Changes
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Կապուտիկյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
==ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՆՈՐ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԻՐՈ ԵՐԳԵՐ==
===ԻՆՉՔԱ՜Ն ԽԻՆԴ ԿԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ===
<poem>
Ինչքա՜ն խինդ կա իմ սրտում,
Կյանքի թափ կա իմ սրտտում,
Ես ջահել եմ եռանդուն,
Արև աշխարհ իմ սորտում։
Յարս ինձ հետ բանվոր է,
Արև ունի իմ սըրտում,
Յարս կարմիր զինվոր է,
Նրա հուրն է իմ սըրտում։
Ինչքա՜ն խինդ կա իմ սըրտում,
Կյանքի թափ կա իմ սըրտում,
Ես ջահել եմ, եռանդուն,
Արև աշխարհ իմ սըրտում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
===ՄԻԱՍԻՆ, ՄԻԱՍԻՆ===
<poem>
Գընանք արտը միասին, միասին, միասին,
Բանենք, դատենք, աշխատենք միասին, միասին,
Կոմսոմոլ սիրուն աղջիկ, սև՛ աղջիկ, սե՛ր աղջիկ,
Գընանք հանդը, մութլուսին, մութլուսին, մութլուսին։
Խըշխըշում են արտերի, վարդերի ծովերը,
Սըվսըվում են դաշտերի, արտերի հովերը,
Ու ամենքը միասին, միասին, միասին
Փըսփըսում են նոր կյանքի աշխատանքն ու սերը։
Կոմսոմոլ սիրուն աղջիկ, սև՛ աղջիկ, սե՛ր աղջիկ,
Գընանք արտը մութլուսին, մութլուսին, մութլուսին,
Բանենք, դատենք, աշխատենք, ջան աղջիկ, ջան աղջիկ։
Ու ետ դառնանք միասին, միասին, միասին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Խ. Դաշտենցի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
===ԾԻԼ, ԾԻԼ===
<poem>
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծիլա
Ծի՛լ, ծի՛լ, ոսկիս կըցոլա,
Էն արևին շող կըտա,
Էն ծաղկանցը ցող կըտա,
Կանաչ դաշտի բուրվառն է,
Կարմիր վարդի հոտ կըտա։
Ծի՛լ, ծի՛լ ծի՛լ, ծիլա,
Ծի՛լ, ծի՛լ, ոսկիս կըցոլա,
Էսպես անուշ երեխա
Սեր ու ծիծաղ շաղ կըտա,
Ալար-դալար կըռներով
Կոտրած սըրտիս սյուն կըտա
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծիլա,
Ծիլ, ծիլ, ոսկիս կը ցոլա,
Ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ, ծի՛լ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Խնկոյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
ՄԱՐՈՆ ՈՒ ՍԱՐՈՆ
::::<small>(Դուետ)</small>
<poem>
'''Սարո.'''— Գարուն եկավ, Մարո ջան,
::Արևն ելավ վառուն,
::Քըչքըչում են, յարո ջան,
::Սառն աղբյուրներն, առուն,
::Մեր երկիրն էլ, Մարո ջան,
::Ոնց որ ծաղկած գարուն.
::::Էս ի՜նչ անուշ ու վառ ես,
::::Ջա՜ն, սովետի երկիր։
'''Մարո.'''— Արև ելավ, Սարո ջան,
::Պաչեց դոշը սարի,
::Տըրակտորդ, յարո՛ քան,
::Քըշիր, դեսը արի,
::Թևըդ քըշտիր, Սարո ջան,
::Մեր արտերը վարի.
::::Էս Ի՜նչ անուշ ու վառ ես,
::::Ջա՜ն, սովետի երկիր։
'''Սարո.'''— Մեր գեղումը, Մարո ջան,
::Կինբաժին ես դառել,
::Սաղ կանանցը, յարո ջան,
::Ժողովի ես տարել,
::Հին ադաթը, Մարո ջան,
::Ոտնատակ ես արել.
::::Էս ի՜նչ անուշ ու վառ ես,
::::Ջա՜ն, սովետի երկիր։
'''Մարո.'''— Գեղխորհըրդում, Սարո ջան,
::Նըստել ես դու ժողով,
::Թուխ երեսիդ, յարո ջան,
::Լուսաբացի շողով,
::Կուլակները, Սարո ջան,
::Բըռնվել են դողով.
::::Էս ի՜նչ անուշ ու վառ ես,
::::Ջա՜ն, սովետի երկիր։
'''Սարո.'''— Ջահել ես դու, Մարո ջան,
::Ոնց որ կարմիր խընձոր,
::Աշխատում ես, յարո ջան,
::Արտումդ ոնց հընձվոր,
::Դու մեր գեղին, Մարո ջան,
::Արևի շող ոնց որ.
::::Էս ի՜նչ անուշ ու վառ ես,
::::Ջա՜ն, սովետի երկիր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Վշտունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
===ԿՈՄՍՈՄՈԼ ԷՆ ՏՂԵՆ===
<poem>
Կոմսոմոլ էն տըղեն,
Աչքրս վըրեն մընաց,
Հըրեն ճամփի վըրեն
Ձիով էն ո՞ւր գընաց։
Սիրտըս տարավ իր հետ,
Կյանքըս էլ ո՞ր մենաց,
Կոմսոմոլ էն տըղեն
Ինձ թողեց, ո՞ւր գընաց։
Լուսըդ խավրի, այ դուշման,
Դու անարև մընաս,
Կոմսոմոլ էն տեղեն
Առանց բարև գընաց։
Կոմսոմոլ ա՛յ տըղա,
Աչքըս վըրեդ մընաց,
Ասես սըրտիս վըրա՝
Ձիդ դոփելով գընաց։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյաւնի'''</FONT>
===ԵՍ ՆՈՒՌ ԵՄ===
<poem>
Ես նուռ եմ, սիրով հուր եմ,
Զահել տըղին մըրմուռ եմ,
Արազի պես լափ կըտամ,
Սեր ու սովդա կըվառեմ։
Ա՜յ տըղա, հանդ ես գընում,
Կոլեկտիվ արտ ես գընում,
Կեպին թեքել ես ճակտիդ,
Էնպես հըպարտ ես գընում։
Տրակտորը քըշում ես,
Մըրգով լիքը աշուն ես,
Աչքով, ունքով ես անում,
Սիրտ ու հոգիս մաշում ես։
Համ խելոք ես, համ լավ ես,
Դու ակտիվ կոմսոմոլ ես,
Կոլեկտիվըդ շեն մնա,
Սիրով ու սուփրով բոլ ես։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Տարոնցու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
===ՄԻ ԵՐԳ ԳՒՏԵՄ===
<poem>
Մի երգ գիտեմ ես աննըման,
Հը զոր մուրճի թափի նըման,
Որոտի պես հատու, խրոխտ
Մի երգ գիտեմ ես աննըման։
Ծընվել է նա մութ հանքերի
Մետաղակուռ երակներից
Ու ձայն առել քըլունգների
Ցասկոտ ու շեշտ հոց զարկերից։
Սընունդ առել՝ ջիղ ու արյուն,
Բանուկ, ջըլոտ բազուկներից,
Գործարանը խինդ ու ավյուն
Հընչել նըրան իր ժըխորից։
Հե՛յ, իմ երգը միշտ աննըման,
Հըզոր մուրճի թափի նըման,
Որոտի պես հատու, խրոխտ,
Մի երգ գիտեմ ես աննըման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Հակոբյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
===ՀՈՎԵՐ, ԻՆՁՆԻՑ ԲԱՐԵՎ ՏԱՐԵՔ===
<poem>
::::'''Մեներգ'''
Հովեր, ինձնից բարև տարեք,
Համբույր տարեք բոլորին,
Երկրի հեռու սահմաններում
Հայրենիքի զինվորին։
::::'''Բոլորը'''
Ծաղիկների բույրեր տարեք
Ու հով տարեք շոգ օրին
Հեռու-հեռու երկըրներում
Շեկ արտերի հընձվորին։
::::'''Մեներգ'''
Եվ իմ սիրտը տարեք, հովեր,
Աշխատանքի զինվորին,
Նոր աշխարհը կառուցողին,
Մեր հարազատ բանվորին։
::::'''Բոլորը'''
Տարեք, հովեր, անուշ հովեր,
Ուրախության այս օրին
Հոգիս տարեք, սիրտըս տարեք,
Ա՜խ, բոլորին, բոլորին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ===
<small>('''Կարոտ''')</small>
<poem>
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն.
::Տեսնեի այն առուն
::Կարոտով ես անհուն,
::Ուր ամեն մի գարուն
::Ջըրերով վարարուն
::Կարկաչում էր սարերում։
Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
::Լինեի հանդերում,
::Մեր կանաչ մարգերում,
::Ուր ծաղկունքն են բուրում,
::Ուր մանուկ օրերում
::Հովն էր ինձ միշտ համբուրում։
Հայրենիքն իմ սրտում
Թե չընկնեմ ես մարտում,
::Ա՜խ, իմ մայր թանկագին,
::Տուն կըգամ ես կրկինք
::Կսփոփեմ քո հոգին
::Համբույրով սրտագին,
::Կըսեղմեմ քեզ իմ կրծքին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԱՂԲՅՈՒՐՒ ՄՈՏ===
<small>('''«Անահիտ» կինոֆիլմից''')</small>
<poem>
Ես ծարավ էի, աղբյուր, ջուր տվիր,
Քո պաղ ջրի հետ սըրտիս հուր տվիր,
Թե չեմ հասնելու ես իմ մուրազին,
Սիրո կրակն ինձ ինչո՞ւ զուր տվիր։
Երբ տխրել եմ ես, շամբին եմ նայել,
Երբ լաց եմ եղել, ամպին եմ նայել,
Տեսքիդ կարոտով աղբյուրի ափին
Թեքվել եմ ու քու ճամփին եմ նայել։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ՍԵՎԱՆԻ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ԵՐԳԸ===
<poem>
Զըմրուխտ ջըրեր, կապույտ Սևան,
Զուգել է ձեզ գարնան արփին,
Ծըփում եք դուք, սրրտի նըման,
Նայում եք ձեր կանաչ ափին։
Կանցնեն օրեր, կանցնի տարին,
Լույս կըդառնաք, կապույտ ջըրեր,
Ձեր ցոլքի մեջ մեր աշխարհին
Կընայի ջինջ հայացքը մեր։
Կրժպտաք դուք վառ լույսերով
Ամեն անցնող ու դարձողիին,
Չըմոռանաք հիշել սիրով
Ջըրերից լույս կառուցողին։
Ասեք եկող սերունդներին,
Դուք լույս դարձած, կապույտ ջրեր,
Նըրանք մեզ սիրտ ու սեր տըվին,
Որ լույս լինի ճամփեքը ձեր։
Զըմրուխտ ջըրեր, կապույտ Սևան,
Զուգել է ձեզ գարնան արփին,
Ծեփում եք դուք սըրտի նըման,
Նայում եք ձեր կանաչ ափին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ===
<poem>
Աշխատում ենք օր ու գիշեր,
Գործարանում ու հանքերում,
Կառուցում ենք երկիրը մեր,
Եվ կոմունիզմ մեր աշխարհում։
::Զարկ, զարկ, զարկ, զարկ, զարկ։
Մենք չենք ուզում մահ ու արյուն,
Մենք ոչ ոքից չենք վախենում,
Մենք սահմանին կանգնած արթուն,
Խաղաղություն ենք ցանկանում։
Իսկ թե վառի թշնամին նենգ,
Կըռվի հըրդեհն իր դարանում.
Կըրծքերով մեր կրպաշտպանենք,
Մենք կոմունիզմ մեր աշխարհում։
::Զարկ, զարկ, զարկ, զարկ, զարկ։
Մենք չենք ուզում մահ ու արյուն,
Մենք ոչ ոքից չենք վախենում,
Մենք սահմանին կանգնած արթուն,
Խաղաղություն ենք ցանկանում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀՈՎՏԻ ԵՐԳԸ===
<poem>
Զարթնել ես, Արարաւտ, ժպիտ կա դեմքիդ,
Զանգուն գոտի արած, կապել ես մեջքիդ,
Նայում ես դու զըվարթ, բացվել է գարուն,
::::Լե՛, լե՛, լե՛, լե՛,
::::Լե՛, լե՛, լե՛, լե՛,
Քո դեմ երկիրն է մեր ծաղկով զարդարուն.
::::Լե՛, լե՛, լե՛, լե՛,
::::Հայրենիք ընծա։
Հպարտ ճակատդ վեր, հայրենիք ցնծա,
Անուշ երգերը մեր լինեն քեզ ընծա։
Հիմա մեր աշխարհում նոր կյանք է եռում,
Ջրի հևքից քամված լույսեր են վառվում,
Եկել են նոր կարգեր, ծրնվել են նոր մարդիկ,
::::Լե՛, լե, լե, լե՛...
Ապրում են բախտավոր, ազատ, երջանիկ,
::::Լե՛, լե՛, լե՛, լե՛...
Հպարտ ճակատդ վեր, հայրենիք ցնծա,
Անուշ երգերը մեր լինեն քեզ ընծա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԲԱՆԱԿ ԵՄ ԳՆՈՒՄ===
<poem>
— Բանակ եմ գընում, սիրասուն մայրիկ,
Քեզ մնաս բարով եմ ասում, մայրիկ.
Բանակ եմ գընում, մայրիկ, ընկերներիս հետ, մայրիկ,
Հերոսի փառքով, մայրիկ, կըգամ մի օր ետ։
— Քեզ բանակ ճամփեմ, մեռնեմ քո ճամփին,
Թըռչող հավք լինեմ, թըռնեմ քո ճամփին.
Գընա՛, իմ ջիվան, գնա՛, գնա՛, իմ հըպարտ արծիվ,
Հաղթիր թշնամուն, որդի, ետ վերադարձիր։
— Տոն է խնդության քո որդուն, մայրիկ,
Ես այսօր տվի սուրբ երդում, մայրիկ,
Երդում եմ տվել, մայրիկ, լինել անվեհեր մարտիկ,
Թշնամու հանդեպ անհաղթ մի առյուծ Մհեր։
— Լինեմ քեզ մատաղ, ի՛մ արծիվ, գնա՛,
Սար ու ձոր անցեր, քաջ կռվիր, գընա։
Իմ անուշ բալա, գնա , կաթըս քեզ հալալ, գընա՛,
Մեր Հայրենիքին, բալա, քեզ մատաղ արա։
— Հայրենիքս ինձ շունչ և կյանք է տվել,
Պողպատ մկաններ, կուռ կամք է տվել.
Պաշտպան կըկանգնեմ, մայրիկ, ինձ կյանք տվողին, մայրիկ,
Մեր սովետական ծաղկող հայրենի հողին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Վշտունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Միրզայանի'''</FONT>
===ՔՆՔՈՒՇ ՀՈՎԻԿ===
<poem>
Քընքուշ հովիկ, իմ նազելուց
Քաղցըր բուրմունք հետըդ բե՛ր,
Վիշտս ու ցավըս շուտ փարատի՛ր,
Սիրո բարև հետըդ բե՛ր։
::Շո՛ւտ, մատըռվակ, ոսկի թասով,
::Վարդի գույնով գինի բեր,
::::::Գինի բեր։
Անուշ խոսքեր սիրուն սրրտի
Պարտեզներից քաղի՛ր, բեր.
Ջերմ համբույրի, ծով կարոտի
Ծաղիկ-ծաղկունք հետդ բեր։
::Շո՛ւտ, մատըռվակ, ոսկի թասով,
::Նըռան փայլով գինի՛ բեր,
::Գինի բեր, դինի բեր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի,'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Մ. Մազմանյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶԱԿԱՆ ԵՐԳ===
<small>('''Դուետ''')</small>
<poem>
'''Տղա.'''— Տրակտորով վարել եմ արտը,
::Արտում ծաղկար, դու իմ վարդը,
::::Դու իմ վարդը,
::::Սեր ու զարդը։
::Թե որ դու կաս, էլ ի՞նչ է ինձ դարդը։
'''Աղջիկ.'''— Հողի կրծքում խորն է հերկըդ,
::Իմ սըրտում էլ՝ քաղցրը երգըդ,
::::Քաղցըր երգըղ,
::::Սիրուն տեսքըդ,
::Յար, սրտիս սերն էլ՝ թող լինի բերքըդ։
'''Տղա.'''— Արտերի ցորենը խաս է,
::Հասկը քեզ պես ոսկեվարս է,
::::Իմ մուրազը,
::::Ոսկեվարսը,
::Ջա՜ն, իմ հոր ու մոր գովական հարսը։
'''Աղջիկ.'''— Արտ ու տուն լըցրել է բարը,
::Իմ կոլխոզնիկ ջիվան յարը,
::::Ջա՜ն իմ յարը,
::::Մինուճարը,
::Իմ սըրտի, իմ սիրո դեղ ու ճարը։
'''Տղա.'''— Ունքըդ կամար, աչքըդ նուշ է,
'''Աղջիկ.'''— Մեղր ու շաքրից սերըդ անուշ է,
'''Միասին.'''— Սերն անուշ է,
::Յարն անուշ է,
::Ջա՜ն, սովետական երկիրն անուշ է։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Հարությունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե. Սահառունու'''</FONT>
===ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵ՞Ս ԴՈՒ...===
<poem>
Արդյոք գիտե՞ս դա, որ չեմ մոռացել,
Ամեն, ամեն օր կարոտում եմ ես,
Հոգիս թևավոր թռչուն է դարձել,
Եվ հեռուներում որոնում է քեզ։
Որոնում է քեզ քնած թե արթուն,
Եվ թվում է, թե ահա կերևաս, ահա կերևաս,
Լուռ կնայեն ինձ աչքերդ ժպտուն,
Իմ լավ, իմ մաքուր, իմ անուշ երազ...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԽԱՂՈՂԱՔԱՂ===
<poem>
Այգիների մեջ խաղողն է հասուն, (2)
Քաղենք մենք ուրախ երգով ու տաղով, (2)
::::Երգով ու տաղով,
::::Երգով ու տաղով, արի.
Ողկույզներն են մեզ ժպտում ու նազում, (2)
Զուգվել են նրանք արևի շողով։
::::Արևի շողով։ (2)
Թըփից-թուփ ընկած խաղող եմ քաղում, (2)
Կոլխոզնիկ տղա մեր այգին արի, (2)
::::Մեր այգին արի,
::::Մեր այգին արի, արի,
Արևի ոսկի շողերն են մարում, (2)
Նայում եմ կանգնած քո ճանապարհին,
::::Քո ճանապարհին։ (2)
::::Արի, արի, արի, արի, (2)
::::Նայում եմ կանգնած (2)
::::Քո ճանապարհին, (2)
::::Արի, արի, արի, արի։ (2)
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶԱԿԱՆ ՔԱՌՅԱԿՆԵՐ===
<poem>
Հեյ, հեյ, իգիթ եմ ես,
Քյոռօզլու ձին տակիս,
Թե կա ուրիշն ինձ պես,
Ամոթ իմ գըդակիս։
::Օգնենք, հարևաններ,
::Թիկունք լինենք իրար,
::Դառնա կոլխոզը մեր
::Անհաղթելի մի սար։
Հեյ, հեյ առատ բերքով
Տարին կըբոլորեմ,
Կելնեմ հաղթանակով,
Բեղըս կոլորեմ։
::Օգնենք, հարևաններ...
Հեյ, հեյ ասլան տղերք,
Քույրեր խանդութ խաթուն,
Մեր աշխարհին բերեք
Բերքի առատություն։
::Օգնենք, հարևաններ...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սաթյանի'''</FONT>
===ԱՆԳԻՐ, Ե՛Վ ԱՆՀԱՅՏ===
<poem>
Անգիր, և՛ անհայտ, և՛ անհիշատակ՝
Ամայի դաշտում մի գերեզման կա,—
Ո՞վ է հող դառնում այդ լուռ քարի տակ,
Ո՞վ է լաց եղել այդ քարի վրա։
Համր քայլերով դարերն են անցնում,
Արտույտն երգում է իր գովքը գարնան.
Շուրջը ոսկեղեն արտերն են եփում,—
Ո՞վ է երազել և սիրել նրան...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Քոչարյանի'''</FONT>
===ԶՄՐՈՒԽՏՅԱ ԵՐԳԵՐ===
<poem>
Զմրուխտյա երգեր, երազներ շքեղ,
Գարնան վարդի հետ եկան, գնացին,
Համբույր ծաղկաբույր և սեր հրաշագեղ
Գարնան հովի հետ եկան, գնացին։
Ուրիշի նման բույն չըշինեցիր,
Կյանքի մրըրկով զարկված թռչուն,
Ու հիմա մենակ ու որբ մնացիր,
Եվ թարմ տարիներդ եկան, գնացին։
Անտուն մնացիր ու թափառական,
Ընկեր բարեկամ եկան, գնացին,
Մոլոր ճամբեքում մնացիր մոլոր,
Քարավան, երամ եկան, գնացինք
Ու հիմա աշնան մեգի մեջ խավար,
Ականջդ հառած սրտիդ լուռ լացին,
Օտար ափերում կանգնել ես շվար,
Ինչ որ ունեիր, անդարձ գնացին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Քոչարյանի'''</FONT>
===ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ===
<poem>
Սեղանն է առատ,
Դիմացն՝ Արարատ,
Հընչում են երգեր
Ուրախ ու զըվարթ։
::Լըցնենք, ընկերնե՛ր,
::Բաժակները լի,
::Թող Հայոց գինին
::Մեզ անուշ լինի։
Փառք տանք մայր հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին։
::Լըցնենք, ընկերնե՛ր...
Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին։
::Լըցնենք, ընկերներ...
Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Հայոց աշխարհի
Արևը պայծառ։
::Լցնենք, ընկերնե՛ր...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶԱԿԱՆ ՊԱՐԵՐՔ===
<poem>
Ուռենուց բար չի չինի,
Սըրտումըս դարդ չի լինի,
Կոլխոզի արտի միջին
Չաշխատող մարդ չի լինի։
Մեր արտի հողն եմ սիրում,
Այսօրն ու վաղն եմ սիրում,
Լիառատ մրգով եմ հասուն
Կոլխոզի բաղն եմ սիրում։
Արազը լափ է տալիս.
Մեր արտը ծափ է տալիս,
Այս օրվա բերքը հասուն
Եռանդ ու թափ է տալիս։
Արտերի ցողն եմ սիրում,
Մեծ մարտի փողն եմ սիրում,
Երեկվա կռվի պահին
Թշնամու դողն եմ սիրում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Շիրազի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
===ՀԵ՜Յ ԱՐԱԳԱԾ===
<poem>
Հե՜յ, Արագած, ալ-լալ հագել
Ո՞ւր կըթըռնիս իմ երգի պես։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Արագած.
Բարձըր սար, հով-զով սար։
Հե՜յ, սըրտիս խորքեն է, ելե, կանգնե,
Երկինք կերթաս իմ սիրուս պես,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Արագած,
Բարձըր սար, հով-զով սար։
Քո լալազար, ծիծղուն ծաղկունք
Իմ վառ սերեն բույր կառնին,
Զառ Մանթաշի թև ու թռչունք
Իմ բըլբուլեն ձեն կառնին,
Իմ վարդ սերեն ձեն կառնին։
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ։
Հե՜յ ջան, հա՛ ջա՜ն, ցողն ու ակունք
Սըրտիս խորքեն ծին կառնին.
Օ՜յ, 'օ՜յ, օ՜յ, Արագած,
Բարձըր սար, հով-զով սար։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Հ. Ստեփանյանի'''</FONT>
===ԲԻՆԳՅՈԼ===
<poem>
Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվեշարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի։
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուք մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ.
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի։
Պաղ, պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի,
Դեռ չտեսած յարիս, սիրտըս չի բացվի.
Ինձ ի՞նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի։
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քուրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Եղանակ՝ '''Ժոդովրդական'''</FONT>
===ԱՐԻ ԱՂՋԻԿ===
<poem>
Սարի աղջիկ, մեր նոր հանդում,
Հայացքըդ ջինջ հուր հրավառ,
Համայնքի ծով հասուն արտում
Աշխատում ես դու միշտ հպարտ։
::Արի աղջիկ, սարի աղջիկ,
::Սովետական դարի աղջիկ։
Արտի միջին քաղ ես անում
Քո հաղթական կուռ ձեռքերով,
Հասկերի հետ խաղ ես անում
Սիրտըդ լցված հուր երգերով։
::Արի աղջիկ, սարի աղջիկ,
::Սովետական դարի աղջիկ։
Աշխատանքով տարվել ես դու
Արևաշող մեր նոր հանդում,
Արևի պես վառվել ես դու
Իմ երգառատ ջահել սրտում։
::Արի աղջիկ, սարի աղջիկ,
::Սովետական դարի աղջիկ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Լեռնունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Միրզոյանի'''</FONT>
===ԳՐԿԻՐ ԻՆՁ ՄԵՂՄԻԿ===
<poem>
::Գրկիր ինձ մեղմիկ,—
Քո կախարդ գրկում
Ես զգում եմ ինձ
Իմ հայրենիքում։
::Ծիծաղում ես դու՝
Ուրախ ու անմեղ,
Մեր դըռան, ասես,
Աղբյուրն է բյուրեղ։
::Շըշնջում ես դու
Այնպես հեզ, անուշ,
Ասես, մեր դաշտի
Հովիկն է քնքուշ։
::Ու երբ խաղում ես
Իմ մազերի հետ,—
Վառ մանկությունս
Ինձ դառնում է ետ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Հ. Ատեփանյանի'''</FONT>
===ՍՈՆԱ ՋԱՆ===
<poem>
Արևն ելավ, արտը ծըփաց,
Քամին երգեց, Սոնա ջա՜ն.
Մեր մաշինեն արտը գընաց,
Դե շուտ, շտապիր, յարո ջա՜ն։
Ջըրանցքն եկավ, արտը ջըրեց,
Արտը աճեց, Սոնա ջա՜ն.
Հասկը ելավ, հերկը ծածկեց,
Արտն է հասել, յարո ջա՜ն։
Ցորնի արտը, տե՛ս, ինչպես վառ
Շողշողում է, անուշ ջա՜ն.
Ոսկե ծամիկ աղջկա նըման
Նազն է անում, յարո ջա՜ն։
Արևն ելավ, շողքը գըցեց
Հանդի վրա, անուշ ջա՜ն,
Հորձանք տըվեց ու սըվսըվաց
Ոսկի արտը շորորան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Աղավնու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶԻ ԱՂՋԻԿ===
<poem>
Կանգնել ես հըպարտ կոլխոզի դաշտում,
Այտերըդ՝ ձեռքիդ հասկերի պես վառ.
Ու քո վառ սերդ է ծաղկել իմ սըրտում,
Կոլխոզի՛ աղջիկ, աչերըդ պայծառ։
::Հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՜յ,
::Ջան, շահե՛լ աղջիկ, հաստատ ու համառ,
::Վառ երգեր եմ ես հյուսել քեզ համար։
Մեր ընթացքի հետ այս արագահոս,
Անվախ քայլում ես դու մեզ հետ առաջ.
Դարձել ես մեր նոր օրերի հերոս,
Կոլխոզի՛ աղջիկ, և՛ արի, և՛ քաջ։
::Հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՜յ,
::Ջան, շահե՛լ աղջիկ, հաստատ ու համառ,
::Վառ երգեր եմ ես հյուսել քեզ համար։
Մի անհուն սիրով ես քեզ սիրեցի
Ծըփան արտերի ոսկեվառ գըրկում,
Անունըդ այնպես պայծառ գրեցի,
Կոլխոզի աղջիկ, իմ սիրո գրքում։
::Հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՛յ ջան, հե՜յ,
::Ջան, շահե՛լ աղջիկ, հաստատ ու համառ,
::Վառ երգեր եմ ես հյուսել քեզ համար։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Կորյունի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ԼՈՒՅՍԸ ԲԱՅՎԵՑ===
<poem>
Լույսը բացվեց, գընամ հանդը,
Կանաչել են սարն ու արտը.
Էն տրակտոր քըշող տըղան
Ինձ է կանչում, մեռնեմ նըրան։
Արևի հետ զարթնել է նա,
Զըրընգում է երգը նըրա,
Անուշ երգող ջահել տըղան,
Ջան, իմ յարն է, մեռնեմ նըրան։
Հասակն ասես սոսի լինի,
Գիշերից սև աչեր ունի,
Գարունքից էլ սիրուն տըղան
Գերել է ինձ, մեռնեմ նըրան։
Դոշին բացված կակաչ ունի,
Շախ ծիծաղի խոսքեր ունի,
Գեղածիծաղ անուշ տըղան
Սըրտիս զարդն է, մեռնեմ նըրան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Աղասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Միրզոյանի'''</FONT>
===ԳԱՐՆԱՆ ԳԵՏԵՐ===
<poem>
Գարնան դետեր, ելման գետեր,
Ուրախ գետեր, ուրախ սրտեր,
Երանի թե սիրտս թռչեր,
Ձեր գլգլան գիրկը նետվեր։
Կոլխոզային ծով դաշտերից
Ձեզ արտերն են կանչում, գետեր,
Այգիներից հով, ծաղկալից
Ձեզ ծառերն են կանչում, գետեր։
Գարնան գետեր, ելման գետեր,
Ջրում եք դուք հանդեր, արտեր,
Գալարում են, կանաչ հագնում,
Կարմիր կապում հասկեր, վարդեր։
Գարնան գետեր, ելման գետեր,
Կտրեք, անցեք դար ու դաշտեր,
Հողի շըթին ջուր շաղե՛ք, ջուր,
Գարնան գետե՛ր, ուրախ սրտե՛ր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Աշոտ Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶԱԿԱՆ===
<poem>
Մեր դեմ ծըփում են
Կոլխոզական դաշտերն անծայր,
Ոսկե հասկեր են
Մեզ ժըպտում սիրով պայծառ.
Եվ մեր սըրտում անմար
Շողեր երջանկության,
Քեզ ենք գովում,
Սովետական մեր Հայաստան։
Թափել ենք մենք անհուն եռանդ
Բերքն է ծովից առատ,
Կյանքը միշտ զըվարթ.
Թող միշտ հըզոր,
Հաղթող լինի
Ազատ ու նոր
Հողըն հայրենի։
Ցորեն հընձենք, ջան,
Երգեր հյուսենք, ջան,
Անուշ Հայաստան.
Աշխատանքով հերոսական
Գընանք դեպի լույս ապագան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Հարաթյունյանի'''</FONT>
===ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՎԱԼՍ===
<poem>
Ազատ աշխարհում, մեր նոր աշխարհում,
Ծաղկում են հավետ երգեր, խինդ ու սեր,
::Վառվում են, վարարում
::Մեր սրտում հույզերը,
::Լույս գալիքն ենք կերտում
::Մենք օր ու գիշեր։
::Զնգուն երգն է մեր
::Ամեն տեղ հնչում,
::Ուրախ ջահելներ,
::Մենք ձեզ ենք կանչում,
::Մեր երկինքն անամպ,
::Մեր հոգին՝ հզոր,
::Արբած խնդությամբ՝
::Պարում ենք այսօր։
Անգին Հայրենիք, մոր պես սիրասուն,
Տալիս ես դու մեզ երգեր, խինդ ու սեր,
::Գարնան պես երազուն,
::Մեր սրտում Հույսեր,
::Լույս գալիքն ենք կերտում
::Մենք օր ու գիշեր։
::Անմար լույսն է մեր
::Ամեն տեղ հաղթում,
::Մայրեր, մանուկներ
::Մեզ կյանք են մաղթում։
::Մեր կրակն անշեջ
::Շուռ կտա սարեր,
::Ուզում ենք անվերջ
::Ապրել ու սիրել։
Մեզ պես երջանիկ ո՞վ կա աշխարհում,
Երկիրն է դարձել գարուն, խինդ ու սեր,
::Վերելքի պայքարում
::Առնելով թևեր՝
::Լույս գալիքն ենք կերտում
::Մենք օր ու գիշեր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմեն'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
===ԾԱՐԱՎԱԾ ՍԻՐՏ===
<small>('''Դուետ''')</small>
<poem>
::::'''Աղջիկ'''
Կուժն առա՛, ելա, գընացի սարը,
Կանգնել էր ճամփիս իմ ջիվան յարը,
Եմ ջիվան յարը գերանդին ուսին,
Իմ սիրտը այրող ժըպիտն երեսին։
::::'''Տղա'''
Ա՜յ կանաչ կոկոն՝ անթառամ վարդի,
Ա՜յ կարմիր կակաչ՝ կոլխոզի արտի,
Արևովըդ էրվա, տես՝ ի՞նչքան տոթ է,
Մի կաթիլ ջուր տուր, ծարավըս կոտրի։
::::'''Աղջիկ'''
Քեզ համար չեմ ես էս ջուրը բերել,
Բայց, որ ուզում ես, առ, խըմի, շահել,
Մենակ իմ ճամփեն իզուր ես կըտրում,
Իմ ճամփին սևաչ հընձվորն է մընում։
::::'''Տղա'''
Ա՜խ, մարդիկ ջըրով ծարավ են կոտրում,
Քո ջուրը սիրտըս էրում ու վառում,
Աղջի, մի գընա, մի գընա իզուր,
Մի թողնի ծարավ, մի կաթիլ էլ տուր։
::::'''Աղջիկ'''
Հերիք է խըմես, էլ ջուր չըմնաց,
Հիմա ի՞նչ տանեմ հընձվորին վառված,
Գոնե ինձ ասա՝ ծարավըդ կոտրե՞ց,
Ա՜խ, քո ծարավը իմ սիրտը պատեց։
::::'''Տղա'''
Հընձվորը ես եմ, հընձել եմ արտը,
Եկել եմ, քաղեմ իմ սըրտի վարդը,
Դու իմ ալ ծաղիկ, իմ զուլալ աղբյուր,
Կարոտած յարիդ սըրտիցըդ ջուր տուր։
::::'''Աղջիկ ու տղա'''
Սիրո ծարավը չի կոտրի ջուրը,
Չի մարի էրված սըրտերի հուրը,
Մեր ջուրը սերն է, մեր ջուրը յարն է,
Սեր ու կյանք տըվող մեր լեն աշխարհն է։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Հարաթյանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Թ. Ալթունյանի'''</FONT>
===ՀՆՁՎՈՐԻ ԵՐԳԸ===
<poem>
Անուշ աղջիկ սիրավետ,
Սար գնացիր գարնան հետ,
Քանի ամիս անձկացավ
Սերս դարձավ վարար գետ։
Սարերի հովին մեռնեմ,
Էն կանաչ ծովին մեռնեմ,
Իմ յարի շահած, պահած
Ոչխարի հոտին մեռնեմ։
Արի յար ջան շուտ արի,
Կարոտ ել եմ տուն արի,
Արի ծաղկած լանջերով
Ոտքդ չառնի մի քարի։
Ամեն անգամ հանդ գալով.
Հանդից էլ տուն դառնալով,
Սիրտս հալվում, մաշվում է,
Երբ անցնում եմ ձեր թաղով։
Գառներս յար ես արել
Ոչխարի թան ես արել
Էն տեղերն եմ հունձ անում,
Որտեղ քաղհան ես արել՝
Արի յար ջան շուտ արի,
Կարոտել եմ տուն արի,
Արի ծաղկած լանջերով
Ոտքդ չառնի մի քարի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հր. Հովհաննիսյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե. Սահառունու'''</FONT>
===ՔՐՈՋ ԵՐԳԸ===
<poem>
Սարերով գարուն է եկել,
Ձորերով գարուն է եկեղ,
Կապույտ հովով, կապույտ ծովով
Իմ ախպերը տուն է եկել։
Ախիպեր, ճամփիդ հովին մատաղ,
Կապույտ կրծքով ծովին մատաղ,
Օտարության աշխարհներից
Քեզ տուն բերող նավին մատաղ։
Մեր բախտն արևոտ է, եղբայր,
Մեր օրն առավոտ է, եղբայր,
Բարով եկար դու Հայրենիք,
Քույրդ քեզ կարոտ է, եղբայր։
Երգիս պես երգ չես լսել դու,
Շվաքիս հետ չես խոսել դու,
Մեր հողի պես ծաղկած աշխարհ
Աշխարհի մեջ չես տեսել դու։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Աշոտ Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
===ԹԵՎԱՎՈՐ ԱՂՋԻԿ===
<poem>
Ես քեզ եմ երգում, թևավոր աղջիկ,
Դու ծով ու ցամաք քեզ ես ենթարկեի
Երբ նավդ է սուրում, սարերն անառիկ
Խոնարհվում են լուռ, իմ հպարտ ընկեր։
Նըման չես դու այն անխոս գեղջկուհուն՝
Շըրթունքը ծածկած, լաչակդ գըլխին,
Կընոջ կապանքը տըվել ես մահուն,
Խընդուն աչքով ես նայում աշխարհին։
Գընում ես, ահա, մի մեծ ճանապարհ,
Մեր Հայրենիքն է քեզ թևեր տրվել,
Սուրա՛, իմ ընկեր, սուրա՛ քաջաբար,
Ամենքից արագ ու ամենքից վեր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
===ՋՐԱՆՑՔՈՎԸ ՋՈՒՐ Է ԳԱԼԻՍ===
<poem>
Էս ինչ վարար ջուր եկավ,
Լուսաշող, մաքուր եկավ,
Պապակ-փափագ դաշտերով
Հազար մի աղբյուր եկավ։
::Բարով եկար, ջրիկ անուշ,
::Մեր դաշտերի քույրիկ անուշ։
Սարերի հով, քեզ մատաղ,
Զլզլան զով, քեզ մատաղ,
Ծարավ հողին ջուր տվիր,
Սևանա ծով, քեզ մատաղ։
::Բարով եկար, ջրիկ անուշ,
::Մեր արտերի քույրիկ անուշ։
Անջուր չոլեր, հովացեք,
Կուշտ ջուր խմեք, զովացեք,
Ոսկի արտեր կոլխոզի,
Լափին տվեք, ծովացեք։
::Բարով եկար, ջրիկ անուշ,
::Դու հասկերի քույրիկ անուշ։
Ծաղիկ, ծաղկաստան գցենք.
Ծառ ու ծառաստան գցենք,
Անապատում ամայի
Կանաչ այգեստան գցենք։
::Բարով եկար, ջրիկ անուշ,
::Այգիների քույրիկ անուշ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Աշոտ Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտի.՝ '''Տ. Ավետիսյանի'''</FONT>
===ԳՅՈՒՐՋԻ ԱՂՋԻԿ===
<poem>
Գյուրջստանի մարա՛լ աղջիկ,
Քեզ ի՞նչպես երգեմ, (2)
Երգս սիրո մի գութան չի,
Որ սիրտըդ հերկեմ, (2)
Որ սիրո հուր սերմեր ցանեմ,
Ծաղիկներ բուսնեն, (2)
Սըրտիդ բույրով, մարալ աղջիկ,
Իմ սիրտը սընեմ։ (2)
Գյուրջի՛ աղջիկ, ես քեզ տեսա
Սովխոզի արտում,
Ոսկե հատիկ լազութի պես
Ժպտում էիր դու։
Կիտել էիր շեղջը բերքիդ՝
Լազութը դեղին,
Կանչում էիր ձայնով երգիդ՝
Քո սիրած տղին։
Համբուրել էր արևը շեկ
Այտերըդ մարմար,
Աշխատում ես, գյուրջի՛ աղջիկ,
Մեծ գործի համար։
Եվ ժպտում Էր հոգիդ վճիտ
Ու դեմքըդ վառման,
Ձեր սովխոզի արտի միջի
Լազութի նըման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ===
<small>(«Կոլխոզական» կանտատայից)</small>
<poem>
Այսօր տոն է ցնծության
Մեր աշխարհում անսահման,
Մենք ջահակիրն ենք համայն
Ազատ ու նոր մարդկության։
::Թող շողան, ջա՛ն, միշտ շողան
::Ջահերը մեր ցնծության։
Հիմա հանքում, թե հանդում,
Գործարանում, թե արտում
Միշտ միասիրտ, միաձույլ
Մենք կոմունիզմ ենք կերտում։
::Թոդ շողան, ջա՛ն, միշտ շողան...
Մենք շինարար ու հզոր,
Մեր գալիքը փառավոր
Ծածանվում են հաղթական՝
Մեր դրոշները բոսոր։
::Թող շողան, ջա՛ն, միշտ շողան...
Ոչ ոք մարել չի կարող
Մեր լույսերը ոսկեշող.
Ինչքան կուզես գազազիր,
Դու, չարագործ մեր ոսոխ։
::Թող շողան, ջա՛ն, միշտ շողան...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Հ. Ստեփանյանի'''</FONT>
===ԿՈՄՍՈՄՈԼ ՏՂԱ===
<poem>
Սևորակ տղա, կոմսոմոլ տղա,
Ես քեզ սիրեցի կարմիր գարունքին,
Սևորակ տղա, դու կտրիճ տղա,
Ես չեմ դիմանա քո սիրո զարկին։
::Դու հերոս տղա, իմ սիրտն ու հոգին,
::Ես քեզ սիրել եմ կարմիր գարունքին։
Դու բանվոր տղա, ես սարի աղջիկ,
Նոր եմ եկել ես գյուղից գործարան,
Որ քեզ հետ բերենք աննման գալիք,
Կաս-կարմիր գալիք՝ վառ ու հուրհրան։
::Դու հերոս աղա, իմ սիրտն ու հոգին,
::Ես քեզ սիրել եմ կարմիր գարունքին։
Արևն է շողում մեր ուրախ սրտում,
Մեզնից երջանիկ աշխարհում ո՞վ կա,
Աշխատում ենք մենք, միասին կերտում
Կոմունիստական պայծառ ապագան։
::Դու հերոս տղա, իմ սիրտն ու հոգին,
::Ես քեզ սիրել եմ կարմիր գարունքին։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ԼՈՐԻԿ===
<poem>
Առավոտից փչեց հով,
Արտը ծըփաց դարձավ ծով,
Արտի միջից թըռավ լոր,
Թըռավ ընկավ սար ու ձոր։
::Կլորիկ, գլորիկ ա՜յ լորիկ,
::Օլոր մոլոր շորորիկ։
Լորիկ, լորիկ այս տարի,
Արտս արել եմ գարի,
Ուր որ գնաս շուտ արի,
Արտիս միջին ծըվարի։
::Կլորիկ, գլորիկ ա՜յ լորիկ,
::Օլոր մոլոր շորորիկ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Խնկոյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Աճեմյանի'''</FONT>
===ԷՍ ԲԵՐՔԸ ԲԱՐԻՆ Ա===
<poem>
Էս բերքը, բարին ա,
Ցորենը կալին ա,
Գութանի վադեն թըմմել ա,
Տրակտորի տարին ա։
Ճամփեքը շոշել ենք,
Կոլխոզը դոշել ենք,
Արաբի վադեն թըմմել ա,
Մաշինի տարին ա։
Բամբակը՝ ֆաբրիկին,
Չիթը՝ կոլխոզնիկին,
Ղըռ հողի վադեն թըմմել ա,
Ջըրելու տարին ա։
Էս բերքը բարին ա,
Ցորենը կալին ա,
Գութանի վագեն թըմմել ա,
Տրակտորի տարին ա։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վանգեն Տալյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի,'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Վազգեն Տալյանի'''</FONT>
===ԽՈՍՔ ԵՍ ՏԱԼԻՍ, ՉԵՍ ԳԱԼԻՍ===
<poem>
Այ անջիգյար, խոսք ես տալիս, չես գալիս,
Առաջարկիս ոչ մի ջուղաբ չես տալիս,
Ասում ես՝ դիմացիր, ո՞նց դիմանամ, յար,
Սիրով վառված ջահել եմ, դարդիս արա մեկ ճար։
Կես գիշերին ես նստած եմ քարափին,
Մթան միջից աչք եմ գցել քո ճամփին.
Ասում ես՝ դիմացիր, ո՞նց դիմանամ, յար,
Սիրով վառված ջահել եմ, դարդիս արա մեկ ճար։
Ախ ու վախով գիշերն անցավ, անգութ յար,
Լուսանում է, էլ ո՞նց առնեմ ես դադար,
Ասում ես՝ դիմացիր, ո՞նց դիմանամ, յար,
Սիրով վառված ջահել եմ, դարդիս արա մեկ ճար։
Լույսը ծեգեց, ճամփեն թեքեց իմ յարը,
Մոռացել է նշան արած էս քարը.
Ասում ես դիմացիր, ոնց դիմանամ, յար,
Սիրով վառված ջահել եմ, դարդիս արա մեկ ճար։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հր. Դարբինյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===ԵԿԱՐ ՈՒՐԱԽ ԽԱՂԵՐՈՎ===
<poem>
Եկար ուրախ խաղերով,
Երգը թընդաց թաղերով,
Ջան, կոմերիտ իմ տըղա,
Սիրտըս լըցրիր տաղերով։
Եկար անուշ տազերով,
Ծով ու հույզեր նազերով,
Ջան, կոմերիտ իմ տըղա,
Գանգուր ու սև մազերով։
Տըրակտորով դու եկար,
Ջահել սըրտիս դուր եկար,
Տըրակտորիստ իմ տըղա,
Առատ բերքով տուն եկար։
Մեր կոլխոզի բերքը ծով,
Տունրս լրցվեց մըրգերով,
Ջահել, ջիվան իմ տըղա,
Եկար սիրո երգերով։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Դ. Չարխչյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
===ԱՐՏԵՐԳ===
<poem>
Ծլել է արտս,
Ծփում է արտս,
Կորել է դաըդս,
::::Ջա՜ն։
Կանաչ է դաշտը
Կորավ երաշտը,
Ամառը հաշտ է,
::::Ջա՛ն։
Խնդուն, զվարթ է,
Նոր բացված վարդ է,
Արտս ազատ է,
::::Ջա՛ն։
Եկել է նորը,
Դաշտում տրակտորը,
Խնդության օրը,
::::Ջա՜ն։
Շողիկս՝ շող է,
Արևի շող է,
Շող ու շողշող է,
::::Ջա՜ն։
Մայիսի վարդն է,
Իմ կյանքի զարդն է,
Իմ ոսկի արտն է,
::::Ջա՜ն։
Շողիկ իմ՝ շող դու,
Շող ու շողշող դու
Կյանքիս նոր շող տուր,
::::Ջա՜ն։
Եկել է նորը,
Դաշտում տրակտորը,
Երջանիկ օրը,
::::Ջա՜ն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Ալազանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Միրզոյանի'''</FONT>
===ԱՐՏԵՐԸ ԾԼԵԼ ԵՆ===
<poem>
Արտերը ծըլել են,
Արտերը կանաչ են,
Արտերը շընչում են.
Արտումը երգեր կան,
Նըրանք ինձ ճանաչ են
Ու բարձըր հնչում են։
Արտերր փըռվել են,
Անափ ու անծիր են,
Խալու պես բացվել են.
Երկինքը շաղել են,
Ամպերը անցել են,
Ծիլերը թացվել են։
Եվ ամեն մի ծիլը,
Մեր երկրի սրտումը,
Ժըպտավառ և տաք է.
Հին աշխարհի դեմը,
Մոլեգին մարտումը
Մահացու գրնդակ է։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Վշտունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
===ՈՒՐ ԷՐ ԹԵ ԶԵՓՅՈՒՌԻԿ===
<poem>
Ուր էր թե զեփյուռիկ,
Լինեի թափառիկ,
Ոսկեթել մազերուդ,
Տայի համբույրիկ։
Ուր էր թե վարդ, գոհար,
Լինեի վառ ի վառ.
Ընտրեի ինձ բազմոց,
Կուրծքդ ձյունափայլ։ (2)
Ուր էր թե քնարիկ,
Լինեի ես թռչնիկ,
Թըռչել գալ ու շոյել
Դեմքդ գեղեցիկ։
Ուր էր թե վարդ գոհար,
Լինեի վառ ի վառ,
Ընտրեի ինձ բազմոց,
Կուրծքդ ձյունափայլ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Պեշիկթաշլյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Սամվելյանի'''</FONT>
===ՀՆՉՈՒՄ ԵՆ ՕՐԵՐԸ===
<poem>
Հնչռում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են.
Զնգում են՝ հրե ու հզոր։
::Ու սիրտս զնգում էյ,զնգում է,
::Թռչում է՝ կրակ է ու բոց.
::Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
::Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...
Կրակ կա սրտիս մեջ, կրակ կա։
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արագ գա —
Անդարձ է կարոտը երգիս։
::Կուզեմ որ կյանքի մեջ գալիքը այն
::Երգերս զնգան ու հնչեն —
::Կուզեմ որ լսե, ախ, գալիքը
::Երգերս այն վառ ու հնչեղ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Եղիշե Չարենցի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Անտոն Մայիլյանի'''</FONT>
===ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ===
<small>('''«Պեպո» կինոֆիլմից''')</small>
<poem>
Դամբը ձեռիս աշխատում իմ,
Հալալ աշխատանքս իմ ուտում,
Վա՜յ էն մարդուն, որ աշխարհում
Խալխի դատած հացն է ուտում։
Հալալ մարդու սիրտը ուրախ,
Ճակատը միշտ բաց է ըչում,
Վայ էն մարդին, որ համ գըջլում,
Համ էլ անկուշտ լաց է ըլում։
Դամբը ձեռիս ջուրն իմ մտնում,
Ձեռքս ու ոտըս թա՛ց է ըլում,
Հալալ արյուն ֊քըրտինք թափում,
Քիրս ու դեդիս լաց ին ըլում։
Լուսնյակը լուս՝ գիշեր խավար,
Առավոտը բաց է ըլում,
Խըլբըլթալեն լոթի ձըկներ
Բազարումը հաց ին ըլում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Եղիշե Չարենցի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Արամ Խաչատրյանի'''</FONT>
===ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ===
<small>('''Դուետ''')</small>
<poem>
'''Տղա.'''— Խեթ մի նայիր դու իմ սըրտին,
::Ա՛յ անջիգյար, նազլու աղջիկ,
::Արև տուր իմ սիրո սըրտին
::Քո հայացքով պարզ ու վըճիտ։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար
::::Հոգիս չունի քուն ու դադար։
'''Աղջիկ.'''— Արտի տըղա, սըրտիս վըրա
::Էդ քո խոսքը կըմրմռա,
::Բարի աչքով նայիր դու ինձ,
::Քար մի գըցի սըրտիս վըրա։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
::::Հոգիս չունի քուն ու դադար։
'''Տղա.'''— Հընձվոր եմ ես, հունձ եմ անում,
::Վերից արևն է ինձ նայում,
::Ներսից սիրտդ է հոգիս հանում,
::Ա՛յ անջիգյար, չես խընայում։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
::::Հոգիս չունի քուն ու դադար։
'''Աղջիկ.'''— Աղջիկ եմ ես, թել եմ մանում,
::Հարվածային գործ եմ անում,
::Հընձվոտր, ծուռ բան մի մտածի,
::Հոգուդ հետ լոկ խաղ եմ անում։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
::::Հոգիս չունի քուն ու դադար։
'''Տղա.'''— Դե՛, ասա՛, որ նազ ես անում,
::Ինձ քո ձեռքին սազ ես անում,
::Սիրտըս փըշրում, կոխոտում ես,
::Հողին հավասար ես անում։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
::::Հոգիս չունի քուն ու դադար։
'''Աղջիկ.'''— Արի, տըղա, մի՛ նեղանա,
::Հեչ հանաքի չե՞ս դիմանա.
::Ես քո՛ սըրտեն արև կըտամ,
::Գեղում հալա մարդ չիմանա։
::::Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
::::Հոգիս չունի քուն ու դադար։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ Սարյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
===Ա՜Յ ԱՂԲՅՈՒՐ===
<poem>
Ա՜յ աղբյուր ո՞ւր ես գընում,
Վա՜յ աղբյուր ո՞ւր ես գընում,
Ծովերում, ծովերի մեջ,
Կըկորչես զուր էս գնում։
Դաշտերում պապակ ու կեզ,
Ծաղիկներն ինձ են մնում,
Դաշտերին տանում եմ ես,
Հով ու զով ջուր եմ տանում։
Թող գընամ ծովը գընամ,
Թող կորչեմ ծովերի մեջ,
Մենակ թե ծաղկած մնան.
Հայրենի դաշտերը մեր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Կապուտիկյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Ջրբաշյանի'''</FONT>
===ԱՌԱՎՈՏ===
<poem>
Լույսը լույսով շողշողաց,
Երգը հնչեց սոխակի,
Շողը շողով դողդողաց,
Շուտով արև կըծագի։
Արշալույսին ցոլքերի,
Շապիկ հագան ծիրանի,
Տեսան թռան հավքերը,
Նրանց հազար երանի։
Ու բարձրացա վ թանձր մեգ,
Գետի փըրփուր ջըրերից,
Ջրին ասավ մի եղեգ,
«Տես լույս ծագեց վերևից»։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Խնկոյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Աճեմյանի'''</FONT>
===ՔԱՐԱՎԱՆ===
<poem>
Անապատում անափ, անծիր,
Իմ քարավան, քայլիր, անցիր,
Դեպի երկիրն հավետ գարնան
Դու տար, ինձ տար, իմ քարավան։
::Բացվիր իմ դեմ,
::Հայրենիք իմ լուսե,
::Թող խնդության
::Արտասուքըս հոսե։
::Քայլիր թեթև,
::Իմ քարավան, Դեպի արև՝
::Դեպ Հայաստան։
Այնտեղ հնչում են երգ ու պար,
Ծաղկում են ճոխ արոտ ու արտ,
Եվ հայուհի մի արևոտ
Մնում է իմ դարձին կարոտէ
::Բացվիր իմ դեմ...
Այնտեղ Հրազդանն է կարկաչում
Եվ տուն է ինձ կարծես կանչում,
Ահա գալիս եմ կարոտած,
Եմ հայրենիք, քո գիրկը բաց։
::Բացվիր իմ դեմ...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Հարաթյունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Այվազյանի'''</FONT>
===ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԵՐԳԸ===
<poem>
Ջահել հասակից քեզ հետ եմ կապվել,
Քեզ հետ իմ կյանքով, ջան իմ շոգեքարշ,
Աշխատանքում քեզ հետ տարվել,
Կոմերիտ սիրով, ջա՜ն իմ շոգեքարշ։
::Սուրա իմ գնացք հուր կայծակի պես,
::Հայոց ձորերում վեհ ու գեղանի (հե՜յ ջան),
::Մեր մեծ Միության, մեր վառ մարդկության,
::Երգը մեր սրտում թող հաստատ լինի։
Պողպատ թևերիդ թափ եմ հաղորդել,
Իմ ազիզ ախպեր, միշտ վառ հնոցով,
Մեր ճամփան ենք արագ անցել,
Մայր հայրենիքի հաղթական գործով։
::Սուրա իմ գնացք...
Լոռվա ձորերում, Դեբետի ափում,
Քո արձագանքն եմ ես սրտով սիրում,
Քեզ հետ մեկ տեղ, մեր մեծ ճամփին,
Դեպ կոմունիզմի բարձունքն ենք սուրում։
::Սուրա իմ գնացք...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Հովհաննիսյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Վ. Տիգրանյանի'''</FONT>
===ԿԱՐԻՆԵ===
<poem>
Մեր երկրում ազատ, ուրախ,
Ուր գարունն է միշտ բուրում
Դու ծաղկել ես շողշողուն,
::::Կարինե,
Իմ երկրի քնքուշ ծաղիկ։
::Քո հայացքը գեղատես,
::Քո հասակը բարդու պես,
::Եվ խոսքերըդ սրտակեզ,
::::Կարինե,
Արևոտ, պայծառ աղջիկ
::Կարինե, Կարինե,
::Քեզ համար եմ հորինել
::Իմ այս երգը սիրավառ,
::Դու իմ Կարինե։
::Թե գործի մեջ, թե կյանքում
::Դու կրակ ես փոթորկուն,
::Եվ չունի դադար ու քուն,
::::Կարինե,
Ով որ քեզ մի պահ տեսնի։
::Սիրտըդ մեծ է, սերըդ խոր,
::Եվ ուղին քո լուսավոր,
::Ողջ աշխարհը ամեն օր,
::::Կարինե,
::Թող ինձ հետ քեզ գովք ասի։
::::Կարինե, Կարինե...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Հարությունյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Այվազյանի'''</FONT>
===ԱՉՔՍ ՃԱՄՓԻԴ===
<poem>
Ձին է գալիս սարի գըլխին,
Սարի դոշին, դաշտերին
Աչքըս քըցել եմ քո ճամփին,
Վայ եմ տալիս չոր գըլխիս։
::Ա՜խ, գընացիր, ախ, ետ արի,
::Ես մեռնում եմ ետ արի,
::Դու իմ յարես կապեցիր,
::Էն էլ դարդու ետ արի,
Աչքըրս ճամփիդ է, արի,
Արի հոգիս առ, արի,
Մեղքըս երեսով չըտաս,
Փոշմանել եմ, ինչ արի։
Ետ արի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Խ. Աբովյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Վ. Տիգրանյանի'''</FONT>
===ԿՈԼՏՆՏԵՍՈՒՀՈՒ ԵՐԳԸ===
<poem>
Արևը կապել է կամար,
Անձրևը թափեք է գոհար,
Կոլխոզի արտերի վրա,
Իմ յարի մազերի վրա։
::Յար ջան արի,
::Երգով արի,
::Բերքով տուն արի։
::Արտով արի, սարով արի,
::Անուշ սերով, երգով արի։
::Արի յար ջան, անուշ յար ջան,
::Կոլխոզական հերոս յար ջան։
::Հե՜յ, արի յար ջան, հե՛յ, անուշ յար ջան,
::Կոլխոզական մեր արտերի
::Հերոս իմ յար ջան։
Քո վարած արտերը մով են,
Արտերում հասկերը ծով են,
Կոլխոզի կյանքին մեռնեմ,
Նրա բարիքները բոլ են։
::Բերք ու բարի,
::Առատ տարի,
::Դե, մեր տուն արի,
::Սարով արի, ձորով արի
::Անուշ սիրով երգով արի,
::Արի յար ջան, անուշ յար ջան,
::Կոլխոզական իմ հերոս յար ջան,
::Հե՜յ, արի յար ջան, հե՜յ, անուշ յար ջան,
::Կոլխոզական մեր արտերի,
::Հերոս իմ յար ջան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Խանզադյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե Սահառունու'''</FONT>
===ՀԱՆՔԱՓՈՐԻ ԵՐԳԸ===
<poem>
Միշտ ուրախ ես դու քո հանքերի հետ,
Ժայռեր ես հղկում, պղինձ ես պոկում անվերշ,
Որ հզոր մնա աշխարհը մեր շեն,
Որ հնգամյակի երգերը զիլ հնչեն։
::Հանքափոր տղա,
::Կոմերիտ տղա,
::Մեր շեն աշխարհի
::Քաջասիրտ տղա։
::Հանքափոր տղա,
::Փառք ու պարծանք քեզ,
::Հայրենի երկրի
::Դու քաջ զավակն ես։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Խանզադյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Նաղդյանի'''</FONT>
===ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ===
<poem>
Ժողովուրդներ ականջ արեք խաղաղության տաղերին,
Գուսան եմ, են զարկում եմ սրտիս սազի լարերին,
Հանգցնենք սև հրդեհը, հուրը կռվի
Աշխարհը չբռնի։
::Քաղաքները շեն կենան, լեն կենան,
::Մեր գյուղերը զարգանան աննման։
Խաղաղություն բարի մարդկանց, կորչիր կռիվ վայրենի,
Ցամաքեն, էլ չթափվեն արցունքները մայրերի,
Մանուկներն էլ չթոշնեն, որբ չմնան,
Ծաղկեն գարնան նման։
::Քաղաքները շեն կենան, լեն կենան,
::Մեր գյուղերը զարգանան աննման։
Խաղաղություն ողջ աշխարհին, մեր սարերին, ձորերին,
Խաղաղ կյանք, ժիր աշխատանք՝ բերքով լցված դաշտերին,
Հե՜յ, բռնենք դատը կտրենք կտրենք հրձիգների,
Մարդակեր գայլերի։
::Քաղաքները շեն կենան, լեն կենան,
::Մեր գյուղերը զարգանան աննման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Հարությունյանի'''</FONT>
===ՀՈՌՈՎԵԼ===
<poem>
Հոռովել հո՜...
Սիրած յարս գութանավոր,
Էդ քո ձենից թող դղրդա դաշտ ու ձոր
Սև հերկերի հերոս յարս հոռովել,
Սիրով հերկի սիրտս քեզ եմ նվիրել։
Հո՜, հոռովել, հո՜։
Սիրած յարս գիտեմ մաճկալ ես դառել,
Քո կարոտից իմ սիրտն էլ ես դու վառել,
Ջահել մաճկալ, ու հոտաղներ միասին
Հոռովել հո՜, մեռնեմ քաշած ակոսին։
Հո, հոռովել, հո՜,
Հոռովել հո՜...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Մելքումյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կ. Զաքարյանի'''</FONT>
===ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ===
<poem>
<small>('''Ժողովրդական''')</small>
Ես քեզ տեսա
Սիրտս եղավ ցիր ու ցան,
Ճամփես ալվան
Ծիլ ու ծաղիկ փուշ դարձան։
Յար արի, յար արի
Արի ջան արի,
Մարալ մեր սարփ,
Ես քեզ ինչ արի։
Հոգիս տարար,
Կյանքս տարար սիրուդ հետ,
Քո կարոտից
Լացս դարձավ վարար գետ։
Յար արի, յար արի,
Ինձ մի չարչարի,
Մարալ մեր սարի,
Ես քեզ ինչ արի։
Ես քեզ տեսա,
Աչքս ճամփիդ ջուր արի,
Էլ ուր կորար այ անսիրտ յար,
Ետ արի, արի։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Գայանե Չեբոտարյանի'''</FONT>
===ԵՐԳԵՐՆ ԱՆՈՒՇ===
<poem>
Մեզ են գարնան շնչով կանչում
::Արտերը մեր,
::Դաշտերը մեր,
Մեր երգն իրենց ծովը տանում
::Հասկերը մեր,
::Հանդերը մեր։
::Արտերն անուշ,
::Հասկերն անուշ,
::Արտերի մեջ
::Մեր սերն անուշ։
Արտերի մեջ հունձ ես անում
::Հունձ ես անում
::Խուրձ ես կապում,
Ծով է բերքը, նոր է երգը,
::Երգ ու բերքով
::Սեր ես անում։
::Երգդ անուշ,
::Բերքդ անուշ,
::Կոլխոզնիկ յար
::Քո սերն անըւշ։
Պետությանը խոսք ես տվեք
::Խոսք ես տվել,
::Գործ ես արել,
Ծովի նման բերք ես առել
::Կոլխոզական
::Մեր հանդերում։
::Խոսքդ անուշ,
::Գործդ անուշ,
::Կոմսոմոլ յար,
::Քո սերն անուշ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ս. Խանզադյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Տ. Ավետիսյանի'''</FONT>
===ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆ ԵՐԳ===
<poem>
Հե՜յ արտեր, ծո՜վ արտեր,
Ծփացող ցորենի արտեր,
Շորորվեք, գլուխ տվեք,
Յարս եկավ, հե՜յ արտեր։
::Տաղերով եկավ,
::Շաղերով եկավ,
::Ոսկե աստղ դոշին՝
::Կոմսոմոլն եկավ,
::Տաղերով եկավ,
::Շաղերով եկավ։
Հե՜յ հանդեր, ջա՜ն հանդեր,
Ծով, արտեր, կանաչ արտեր,
Ելեք, իմ յարին գրկենք,
Յարս եկավ, հե՜յ հանդեր։
::Տաղերով եկավ...
Հե՜յ սարեր, ջա՜ն սարեր,
Հերոսին ճանա՛չ սարեր,
Խոնարհվե՛ք, գլո՛ւխ տվեք,
Յարս եկավ, հե՜յ սարեր։
::Տաղերով եկավ...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ն. Ստեփանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Մերանգուլյանի'''</FONT>
===ՄՐՑՈՒՄ===
<poem>
Ես աշխատեմ, դու աշխատես,
Նա աշխատի, Միսո ջան,
Թող կոլխոզի գործը հաղթի,
Ջանե, հե՜յ ջան, Սաթո ջան։
Հե՜յ ջան, քան, մինչև կեսօր
Գործը անենք հալալ կես, ջան,
Դե շուտ արեք, ջանե, ջան
Լավ աշխատենք ջանե, ջան։
Հե՜յ ջանե, ջան, աղջիկները
Թող կարմրեն տղերք ջան,
Ջանե, ջան, դե շուտ արեք,
Լավ աշխատենք ջանե, ջան։
Վա՛հ, մի տես, մի տես,
Սիրուն Մարոն տրակտորը ոնց է քշում.
Տո հըլա տես էն շեկ Սաթոն,
Ցորենը ոնց է հավաքում։
Դե տես, է՜յ տես էն ժիր Վասոն,
Պարկերը ոնց է տանում.
Վա՜յ մեզ, վա՜յ մեզ,
Ետ մնացինք տղերք ջան։
Դե աշխատենք, շուտ աշխատենք,
Լավ աշխատենք, Խեչո ջան,
Աղջիկները թող ետ մնան,
Ջանե, հե՜յ ջան Լիպո ջան։
Հե՜յ ջան, մինչև կեսօր,
Օրվա գործը ավարտենք,
Հե՜յ ջան, ջան, մինչև կեսօր,
Օրվա գործը ավարտենք։
Ջանե ջան, դե շուտ արեք,
Լավ աշխատենք ջանե ջան,
Հե՜յ ջանե, ջան, աղջիկները
Թող կարմրեն, տղերք ջան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ժողովրդական'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Վ. Արարատյանի'''</FONT>
===ՀԵՐՈՍԱԿԱՆ===
<poem>
Ցնծա, երկիր, արև անմար,
Շեփոր, թմբուկ, հնչեք ուժգին,
Ջահել ու ծեր, մանուկ ու մայր,
Ողջույն տվեք մեր բանակին։
Մեր բանակին, մեր պարծանքին,
Մեր հաղթական Հայրենիքին,
Մեր հողը սուրբ, մեր գործն արդար,
Բանակը մեր հավետ անպարտ,
Առնենք գըրիչ, առնենք քնար,
Ցանկանք կյանքի անհուն եռանդ։
::Մեր բանակին...
Շողա արև, բացվիր գարուն,
Աղջիկ աղա հանդես եկեք,
Թող գետ դառնա խինդի առուն.
Հազար ձայնով արև մաղթենք։
::Մեր բանակին...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Գ. Եղիազարյանի'''</FONT>
===ԳԻՇԵՐ ԷՐ===
<poem>
Գիշեր էր կես, ելա քնից,
Ասի՝ մի գամ ձեր դուռը,
Ելա, անցա սարից, ձորից,
Ծոցս դրած ալ նուռը։
::Լուսնյակն ելավ ամպի տակից,
::Շողքը առավ ձորերը,
::Էդ երեսդ էր, որ ձեր դռնից
::Լուսավորեց սարերը։
Անցա, թռա ճամփա ու քոլ,
Ճակտիս դիպան հովերը,
Ա՜խ, անուշ քար, ինձ թըվաց թե
Համբույրներդ են հովերը։
::Գիշեր էր կես, ելա քնից,
::Ասի՝ մի գամ ձեր գուռը,
::Ելա, անցա սարից, ձորից,
::Ծոցս դրած ալ նուռը։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Արամունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Է. Հովհաննիսյանի'''</FONT>
===Ա՜Յ ԳԱՌՆԵՐ===
<poem>
<small>('''«Սիամանդո և Խաջեզարե» պոեմից''')</small>
Ա՜յ գառներ, սարի գառներ,
Անլեզու, բարի գառներ,
Դուք էլ եք յարիս կանչում,
Իմ կորած յարի գառներ։
Ա՜յ Սիփան, սարի սիփան,
Ա՜յ բարձր բարի Սիփան,
Դու էլ ես դումանի մեջ,
Իմ կորած յարի Սիփան։
Ա՜յ աղբյուր սարի աղբյուր,
Ա՜յ անուշ բարի աղբյուր,
Ա՜խ դու էլ լալով կերթաս,
Իմ կորած յարի աղբյուր։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հովհ. Շիրազի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երկաժշտ.՝ '''Արամ Մերանգուլյանի'''</FONT>
===ՄԵՐ ՆՎԵՐԸ===
<poem>
Ես աղջիկ Հայաստանի,
Մրգերի ծով Այգեստանի,
Արևի տակ մեր շողշողուն,
Գոհար խաղող եմ ես քաղում.
Ողկույզներով հրաշալի,
Զամբյուղներն եմ լըցնում ես լի,
Ես ում ղըրկեմ սիրով քնքույշ
Հայաստանի խաղողն անուշ։
::Շաղաթաթախ խաղող ժպտուն,
::Մեծ Մոսկվա եմ ես քեզ ճամփում,
::Տար դու խաղող մեր նազենի,
::Քաղցրությունը Հայաստանի.
::Տար մեր անգին, մեր թանկագին,
::Մեծ Մոսկվան կերտողներին,
::Սիրած ունեմ այնտեղ անգին,
::Քաջ մարտիկ է հայրենիքի։
Երեկ, հերոս զինվոր է նա,
Այսօր, հերոս բանվոր է նա,
Այն լավ տըղին ոսկե խաղող,
Տար իմ սերը արևաշող։
Ես աղջիկ եմ Հայաստանի,
Մրգերի ծով Այգեստանի,
Արևի տակ մեր շողշողուն
Գոհար խաղող եմ ես քաղում։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Արտ. Խաչատրյանի'''</FONT>
===ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ===
<poem>
Երբ աստղերը շողշողում են,
Որպես սազի նուրբ սադաֆ,
Գետի ափին դողդողում են,
Ուռիները վարսաթափ։ (2)
Բարակ ցողը ակնեղենով,
Վերջին խոտն է զարդարում,
Վերջին ծաղկանց բարակ վզին,
Գոհարները իր շարում։ (2)
Թռչունները գրկախառնվել,
Ու ննջել են թփերում,
Չքնաղ գիշեր տուր ինձ խոսքեր,
Չքնաղ մի երգ հյուսելու։ (2)
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Գրաշու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Սամվելյանի'''</FONT>
===ԱՆԳԻՆ ԸՆԿԵՐ===
<poem>
Անգին ընկեր իմ բարեկամ,
Դու իմ սրտում ես հավետ,
Ես ուր լինեմ, ուր էլ գնամ,
Քայլում ես միշտ դու ինձ հետ։
Հիմա Նորքի բարձունքում,
Խնձորենին է ծաղկել,
Ուրախ երգում է Զանգուն,
Այգին զմրուխտ է հագել։
Գարնան գրկում դու նոր գարուն,
Դու սեր աղբյուր ինձ համար,
Քեզ հետ մեկտեղ կերտում ենք մենք
Երջանկության նոր աշխարհ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սարմենի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Սամվելյանի'''</FONT>
===ԱՂԲՅՈՒՐԻ ՄԵՋ ՄԻ ՄԱՐԱԼ===
<poem>
Աղբյուրի մեջ մի մարալ,
Շուքն էր տեսել եղնիկին,
Ու ման կուգար միալար,
Մուրիկ, մուրիկ եղնիկին։ (2)
Այն եղնիկն էլ երազին,
Մարալի ձայնն էր լսել,
Ու ման կուգար մարալին,
Մուրիկ-մուրիկ զոր գիշեր։ (2)
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Սամվելյանի'''</FONT>
===ԱՌԱՆՑ ՔԵԶ===
<poem>
Ինձ համար վիշտ է, տանջանք,
Գիշերը, յա՜ր, առանց քեզ,
Ցավոտ սրտի հառաչանք,
Վայրկյանս դար առանց քեզ։
::Երդվել եմ քո սիրով, հավատա,
::Դու իմն ես էլի,
::Քեզանից բաժան այրվում եմ,
::Անմխիթար առանց քեզ։
Ինչպես ես փնտրում ասա,
Ուրիշ մի յար, իմ նազելի,
Ա՜խ չէ որ դու ասացիր,
Չունեմ մի ճար առանց քեզ։
::Դու ես սրտիս թագուհին,
::Սիրտս սիրով է սիրով լի,
::Իմ հոգին ես, սիրուն յար,
::Խեղճ եմ, անգութ, առանց քեզ։
Իմ ծաղիկ յար Նիզամու
Սերն ես գտել վստահելի,
Գիշեր ցերեկ փնտրում եմ
Չունեմ դադար առանց քեզ։
::Յար, առանց քեզ,
::Յար, առանց քեզ,
::Ա՜խ, յար, առանց քեզ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Նիզամիի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Թարգմանութ.՝ '''Հ. Ղուկասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ուզ. Հաջիբեկովի'''</FONT>
===ԼԱԼՎԱՐԻ ԱՂՋԻԿ===
<poem>
Դու Լալվարի սիրուն աղջիկ,
Հյուր ես եկել մեր սարը,
Ամբողջ հոգով քեզ եմ սիրել,
Կուզեմ լինես իմ յարը։
Օրոր-շորոր կիջնես ցած,
Մեր սարերից կանաչած,
Աղբյուրի մոտ կանգնել ես.
Քեզ եմ նայում հիացած։
::Արի աղբյուր տուր քո համբույրը,
::Որ ինձ էլ չայրի իմ սըրտի հուրը։
Աղբյուրի մոտ ջուր խնդրեցի,
Թասը տըվիր պաղ ջրով,
Այն օրվանից ինձ գերեցիր,
Սիրտըս լըյցրիր քո սիրով։
Դու գեղեցիկ ես, սիրուն,
Եղնիկ ես մեր սարերի,
Աղջիկների մեջ հազար,
Միայն քեզ եմ ես սիրում։
::Արի աղբյուր տուր քո համբույրը...
Ես քեզ տեսա մեր սարերում,
Ամբողջ սրտով սիրեցի,
Մի անգամից դու իմ հոգում,
Սիրո կըրակ վառեցիր։
Գեղեցիկ ես դու այնքան
Քո նըմանը էլ չըկա,
Ա՜խ երբ պիտի դու նորից
Մեր սարերը այցի գաս։
::Արի աղբյուր տուր քո համբույրը...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և Եղանակ՝ '''Գևորգ Սարգսյանի'''</FONT>
===ՅԱՐ ՆՄԱՆ ԵՍ ԾՈՎԻ ԱՐՈՍ===
<poem>
Յար նման ես ծովի արոս,
::Իջիր ջրին, լող արա։
Խելքդ շորոր, տեսքդ փարոս,
::Արի ճամփիս շող արա։
Արի մոտս, առ կարոտս,
::Սիրող սրտիս հույսն ես դու
Յար մի թողնի մաշվի հոգիս,
::Գարուն կյանքիս սերն ես դու։
Գարուն եկավ, վարդը բացվեց,
::Բլբուլն անուշ տաղ կասի,
Յար դու եկար սերս ծաղկեց,
::Սիրտս սիրո խաղ կասի։
Գիշերն անցավ, լույսը բացվեց,
::Պայծառ օր է անուշ ջան,
Գարուն կյանքս նոր սկսվեց,
::Կյանքը նոր է սիրուն ջան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ս. Դավթյանի'''</FONT>
ՍԻՐԵԼԻ ՀՈԳՅԱԿ
<poem>
Քո վառ գեղեցիկ պատկերով,
Օ՜ սիրելի հոգյակ,
Ա՜խ, դարձել ես ողջ աշխարհում,
Մի պաշտելի էակ,
Եկ, սեր իմ փայփայիր,
Եկ, սեր իմ փայփայիր,
Տուր շուրթերիդ վառ համբույրը,
Չէ որ բարիք է սիրահարին յարի համբույրը։
Հարցրի թէ ո՞ւր ես, սերըս իմ ո՞ւր ես,
Ինձ ասաց այսպես՝
— Մի հարցնի օ՜ ինձ չես գտնի յար
Չը փնտրես երբեք.
Խղճա ինձ, ասի եկ, խղճա ինձ տար,
Տես լալուց արցունքս ծով դարձավ։
Եկ խաղ մի անի կյանքիս հետ
Տես սիրտս մոխրացավ
Թէ գութ ունես յար իմ,
Թէ խիղճ ունես յար իմ,
Ասա ինձ, օ՜ խեղճ, Նիզամին
Քեզ հետ ինչպես ա՜խ, ինչպես,
Հե՜յ, նորած լուսնյակ վառվի
Քո սիրով ինչքա՜նյ,ինչքան վառվի
Սիրելի հոգյակ...
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Նիզամիի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Թարգմանութ.՝ '''Հ. Ղուկասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ուզ. Հաջիբեկովի'''</FONT>
===ՅԱՐ, ՔՆՔՈՒՇ ԵՍ===
<poem>
Իմ անուշ յարի
Ունքերը կեռ է,
Շիմշատ շըրթերը, յարո ջան,
Ալ վարդի թեր է։
::Յար, քընքուշ ես,
::Յար, դու նուշ ես,
::Յար, սիրուն, աման,
::::Սարի ղուշ ես,
::::Ջանիս Փուշ ես,
::::Ջան, սիրուն աման։
Արի, ջան արի,
Թող աչքըս նայե,
Քեզ սիրող տղեն, յարո ջան,
Ցավը չըքաղե։
::Յար, բլբուլ ես,
::Յար սըմբուլ ես,
::Յար, աման, աման,
::::Սարի ղուշ ես,
::::Ջանիս փուշ ես,
::::Յար, աման, աման։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ս. Դավթյանի'''</FONT>
===ԵՍ ԼԻՆԵԻ ՄԻ ՄԱՆՈՒՇԱԿ===
<poem>
Ես լինեի մի մանուշակ,
Սարի լանջին, ձների տակ.
Սարը գայիր դու շարունակ,
Ինձ առնեիր քո ոտքի տակ։
Սարը գայիր արևծեգին,
Սեր երգեիր սարի լանջին,
Սերըդ տանջող, սեըըդ անգին,
Ձենդ հասներ իմ ականջին։
Գարնանային հովը փչեր,
Անձրև մաղեր, ձյունը հալչեր,
Բացվեր ծաղկիս թերթեր սիրուն,
Որ նայեին քո աչերուն։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ս. Դավթյանի'''</FONT>
===ՅԱՐ, ՔԵԼԵ ՆԱԶՈՎ===
<poem>
Յար, քո հոգուն մեռնեմ նազեր,
::Քելե՛, քելե՛, յար, քելե նազով։
Օլորուն են գլխիդ մազեր,
::Քելե՛, քելե՛, յար, քելե՛, սազով։
Դու անգին ես, յար, քեզ սիրեմ,
::Քելե՛, քելե՛, յար, քելե՛ նազով,
Ալվարդ գինին քեզ հետ խըմեմ,
::Քելե՛, քելե՛, յար, քելե՛ սազով։
Կեսօրն անցավ, օրը մըթնավ,
::Քելե՛, քելե՛, յար, քելե՛ նազով,
Յար, մեր անուշ օրը անցավ,
::Քելե՛, քելե՛, յար, քելե՛ սազով։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ս. Դավթյանի'''</FONT>
===ՅՈԹԸ ՏԱՐԻ===
<poem>
<small>('''«Սիամանդո ու Խաջեզարե» պոեմից''')</small>
Յոթը տարի երգն ու դարդը բերանիս,
Չի թառամել սիրուդ զարդը բերանիս,
Թէ ղոչաղ ես հասիր ու հնձ փախցրու,
Քո անունն է միակ դարդը բերանիս։
Ուր ես իմ սեր հասիր ես գալ չեմ կարող,
Հարս կըտանեն լըցվել եմ լալ չեմ կարող,
Էլ վաղվանից անունդ տալ չեմ կարող,
Սև կողպեք տանող մարդը բերանիս։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հովհ. Շիրազի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Արամ Մերանգուլյանի'''</FONT>
===ԵՂՆԻԿ ՍԱՐԵՐԻ===
<poem>
Մեր զով սարերի եղնիկի նման,
Պտույտ ես գալիս, դու իմ աննման,
::Յար արի, արի, արի իմ ջեյրան,
::Եղնիկ սարերի քո ջանին ղուրբան։
Գիշեր ու ցերեկ սարերը ընկած,
Ինձ սիրուդ կարոտ, թողել ես հարբած,
::Յար արի, արի, արի իմ ջեյրան,
::Եղնիկ սարերի քո ջանին ղուրբան։
Մեր շեն աշխարհի սարերում ծաղկած,
Մի լալա վարդ ես, շաղերով բացված,
::Յար արի, արի, արի իմ ջեյրան,
::Եղնիկ սարերի քո ջանին ղուրբան։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ս. Դավթյանի'''</FONT>
===ՄՈՒՂԱՆԻ ԱՂՋԻԿ===
<poem>
Ամպերը ցրվել են մեր հորիզոնում,
Կակաչով զուգվել է դաշտը Մուղանի,
Ժպտում է ծաղկի պես մարդը երջանիկ,
Դաշտ են ելնում ալվան գեղանի աղջիկ,
Երջանիկ եմ քեզ պես Մուղանի աղջիկ։
Թող ծաղկի երկիրը աշխատիր իմ քույր
Գործով ու շնորքով հպարտ ենք ու կուռ,
Բաց է մեր ճակատը մեր հոգին մաքուր,
Բախտավոր խնդուն ես գեղանի աղջիկ,
Երջանիկ եմ քեզ պես Մուղանի աղջիկ։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սումգայիթ Ռուստամովի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Թարգմ.՝ '''Հ. Ղակասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռիզայեվի'''</FONT>