Changes

Մատանիների Տիրակալը

2 bytes removed, 15:11, 5 Մայիսի 2017
/* Գլուխ վեցերորդ. Զառամյալ Անտառ */
― Փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Թե չէ մեկ էլ տեսար մեկս-մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք...
Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով՝ զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Բացի ծառերից, այստեղ ոչինչ չէր աճում: Զառիկող արահետը, կարծես թե, բարձրանում էր վեր, իսկ ծառերը գնալով ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խոր լռություն էր տիրում, միայն երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթներին թվում էր, թե իրենց տեսնում ու զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Եվ գնալով այդ զգացեղությունը զգացողությունը հոբիթների մեջ ուժեղանում էր. նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխներն այս ու այն կողմ պտտում՝ ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։
Արահետի հետք առայժմ չկար, իսկ ծառերի շարքերը գնալով խտանում էին, ասես ուզում էին ճանապարհը փակել: Փիփինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։
Հոբիթները նայեցին Մերիի ցույց տված ուղղությամբ, բայց ոչինչ չտեսան, բացի հովիտը պատած կապտավուն մեգից: Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, բայց աշնանային մեգի շղարշն առաջվա պես թանձրանում էր հեռուներում։ Արևմուտքում չէին երևում ո՛չ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում թաքնված Բրենդիդուիմի գետահովիտը։ Հյուսիսում նույնպես ոչինչ չկար, ու թեև Հոբիթները երկար և ուշադիր զննեցին, բայց չկարողացան գտնել ո՛չ Արևմտյան Մեծ Ուղին, ո՛չ էլ դրան հիշեղնող ինչ-որ բան։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։
Երբ արևը հատեց կեսօրը, արևելքում անտառից առանձնացան դամբանաբլուրների Դամբանաբլուրների մոխրականաչ ալիքները: Դա շատ ուրախացրեց հոբիթներին՝ հաճելի էր տեսնել, որ Զառամյալ Անտառն այնուամենայնիվ վերջ ունի: Սակայն գնալ այդ ուղղությամբ նրանք չէին պատրաստվում. հոբիթական հեքիաթներում այդ Գերեզմանոցը շատ վատ համբավ ուներ:
Վերջապես բարեկամները որոշեցին շարունակել ճանապարհը: Արահետը, որով բարձրացել էին բլուրը, իջնում էր մյուս կողմից ու ստորոտից ձգվում դեպի հյուսիս։ Սակայն շուտով հոբիթներն զգացին, որ դանդաղ, բայց հաստատապես թեքվում են աջ՝ հարավ-արևելք, դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորովին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին դուրս գալ արահետից և գնալ դեպի հյուսիս. ի վերջո այնտեղ էր գտնվում անտեսանելի Ուղին և այնքան էլ հեռու չէր, թեև բլրի գլխից նրանք այն չկարողացան տեսնել: Բացի այդ, այնտեղ հողն ավելի չոր էր, իսկ ծառերը՝ նոսր. սովորական եղևնիներ ու սոճիներ, ոչ թե այստեղի նման՝ կաղնի, հաճարի, բոխի ու էլի ինչ-որ հանելուկային, հինավուրց տեսակներ։
Սկզբում թվում էր, թե ճիշտ են վճռել, նույնիսկ սկսեցին ավելի արագ գնալ, թեպետ երբ արևը թափանցում էր սաղարթից, պարզ էր դառնում, որ այնուամենայնիվ չափից շատ են թեքվում դեպի արևելք։ Նորից իրար սկսեցին միանալ ծառերը, որոնք հեռվից թվում էին իրարից շատ հեռու։ Գետինը դարձավ ալիքավոր, ասես հին ժամանակներում այդտեղով անցել էին հսկաների սայլերը և խոր հետքեր թողել: Այդ խոր խանդակները և փոսերը, ասես դիտմամբ, փակում էին նրանց ճանապարհը։ Շջանցելու Շրջանցելու հնարավորություն չկար, հարկավոր էր անցնել դրանց միջով, իսկ ներքևում թավ խոտ էր և խիտ փշաթփեր, որոնց շրջանցել հնարավոր էր միայն դեպի աջ շարժվելով: Ամեն անգամ նոր այդպիսի փոսից դուրս գալով՝ նրանք հայտնաբերում էին, որ ծառերի պատն ավելի է խտացել։ Դեպի ձախ և սարն ի վեր հնարավոր չէր գնալ, այնպես որ հոբիթներն ակամա գնում էին դեպի աջ և սարն ի վար։
Մեկ-երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ասես ինչ-որ մեկի կամքն էր նրանց ուղղորդում, և նրանք անտառից դուրս գալու փոխարեն հնազանդորեն գնում էին Անտառի ամենախորքը։
— Չէ-է,— պատասխանեց Մերին,— անգամ չեմ պատկերացնում: Չեմ պատկերացնում նաև, թե ով կարող է էս արահետը գցած լինել: Բայց ուրիշ ոչինչ չեմ կարող առաջարկել:
Հոբիթներն իջան գետի ափը ու գնացին կածանով: Տեղ -տեղ եղեգներն ու սեզն այնքան առատ էին աճել, որ գլխովին ծածկում էին նրանց: Արահետը գալարվում էր, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ՝ ձախ: Ժամանակ առ ժամանակ առուներ էին հանդիպում, որոնց վրայով հոգատարորեն գերաններ էին գցված։
Շոգն սկսեց նեղել հոբիթներին: Արևն այրում էր նրանց մեջքերը, իսկ ականջներում անընդհատ հնչում էր մոծակների տզզոցը: Ինչ-որ բարալիկ, ցանցառ տերևներով ճյուղերի մոխրագույն, տեղ-տեղ ճառագայթներով ծակծկված ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում ու նինջով պարուրում հոբիթներին։ Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին: Նրա առջևից գնացող Փիփինն ընկավ ծնկների վրա: Ֆրոդոն կանգ առավ: Նրա ականջին հասավ Մերիի ձայնը.
Սակայն նրա ուղեկիցներին ընդարմացնում էր ծանր նինջը և նրանք ոչինչ չէին լսում կամ չէին ուզում լսել։ Սեմը հորանջում էր ու քնկոտ աչքերը թարթում։
Ֆրոդոն հանկարծ զգաց, որ նինջն իրեն էլ է հաղթում, և պայքարելու ուժ չկա: Նրա աչքին ամեն ինչ շաղվեց, և զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթև շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերևնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերևներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերևում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին արահետի վրա էր տարածել իր ճյուղերը, որոնք ասես երկար մատներով ձեռքեր լինեին։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սև ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Թրթռացող տերևներն ու պայծառ երկինքը կուրացրեցին կուրացրին Ֆրոդոյին: Նա հորանջեց ու տապալվեց գետնին։
Մերին ու Փիփինը հազիվհազ հասան ծառին, նստեցին ու մեջքով հենվեցին բնին: Ճեղք-փչակներն ավելի լայնացան՝ ուրախությամբ ընդունելով հոբիթներին, իսկ ծառը ցնցվեց ու ճռռաց։ Վերևում սահուն օրորվում էր դեղնա-մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Թվում էր, թե տերևներն օրորոցային են երգում: Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը և ասես քնի միջից լսեցին. ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի և քունը կտանի... Նրանք տրվեցին հմայքին և գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։
Քամու թևով թռչող սարյակ, երկինքներում լուսավոր:
Արևն անցավ, ու երեկոն ծանրանում է մութով իր,
Ոսկեհատիկն սպասո՜ւմ է, սպասում է իր Թոմին։
Սակայն Թոմը ուշանում է... Էլ չի կարող համբերել
Ոսկեհատիկ գեղեցկուհին՝ գետի դուստրը և փերին։
Նա նունուֆարներով սկուտեղը խնամքով դրեց խոտի վրա և շտապեց ծառի մոտ: Փչակից դուրս էին ցցված Մերիի ոտքերի ծայրերը միայն՝ ծառը հասցրել էր խեղճին էլ ավելի ներս քաշել։ Թոմը շրթունքները հպեց ճեղքին և կամաց ինչ-որ անհասկանալի բան երգեց։ Մերին ուրախացած ոտքերը թափահարեց, բայց Ծփին մնաց անշարժ։ Թոմը հետ ցատկեց, կոտրեց ներքևի ծանր ճյուղն ու դրանով դաղեց բունը։
― Հե՜յ, Ծեր Ծփի... Լսի՛ր Բոմբադիլին, ― հրամայեց նա։ — ՔացրՔաղցր-քաղցր խմիր հողի հյութը, ուժ հավաքիր։ Իսկ հետո քնիր, արդեն լրիվ դեղնել ես։ Դուրս թող փոքրիկներին։ Բռնողի՜ս նայեք։
Նա Մերիի ոտքերից բռնեց ու ակնթարթորեն դուրս քաշեց բացվող ճեղքից։
Խոսելու ժամանակ չկար, զարմանալու՝ նույնպես: Հոբիթները լուռ շտապեցին նրա հետևից։
Միայն թե նրանք դանդաղ էին շտապում։ Թոմն աչքներից ծածկվեց, և ձայնն էլ ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Իսկ հետո հանկարծ նորից հնչեց բարձր, կարծես ինչ-որ տեղից հորդեց.
<poem>
Շուտով արահետը կորավ մթնշաղում, և քայլելը դժվարացավ: Հոբիթները շատ էին հոգնել. նրանց ոտքերը ծանրացել էին, ասես արճիճով լցված լինեին։ Թիկունքից, եղեգների ու թփերի միջից տարօրինակ հնչյուններ էին լսվում, իսկ երբ հոբիթները նայում էին վերև, ծառերը ծամածռություններով էին դիմավորում նրանց հայացքները։ Չորսին էլ թվում էր, թե իրենք մի սարսափելի երազի մեջ են, որից չեն արթնանալու։
Ոտքերն արդեն գրեթե չէին ենթարկվում նրանց, երբ արահետն սկսեց զգալիորեն բարձրանալ: Գետակը հանկարծ աշխուժացավ, և մթության մեջ փրփրուն փոքրիկ ջրվեժ փայլատակեց: Ծառերը վերջացան, մշուշը ցրվեց, իսկ խոտը ոտքերի տակ խոնարհ ու մետաքսանման դարձավ։ Գետակը վերածվեց արագահոս առվի, որը, փայլատակելով աստղերի լույսից, ուրախ վազում էր նրանց ընդառաջ: Անտառը հետ գնաց ու դարձավ կենդանի ցանկապատ: Արահետը նորից երևաց. այժմ այն խնմաված խնամված էր և ոլորապտույտ բարձրանում էր աստղերի լույսից մոխրագույն խոտածածկ բլուրը: Բլրի հետևում մեկ այլ բլուր երևաց, իսկ վրան՝ լուսավոր մի տուն: Արահետը վազեց ներքև ու կրկին սկսեց բարձրանալ, և հանկարծ նրանց աչքերին զարնվեց լայն բացված դռան դեղին լույսը։
Նրանց առջև փայլում էր Թոմ Բոմբադիլի տունը: Բոլորն արագացրին քայլերը՝ և՛ հոբիթները, և՛ պոնիները։ Հոգնածությունն ասես ոչ եղել էր, ոչ էլ կար, իսկ վախն առհասարակ մնացել էր անտառում։ Նրանց ընդառաջ երգը թնդաց.
Վստահելի
1342
edits