Changes

Ռոբինզոնը ջունգլիներում

Ավելացվել է 2141 բայտ, 20:40, 14 Օգոստոսի 2017
/* XIII */
Եվ ա՛յ քեզ հրաշք, տեսողությունից կորցնելով այծյամին՝ ագռավները հիասթափված կռկռացին ու թռան֊գնացին։ Իսկ գուցե պարզապես գնացին քնելո՞ւ։
Արդեն մթնում էր։ Եվ ինչո՞ւ են սեպտեմբերյան երեկոներն այդքան կարճ։ Արևը չի հասցնում մայր մտնել, և աղջամուղջին փոխարինեփոխարինելու է գալիս գիշերը։ Երբեմն ուտել անգամ չես հասցնում։ Ի դեպ, ուտելու մասին։ Ռոբերտի ստամոքսում վաղուց դատարկություն է։ Բայց դա դժբախտություն չէ․ շուրջը մոշի թփեր են։ Սովից չես մեռնի։ Այծամի համար մի բուռ մոշ հավաքելով՝ Ռոբերտը մտավ հյուղակ։ Է՛հ, եթե ներսում այսպիսի խավար չլիներ։ Հատապտուղը բոլորովին էլ չմեղմացրեց քաղցը։ Նույնիսկ ընդհակառակը։ Դե, ի՞նչ կարող էր անել։ Բայց դրա փոխարեն վախենալ էլ պետք չէ։ Ռոբերտն սկսեց մտածել մոր մասին։ Հավանաբար, հրդեհն արդեն մարել էին, եթե իրոք եղել էր։ Եվ մայրը հիմա, հալից ընկնելով, որդուն է որոնում։ Նա չէ՞ որ կարող էր մտածել, թե Ռոբերտը խեղդվել է։ Իսկ եթե Բոսսոն վազել է ոչ թե բժշկի ետևից, այլ տո՞ւն։ Դա ավելի վատ կլինի։ Իսկ ի՞նչ պատահեց Քային․․․ Հազարավոր գարցեր, և ոչ մի պատասխան։ Այծյամը անհանգիստ շարժվեց։ Գոնե նա շուտ քներ։ Այդ ժամանակ կկարողանար արագ վազել տուն։ ― Քնիր, ― շշուկով խնդրեց Ռոբերտը։ ― Իսկ ես կվազեմ տուն։ Նույնիսկ Ռոբինզոնը առաջին գիշերը քիչ մնաց վախից մեռներ։ Ճիշտ եմ ասում, այդպես է գրված գրքում։ Քնի՛ր։ Այդպիսի պստլիկ խրճիթում կարելի է երգել, բայց միայն չաթազանց մեղմ։ Որովհետև մութը գնալով խտանում էր։ Իսկ մթության մեջ չեն գոռում։ Մթության մեջ ամեն ինչ խաղաղվում է ու անլսելի դառնում։ Հատկապես անտառում։