Changes
/* Գլուխ հինգերորդ. Ճերմակ Ձիավորը */
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Գիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չի գտնի, նույնիսկ հիմա՝ երբ լույսը բացվել է: Ուրվականները հետքեր չեն թողնում, իսկ դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում համոզված եմ: Գուցե՞ նա հիմա էլ է մեզ հետևում անտառից:
— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Սակայն ես լիովին վստահ չեմ: Առհասարակ ինձ ձիերն են մտահոգում: Դու, Գիմլի, ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց , և նրանք փախան: Բայց, իմ կարծիքով, ամեն ինչ այլ կերպ էր: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը: Քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:
— Իմ կարծիքով՝ ոչ: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլինեին, կմտածեի, որ ձիերն ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:
— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Սակայն մենք չենք կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները թող մնան հետո: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կնկատեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտի դաշտը, իսկ հետո՝ մոխրակույտը: Թեպետ դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք՝ ռոհանցիներն իրենց գործը լավ գիտենեն արել:
Բարեկամներն սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը՝ շոշափելով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնն աստիճանաբար հեռանում էր ճամբարից: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը՝ նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա Եվ հանկարծ կանգ առավ ու այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո շրջվեց ու ձայն տվեց ընկերներին: Լեգոլասն ու Գիմլին շտապեցին Արագորնի մոտ:
— Վերջապե՛ս,— բացականչեց հետքագետը՝ գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած մեծ շագանակաոսգեգույն տերևը: — Սա լորիենյան մելլորնի տերև է, վրան էլ փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Եվ խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ ահա այնտեղ կտրված պարաններ են ընկած:
— Եվ դանակ, որով կտրել են պարանները,— ավելացրեց Գիմլին՝ դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:
— Օրքի դանակ է,— որոշեց նա, նա՝ զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:
— Ա՜յ քեզ հանելուկ,— բացականչեց Լեգոլասը: — Ոտ ու ձեռը կապված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով կտրատում կապանքներըազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ, եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապված չի եղել, ուրեմն, այս պարաններն ինչի՞ համար են: Եվ ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Նույնիսկ առանց մելորնի տերևի էլ պարզ է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:
— Կախարդի մատը խառն է այս գործում,— եզրափակեց Գիմլին: — Հենց այնպես չէր երեկ այստեղ թրև գալիս: Ի՞նչ կասես, Արագո՛րն, ինչ-որ բան կավելացնե՞ս:
— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և որ նրա ձեռքերը կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Քիչ այն կողմ արյուն կա թափված՝ օրքի արյուն: Բացի դրանից հեծյալներն ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և ու դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե, իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականի հագին էլֆական թիկնոց է: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա, սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով, որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեպարկ չի ունեցել՝ ըստ երևույթին լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...
— Բայց ինչպե՞ս է նրան հաջողվել ձեռքերն ազատել,— տարակուսեց Գիմլին:
— Չեմ կասկածում,— փնչացրեց Գիմլին: — Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտե՞ս, դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե որոշել ես գնալ, ապա ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես՝ տապարս: Իհարկե, ոչ ծառերի համար,— շտապ ավելացրեց նա՝ զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: — Բայց եթե երեկվա ծերունին մեզ նորից հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Գնա՛նք:
Եվ նրանք մտան անտառ: Էլֆն ու թզուկը հետքերը փնտրելն ու ճանապարհի ընտրությունը թողեցին Արագորնին: Հետքեր չկային, և հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով, բայց ներքին ձայնը հուշում էր հետքագետին, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո, կրկին անգամ վերադառնալով գետի մոտ, Արագորնը նոր հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փիփինը որոշեցին հանգստանալ ու ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. ոտնահետքերը մեծ ու փոքր էին, այսինքն այսինքն՝ երկուսն էլ ողջ էին:
— Լավ նորություններ են,— ասաց Արագորնը,— բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից՝ հոբիթները հեռացել են գետից ու գնացել անտառի խորքը:
— Արդեն տեսնում եմ,— շշուկով պատասխանեց Գիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի քեզ ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն... Միանգամից չես զանազանի:
Արագորնն ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ-որ մեկը, կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Քայլում էր հոգնած՝ հենվելով ծուռումուռ փայտին, և բավական նման էր ծեր չքավորի: Գլուխը կախած էր, դեմքը չէր երևում: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին՝ իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ մեծ զորություն էր գուշակվում՝ գրեթե սպառնալիք:
Գիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան և, վերջապես, համբերությունը կորցնելով, պայթեց.
— Միթրանդի՛ր,— բացականչեց էլֆը,— Միթրանդի՛ր:
— Ասացի, չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլա՛ս,— արձագանքեց ծերունին:
Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրել էին: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին՝ չիմանալով զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:
— Մի հիշիր այդ մասին,— ասաց Գիմլին: — Ես ուրախ եմ, որ այն ժամանակ դու չես եղել:
— Լավ, իմ խիզախ թզուկ,— կրկին ծիծաղեց Գենդալֆը: — Հաճելի է իմանալ, որ բոլոր այս սխալներից բացի ճիշտ եզրակացություններ էլ են արվել: Ես առհասարակ Առհասարակ ես վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից. ի՞նչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ՝ ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Կեցցե՛ս Գիմլի՛, որդի՛ Գլոյնի: Հնարավոր է, դեռ կտեսնես ինձ ու Սարումանին միասին, և այն ժամանակ էլ կտարբերես:
— Եվ այնուամենայնիվ ի՞նչ եղավ հոբիթներին,— միջամտեց Լեգոլասը: — Մենք այսքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու, երևում է, գիտես, թե որտեղ են նրանք ու լռում ես:
— Դժվար հարց տվեցիր,— ասաց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավական երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսն այս անտառի խնամակալն է, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրի այդ հատվածում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի ու Փիփինի բախտը կարգին բերել է. նրանք հանդիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է տեղի ունեցել: Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից լուրեր է ուզում իմանալ: Ես հանդիպել եմ նրան չորս օր առաջ: Թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի հետը, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը և ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա ևս ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց Գիմլին: — Բայց դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի, թե Ֆենգորնը վտանգավոր է և ու ավելի լավ է հեռու մնալ նրանից:
— Վտանգավո՜ր է, իհարկե,— քմծիծաղեց Գենդալֆը: — Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր, քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե, իհարկե ձեզ գերի չվերցնեն և ու չտանեն Սև Տիրակալի գահի մոտ: Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր անձանցով: Եվ դու ինքդ էլ ես վտանգավոր, Ջի՛մլի, որդի Գլոյնի: Իհարկե, Ֆենգորնը վտանգավոր է, և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և ու իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը, կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է, և, թափվելով պռունկներից, խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և նրանց պատմությունը պատմածը դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին ու նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչ տեղի չի ունեցել Ավագ Դարաշրջանի ժամանակից ի վեր՝ էնտերն արթնացել են դարավոր քնից ու հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:
— Իսկ ի՞նչ կարող են նրանք անել,— զարմացած հարցրեց Լեգոլասը:
— Գնում ենք փնտրելու հոբիթներին ու Ծառմորուսի՞ն,— հարցրեց Արագորնը:
— Ո՛չ,— պատասխանեց Գենգալֆը,— մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չէ: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասում, և այդ ճակատամարտում միայն Մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով ու մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ: Շատ բան կոչնչանա պատերազմի կրակի մեջ, և հնարավոր է, որ մենք կկորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, այժմ՝ Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են:
Նա վեր կացավ և, ձեռքի ափով աչքերն արևից պաշտպանելով, նայեց արևելք: Թվում էր, թե մյուսների հայացքին անհասանելի ինչ-որ բան է տեսնում: Հետո գլուխն օրորեց ու ցածրաձայն ասաց.
— Այո՛, գալի՛ս ենք,— պատասխանեց Արագորնը: — Բայց կարծում եմ դու մեզանից շուտ կհասնես այնտեղ, եթե ուզես:
Նա վեր կացավ ու երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և ու խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնել էր ձեռքը դրած թրին՝ նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից ու հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունն անզոր էր:
— Մ՞իթե ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու մեզանից շուտ կհասնես այնտեղ,— վերջապես խոսեց Արագորնը: — Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև Տիրակալը Ինն ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Ճերմակ Հեծյալը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել Սև Անդունդից, և Մատանեկիր Ուրվականներն անզոր են նրա առջև: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:
— Այո՛, Իհարկե կգանք,— հաստատեց Լեգոլասը: — Բայց Գենդա՛լֆ, մի հանելուկ էլ բացահայտիր մեզ համար, ասա, ի՞նչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես ասի: Մի քանի բառով պատմիր, թե ինչպես փրկվեցիր:
— Մենք առանց այն էլ շատ ուշացանք,— ասաց Գենդալֆը: — Հարկավոր է շտապել: Բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենայի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:
— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Գիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել է:
— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին՝ ապառաժի մեջ: Այնտեղ ձյան մեջ մի միայնակ պատուհան կա, իսկ պատուհանից այն կողմ գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ գոգավորություն՝ իսկը ամպերից էլ վեր գտնվող արծվի բույն: Արևն անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը հարթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին դուրս նետվեց պատուհանից, ես էլ հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի ու տաք գոլորշու մեջ, սառույցը թափվում էր անձրևի պես: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: Նա, ընկնելով բարձունքից, ջարդեց լեռան լանջն ու կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ պատմի: Մերկ վիճակում ինձ վերադարձրին աշխարհ՝ կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի ու մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից ներքև տանող ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն՝ անհետացել, իսկ փլուզված սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Ես պառկած նայում էի երկնքին, աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ իր ճանկերի մեջ ու տարավ:
— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի նրան:
— Բան գտար մխիթարելու,— փնթփնթաց Գիմլին:
— Իսկ ի՞նչ ես դու ուզում,— հարցրեց Լեգոլասը: — Գուցե ուզում ես իմանալ, թե ինչ մա՞հ է քեզ սպասվումսպասում:
— Այո՛, եթե բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի փոխանցելու:
— Այդ ինչի՞ մասին եք խոսում,— աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: — Ես կարծես թե հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր ինձ, Գիմլի, որ մի պահ մտքերով ընկա՝ ընկա. խորհում էի նրա ասածների շուրջ: Նա քեզ էլ է ուղերձ հղել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.
«Փոխանցիր իմ ողջույնը Գիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:
Գենդալֆն ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ նժույգն առաջ սլացավ՝ միաժամանակ հետևելով, որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի Էնտուոշը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ո՛չ ճանապարհ, ո՛չ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր վստահ՝ առանց ընթացքը դանդաղեցնելու:
— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,— բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեքանհանգստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է:
Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով ու գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճամփորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչամոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ուղին խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճամփորդների աչքերի առաջ բոսոր գունդը գունդն սկսեց սուզվել խոտի ծովի մեջ՝ ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այդ էլ կարմիր գունդը: Ասես մայրամուտն այրվելուց լիներ:
— Ա՜յ այնտեղ Ռոհանյան լեռնանցքն Լեռնանցքն է,— ասաց Գենդալֆը՝ ցույց տալով արևմուտք: — Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է:
— Այնտեղ ծխի ամպ է գալարվում,— ասաց Լեգոլասը: — Ի՞նչ կարող է դա նշանակել: