Changes

Մատանիների Տիրակալը

8 bytes removed, 15:15, 5 Մայիսի 2017
/* Գլուխ յոթ. Թոմ Բոմբադիլի տանը */
Նա հանկարծ կանգ առավ, ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց ու պապանձվեց՝ չհասկանալով, թե ինչու խոսեց քառյակներով: Իսկ Ոսկեհատիկը ծիծաղեց:
― Ա՜յ քեզ հրաշք... — ասաց նա: — Ուրեմն, այսպիսի քաղցրալեզու հոբիթնե՞ր են ապրում Հոբիթստանում։ Սակայն դու Էլֆերի բարեկամն ես, ինչպես տեսնում եմ: Այդ մասին են վկայում քո պայծառ աչքերը և հնչեղ ձայնը։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք: Դե, նստեք և սպասեք տանտիրոջը։ Նա հիմա կգա, ձեր ձիերի հետ է, չէ՞ որ նրանք ձեզանից պակաս չեն հոգնել․․․հոգնել...
Հոգնած հյուրերը հնազանդ նստեցին եղեգե ցածրիկ աթոռակներին, իսկ Ոսկեհատիկն սկսեց ճախրել սեղանի շուրջը։ Հոբիթներն աչքները չէին կտրում նրանից. այնքան հաճելի ու նազանքով էր նա շարժվում: Ինչ-որ տեղ տան հետևում կրկին հնչեց անհեթեթ երգը: Երբեմն Թոմ-բոմ, դիմ-դոմերի միջից հոբիթները կարողանում էին երկու տող կրկներգ զանազանել.
Եվ նա մի երկար ու զարմանահրաշ պատմություն պատմեց՝ մեկ ասես մոռանալով հյուրերին և ինքն իր հետ խոսելով, մեկ հանկարծ խուճուճ հոնքերի տակից նրանց հառելով իր կապույտ աչքերը։ Երբեմն նրա խոսքը հնչում էր որպես միալար երգ, իսկ Թոմը վեր էր թռչում ու մոլեգին պար գալիս։ Նա պատմում էր մեղուների ու մեղրաբույր ծաղիկների, խոտերի ու երկինքը փակող հաստաբուն ծառերի մասին, պատմում էր թավուտների ու անանցանելի փշոտ մացառների գաղտնիքների, անտառի արտասովոր բնակիչների, չար ու բարի, մութ ու լուսավոր ուժերի մասին։
Հոբիթները լսում էին, և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ էր պատկերանում, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն իմացավ նրա մասին այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, իսկ գուցև գուցեև ավելին, քան պետք էր, քանի որ դա ավելի շատ սարսափելի հեքիաթի էր նման, քան իրական պատմության: Թոմի խոսքերն օգնեցին հոբիթներին թափանցել ծառերի սիրտը և հասկանալ նրանց մտքերը՝ հաճախ մութ ու չար, լի ատելությամբ բոլոր այն արարածների նկատմամբ, ովքեր ազատ քայլում են հողի վրա ու ջարդում, կրծում, այրում ու այլ վնասներ պատճառում: Անտառն իզուր չէր Զառամյալ կոչվում․ կոչվում. այն իրոք շատ ծեր էր և վերջին պատառիկն էր այն հինավուրց անտառների համատարած ծածկույթի, որի մասին հիշում էին միայն իմաստունները։ Այստեղ իրենց դարն էին ապրում ներկայիս ծառերի ապուպապերը, լեռների պես ծեր՝ նրանք դեռ հիշում էին այն ժամանակները, երբ ծառերը Միջերկրի միակ բնակիչներն ու տիրակալներն էին: Անհամար տարիները նրանց լցրել էին գոռոզությամբ. խոր արմատներ էին գցել և՛ իմաստությունը, և՛ չարությունը։ Բայց նրանց մեջ ամենից վտանգավորը Ծեր Ծփին էր՝ իր փտած միջուկով, բայց դեռևս վառ-կանաչ տերևներով ու դյուցազնական հզորությամբ: Դաժան էր ու խորամանկ էր ծեր Ծփին, նրան էին ենթարկվում նույնիսկ քամիները, իսկ նրա երգերն ու մտքերը թագավորում էին ամբողջ անտառում՝ գետի երկու ափերին էլ։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշում էր նրա բոլոր հյութերը, տարածել էր մոխրագույն ձեռքերի պես իր արմատներն ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչև Դամբանաբլուրներ...
Բայց ահա Թոմը հանկարծ մոռացավ Անտառի մասին, և նրա պատմությունը ցատկոտելով բարձրացավ վարար, փրփրաշատ գետակի հոսանքն ի վեր՝ անցնելով գահավիժող ջրվեժների մոտով, գալարվելով ծաղկազարդ լանջերին և մութ ու խոնավ կիրճերով և գլորվեց մինչև Դամբանաբլուրներ։ Հոբիթները լսեցին պատմություն մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի մասին, ատամնավոր քարե թագերով պսակված բլուրների և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Վեր էին բարձրանում հզոր պարիսպներն ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, և ջահել արևը բոսոր փայլում էր արյունատենչ թրերի շեղբերին։ Հաղթանակները փոխվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկի էր սփռվում մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, և այդ ամենի վրա փարթամ խոտ էր աճում։ Կրկին մայում էին ոչխարները, արածում դամբարանների վրա աճած խոտը, ապա նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից, մութ ու չար երկրից, մոտենում էր Անհաղթահարելի Խավարը՝ անհանգստացնելով գերեզմաններում հանգստացող ոսկորներին։ Դատարկ Դամբարաններում բնակվեցին Հոգեառ-ուրվականներ, թանկարժեք մատանիները զրնգացին նրանց սառած մատներին, և զրնգացին ոսկի մանյակները՝ մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։
Հայտնվելով Թոմի թուխ ձեռքի ափի մեջ՝ Մատանին ասես աճեց ու մեծացավ։ Թոմը ծիծաղելով նայեց Մատանու միջից։ Հոբիթների առջև տարօրինակ տեսարան բացվեց, տագնապալի ու ծիծաղելի՝ վճիտ կապույտ աչքը ոսկե շրջանակի մեջ։ Հետո Թոմը Մատանին հագավ ճկույթին ու մոտեցրեց մոմին։ Սկզբում ոչ մի տարօրինակ բան, բայց հանկարծ նրանք ապշած ա՜խ արեցին։ Այդ ինչպե՞ս է, որ Բոմբադիլն անտեսանելի չդարձավ։ Իսկ Բոմբադիլը ծիծաղեց ու Մատանին նետեց դեպի առաստաղ: Այն չարագույժ սուլոցով անհետացավ։ Ֆրոդոն իրեն կորցրած ճչաց՝ իսկ Թոմը սեղանի մյուս կողմից ժպտալով կռացավ դեպի նա և վերադարձրեց Մատանին։ Ֆրոդոն կասկածանքով զննեց Մատանին, ասես այն տվել էր աճպարարի։
Մատանին առաջվա պես ծանր էր։ Ֆրոդոն միշտ զարմանում էր, թե ինչպես է այն գրպանը ցած քաշում։ Եվ այնուամենայնիվ ինչ-որ ուժ նրան դրդում էր ստուգել, կարգին է արդյոք ամեն ինչ: Նրա համար վիրավորական էր, որ Թոմի համար Մատանին ոչինչ չարժեր, Գենդալֆը հո իզուր չէր այն սարսափելի կարևոր բան համարում։ Նա մի քիչ սպասեց և, երբ Թոմը պատմում էր, թե ինչ խորամանակն խորամանկն են փորսուղները, կամացուկ Մատանին հագավ մատին։
Մերին ինչ-որ բան ասելու համար շրջվեց նրա կողմը և հազիվ զսպեց վախի բացականչությունը՝ որտե՞ղ, ինչպե՞ս։ Ֆրոդոն ուրախացավ. ամեն ինչ կարգին է, Մատանին նույնն է, թե չէ Մերին այդպես զարմացած աչքերը չէր չռի իր աթոռին։ Նա վեր կացավ ու անաղմուկ գնաց դեպի դուռը։
Թոմը վաղվա համար արևոտ օր գուշակեց և ասաց, որ հարկավոր է առավոտ շուտ դուրս գալ, որովհետև այստեղի եղանակը նույնիսկ ինքը չի կարող ամբողջ օրվա համար կանխատեսել։ Այն ավելի հաճախ ու քմահաճորեն է փոփոխվում, քան Ոսկեհատիկի շորերը։
Նրա խորհրդով հոբիթները որոշեցին գնալ դեպի հյուսիս Գերեզմանոցի արևմտյան եզրով, որտեղ բլուրները ցածր էին։ Այսպիսով, հոբիթները կարող էին հույս ունենալ, որ երեկոյան կհասնեն Արևմտյան Մեծ Ուղուն։ Թոմը նրանց պատվիրեց ոչ մի բանից չվախենալ, բայց զգուշացրեց, որ հանկարծ ճանապարհին ճանապարհից չշեղվեն։
― Մնացեք Կանաչ խոտի վրա, քարերից, Թացաձորից հեռու, որտեղ մեգ է, հեռու մնացեք սառը Հոգեառներից, չթափառեք նրանց ստորգետնյա այրերում, եթե դուք մեծագույն հերոսներ չեք, որոնց ծանոթ չէ վախը:
Վստահելի
1342
edits