Սակայն Պանդուխտին նա չտեսավ:
Ֆրոդոյից աջ մի թզուկ էր բազմած՝ արտակարգ երևելի ու շքեղ հագնված: Նրա երկճյուղ ճերմակ մորուքն իջնում էր կուրացուցիչ սպիտակություն ունեցող բաճկոնակի վրա՝ ծածկելով արծաթե գոտու ճարմանդը: Պարանոցից կախված հաստ ոսկե շղթայի մեջ շողշողում էին ադամանդները: Նկատելով, որ Ֆրոդոն իրեն է նայում, թզուկը շրջվեց դեպի նա ու ասաց.
— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, Գենդալֆ: Քանզի մենք լիովին վստահում էինք Սարումանին, և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես վերջին անգամ եղել եմ արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Հոգեառներին մենք գիտենք տարբեր անուններով, և Հավերժական Զառամյալ Անտառի մասին էլ քիչ ասույթներ չկան: Բայց այսօրվա անտառը երեկվա շատ ավելի մեծ ու ծավալուն անտառի հյուսիսային եզրն է ընդամենը: Քանզի դեռ վերջերս (վերջերս՝ իմ հասկացողությամբ), սկյուռը ծառից ծառ թռչկոտելով կարող էր այսօրվա Հոբիթստանից հասնել մինչև Դունլենդ, որն Իսենգարդից արևմոտք է գտնվում: Պատահել է, ճանապարհորդել եմ այդ անտառում և ի՜նչ սոսկալի բան ասես այնտեղ տեսել եմ: Իսկ Բոմբադիլին, եթե դա այն նույն տիրակալն է, ավելի ճիշտ Արգելյալ Երկրի Պահպանողը, որի հետ ճակատագիրը հանդիպեցրել է էլֆերին, երբ Միջերկիր աշխարհը դեռ ջահել էր ու հրաշագեղ, իսկ նա թվում էր զառամյալ ինչպես Ծովը, այսպես, ուրեմն, մենք նրան գիտեինք որպես Յարվեն Բեն-Ադար: Թզուկները Յարվենին մեծարելով անվանում էին Ֆորն, իսկ հյուսիսի մարդիկ՝ Օրալդ... Բայց գուցե ես իզու՞ր նրան Խորհուրդ չհրավիրեցի:
— Նա չէր գա,— խոսեց Գենդալֆը:
[[Պատկեր:The Ring Goes South.jpg|300px|thumb|right]]
Երեկոյան հոբիթները հավաքվեցին Բիլբոյի մոտ՝ առանձին գաղտնի խորհրդակցության: Մերին ու Փինը Փիփինը վրդովվեցին, երբ իմացան Սեմի արարքի մասին:
— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր ՓինըՓիփինը: — Այդ խաբեբային դահլիճից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի:
— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:
— Այո, հյուընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալը,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ Սեմին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:
— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց ՓինըՓիփինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:
— Դրա համար դու բոլորովին հարմար չես,— հանկարծ ասաց Գենդալֆը՝ պատուհանից ներս նայելով: — Բայց դուք չափազանց վաղ սկսեցիք անհանգստանալ, քանի որ դեռևս ոչինչ որոշված չէ:
— Ոչինչ որոշվա՞ծ չէ,— հարցրեց ՓինըՓիփինը,— հապա ի՞նչ էիք անում ձեր Խորհրդում:
— Խոսում էինք և լսում,— բացատրեց նրան Բիլբոն: — Յուրաքանչյուրը պատմում էր այն, ինչ գիտեր և իմանում այն, ինչ չգիտեր: Բոլորն իրար լսում էին բերանները բաց: Իմիջայլոց, նույնիսկ ամենագետ Գենդալֆն իր համար անսպասելի լուր լսեց՝ Գոլլումի փախուստի մասին, բայց ցույց չտվեց:
— Հարկավոր են ևս երկուսը,— նկատեց Էլրոնդը: — Ռիվենդելում բավական ցանկացողներ կգտնվեն...
— Իսկ մե՞նք,— դառնացած բացականչեց ՓինըՓիփինը: — Ուրեմն ստացվում է, որ մեզ չե՞ն վերցնելու: Մենք էլ ենք ուզում Ֆրոդոյին ուղեկցել...
— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:
— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց ես զգում եմ, որ Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, ահա և կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Տուկը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:
— Այդ դեպքում հրամայիր կալանավորել ինձ, այլապես կփախչեմ,— ասաց ՓինըՓիփինը:
Էլրոնդը նայեց նրան ու հառաչեց:
Արագորնն ու Գենդալֆը, արշավի պատրաստվելով, ուսումնասիրում էին Միջերկրի հին քարտեզները և Էլրոնդի դղյակում հնուց պահպանվող նախորդ Դարաշրջանների տարեգրությունները: Պատահում էր, Ֆրոդոն էլ էր միանում նրանց, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բիլբոյի հետ՝ վստահելով ուղեկիցների իմաստությանը:
Երեկոները հոբիթները հավաքվում էին բոլորը միասին, նստում էին Բուխարու հարմարավետ Դահլիճում ու ունկնդրում էլֆերի հին ավանդությունները՝ այստեղ նրանք վերջապես լսեցին Բերենի և Լութիենի պատմությունը սկզբից մինչև վերջ: Իսկ ցերեկը, քանի դեռ Մերին ու Փինը Փիփինը թափառում էին այգում, Ֆրոդոն ու Սեմը նստում էին Բիլբոյի մոտ, ու նա կարդում էր իր բանաստեղծությունները կամ հատվածներ անավարտ գրքից:
Ճանապարհվելու նախորդ օրն առավոտյան Ֆրոդոն մենակ մտավ Բիլբոյի մոտ: Բիլբոն դուռը պինդ ծածկեց, մահճակալի տակից հանեց փայտե սնդուկը, կափարիչը բաց արեց և չափազանց ճմրթված մի կաշվե պատյան հանեց:
— Զարմանալի ժամանակներ են,— փնթփնթաց Լեգոլասը: — Բոլորս նույն Թշնամու թշնամիներն ենք, և այնուհանդերձ ես՝ լինելով իմ ազգակիցների հյուրը, պետք է որպես կույր քայլեմ անտառով, որտեղ փայլում է պայծառ արեգակը, և տերևները շողում են, ինչպես ոսկին:
— Գուցեև դու ճիշտ ես,— տխուր ասաց Հալդիրը: — Թշնամու չարագործ իմաստությունն ու ահարկու զորեղությունն է մեր մեջ անմիաբանություն ու փոխադարձ անվստահություն հարուցում: Մեզ՝ լորիենցիներիս, այնքան անգամ են դավել, որ հիմա ոչ ոքի չենք հավատում, բացի, թերևս, Ռիվենդելի մեր ազգակիցներից: Մեր բնակատեղին բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված մի կղզու է վերածվել: Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում. այն չի կարողանում պարուրել Լորիենը, բայց նրա հզոր, սև թևերը շրջափակում են մեզ և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Առաջ մեզ պահպանում էին գետերը, բայց այժմ դրանց վրա հույս դնել չի կարելի: Հիմա եթե մենք վճռենք հեռանալ, մեզ չի հաջողվի ճեղքել-հասնել ծով: Մշուշապատն արդեն գրավված է օրքերի կողմից: Արևելքում վխտում են Սաուրոնի սպասավորները: Ասում են, արդեն մթամած է Ռոհանը, իսկ Անդուինի գետաբերանը հսկում է Թշնամին: Նշանակում է՝ ազատ նավահանգիստներ էլֆերին մնացել են միայն հյուսիս-արևմուտքում, Հավերժական Զառամյալ անտառից և կոլոտիկների հողերից այն կողմ...
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճող Հավերժական մոտակայքի Զառամյալ անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառներն ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Գիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային, ծեր Զառամյալ անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:
— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստիարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անընդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական Զառամյալ անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները, և հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.
— Իսկ էնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ...էնտերի կանանց:
Վստահելի
1342
edits