Changes

Մորեգույն հավալուսն

Ավելացվել է 1 բայտ, 14:04, 26 Հունիսի 2017
/* Լուն */
Թե ինչ է «սա» ձևակերպել չկարողացավ, բայց պարզ էր, որ մի ինչ֊որ սարսափելի բան։
Շուրայից հետո արթնացավ նախասենյակում գորգի վրա քնած Ֆյոդորը և լայն հորանջելով ու թափահարելով բրդոտ գլուխը մտավ սենյակ։ Ուշադիր զննեց բոլորիս, չհասկանալով գիշերային այս խառնաշփոթի պատճառը թռավ բազմոցի վրա, փռվեց ողջ երկարությամբ, մռութը դրեց առջևի թաթերի վրա և սկսեց սպասել , թե ինչ է լինելու հետո։ Ֆյոդորը՝ մեր էրդելտերյերն է, որի վեց տարին նոր է լրացել։
Հեռացնելով կանանց, ես ինքս վերցրի պինցետը, բայց նորից անվարժ գործեցի և ոչինչ չկարողացա անել, միայն ավելի խորը ընկղմեցի միջատին, քան մինչ այդ էր։ Մինչ ես չարչարվում էի, Վարվառան համարձակվեց հեռախոսով արթնացնել ծանոթ բժշկին։ Նա, հորանջելով խոսափողի մեջ ասաց, որ եթե մենք անմիջապես չենք հանել լունլվին, հետագան պետք է վստահել միայն մասնագետներին։ Որովհետև եթե իմ մեջ մնա այդ զզվելի արարածի թեկուզ մի փոքրիկ կտոր, կարելի է սպասել ամենատխուր հետևանքների, ինչպիսին են վերը նշածներս։ Իսկ իրադարձությունը տեղի էր ունենում շաբաթ օրվա գիշերը։ Իմ ու Վարվառայի բախտը միշտ բերում է։ Բոլոր անախորժությունները տեղի են ունենում շաբաթից կիրաակի ընկած գիշերը, երբ ոչ աշխատանքային օրեր են, ծանոթ բժիշկները անջատում են իրենց բջջային հեռախոսները և խմում․ թերապևտները՝ գործի տեղից վերցրած սպիրտը, իսկ վիրաբույժները հիվանդներից նվեր ստացած ֆրանսիական կոնյակը։ Վարվառան ասում է, որ պետք է «Շտապօգնություն կանչել։ Ես փորձեցի առարկել, բայց համաձայնեցի, մտածելով, որ «Շտապօգնությունը» լվի համար հազիվ թե գա, բայց կարող է օգտակար խորհուրդ տալ։ Սովորաբար, ինչպես լսել եմ, «Շտապօգնությունը» գալուց առաջ մի հարյուր գործին վերաբերող և անիմաստ հարցեր է տալիս․ որ տեղն է ցավում, ինչպիսին է ցավը, սառչում են արդյոք ոտքերը, կապտում են ձեռքերը և քանի տարեկան է հիվանդը, մտածում են, գուցե, ապրել է՝ հերիք է, արժե՞ արդյոք նրա համար բենզին վառել, առանց այդ էլ պետությունը թոշակների վրա չափից ավելի է ծախսել։
== Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին==
23
edits